Jump to content

Նենսի Ռոման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Ռոման
անգլ.՝ Nancy Roman
Ծնվել էմայիսի 16, 1925(1925-05-16)
Նաշվիլ, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 25, 2018(2018-12-25)[2][3][4] (93 տարեկան)
Germantown, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բալթիմոր[5] և Վաշինգտոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Երկեսի աստղադիտարան, ՆԱՍԱ[3] և United States Naval Research Laboratory?[1]
Գործունեության ոլորտաստղագիտություն[6]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1949)[3], Սուորթմոր քոլեջ (1946)[5] և Western High School?[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՈւիլյամ Ուիլսոն Մորգան
Պարգևներ
 Nancy Roman Վիքիպահեստում

Նենսի Գրեյս Ռոման (անգլ.՝ Nancy Roman, մայիսի 16, 1925(1925-05-16), Նաշվիլ, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 25, 2018(2018-12-25)[2][3][4], Germantown, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, ՆԱՍԱ-ի առաջին կին ղեկավարներից մեկը։ Հայտնի է որպես «Հաբլի մայր»՝ Հաբլ տիեզերական աստղադիտակի պլանավորման գործում ունեցած ներդրուների համար։ Իր կարիերայի ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել գիտության ոլորտում կանանց խոսքի, կրթության և կանանց շահերի պաշտպանության ոլորտում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանը ծնվել է Նեշվիլում՝ երաժշտության ուսուցիչ Ջորջիա Սմիթի Ռոմանի և երկրաֆիզիկոս / մաթեմատիկոս Ռոման Իրվինի ընտանիքում։ Հոր տարբեր ընկերություններում և պետական հաստատություններում որպես երկրաֆիզիկոս աշխատանքի շնորհիվ ընտանիքը հաճախ էր շրջագայում։ Դստեր լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրանք տեղափոխվեցին Օկլահոմա։ Ռոմանն ու նրա ծնողները հետագայում տեղափոխվեցին Հյուսթոն, Նյու Ջերսի, Միչիգան, Նևադա և վերջապես Բալթիմոր։ 1955 թվականից նա ապրում է Վաշինգտոնում[8]։ Ռոմանը պնդում է, որ ծնողներն ամենից շատ ազդել են գիտության նկատմամբ իր հետաքրքրության վրա[9]։ Աշխատանքից դուրս նա հաճույքով հաճախում էր դասախոսությունների և համերգների և հանդիսանում էր Ամերիկյան համալսարանի կանանց ասոցիացիայի ակտիվ անդամ[8]։

Երբ Ռոմանը տասնմեկ տարեկան էր, նա սկսեց հետաքրքրվել աստղագիտությամբ և Նևադայի իր դասընկերների հետ ստեղծեց աստղագիտության ակումբ։ Նրանք հանդիպում էին շաբաթը մեկ անգամ և կարդում համաստեղությունների մասին գրքեր։ Չնայած ընկերները նրան չէին աջակցում, Ռոմանն դեռևս միջնակարգ դպրոցում գիտեր, որ ցանկանում է շարունակել ուսումը աստղագիտության բնագավառում[10]։ Նա արագացված ուսուցման ծրագրով սովորում էր Բալթիմորի Western High School (Baltimore) դպրոցում և երեք տարի անց ավարտեց այն[11]։

Ռոմանը սովորել է Սուորթմոր քոլեջում և 1946 թվականին ստացել աստղագիտության բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում նա աշխատում էր Սպրոուլի աստղադիտարանում։ Հետագայում 1949 թվականին նա ստանում է գիտությունների դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանից։ Նա համալսարանում մնաց վեց տարի՝ աշխատելով Իերկսի աստղադիտարանում ժամանակ առ ժամանակ մեկնում էր Տեխասի Մակդոնալդ աստղադիտարան, որտեղ որպես գիտաշխատող համագործակցում էր Վ. Վ. Մորգանի հետ[12]։ Հետազոտողի պաշտոնը մշտական չէր, ուստի Ռոմանը դարձավ հրահանգիչ, իսկ այնուհետև՝ պրոֆեսորի ասիստենտ[9]։ Ի վերջո, Ռոմանը թողեց իր աշխատանքը համալսարանում, կապված այդ ժամանակ կնոջ համար գիտական աշխատանք ստանալու դժվարությունների հետ։ Ռոմանը շարունակեց համագործակցել մայր բուհի հետ և 1980-1988 թվականներին աշխատում էր Սուորթմոր քոլեջի Կառավարման խորհրդում[13]։

