Նադեժդա Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադեժդա Դավթյան
հայ․՝ Նադեժդա Դավթյան
Ծնվել է նոյեմբերի 8, 1951(1951-11-08) (67 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություն պարուսույց
Աշխատավայր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ամուսին Վիլեն Գալստյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Նադեժդա Դավթյան (նոյեմբերի 8, 1951(1951-11-08), Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ, պարուսույց: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978):

Պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում: 1968 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած Դինա Գացինային: 1968 թվականից աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` նախ որպես բալետի արտիստ, 1989 թվականից՝ փորձավար: 1987-1989 թվականներին աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: 1998-1999 թվականներին դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում:

Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր[1][2][3]:

Բալետային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1978
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2014[4]
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[5]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Վիլեն Գալստյան, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
  • Որդի՝ Դավիդ Գալստյան, բալետի արտիստ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]