Նեյթան Սայքս
Նեյթան Սայքս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1993 (30 տարեկան) Abbey, Gloucester, Միացյալ Թագավորություն[1] կամ Գլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | Սիլվիա Յանգի թատրոն դպրոց և Ribston Hall High School? |
![]() |
Նեյթան Ջեյմս Սայքս (անգլ.՝ Nathan James Sykes; ապրիլի 18, 1993, Abbey, Gloucester, Միացյալ Թագավորություն[1] և Գլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Նա առավել հայտնի է որպես բրիտանական The Wanted բոյ բենդի ամենաերիտասարդ անդամ։ 2013 թվականին Սայքսը հայտնվել է իր խմբի հետ միասին E! ալիքի «The Wanted-ի կյանքը» հեռուստաշոուում[3]։ 2014 թվականի խմբի փլուզումից հետո Սայքսը սոլո կարիերա է սկսել։ Նրա դեբյուտային սինգլը՝ «Kiss Me Quick»-ը թողարկվել է 2015 թվականի հուլիսին։ Այն զբաղեցրել է ամերիկյան Dance Club Songs չարթի առաջին հորիզոնականը[4]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայքսը ծնվել է 1993 թվականի ապրիլի 18-ին Հարի և Քարեն Սայքսերի ընտանիքում։ Նա կրտսեր քույր ունի՝ Ջեսիքա Սայքսը, ով նույնպես երգչուհի է[5]։ Նեյթանը հաճախել է Սիլվիա Յանգի թատրոնի դպրոցը և Ռիբսթոն Հոլ ավագ դպրոցը[6]։
Սայքսը սկսել է երգել վեց տարեկանում։ 2003 թվականին նա տարբեր մրցույթներ է հաղթել, ներառյալ Բրիթնի Սփիրսի «Karaoke Kriminals»-ը և Չելթենհեմ դրամատիկ արվեստի մրցակցական փառատոնը։ 2004 թվականին նա հայտնվել է ITV-ի «Քաոսի նախարարություն» հեռուստաշոուում և հաղթել է Door Youth Project-ի «Չբացահայտված երիտասարդական տաղանդների մրցույթը», որտեղ հանդես է եկել «Mack the Knife» երգով։ Դրանից հետո նա փորձել է ներկայացնի Միացյալ Թագավորությունը Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Լիլեհամերում։ Սակայն եզրափակիչ փուլում Սայքսը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Born to Dance» երգով։ 2008 թվականին նա հանդես է եկել «Կենդանի և չստորագրված» երաժշտական մրցույթում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2014․ The Wanted[խմբագրել | խմբագրել կոդը]
[[ՊատկերNathan sykes.jpg|thumb|Սայքսը Սինգապուրի Չանջի օդանավակայանում]] 2009 թվականին՝ 16 տարեկանում Սայքսը մասնակցել է The Wanted բոյ բենդի լսումներին։ Լսումները կազմակերպվել են Ջեյն Քոլինզի կողմից։ Սայքսը ընտրվել է որպես խմբի հինգ անդամներից մեկը։ Խմբի կազմում էին նաև Մաքս Ջորջը, Սայվա Քեյնսվարանը, Թոմ Փարքերը և Ջեյ ՄաքԳինեսը։ Մեծ Բրիտանիայով և Միացյալ Նահանգներով շրջագայությունից հետո՝ 2014 թվականին խմբի անդամները որոշել են դադար վերցնել և զբաղվել սեփական կարիերաներով[7]։
Դրանից քիչ ժամանակ անց Սայքսը և ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն թողարկել են իրենց համատեղ սինգլը՝ «Almost Is Never Enough»-ը[8]։ 2014 թվականին Սայքսը պայմանագիր է կնքել Global Entertainment-ի հետ[9]։ 2014 թվականի հունիսին նա միացել է երգչուհի Ջեսսի Ջեյին Capital-ի Summertime Ball-ի բեմին «Calling All Hearts» երգով հանդես գալու համար[10]։
