Նեստոր Ալմենդրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեստոր Ալմենդրոս
Ծնվել էհոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[6]
Մահացել էմարտի 4, 1992(1992-03-04)[1][2][3][4][5] (61 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունԿինեմատոգրաֆիայի փորձարարական կենտրոն
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և դերասան
Ծնողներհայր՝ Herminio Almendros?
Պարգևներ և
մրցանակներ
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
ԱնդամությունAmerican Society of Cinematographers?
Նեստոր Ալմենդրոսը Ֆելիպե Օռլանդոյի հետ

Նեստոր Ալմենդրոս (իսպ՝. Néstor Almendros Cuyás հոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3][4][5], Բարսելոնա, Իսպանիա[6] - մարտի 4, 1992(1992-03-04)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]) - իսպանացի կինոօպերատոր և փաստավավերագրական ֆիլմերի ու «Կինոխցիկով մարդը» գրքի հեղինակ, ում անվանում են «լույսի ճարտարապետ»[7] և համարում պատմության մեջ եղած մեծագույն կինոօպրատորներից մեկը[8][9]։ Աշխատել է Կուբայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Ընդգրկվել է Կաննի 38-րդ և Վենետիկի 46-րդ միջազգային կինոփառատոների ժյուրիների կազմում:

Կյանքն ու գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեստոր Ալմենդրոսը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 30-ին, իսպանական Կատալոնիա երկրամասի Բարսելոն քաղաքում: Ծնողները դպրոցում դասավանդող մանկավարժներ էին, ովքեր Իսպանիայում 1930-ական թվականների վերջին բռնկված քաղաքացիական պատերազմում հանրապետականների կրած պարտությունից հետո՝ 1939 թվականին արտագաղթել են Կուբա: Նեստորը 1955 թվականին ավարտել է Կուբայի մայրաքաղաք Հավանայի համալսարանի փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետը և մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ կինոգործ ուսումնասիրելու, այնուհետև ուսումը շարունակել է Հռոմում, որտեղ ծանոթացել ու շփվել է արգենտինացի գրող, համբավավոր կինոսցենարիստ Մանուել Պուիգի հետ: Կուբայում Ֆիդել Կաստրոյի գլխավորած հեղափոխության հաղթանակից հետո՝ 1959 թվականին Նեստոր Ալմենդրոսը վերադարձել է Հավանա և այստեղ Գ. Կաբրերա Ինֆանտեի հետ հիմնել սինեմատեկա, նկարահանել փաստավավերագրական կինոնկարներ: Սակայն Կաստրոյի վարչակարգի հետ բախումներ ունենալու պատճառով, բախումներ, որոնց հիմքում ընկած էր նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, 1962 թվականին հեռացել է Կուբայից, մեկնել Ֆրանսիա՝ Փարիզ: Այստեղ նա միացել է ֆրանսիական նոր ալիքի ռեժիսորներին, մշտապես համագործակցել անվանի կինոռեժիսորների՝ Ֆ. Տրյուֆոյի, Է. Ռոմերի, Ժ. Էստաշի, Բարբե Շրյոդերի, Մորիս Պիալի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Թ. Մալիկի, Ա. Պակուլայի, Ռ. Բենտոնի, Մ. Սկորսեզեի և նշանավոր այլ կինոգործիչների հետ:

Ալմենդրոսի գեղարվեստական մեծագույն հաղթանակը համարվում է 1978 թվականին Մալիկի «Հնձի օրեր» ֆիլմի նկարահանումը, որ տաղանդավոր օպերատորն իրականացրել է այսպես կոչված՝ «ոսկե լույսի»՝ չափազանց կարճ՝ ընդամենը քսան րոպե տևողություն ունեցող ժամանակահատվածում (խոսքը մայրամուտին՝ վերջալույսին ամնիջականորեն նախորդող կարճատև ժամանակամիջոցի՝ magic hour-ի մասին է): Նեստոր Ալմենդրոսը միաժամանակ ակտիվ, եռանդուն իրավապաշտպան էր: Նա մերկացնող, սուր քննադատական ֆիլմեր է նկարահանել Ֆիդել Կաստրոյի վարչակարգի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին («Վատ վարվելակերպ», «Ոչ ոք չի լսել» ֆիլմերը, որոնք երկուսն էլ նկարահանվել են 1984 թվականին):

