Անդրեյ Կոբյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոբյակով
Andrei Kobjakow, Belarus Vize-Ministerpräsident 2 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան և Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և ճարտարագետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1960(1960-11-21) (62 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus.svg Բելառուս
 
Կայք՝ government.by/en/prime-minister/
 
Պարգևներ
Հայրենիքի III աստիճանի շքանշան և Պատվո շքանշան (Բելառուս)

Անդրեյ Վլադիմիրովիչ Կոբյակով (բելառուս․՝ Андрэй Уладзіміравіч Кабякоў, նոյեմբերի 21, 1960(1960-11-21), Մոսկվա, ԽՍՀՄ), Բելառուսի պետական գործիչ, Բելառուսի վարչապետ 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 18-ը։

2010 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 8-ը զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը[1], 2011 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 27-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, 2012 թվականի օգոստոսի 27-ից՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը[2], իսկ 2014 թվականի դեկտեմբերի 27-ից՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որով փոխարինել է Միխայիլ Մյասնիկովիչին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Վլադիմիրովիչ Կոբյակովը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում։ Երեք տարեկանից ապրում է Բելառուսի Հանրապետության տարածքում։

1983 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, իսկ 1991 թվականին՝ Բելառուսի Վ. Վ. Կույբիշևի անվան ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը և ԲԿԿ-ի քաղաքագիտության և սոցիալական կառավարման ինստիտուտը։ Կրթությամբ ինժեներ-մեխանիկ, տնտեսագետ, քաղաքագետ, սոցիալ-քաղաքական առարկաների դասախոս[4]։

1983 թվականից աշխատել է Մինսկի Ս.Ի. Վավիլովի անվան գործարանում, 1985 թվականից՝ ավագ վարպետ, արտադրամասի պետի տեղակալ և Ռոգաչովի Դիապրոեկտոր գործարանի հավաքման արտադրության պետի տեղակալ (Գոմելի մարզ), իսկ 1988 թվականից մինչև 1989 թվականը՝ ԽՄԿԿ-ի Ռոգաչևի քաղկոմի կազմակերպչական բաժնի հրահանգիչ։

Բելառուսի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտն ավարտելուց հետո 1991 թվականից աշխատել է Դիապրոեկտոր գործարանի պլանա-տնտեսական բաժնի պետ, 1992 թվականից՝ Դիապրոեկտոր գործարանի տնտեսության գծով փոխտնօրեն[1], 1995 թվականից՝ Բելառուսի Հանրապետության նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալ, 1996 թվականից՝ Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև՝ Բելառուսի թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության և իրացման պետական կոնցեռնի նախագահ, իսկ 1998 թվականին՝ պետական վերահսկողության կոմիտեի նախագահ։

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ Նիկոլայ Ազարով, Անդրեյ Կոբյակով, Վլադիմիր Պուտին, Սաուատ Մինբաև
Ալեքսանդր Սուրիկովը, Միխայիլ Ֆրադկովը, Անդրեյ Կոբյակովը և Պավել Բորոդինը Մինսկի օդանավակայանում հանդիպման ժամանակ

2000 թվականին Կոբյակովը նշանակվել է Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում, 2001 թվականի սեպտեմբերին՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալի, իսկ 2002 թվականի հուլիսին՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալի պաշտոնում։ 2003 թվականի մարտից միաժամանակ եղել է Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) բարձր մակարդակի խմբի անդամ։

2003 թվականի դեկտեմբերի 24-ին Անդրեյ Կոբյակովն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից[5], այնուհետև մինչև 2010 թվականը եղել է Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալի պաշտոնում։ 2004 թվականի փետրվարի 20-ին նշանակվել է Բելպրոմստրոբանկ ԲԲԸ-ում պետության ներկայացուցչի պաշտոնում[4]։

2010 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում[1], իսկ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան[6], ինչպես նաև Եվրասիական տնտեսական համագործակցությանը կից Բելառուսի մշտական ներկայացուցիչը՝ համատեղությամբ[7]։

2012 թվականի օգոստոսի 27-ին Կոբյակովը նշանակվել է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում[2]։

2014 թվականի դեկտեմբերի 27-ին Միխայիլ Մյասնիկովիչին փոխարինել Է Բելառուսի վարչապետի պաշտոնում[3]։ Պաշտոնից ազատվել է 2018 թվականի օգոստոսի 18-ին։

2018 թվականից Բելգազպրոմբանկ ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ է՝ անկախ տնօրեն, տնօրենների խորհրդի աուդիտորական կոմիտեի նախագահ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկում 2016 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմադիրներ Պավել Սեվերինեցը, Ալես Մակաևը վարչապետ Անդրեյ Կոբյակովին կոչ են արել հրաժարական տալ[8]։

2016 թվականի հուլիսի 17-ին Միավորված քաղաքացիական կուսակցությունը պահանջել է Կոբյակովի կառավարության հրաժարականը կուսակցության 17-րդ համագումարում ընդունված հայտարարության մեջ[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Օլգան, «2017 թվականի տարվա կին մրցույթի հաղթող»[10]։

Դուստրը՝ Վերան։

Որդին՝ Գեորգի[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006 տարի) և Հայրենիքի 3-րդ աստիճանի շքանշանով (2014 թվական)։
  • Մոսկվայի կառավարության պատվոգիր (2009 թվականի հոկտեմբերի 30)՝ Մոսկվայի և Բելառուսի Հանրապետության միջև համագործակցության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Президент Беларуси Александр Лукашенко 28 декабря рассмотрел кадровые вопросы»։ Народная газета։ 2010-12-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2010-12-29 
  2. 2,0 2,1 «Главой администрации президента Белоруссии назначен Андрей Кобяков»։ 2012-08-27։ Վերցված է 2012-08-27 
  3. 3,0 3,1 «Лукашенко назначил главу своей администрации премьер-министром»։ РИА Новости 
  4. 4,0 4,1 «Кобяков Андрей Владимирович»։ Комиссия таможенного союза։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին։ Վերցված է 2010-12-29 
  5. «Кобяков Андрей Владимирович»։ Кто есть кто в Республике Беларусь։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-12-29 
  6. «Президент Белоруссии назначил Андрея Кобякова новым послом в России»։ РИА Новости։ 2011-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2011-11-08 
  7. «Кобякова назначили послом в России, Невыгласа отправили в ОДКБ»։ Хартыя'97։ 2011-11-08։ Վերցված է 2011-11-09 
  8. Кирилл Иванов, Руслан Горбачёв. Как предприниматели протестовали в центре Минска // сайт «Салидарность».
  9. ОГП требует отставки Лукашенко и правительства Кобякова // Еврорадио.
  10. «Супруга Андрея Кобякова стала «Женщиной года-2017»» (անգլերեն)։ Белорусский партизан։ Վերցված է 2019-03-12 
  11. «Дети белорусских топ-чиновников: от экономистов до дипломатов» (ռուսերեն)։ Наша Ніва։ Վերցված է 2019-03-12 
  12. «Распоряжение Правительства Москвы № 2835-РП от 30 октября 2009 года «О награждении Почётной грамотой Правительства Москвы»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-17-ին։ Վերցված է 2020-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]