Յուրա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրա Հարությունյան
Yura Harutyunyan.jpg
Ի ծնեՅուրիկ Արշավիրի Հարությունյան
Ծնվել է1950, սեպտեմբերի 1
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Յուրա (Յուրիկ) Արշավիրի Հարությունյան (1950, սեպտեմբերի 1, Երևան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1985 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2012 թվականին մասնակցել է Պեկինի համաշխարհային բիենալեին։ Յուրա Հարությունյանի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իրանի հավաքածուներում[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զրույց», 1986 թվական, ՀԱՊ
  • «Լույսն Արարատից», 1987 թվական, ՀԱՊ
  • «Կտիտորական կոմպոզիցիա», 1987 թվական
  • «Խաչելություն», 1988 թվական, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • «Հին պարտեզ», 1988 թվական, ՀԱՊ
  • «Եղիցի անունը քո հայ ժողովուրդ», 1989 թվական, ՀԱՊ
  • «Եղեռնական» նվիրված եղեռնի 75-ամյակին, ՀԱՊ
  • «Էմմանուել», 1991 թվական, ՀԱՊ
  • «Շտոկերտ» ֆիրմայի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխեն, 6 գեղանկար

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվականից սկսած պարբերաբար մասնակցել է Հայաստանի թանգարաններում տեղի ունեցող ցուցահանդեսներին
  • 1975 թ. «Ավանգարդիստներ» բացօթյա թանգարան
  • 1982 թ. «Երիտասարդական թանգարան», ԺԱԹ
  • 1987 թ. Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1987 թ. Խորհրդային Միության ավանգարդիստների խմբակային ցուցահանդես, «Էքսպրես Ավանգարդ», Մոսկվա-Վիեննա-Նյու Յորք
  • 1993 թ. " Kunst Aus Armenian", Շվեյցարիա
  • 2001 թ. Դանթեի 1000-ամյակին և Հայաստանի քրիստոնեության 1700-ամյակին նվիրված ցուցահանդես, Իտալիա, Հռոմ
  • 2005 թ. «Կովկասյան Էքսպո»
  • 2010 թ. Հայ աբստրակցիոնիստ նկարիչների ցուցահանդես, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան
  • 2011 թ. ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես, ՀԱՊ («Սաղմոս-78», «Անվերնագիր», «Կոմպոզիցիա»)
  • 2012 թ. 3 նկարներով մասնակցել է միջազգային ART EXPO Պեկին ցուցադրությանը
  • 2015 թ. Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում («Գաղթ»)

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թ. Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 2000 թ. Հայաստանի նկարիչների միություն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Յուրա Հարությունյան