Տաղանդավոր կինոօպերատորը 1970-ական թվականների վերջերին սկսել է կորցնել տեսողությունը. իր վերջին կինոնկարի վրա նա աշխատել է գրեթե կուրացած վիճակում: Մահացել է 1992 թվականի մարտի 4-ին, Նյու Յորքում, ՁԻԱՀ-ից:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թ. - Նադյան Փարիզում / Nadja à Paris (Էրիկ Ռոմեր)
  • 1964 թ. *Փարիզը ...-ի աչքերով / Paris vu par… (կոլեկտիվ նախագիծ)
  • 1966 թ. - Ժամանակակից ուսանողուհին / Une étudiante d’aujourd’hui (Էրիկ Ռոմեր)
  • 1967 թ. - Հավաքածու ժողովող կինը / La Collectionneuse (Էրիկ Ռոմեր)
  • 1967 թ. *The Wild Racers (Дэниел Хэллер и Ռոջեր Քորման)
  • 1969 թ. - Ավելի՛ն / More (Բերբետ Շրյոդեր)
  • 1969 թ. *Գիշերը Մոդի մոտ]] / Ma nuit chez Maud (Էրիկ Ռոմեր)
  • 1969 թ. *Վայրենի երեխան]] / L’Enfant sauvage (Ֆրանսու Տրյուֆո)
  • 1969 թ. *Կլերի ծունկը / Le Genou de Claire (Էրիկ Ռոմեր)
  • 1970 թ. - Ընտանեկան օջախ / Domicile conjugal (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1971 թ. Հովիտը / La Vallée (Բարբետ Շրյոդեր)
  • 1971 թ. *Երկու անգլուհիներն ու «Կոնտինենտ»-ը]] / Les Deux Anglaises et le Continent (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1972 թ, Սերը՝ կեսօրից հետո]] / L’Amour l’après-midi (Էրիկ Ռոմեր)
  • 1973 թ. Շիկահերը / Poil de carotte (Henri Graziani)
  • 1973 թ. *Հազվագյուտ թռչուն / L’Oiseau rare (Ժան-Կլոդ Բրիալի)
  • 1973 թ. *Femmes au soleil
  • 1973 թ. *Charlot, le gentleman vagabond
  • 1974 թ. 'La Gueule ouverte (Մորիս Պիալա)
  • 1974 թ. *Général Idi Amin Dada: Autoportrait (Բերբետ Շրյոդեր)
  • 1974 թ. *Կռվի աքլոր / Cockfighter (Մոնտե Հելման)
  • 1974 թ. *Իմ առաջին հրապուրանքները / Mes petites amoureuses (Ժան Էստաշ)
  • 1975 թ. L’Histoire d’Adèle H. (Ֆրանսու Տրյուֆո)
  • 1975 թ. *Սիրուհին / Maîtresse (Բարբետ Շրյոդեր)
  • 1976 թ. Մարկիզուհի ֆոն Օ / La Marquise d’O… (Էրիկ Ռոմեր)
  • 1976 թ. *Օրեր շարունակ՝ ծառերի տակ / Des journées entières dans les arbres (Մարգերիտ Դյուրաս)
  • 1976 թ. *Cambio de sexo
  • 1976 թ. Հնձի օրեր / Days of Heaven (Տերենս Մալիկ)
  • 1977 թ. Կանանց սիրող տղամարդը / L’Homme qui aimait les femmes (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1977 թ. *Ամբողջ կյանքն առջևում / La Vie devant soi (Moshé Mizrahi)
  • 1977 թ. *Ուղևորվելով հարավ / Goin' south (Ջեք Նիքլսոն)
  • 1977 թ. *Le Centre Georges-Pompidou
  • 1977 թ. *Կանաչ սենյակը / La Chambre verte (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1978 թ. Koko, le gorille qui parle (Բարբետ Շրյոդեր)
  • 1978 թ. *Պերսևալ Գաղիացի / Perceval le Gallois (Էրիկ Ռոմեր)
  • 1978 թ. *Սերը՝ փախստական / L’Amour en fuite (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1978 թ. *Կրամերն ընդդեմ Կրամերի]] / Kramer vs. Kramer (Ռեբերտ Բենտոն)
  • 1980 թ. Կապույտ ծովախորշը / The Blue Lagoon (Ռենդալ Կլայզեր)
  • 1980 թ. *Վերջին մետրոն / Le Dernier Métro (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1982 թ. Սոֆիի ընտրությունը / Sophie’s Choice (Ալան Պակուլա)
  • 1982 թ. *Գիշերային անդորր / Still of the Night (Ռոբերտ Բենտոն)
  • 1983 թ. Պոլինան լողափին / Pauline à la plage (Էրիկ Ռոմեր)
  • 1983 թ. *Շուտ գար կիրակին, շո՛ւտ / Vivement dimanche! (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1984 թ. Տեղ՝ սրտի մեջ]/Places in the Heart (Ռոբերտ Բենտոն)
  • 1986 թ. Խանդ]] / Heartburn (Մայք Նիքոլս)
  • 1987 թ. Նադին / Nadine (Ռոբերտ Բենտոն)
  • 1991 թ. Բիլլի Բատգեյթ / Billy Bathgate (Ռոբերտ Բենտոն)