Մասնագիտական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նենսի Ռոմանը 1960-ական թվականներին

Չիկագոյի համալսարանի Իերկերյան աստղադիտարանում աշխատելիս Ռոմանը ուսումնասիրում էր AG Դրակոն աստղը և պատահաբար հայտնաբերեց, որ դրա արտանետումների սպեկտրը բոլորովին փոխվել է նախորդ դիտարկումների համեմատությամբ[10]։ Ավելի ուշ այդ հայտնագործության հրապարակումը նա մեծ հաջողություն անվանեց, ինչը զգալիորեն բարձրացրեց նրա հեղինակությունը աստղագիտական ընկերակցությունում, ինչը նպաստեց նրա հետագա կարիերային[11]։

Դուրս գալով Չիկագոյի համալսարանից՝ Ռոմանն աշխատել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի հետազոտական լաբորատորիայում (NRL), մասնավորապես՝ նրա ռադիոաստղագիտության ծրագրում[12]։ Ռոմանի աշխատանքը NRL- ում ներառում էր ոչ ջերմային սպեկտրի օգտագործումը և գեոդեզիական աշխատանքների իրականացումը[9]։ Ծրագրում նա դարձավ միկրոալիքային սպեկտրոսկոպիայի բաժնի վարիչ[13]։

Նենսի Ռոման ուղեծրով պտտվող արեգակնային դիտարանի մոդելի հետ
Նենսի Ռոմանը ապագա Հաբլ աստղադիտակի մոդելի հետ

Հարոլդ Յուրիի դասախոսության ժամանակ Ռոմանը մոտեցել է Ջեք Կլարկին, ով հարցրեց, թե ճանաչո՞ւմ է որևէ մեկին, ով հետաքրքրված կլինի ՆԱՍԱ-ում տիեզերական աստղագիտության ծրագիր ստեղծելով։ Նա դա ընդունել է որպես դիմելու հրավեր[11] և արդյունքում ստացել այդ պաշտոնը[9]։ Ռոմանը դարձել է NASA-ի Տիեզերական գիտությունների գրասենյակի աստղագիտության բաժանմունքի առաջին ղեկավարը` մեկնարկելով բուն ծրագիրը և դառնալով առաջին կինը, որը նշանակվել է տիեզերական գործակալության բարձր պաշտոնում[12]։ Նրա աշխատանքի շրջանակներում հնարավոր է եղել շրջել երկրով մեկ և ելույթ ունենալ աստղագիտության ֆակուլտետներում՝ քննարկելով զարգացման ծրագիրը։ Ռոմանը նաև իմացել է, թե ինչ են ուզում մյուս աստղագետները և խոսել տիեզերքից դիտարկելու առավելությունների մասին[9][11]։ 1961-1963 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի աստղագիտության և արևի ֆիզիկայի բաժնի վարիչը։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՍԱ-ում, այդ թվում աստղագիտության և հարաբերականության տեսության բաժնի վարիչի պաշտոնը[14]։

ՆԱՍԱ-ում աշխատանքի ընթացքում Ռոմանը մշակել և ձևավորել է բյուջե տարբեր ծրագրերի համար ու կազմակերպել գիտնականների մասնակցությունը դրանց։ Նա մասնակցություն է ունեցել ուղեծրային արևային աստղադիտարանի և երեք փոքր աստղագիտական արբանյակների արձակմանը։ Այս արբանյակներն օգտագործվել են ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթային տեխնոլոգիաներ՝ արևը, տիեզերքը և երկինքը դիտարկելու համար։ Աշխատելով Դիքսոն Աշվորթի հետ` նա վերահսկել է նաև ուղեծրային աստղագիտական աստղադիտարանների մեկնարկը, որոնք օգտագործել են օպտիկական և ուլտրամանուշակագույն չափումներ։

Դրա մյուս արձակումները ներառում են չորս գեոդեզիական արբանյակներ։ Նա մշակեց պլաններ մի շարք այլ փոքր ծրագրերի համար, ինչպիսիք են Աստղագիտական հրթիռային ծրագիրը, Բարձր էներգետիկական աստղագիտական աստղադիտարանները, ռելյատիվիստական գրավիտացիոն կարմրափոխությունը չափելու զոնդ-հետախուզական հետաքննությունը և Սփեյսլեբի, Ջեմինի, Ապոլլոնի և Սկայլաբի այլ փորձարկումները[15]։ Ռոմանը աշխատել է նաև Ջեկ Գոլցի հետ Փոքր աստղագիտական արբանյակի և Դոն Բերրոուբրիջի հետ տիեզերական աստղադիտակի վրա[9]։