2015-այժմ․ «Unfinished Business»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտին Սայքսը Vevo-ում թողարկել է իր դեբյուտային տեսահոլովակը «More Than You'll Ever Know» երգի համար[11][12]։ Նա ձեռնարկել է իր դեբյուտային սոլո շրջագայությունը 2015 թվականի ապրիլի 8-ին, որը ներառել է Մեծ Բրիտանիայով 6 սոլդ աութ համերգներ։ Պերիսկոպ հավելվածի միջոցով Սայքսը հայտարարել է իր դեբյուտային սինգլի՝ «Kiss Me Quick»-ի թողարկման մասին[13]։ Այն թողարկվել է 2015 թվականի հուլիսի 5-ին։ 2015 թվականին մայիսի 21-ին Սայքսը Vevo-ում թողարկել է իր «Kiss Me Quick» սինգլը[14]։ Երգը զբաղեցրել է UK Singles Chart-ի 14-րդ հորիզոնականը։
2015 թվականի հոկտեմբերին Սայքսը հայտարարել է իր երկրորդ սինգլի մասին՝ «Over and Over Again» անվանմամբ։ Երգի համար տեսահոլովակը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ ամբողջ աշխարհում՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Հայտարարվել է նաև, որ 2016 թվայանաի մարտին Նեյթանը աջակցելու է Little Mix-ին նրանց The Get Weird շրջագայության ժամանակ։ «Give It Up» երրորդ սինգլը թողարկվել է 2016 թվականի մայիսի 13-ին, իսկ դրա տեսահոլովակը՝ 2016 թվականի ապրիլի 27-ին։ Ավելի ուշ այն արգելվել է հեռուստատեսությամբ բազմաթիվ տեսարանների պատճառով, որոնք անհարիր էին հանդիսատեսի մեծամասնության համար։
2016 թվականի հունիսի 11-ին Սայքսը իր կարիերայի ընթացքում արդեն 7-րդ անգամ հանդես է եկել Capital-ի Summertime Ball-ի բեմին (2010, 2011, 2012, 2013 թվականներին The Wanted-ի հետ, 2014 թվականին որպես Ջեսսի Ջեյի հյուր, 2015 և 2016 թվականներին որպես մենակատար ելույթ ունեցող)[15][16][17]։
2016 թվականի հուլիսի 11-ին Սայքսը հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում, որ միանալու է Ալեսիա Կարային Միացյալ Նահանգներով նրա Know-It-All հեդլայն շրջագայության ժամանակ։ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին հայտարարվել է նաև դեբյուտային՝ «Unfinished Business» ստուդիական ալբոմի թողարկման ամսաթիվը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը նա սկսել է հանդիպել Դիոն Բրոմֆիլդի հետ, սակայն զույգը բաժանվել է 2013 թվականի սկզբին[18]։ 2013 թվականի օգոստոսից դեկտեմբեր նա սիրային հարաբերությունների մեջ էր գտնվում Արիանա Գրանդեի հետ[19]։ 2013 թվականի ապրիլի 18-ին՝ Նեյթանի ծննդյան օրը, նրան վիրահատություն են արել կոկորդի հանգույցը հեռացնելու համար։ «The Wanted-ի կյանքը» հեռուստաշոուի ընթացքում Սայքսը հաճախ նշում էր, որ նրա կոկորդը ցավում և այրվում է։ Վերականգնվելուց հետո նա մենակատար ելույթ է ունեցել 2013 թվականի Summertime Ball-ի բեմին «I Found You» երգով, զարմացնելով երկրպագուներին[20]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | Հետապնդելով շաբաթները | Chasing the Saturdays | Ինքն իր դերում | Դրվագ․ «DeepFriedSats» |
The Wanted-ի կյանքը | The Wanted Life | Ինքն իր դերում |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2007 | Կախարդական դուռը | The Magic Door | Էլֆ զինվոր |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում | |||
---|---|---|---|---|---|
UK [21] |
SCO [22] |
US Heat. [23] | |||
Unfinished Business |
|
11 | 19 | 2 |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
UK [21] |
SCO [24] |
US Dance [25] | |||
«Kiss Me Quick» | 2015 | 14 | 19 | 1 | Unfinished Business |
«Over and Over Again» (Սոլո կամ Արիանա Գրանդեի մասնակցությամբ) |
8 | 6 | 1 | ||