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 - Una Confusión cotidiana
  • 1960 - Գյուղական դպրոցներ - Escuelas rurales
  • 1960 - La tumba francesa
  • 1960 - Gente en la playa
  • 1960 - Ritmo de Cuba
  • 1984 - Ոչ ոք չի լսել/ Nadie escuchaba
  • 1984 - Վատ վարվելակերպ/ Mauvaise conduite

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է «Օսկար»-ի՝ Թ. Մալիկի «Երկնային օրեր» (1979 թ) կինոնկարի օպերատորական աշխատանքի համար, մի ֆիլմի, որտեղ կինոքննադատների կարծիքով՝ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամնաչքնաղ պատկերն է տեղ գտել[10][11].
  • Ալմենդրոսը «Օսկար» մրցանակով պարգևատրնան է ներկայացվել ևս երեք անգամ՝ «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը» և «Կապույտ ծովախորշը» ֆիլմերի օպերատորական աշխատանքի համար:
  • Արժանացել է «Սեզար» մրցանակի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Վերջին մետրոն» (1980 թ.) ֆիլմի օպերատորական աշխատանքի համար:.Տրյուֆոն Ալմենդրոսին համարում էր կինոյի պատմության մեջ եղած ամենամեծ օպերատորներից մեկը:[12].
  • ԱՄՆ-ում սահմանվել է Ալմենդրոսի մրցանակ, որը շնորհվում է մարդու իրավունքների համար պայքարին նվիրված լավագույն ֆիլմի հեղինակներին:
  • Իտալիայում ևս կա նրա անունը կրող մրցանակ, որը շնորհվում է տաղանդավոր երիտասարդ կինոօպերատորներին:

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Un homme à la caméra. Renens: 5 Continents; Paris: Hatier, 1980 (англ.: A Man with a Camera. New York: Farrar, Straus, Giroux, 1984)
  • Альмендрос Н. Несколько общих наблюдений. Глава из книги «Человек с кинокамерой»// Киноведческие записки, 2003, № 64, с. 114—123.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roald Koller: Gespräche mit Eric Rohmer und Nestor Almdendros. Filmkritik 1/1976. (zur Zusammenarbeit mit Rohmer)
  • Néstor Almendros: A man with a camera. Faber and Faber 1984. ISBN 0571135897
  • Thomas Brandlmeier: Natürliches Licht. Der Kameramann Nestor Almendros. In: film-dienst. 58. Jahrgang Nr. 3/2005, S. 54–57, ISSN 0720-0781

Nestor Almendros: direttore della fotografia. Aquila: Ministero del Turismo e dello Spettacolo, 1988 Néstor Almendros en Sevilla. Sevilla: Consejería de Cultura ; Filmoteca de Andalucía, 1999. Бутовский Я. Нестор Альмендрос, человек с кинокамерой// Киноведческие записки, 2003, № 64, с. 109—112. Трюффо Ф. Свет Нестора Альмендроса// Там же, с. 113

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128686839 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Техника кино и телевидения. Искусство, 1983. Стр. 76.
  8. https://books.google.am/books?id=wXeHfIXsEtQC&pg=PA208
  9. Is Days of Heaven the most beautiful film ever made? | David Thomson | Film | The Guardian
  10. Is Days of Heaven the most beautiful film ever made? | David Thomson | Film | The Guardian
  11. «Days of Heaven Review. Movie Reviews - Film - Time Out London»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-08 
  12. «GREAT MOMENTS | San Francisco Film Festival»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nestor Almendros Award auf der Webseite des Istituto Cinematografica dell'Aquila, abgerufen am 27. März 2012 (englisch)
  • Hochspringen ↑ AFK Uni Karlsruhe (Memento vom 7. Mai 2010 im Internet Archive)
  • (EN) Néstor Almendros, su Internet Movie Database, IMDb.com. Modifica su Wikidata
  • (EN) Néstor Almendros, su AllMovie, All Media Network. Modifica su Wikidata
  • (EN) Néstor Almendros, su Enciclopedia Britannica, Encyclopædia Britannica, Inc.