Վերջին ծրագիրը, որի հետ կապված նա հանձնաժողով է կազմել և որտեղ ակտիվորեն ներգրավված է եղել, Հաբլ աստղադիտակն էր։ Ռոմանը աշխատել է նախնական պլանավորման վրա, մասնավորապես` ծրագրի կառուցվածքի հիմքերը դնելու վրա։ Իր մեծ ներդրումների համար նրան հաճախ անվանում են «Հաբլի մայր»[15]։ «Դա հաճախ մոռանում են աստղագետների մեր երիտասարդ սերունդը, ովքեր իրենց կարիերան արեցին Հաբլ տիեզերական աստղադիտակի միջոցով», - ասում է Էդ Վայլերը։ «Ցավոք, ներկայիս ինտերնետային դարաշրջանում պատմությունը շատ բան է մոռացել, բայց հին ժամանակներում՝ մինչև ինտերնետը, Google-ը, էլ. Փոստը, հենց Նենսին էր, ով օգնեց վաճառել Հաբլ աստղադիտակի գաղափարը և կազմակերպել աստղագետներին, որոնք ի վերջո համոզեցին Կոնգրեսին ֆինանսավորել այն»։

ՆԱՍԱ-ում քսանմեկ տարի աշխատելուց հետո, նա մինչև 1997 թվականը շարունակել է աշխատել կապալառուների համար, որոնք աջակցում էին Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնին[16]։ Ռոմանը 1980-1988 թվականներին եղել է նաև խորհրդական ORI, Inc-ում[14]։

Գիտության բնագավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանը, ինչպես մյուս կանանց մեծ մասը, գիտության մեջ կանանց խնդիրների հետ բախվել է քսաներորդ դարի կեսերին։ Գործընկերները նրան համոզում էին հրաժարվել աստղագիտությամբ զբաղվելուց[11], չնայած նա այդ ժամանակ ՆԱՍԱ-ի շատ քիչ կանանցից մեկն էր, մասնավորապես միակ կինը, որ ղեկավար պաշտոն էր զբաղեցնում։ Ռոմանը մասնակցել է «Կանայք կառավարման մեջ» խորագրով դասընթացներին Միչիգանում և Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ դասավանդում էին ղեկավար պաշտոններում կանանց մարտահրավերների մասին։ Սակայն 1980 թվականին տված հարցազրույցում Ռոմանը հայտարարել է, որ դասընթացներն անբավարար են, և դրանք ավելի շատ վերաբերում են կանանց հետաքրքրություններին, քան կանանց խնդիրներին[9]։

Հետազոտություններ և հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Ռոմանի առաջին հրատարակություններից մեկը լույս է տեսել 1955 թվականին՝ Իերկսկի և Մաքդոնալդի աստղադիտարաններում աշխատելուց հետո, «Astrophysical Journal: Supplemental Series» հանդեսում, որն իրենից ներկայացնում էր բարձր արագությամբ աստղերի կատալոգ։ Նա փաստաթղթավորել է նոր «շուրջ 600 գերարագ աստղերի ֆոտոէլեկտրական մագնիտուդների, գույների և սպեկտրոսկոպիկ զուգահեռությունների սպեկտրային պարալաքսները»[17]։ 1959 թվականին Ռոման հոդված է գրել նաև արտերկրային մոլորակների հայտնաբերման մասին[9]։ Ռոմանը հայտնաբերել է նաև, որ ջրածին և հելիում պարունակող աստղերն ավելի արագ են շարժվում, քան այն աստղերը, որոնք առաջացել են այլ, ավելի ծանր տարրերից։ Նրա մյուս հայտնագործություններից մեկն այն էր, որ ոչ բոլոր հասարակ աստղերն են նույն տարիքի։ Դա ապացուցել է` աստղերի ցածր ցրման սպեկտրում ջրածնի գծերը համեմատելով։ Նա նկատել է, որ ուժեղ գծերով աստղերն ավելի մոտ էին Ծիր Կաթինի կենտրոնին, իսկ մյուսներն ավելի էլիպսաձև և ավելի հեռու են շարժվում գալակտիկայի հարթությունից[18]։ Նա ուսումնասիրություններ է կատարել և հրապարակել 1875.0 դիրքի համաստեղության որոնումների վերաբերյալ՝ բացատրելով, թե ինչպես է այն հայտնաբերել, հոդված է գրել նաև Մեծ Արջի համաստեղության վերաբերյալ իր դիսերտացիայի մասին[19]։