«Give It Up» (G-Eazy-ի մասնակցությամբ) |
2016 | 56 | 32 | 39 | |
«Famous» | 28 | 10 | — | ||
«There's Only One of You» | 65 | 29 | — |
Գովազդային սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
UK [21] |
IRE [26] |
SCO [24] |
US [27] | |||
«Almost Is Never Enough» (Արիանա Գրանդե՝ Նեյթան Սայքսի մասնակցությամբ) |
2013 | 49 | 56 | 60 | 82 | The Mortal Instruments: City of Bones և Yours Truly |
«More Than You'll Ever Know» | 2015 | — | — | — | — | Unfinished Business |
«Twist» | 2016 | — | — | — | — | |
«Have Yourself a Merry Little Christmas» | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Ռեժիսոր |
---|---|---|
«Almost is Never Enough» | 2013 | Նև Տոդորովիչ[28] |
«More Than You'll Ever Know» | 2015 | Թոմաս Բրայանթ[29] |
«Kiss Me Quick» | Էմիլ Նավա[30] | |
«Over and Over Again» | Ֆրենք Բորին[31] | |
«Give It Up» | 2016 | Թոմաս Բրայանթ[32] |
«Famous» | Իվաննա Սմիրնովա[33] | |
«There's Only One of You» | Թոմաս Բրայանթ[34] | |
«Have Yourself a Merry Little Christmas» | Անհայտ |
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեդլայն
- Nathan Sykes Live (2015)
Աջակցություն
- The Get Weird Tour՝ Little Mix (2016)
- Know-It-All հեդլայն շրջագայություն՝ Ալեսիա Կարա (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Nathan Sykes Biography»։ biography.com։ մարտի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին։ Վերցված է 2020-04-28
- ↑ Siegel Melissa (հունիսի 24, 2013)։ «NATHAN SYKES NEARLY QUIT 'A WANTED LIFE'! WHY DID WANTED SINGER WANT OUT OF E! REALITY SHOW? [VIDEO]»։ hollywoodtake.com
- ↑ «Dance Club Songs. The Week of August 22, 2015»։ Billboard։ օգոստոսի 11, 2015։ Վերցված է օգոստոսի 11, 2015
- ↑ «VIDEO: Move over Nathan Sykes, sister Jess proves singing talent»։ Gloucester Citizen։ մարտի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2015-ին
- ↑ «Nathan Sykes»։ Glamour։ մարտի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 2, 2014-ին
- ↑ «Nathan Sykes: 'The Wanted Split Will Be Lengthy'»։ MTV։ մարտի 1, 2014
- ↑ Vena Joselyn (օգոստոսի 25, 2013)։ «Ariana Grande Admits The Wanted's Nathan Sykes 'Sang The Hell Out Of' Duet»։ MTV
- ↑ «Nathan Sykes»։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ Davidson Amy (հունիսի 24, 2014)։ «Watch Nathan Sykes of The Wanted join Jessie J and DJ Cassidy on stage»։ Digital Spy
- ↑ Mohamed Adam (մարտի 12, 2015)։ «Nathan Sykes' voice will amaze you in his new video for More Than You'll Ever Know»։ Daily Star
- ↑ Roth Madeline (մարտի 12, 2015)։ «Nathan Sykes Oozes Sex Appeal in New Video: Watch»։ MTV
- ↑ Sykes Nathan (ապրիլի 8, 2015)։ «Nathan Sykes Announces Debut Single 'Kiss Me Quick released in June'»
- ↑ Sykes Nathan (մայիսի 21, 2015)։ «Nathan Sykes releases music video for debut single 'Kiss Me Quick'»
- ↑ «Kiss Us Quick Nathan! The UK Singing Sensation Joins Our Summertime Ball Line Up»։ Capital։ մայիսի 22, 2015
- ↑ «Nathan Sykes Gives The #CapitalSTB Crowd A Surprise Duet… With X Factor's Louisa Johnson!»
