Jump to content

Սալի Ռայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալի Ռայդ

Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Sally Elizabeth Ride Gómez
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է մայիսի 26, 1951(1951-05-26)[1][2][3]
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել է հուլիսի 23, 2012(2012-07-23)[1][2][3] (61 տարեկան)
Մահվան վայրը Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ամուսին Steven Hawley?
Պարգևներ

Սալի Քրիստեն Ռայդ, (անգլ.՝ Sally Kristen Ride, մայիսի 26, 1951(1951-05-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 2012(2012-07-23)[1][2][3], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, առաջին կինը Ամերիկայում, որը 1983 թվականին եղել է տիեզերքում։ Ռայդը նաև հանդիսանում է աշխարհի երրորդ կին տիեզերագնացը[10][11] և ԱՄՆ-ի ամենաերիտասարդ կին տիեզերագնացը[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում։ 1973 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1957 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1978 թվականին՝ աստրոֆիզիկայի գիտությունների դոկտորի գիտական կոչում։

Ռայդը եղել է 8000 մարդկանցից մեկը, որը արձագանքել է թերթի հայտարարությանը՝ տիեզերական ծրագրի թեկնածուներ հավաքագրելու մասին[13]։ 1978 թվականին ՆԱՍԱ-ի կողմից ընտրվել է տիեզերագնաց։

Ռայդը ամերիկացի առաջին կին տիեզերագնացն է, որը 1983 թվականի հունիսի 18-ին «Չելենջեր» STS-7 անձնակազմի առաքելության ժամանակ եղել է տիեզերքում։

Երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 1984 թվականին, «Չելենջեր» STS-41G թռիչքի ժամանակ։ Ընդհանուր առմամբ նա տիեզերքում եղել է ավելի քան 343 ժամ։

Չելենջեր տիեզերանավի աղետի պատճառով Ռայդը դադարեցրել է իր ութամսյա ուսուցողական ծրագիրը՝ նախատեսված երրորդ թռիչքի համար և ընդգրկվել նախագահական հանձնաժողովի կողմից ստեղծված խմբի մեջ՝ վթարի պատճառներն ուսումնասիրելու համար։ Ռայդը հանձնել է հանձնաժողովի անդամ, գեներալ Կուտինին տեղեկություն՝ պինդ վառելիքային արձակման արագացուցիչների թերության հետ կապված, որն էլ իր հերթին այն հանձնել է ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնման, վերջինս էլ հաստաստել է վթարի պատճառը։

Հետաքննությունն ավարտելուց հետո Ռայդը հրավիրվել է Վաշինգտոնի ՆԱՍՍԱ-ի գրասենյակ՝ ղեկավարելու ռազմավարական պլանավորման կազմակերպության գործունեությունը, հեղինակել է զեկույց՝ «Ամերիկայի առաջնորդությունը և ապագան» տիեզերքում վերնագրով։ Սալի Ռայդը տիեզերքի մասին մի շարք մանկական գրքերի հեղինակ է։

Սալի Ռայդի անունն ընդգրկվել է ԱՄՆ-ի տիեզերագնացների փառքի սրահում։

Մահացել է 2012 թվականի հուլիսի 23֊ին[14] Սան-Դիեգոյում՝ (Կալիֆոռնիա) իր տանը, կյանքի 62-րդ տարում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքից[15]։

Նրա մահախոսականում առաջին անգամ նշվել է այն մասին, որ նա եղել է լեսբուհի և 27 տարի ապրել է իր կնոջ՝ Տեմ Օշոնեսսու հետ[16] (միաժամանակ, 1982-1987 թվականներին նա պաշտոնապես ամուսնացած է եղել Սթիվեն Ալան Հոուլիի հետ, որը եղել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց)։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցավակցական հեռագիր է հղել Սալի Ռայդի մահվան կապակցությամբ, նրան անվանել է ազգային հերոս և նշել, որ Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են։

2013 թվականի մայիսի 20-ին Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել ազգային արարողություն՝ Սալի Ռայդի պատվին։ Արարողության ժամանակ Օբաման Ռայդին շնորհել է Ազատության նախագահական մեդալ, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն է։ Մեդալը հանձնվել է Տեմ Օշոնեսսուին, նույն թվականի նոյեմբերի 20-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
  4. 1 2 The International Who's Who of Women 2006 — 2005.
  5. ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
  6. ↑ https://www.womenofthehall.org/inductee/sally-ride/
  7. ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/sally-ride/
  8. ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/sally-k-ride/
  9. ↑ Anaya Appoints Three to Space Hall Panel — Albuquerque: 1985. — P. 20. — ISSN 1526-5137; 2578-3963
  10. ↑ «Первая американская женщина-космонавт умерла в Калифорнии от рака | Новые Известия». newizv.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. ↑ правды», Ярослав КОРОБАТОВ | Сайт «Комсомольской (2018 թ․ հունվարի 19). «Звездная косметичка оказалась самой бесполезной разработкой NASA». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. ↑ «Салли Райд - первая и самая молодая женщина-астронавт США». РИА Новости (ռուսերեն). 20130618T1554+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. ↑ «Национальная героиня Америки Салли Райд». РИА Новости (ռուսերեն). 20120724T1021+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. ↑ «Մահացել է առաջին կին աստղագնացը». news.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. ↑ «Скончалась первая американская женщина-астронавт Салли Райд :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. ↑ Митт Роммни расстроился из-за кончины астронавта Салли Райд. Активисты обвинили его в лицемерии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալի Ռայդ» հոդվածին։