Մշակույթի պատմություն
Մշակույթի պատմություն, պատմություն, որը միավորում է մարդաբանության և պատմության մոտեցումները՝ ուսումնասիրելու հայտնի մշակութային ավանդույթները և պատմական իրադարձությունների մշակութային մեկնաբանությունները։ Այն ուսումնասիրում է անցյալի արձանագրությունները և բանավոր պատմությունները՝ ընդգրկելով տվյալ մշակույթին պատկանող իրադարձությունների ժամանակագրությունը (հերթականությամբ կամ անցյալից գալով դեպի ներկա և նույնիսկ ապագա)։
Մշակույթի պատմությունը արձանագրում և մեկնաբանում է անցյալի իրադարձությունները՝ ներառելով մարդկանց սոցիալական, մշակութային և քաղաքական միջավայրում կամ վերաբերելով արվեստներին և բարքերին, որին տվյալ խումբը հակված է։ Յակոբ Բյուրքհարդը (1818–1897) օգնեց հիմնադրել մշակույթի պատմությունը որպես գիտություն։ Մշակույթի պատմությունը ուսումնասիրում և մեկնաբանում է մարդկային հասարակությունների արձանագրությունները, ցույց տալով ապրելու(բնակվելու) բազմաթիվ ձևեր մարդկանց մի խմբի շրջանակներում։ Մշակույթի պատմությունը ներառում է անցյալի մշակութային գործունեությունների հանրագումարը, ինչպիսին են արարողությունները, գործելակերպը, տեղացիների հետ շփումը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ արդի մշակութային պատմաբաններ պնդում են, որ սա նոր մոտեցում է, բայց մշակույթի պատմությանը այսպես էին վերաբերվում 19-րդ դարի պատմաբանները, օրինակ՝ Վերածննդի պատմության շվեյցարացի գիտնական Յակոբ Բյուրքհարդը[1]։
Մշակույթի պատմությունը իր մոտեցումներով մասամբ համընկնում է Մտածողության պատմություն (histoire des mentalités) ֆրանսիական շարժման հետ (Ֆիլիպ Պուարիե, 2004) և այսպես կոչված նոր պատմության հետ։ Միացյալ նահանգներում այն ասոցացվում է ամերիկագիտության ոլորտի հետ։ Քանի որ այն սկզբնապես կիրառվել է 19-րդ դարի շվեյցարացի պատմաբան Յակոբ Բյուրքհարդի կողմից՝ վերաբերելով Իտալական Վերածննդին, մշակույթի պատմությունը ուղղված էր դեպի որոշակի պատմական շրջանի ուսումնասիրությանը, վերաբերելով ոչ միայն նկարչությանը, քանդակագործությանը և ճարտարապետությանը, այլ նաև առօրյա կյանքի սոցիալական հաստատություններին և տնտեսական հիմքին՝ ամրապդնելու հասարակության հիմքերը[2]։ Բյուրքհարդի մոտեցման արձագանքները 20-րդ դարում կարելի է գտնել Յոհան Հայզինգայի Միջին դարերի աշունը (1919)աշխատության մեջ[3]։
Շատ հաճախ ուշադրության կենտրոնում են հայտնվում այն երևույթները, որոնք առաջ են բերվում հասարակության ոչ էլիտար խմբերի կողմից։ Նման օրինակներ են կառնավալները, փառատոնները, հասարակական ծիսակարգերը, հեքիաթի ներկայացման ավանդույթները, էպոսները, և այլ բանավոր փոխանցված պատումները, մշակութային զարգացումները մարդկային հարաբերություններում (գաղափարներ, գիտություններ, արվեստներ, տեխնիկաներ) և սոցիալական շարժումների մշակութային արտահայտման ձևեր ինչպիսին է ազգայնականությունը։ Այն նաև ուսումնասիրում է հիմնական պատմական հասկացությունները, ինչպես օրինակ իշխանություն, գաղափարախոսություն, դասակարգային կառուցվածք, մշակույթ, մշակութային ինքնություն, դիրքորոշում, ռասա, ընկալում և նոր պատմական մեթոդներ ինչպես մարմնի ընկալումը։ Շատ ուսումնասիրություններ քննարկում են ավանդական մշակույթի հարմարեցումը զանգվածային լրատվության միջոցներին, (հեռուստացույց, ռադիո,լրագրեր, ամսագրեր, պաստառներ և այլն), գրատպությունից անցումը դեպի կինոնկար իսկ հիմա արդեն համացանց (կապիտալիզմի մշակույթ)։ Մշակույթի պատմության մոտեցումները ծագում են արվեստագիտությունից, Աննալների դպրոցից, Մարքսիստական դպրոցից, միկրոպատմությունից և նոր մշակույթի պատմությունից[4]։