- ↑ «Nathan Sykes – Nathan Sykes performs to over 80,000 people at the Capital FM Summertime Ball!!»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է 2020-04-28
- ↑ Sperling Daniel (ապրիլի 16, 2013)։ «Dionne Bromfield confirms Nathan Sykes split: 'No hard feelings'»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2015-ին։ Վերցված է մարտի 13, 2015
- ↑ Pocklington Rebecca (հունվարի 31, 2014)։ «Ariana Grande opens up about split from Nathan Sykes and says it happened 'a while ago'»։ mirror։ Վերցված է մայիսի 6, 2017
- ↑ Sampson Izzy։ «The Wanted's Nathan Sykes talks about his throat surgery: "I was pretty scared"»։ www.mirror.co.uk։ Վերցված է սեպտեմբերի 13, 2018
- ↑ 21,0 21,1 21,2 Peak positions in the United Kingdom:
- For all except noted: «Nathan Sykes»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "Almost Is Never Enough": «Chart Archive > 25 August 2013 – 31 August 2013»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- ↑ «Chart Archive > 18 November 2016 – 24 November 2016»։ Officialcharts.com/։ Official Charts Company։ Վերցված է նոյեմբերի 19, 2016
- ↑ «Nathan Sykes – Chart History: US Heat»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-24-ին։ Վերցված է 2020-04-28
- ↑ 24,0 24,1 Peak positions for singles in Scotland:
- For "Almost Is Never Enough": «Chart Archive > 25 August 2013 – 31 August 2013»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "Kiss Me Quick": «Chart Archive > 10 July 2015 – 16 July 2015»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "Over and Over Again": «Chart Archive > 27 November 2015 – 03 December 2015»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "Give It Up": «Chart Archive > 20 May 2016 – 26 May 2016»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "Famous": «Chart Archive > 18 November 2016 – 24 November 2016»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- For "There's Only One of You": «Chart Archive > 20 January 2017 – 26 January 2017»։ Officialcharts.com/։ Official Charts Company
- ↑ «Nathan Sykes – Chart History: Dance Club Songs»։ Billboard
- ↑ «Discography Nathan Sykes»։ Irish Charts Portal. Hung Medien
- ↑ Peak positions for singles in the US:
- For "Almost Is Never Enough": «Ariana Grande – Chart History: The Hot 100»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-22-ին։ Վերցված է 2020-04-28
- ↑ «ARIANA GRANDE’S NEW MUSIC VIDEO HAS A LOT OF PROBLEMS»։ Toborrow Buy։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-24-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
- ↑ «Nathan Sykes Goes High Glam In 'More Than You'll Ever Know' Video»։ Pop Dust։ Վերցված է նոյեմբերի 24, 2018(չաշխատող հղում)
- ↑ «Nathan Sykes - Kiss Me Quick»։ Entertainment Focus։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
- ↑ «Nathan Sykes - Over and Over Again»։ MSN։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
- ↑ «Nathan Sykes - Give It Up»։ Entertainment Focus։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
- ↑ Currinn, Jonathan։ «Nathan Sykes - Famous»։ CriticJonni։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
- ↑ «Nathan Sykes - There's Only One of You»։ VEVO։ Վերցված է նոյեմբերի 24, 2018
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 21-րդ դարի դերասաններ
- Անգլիացի երգիչ-երգահաններ
- Անգլիացի երգիչներ
- Անգլիացի երաժիշտներ
- Տենորներ
- Բրիտանացի երգիչներ
- Բրիտանացի երաժիշտներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Երաժշտական պրոդյուսերներ