Մուսակա
Մուսակայի բաղադրիչները | |
Եգիպտական խոհանոց, Հունական խոհանոց, Լիբանանյան խոհանոց և Սիրիական խոհանոց | |
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Հունաստան |
Musaka Վիքիպահեստում |
Մուսակա (հուն․՝ μουσακάς, ռումիներեն՝ musaca, թուրքերեն՝ musakka, հարավսլավոներեն՝ мусака/musaka, արաբերեն՝ مسقعة), սմբուկից պատրաստվող Մերձավոր Արևելքի և Բալկանների ավանդական ուտեստ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական մուսական բաղկացած է խաշած շերտերից.
- Սմբուկի ստորին շերտ՝ ձիթապտղի յուղով,
- Գառան միջին շերտ՝ լոլիկով
- Վերին շերտ՝ բեշամել սոուսով։
Երբեմն ուտեստին ավելացնում են դդմիկ, կարտոֆիլ, սունկ։
Արաբական երկրներում մուսական իրենից ներկայացնում է սառը աղցան՝ պատրաստված լոլիկից և սմբուկից, որը նման է իտալական կապոնատին։ Սերբական, բոսնիական և ռումինական խոհանոցներում մուսական պատրաստվում է նաև սմբուկը լոլիկի հետ։
Ռումինական խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինական խոհանոցում մուսական մսով ուտեստ է, որի կեսը, երբեմն նաև ավելին, կազմում է բանջարեղենը։ Հնարավոր է նաև, որ ամբողջովին բանջարեղենային բաղադրություն ունեցող մուսական բուսակերների ուտեստ է։
Մուսակայի պատրաստման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր մթերքները լցնում են միաժամանակ, իսկ հետո շոգեխաշում են մի ժամ։
Մուսակայի համար անհրաժեշտ միսը կարող է լինել գառան կամ հորթի։ Հատուկ և պարտադիր բանջարեղեն համարվում են սոխը, սմբուկը, լոլիկը։ Մուսական համեմում են սև կամ կարմիր պղպեղով, դափնու տերևով, սխտորով, սամիթով, մաղադանոսով, նաև ավելացնում են թթվասեր, արևածաղկի ձեթ։
Միսը կտրում են քառակուսիների, ինչպես անում են գուլյաշի համար։ Հետո կտրատում են բանջարեղենը։ Ոչ խոր և լայն կաթսայի հատակին, որը յուղում են կարագով, դնում են սմբուկի շերտը, հետո սոխի շերտը, լոլիկի, դդմիկի, իսկ նրանց վրա՝ մսի։ Հետո շերտերը կրկնում են։ Յուրաքանչյուր 2-3 շերտից հետո մուսական համեմում են։ Հատկապես համեղացնում են մսի միջին և բանջարեղենի վերին շերտերը։ Մուսակայի վերին մասը ծածկում են արևածաղկի ձեթով կամ թթվասերով։ Ուտեստը ջեռոցում թողնում են 1 ժամ։ Վրան ցանում են կանաչի։ Մատուցում են տաք վիճակում, սոուսի հետ, ինչի մեջ եփվել է։
Բուլղարական խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայում մուսական թխած, աղացած խճողակ է՝ լցված կատոֆիլի մեջ։ Իսկ ուտեստը հունական մուսակայի նման, կազմված է տարբեր բանջարեղենից, կարտոֆիլից, մսից, դա անվանում են գյուվեչ: Գյուվեչ բառը բուլղարենում փոխաբերեկան իմաստ ունի։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսակա բառը գալիս է արաբերեն musaqqa` («սառած», saqqaʿa բայից՝ սառչել[1]), եկել է այլ լեզուներ հունարենից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Semitic Roots // The American Heritage® Dictionary of the English Language. — Fourth Edition. — Boston : Houghton Mifflin Company, 2000.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин, Вильям Васильевич Национальные кухни наших народов. — Центрполиграф, 1978.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունական մուսակա Արխիվացված 2011-05-22 Wayback Machine
- Մոդովական մուսակա
- Թուրքական մուսակա
- Մուսակայի դասական բաղադրատոմս Արխիվացված 2014-04-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսակա» հոդվածին։ |
|