Ժամանակակից մշակույթի պատմության վերաբերյալ ընդհանուր չափանիշները ներառում են Յուրգեն Հաբերմասի հրապարակային խոսքի ձևակերպումը Բուրժուաների հրապարակային խոսքի կառուցվածքային ձևափոխությունները ստեղծագործության մեջ, Գիրց Քլիֆֆորդի «հագեցած նկարագրություն» հասկացությունը (մեկնաբանված է օրինակ Մշակույթների մեկնաբանություն ստեղծագործության մեջ),և հիշողության գաղափարը՝ որպես պատմա-մշակութային կատեգորիա, որը քննարկվում է Փոլ Կոններտոնի Ինչպես են հասարակությունները հիշում ստեղծագործության մեջ։
Պատմագրություն և Ֆրանսիական հեղափոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոլորտը, որտեղ հաճախ նշվում է, որ նորաոճ մշակույթի պատմությունը գրեթե հարացույց է, Ֆրանսիական հեղափոխության «ռևիզիոնիստական» պատմությունն է՝ սկսած Ֆրանսուա Ֆյուրեի ժամանակներից, վիթխարի ազդեցություն ունեցող 1978 թվականին գրված Ֆրանսիական հեղափոխության մեկնաբանությունը էսսեից։ Ռևիզիոնիստական մեկնաբանությունը հաճախ բնութագրվում է որպես փոխարինող՝ենթադրաբար գերակշռող, ենթադրաբար Մարքսիստ «սոցիալական մեկնաբանությանը», որը տեղավորում է հեղափոխության պատճառները դինամիկ դասակարգման մեջ։ Ռևիզիոնիստական մոտեցումը շեշտը դնում է քաղաքական մշակույթի վրա։ Կարդալով քաղաքական մշակույթի գաղափարները Հաբերմասի հրապարակային խոսքի կոնցեպցիայի միջոցով, հեղափոխության պատմաբանները քիչ տասնամյակներ են դիտարկել մշակութային թեմաների դերը և դիրքը, օրինակ՝ գենդեր, ծիսակարգ, գաղափարախոսություն՝ նախահեղափոխական ֆրանսիական քաղաքական մշակույթի համատեքստում։
Պատմաբանները, ովքեր միավորվել են այս գաղափարի շուրջ․ Ռոժե Շարտիե, Ռոբերտ Դարնտոն, Պատրիս Հայգոնե, Լինն Հանտ, Քեյթ Բեյքըր, Ջոան Լենդս, Մոնա Օզուֆ և Սարա Մազա։ Անշուշտ, այս գիտնականները բոլորը միանգամայն տարբեր հետաքրքրություններ ունեն, և հավանաբար բավականին շատ է շեշտը դրվել ֆրանսիական հեղափոխության նոր պատմության հարացույցային բնույթի վրա։ Քոլին Ջոնսը, օրինակ, անծանոթ չէ մշակույթի պատմությանը, Հաբերմասին կամ Մարքսիզմին, և համառորեն վիճում էր, որ Մարքսիստական մեկնաբանությունը դեռ մեռած չէ, կարող է «վերակենդանանալ»։ Այնուամենայնիվ, Հաբերմասի տրամաբանությունը մեծապես հակադրվում էր Մարքսիստական ըմբռնմանը։ Մինչդեռ Ռեբեկկա Սպանգը նաև վերջերս վիճել է, որ չնայած իր շեշտադրությանը տարբերության և նորույթների վրա, ռևիզիոնիստական մոտեցումը պահում է այն գաղափարը, որ Ֆրանսիական հեղափոխությունը ջրբաժան գիծ է հանդիսանում քաղաքական արդիականացման պատմության մեջ, և որ «քաղաքական արդիականացում» խնդրահարույց հասկացությունը քիչ է արժանացել ուշադրության։
Մշակութային ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային ուսումնասիրությունը ակադեմիական գիտություն է գիտնականների մի խմբի շրջանում։ Այն միավորում է քաղաքատնտեսությունը, աշխարհագրությունը, հասարակագիտությունը, հասարակական տեսությունը, գրականության տեսությունը, տեսագրության տեսությունը, մշակութային մարդաբանությունը, փիլիսոփայությունը, արվեստի պատմությունը ՝ ուսումնասիրելու մշակույթի երևույթը բազում հասարակություններում։ Մշակույթի պատմության հետազոտողները հաճախ կենտրոնանում են, թե ինչպես է մի որոշակի երևույթը կապում գաղափարախոսությունը, ազգությունը, էթնիկական խմբերը, դասակարգային կառուցվածքը և գենդերը։ Տերմինը ստեղծվել է Ռիչարդ Հոգգարդի կողմից 1964 թվականին, երբ նա հիմնադրեց Բիրմինգհեմի Ժամանակակից մշակութային ուսումնասիրությունների կենտրոնը։ Այդ ժամանակից ի վեր այն մեծապես ասոցացվում է Ստյուարտ Հոլլի հետ, ով որպես տնօրեն հաջորդեց Հոգգարդին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Historicising Historical Theory’s History of Cultural Historiography. Alison M. Moore, Cosmos & History: The Journal of Natural and Social Philosophy, 12 (1), February 2016, 257-291.