  • Կանանց դաշնային մրցանակ 1962[14],
  • «Life» ամսագրի 1962 թվականի 100 ամենակարևոր երիտասարդներից մեկն անվանակարգում[15],
  • ՆԱՍԱ-ի ակնառու գիտական նվաճումների համար մեդալ 1969,
  • William Randolph Lovelace II, American Astronaut Association 1980[14],
  • Russell Sage College, Hood College, Bates College և Սուորթմոր քոլեջների պատվավոր դոկտորի կոչում,
  • 2516 Ռոման աստերոիդը կոչվել է նրա անունով,
  • The Nancy Grace Roman Technology Fellowship in Astrophysics կրթաթոշակը սահմանվել է նրա պատվին[12],
  • 2017 թվականին վաճառքի հանվեց «NASA-ի կանայք» լեգո հավաքածուն, որտեղ (ի թիվս այլոց) ներկայացված են Ռոմանի, Մարգարետ Համիլթոնի, Մեյ Ջեմիսոնի և Սալի Ռայդի մանրապատկերները[20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://solarsystem.nasa.gov/people/225/nancy-roman/
  2. 2,0 2,1 2,2 Known as the ‘mother of Hubble,’ astronomer Nancy Roman dies at 93 // Science NewsSociety for Science, 2018. — ISSN 0036-8423; 1943-0930
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Nancy Grace Roman, 'Mother Of Hubble' Space Telescope, Has Died, At Age 93Weekend Edition, 2018.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 https://www.aip.org/history-programs/niels-bohr-library/oral-histories/4846
  6. https://www.sciencenews.org/article/mother-hubble-nasa-astronomer-nancy-roman-dies
  7. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  8. 8,0 8,1 Harvey, Samantha. «Nancy Roman: Chief of nasa's Astronomy and Relativity Programs». NASA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 DeVorkin, David (August 19, 1980) Interview of Nancy G. Roman, Niels Bohr Library Archives, American Institute of Physics, College Park, MD USA
  10. 10,0 10,1 Roman, Nancy G. (1953-05). «The Spectrum of BD+67°922». The Astrophysical Journal (անգլերեն). Vol. 117. էջ 467. doi:10.1086/145717. ISSN 0004-637X. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Roman, Nancy Grace (2016 թ․ դեկտեմբերի 9). «Following my lucky star». Science (անգլերեն). Vol. 354, no. 6317. էջեր 1346–1346. doi:10.1126/science.354.6317.1346. ISSN 0036-8075. PMID 27940878. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Brown, Dwayne (2011 թ․ օգոստոսի 30). «NASA Names Astrophysics Fellowship for Iconic Woman Astronomer». RELEASE: 11-277. NASA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  13. 13,0 13,1 Armstrong, Mabel (2006). «Women Astronomers: Reaching for the Stars». Stone Pine Press.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Roman, Nancy Grace.» in «American Men & Women of Science: A Biographical Directory of today’s Leaders in Physical, Biological, and Related Sciences». Ed. Andrea Kovacs Henderson. 30th ed. Vol. 6. Детройт: Gale, 2012. 339. Gale Virtual Reference Library.
  15. 15,0 15,1 15,2 Netting, Ruth. «Nancy Grace Roman Bio.» NASA Science For Researchers. National Aeronautics and Space Administration, 29 Aug 2011. Web. 5 Nov 2013. www.science.nasa.gov.
  16. Malerbo, Dan (March 19, 2009). «NANCY GRACE ROMAN.» Pittsburgh Post — Gazette.
  17. Roman, Nancy G. (1955-12). «A Catalogue of High-Velocity Stars». The Astrophysical Journal Supplement Series (անգլերեն). Vol. 2. էջ 195. doi:10.1086/190021. ISSN 0067-0049. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. Roman, Nancy G. (1987-07). «Identification of a constellation from a position». Publications of the Astronomical Society of the Pacific (անգլերեն). Vol. 99, no. 617. doi:10.1086/132034. ISSN 1538-3873. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. Roman, Nancy Grace (1949-09). «The Ursa Major Group». The Astrophysical Journal (անգլերեն). Vol. 110. էջ 205. doi:10.1086/145199. ISSN 0004-637X. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  20. Science (2017 թ․ հունիսի 22). «Women of NASA Lego toy set now on sale for $24.99». Business Insider. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Ռոման» հոդվածին։