Յան Արտյուս-Բերտրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Արտյուս-Բերտրան
ֆր.՝ Yann Arthus-Bertrand
Yann Arthus-Bertrand.jpg
Ծնվել էմարտի 13, 1946(1946-03-13)[1][2][3] (73 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԵրկերՏուն, Earth from Above? և Q12048099?
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, կինոռեժիսոր, լրագրող, սցենարիստ և balloonist
ԱշխատավայրParis Match
Զբաղեցրած պաշտոններPeintre de la Marine?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[5] «Երկրի չեմպիոններ» մրցանակ Գյուղատնտեսական երախտիքի ասպետ Cherry Kearton Medal and Award? Հետազոտությունների Մեծ ոսկե մեդալ և «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
Կայքyannarthusbertrand.org
Yann Arthus-Bertrand Վիքիպահեստում

Յան Արտյուս-Բերտրան (ֆր.՝ Yann Arthus-Bertrand, ծնվել է մարտի 13, 1946(1946-03-13)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, Պատվո լեգեոնի շքանշանի և բազմաթիվ այլ պարգևների դափնեկիր։ Տուն էկոլոգիական ֆիլմի ռեժիսորն է (Լյուկ Բեսոնի հետ համատեղ)։

Ստացել է համաշխարհային համբավ շնորհիվ իր մի շարք լուսանկարների, որոնք արվել են օդից Երկրի տարբեր անկյուններում. նախագիծ «Երկիրը երկնքից» (անգլ.՝ Earth from the Air; 1995). Համանուն գիրքը լույս է տեսել նաև ռուսերեն լեզվով 2002 թվականին։

Ռուսաստանում կազմակերպվել են նրա ցուցահանդեսները բաց երկնքի տակ՝ Սամարայի ծովափում ու Մոսկվայում՝ Մաքուր լճակներում։ Աշխարհում իր լուսանկարներով վաճառվել է 3 միլիոն գիրք[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին ավարտել է Փարիզյան արվեստի դպրոցի դերասանական ֆակուլտետը։ Չորս տարի աշխատել է կինոստուդիայում՝ սկզբում տնօրենի օգնական, այնուհետև որպես դերասան (այդ թվում նաև Միշել Մորգանի հետ խաղացել է «Ասա ինձ, ով ես դու» ֆիլմում)։ 21 տարեկանում անսպասելիորեն մեկնել է սկզբում Օվերինի լեռները, իսկ հետո, 1976 թվականին Քենիա՝ հենց այստեղ էր նա արել է իր առաջին «օդային» նկարները ուղղաթիռից։

Վերադառնալով Փարիզ, Յանն աշխատել է որպես ֆոտոլրագրող, մասնագիտանալով սպորտին, արկածներին և բնությանը։ 1989 թվականին նա կազմակերպեց մրցույթ ֆրանսիացի 100 լավագույն լուսանկարիչների միջև, որը կոչվում էր «3 օր Ֆրանսիայում»:

Յան Արտյուս-Բերտրանի լուսանկարները հրապարակվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Paris Match-ը, Geo-ն, Life-ն, National Geographic-ը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյուս-Բերտրանը հրատարակել է շուրջ 60 գիրք նկարներով, որոնք արված են բարձրությունից։ Առավել հայտնի գրքերն են.

  • «Առյուծներ» (1981) - Արտյուս-Բերտրանի առաջին գիրքը, որում օգտագործվել են լուսանկարներ, որոնք լուսանկարվել են օդապարիկից։
  • «3 օր Ֆրանսիայում» (1989) - ֆրանսիական հարյուր լավագույն լուսանկարների հավաքածու։
  • «365 օր. Երկիրը բարձրությունից»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965: Dis-moi qui tuer by Étienne Périer: Galland
  • 1970: OSS 117 prend des vacances by Pierre Kalfon: Yann

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: Երկիրը բարձրությունից
  • 2009: Տուն, հասանելի է առցանց[7]
  • 2010: Փարիզ, view from above[8]
  • 2012: Planet Ocean
  • 2013: Metz and the Messin pays, view from above[9]
  • 2014: Շվեյցարիան բարձրությունից Շվեյցարիայի զբոսաշրջության համար,[10] հասանելի է առցանց[11]
  • 2015 : Տերրա
  • 2015 : Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական Հանրապետությունը բարձրությունից
  • 2015: Մարդ,[10] հասանելի է առցանց[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119276755 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2013
  6. Екатерина Гоголева Home — фильм каждого из нас… // Эрфольг : Интернет-журнал.
  7. Official website of the film Home (page visited on 28 May 2016).
  8. «Paris, view from above, full movie, by Yann Arthus-Bertrand» (VIDEO)։ Վերցված է 6 June 2013 
  9. «Metz and the Messin pays, view from above, full movie, by Yann Arthus-Bertrand» (VIDEO)։ Վերցված է 15 June 2013 
  10. 10,0 10,1 (Ֆրանսերեն) "Le photographe Yann Arthus-Bertrand montrera la "Suisse vue du ciel"", Radio télévision suisse, 13 February 2014 (page visited on 13 February 2014).
  11. Switzerland from above ՅուԹյուբում.
  12. Official website of the film Human (page visited on 28 May 2016).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]