- ↑ Siegfried Giedion, Space, Time and Architecture (6th ed.), p 3.
- ↑ See Moran, Sean Farrell (2016). «Johan Huizinga, The Waning of the Middle Ages, and the Writing of History». Michigan Academician. 42: 410–22.
- ↑ What Became of Cultural Historicism in the French Reclamation of Strasbourg After World War One? French History and Civilization 5, 2014, 1-15
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arcangeli, Alessandro. (2011) Cultural History: A Concise Introduction (Routledge, 2011)
- Burke, Peter. (2004). What is Cultural History?. Cambridge։ Polity Press.
- Cook, James W., et al. The Cultural Turn in U. S. History: Past, Present, and Future (2009) excerpt; 14 topical essays by scholars
- Ginzburg, Carlo (1989). Clues, Myths and the Historical Method. Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-4388-4. Ginzburg "challenges us all to retrieve a cultural and social world that more conventional history does not record." -Back Cover
- Hérubel, Jean-Pierre V.M. (2010, January). "Observations on an Emergent Specialization: Contemporary French Cultural History. Significance for Scholarship." Journal of Scholarly Publishing 41#2 pp. 216–240.
- Kelly, Michael. "Le regard de l’étranger: What French cultural studies brings to French cultural history." French Cultural Studies (2014) 25#3-4 pp։ 253-261.
- Kırlı, Cengiz. "From Economic History to Cultural History in Ottoman Studies." International Journal of Middle East Studies (2014) 46#2 pp։ 376-378.
- McCaffery, Peter Gabriel, and Ben Marsden, eds. The Cultural History Reader (Routledge, 2014)
- Melching, W., & Velema, W. (1994). Main trends in cultural history: ten essays. Amsterdam։ Rodopi.
- Moore, Alison M. Historicising Historical Theory's History of Cultural Historiography. Cosmos & History: The Journal of Natural and Social Philosophy, 12 (1), February 2016, 257-291.
- Moore, Alison, What Became of Cultural Historicism in the French Reclamation of Strasbourg After World War One? French History and Civilization 5, 2014, 1-15
- Morris, I. (1999). Archaeology as Cultural History: Words and Things in Iron Age Greece. Blackwell Publishing.
- Munslow, Alun (1997). Deconstructing History. Routledge. 0-415-13192-8
- Poirrier, Philippe (2004), Les Enjeux de l’histoire culturelle, Seuil.
- Poster, M. (1997). Cultural history and postmodernity: disciplinary readings and challenges. New York։ Columbia University Press.
- Ritter, H. (1986). Dictionary of concepts in history. Reference sources for the social sciences and humanities, no. 3. Westport, Conn։ Greenwood Press.
- Salmi, H. (2011). "Cultural History, the Possible, and the Principle of Plenitude." History and Theory 50 (May 2011), 171-187.
- Schlereth, T. J. (1990). Cultural history and material culture: everyday life, landscapes, museums. American material culture and folklife. Ann Arbor, Mich։ UMI Research Press.
- Schwarz, Georg, Kulturexperimente im Altertum, Berlin։ SI Symposion, 2010.
- Spang, Rebecca. (2008). "Paradigms and Paranoia: how modern is the French Revolution?" American Historical Review, in JSTOR