Քաղաքական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական մշակույթը կարելի է սահմանել որպես արժեքների, վարքի կանոնների, գաղափարների և մի շարք այլ հատկանիշների համալիր, որոնց հիման վրա գործառնում են քաղաքական համակարգերը։

Քաղաքական մշակույթ[խմբագրել]

Քաղաքական մշակույթը գիտակցության և ենթագիտակցության միջոցով ազդեցություն է գործում մարդկանց վարքագծի վրա` որպես մշակույթի ազդեցության մեխանիզմ. շատ հաճախ դիտարկվում է նաև ազգային մենթալիտետը, այսինքն այս կամ այն ազգին հատուկ մտածելակերպի խորքային մեխանիզմները, որոնք կարող են լինել նաև ենթագիտակցական բնույթի, միաժամանակ յուրաքանչյուր քաղաքական մշակույթի շրջանակներում կարող են տեղ գտնել ենթամշակութային շերտեր։ Քաղաքական մշակույթի ազդեցությամբ տեղի է ունենում մարդկանց քաղաքական սոցիալականացման գործընթացը, որը ենթադրում է կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդու կողմից արժեքների, գախափարների և մոտեցումների ընկալում «սեփականաշնորհում» և դրա հիման վրա վարքականոնների ձևավորում և գործունության իրականացում քաղաքական ոլորտում։

Քաղաքագիտական գրականության մեջ գոյություն ունեն քաղաքական մշակույթի բազմաթիվ սահմանումներ և բացատրություններ. որպես քաղաքական մշակույթի բացատրության տեսություն կարող է դիտարկվել Մոնտեսքյոյի կողմից առաջ քաշված աշխարահագրական դետերմինիզմի տեսությունը, որի համաձայն յուրաքանչյուր պետության կառավարման ձևը ժողովուրդը ձևավորում է իր բնակության աշխարհագրական պայմաններին համապատասխան։ Քաղաքական մշակույթների դասակարգման տեսանկյունից առավել կարևոր է ամերիկյան քաղաքագետներ՝ Ալմոնդի և Վերբայի մոտեցումը նրանք տարբերակում են երեք տիպի քաղաքական մշակույթ.

  1. Քաղաքացիական
  2. Ենթարկվողական
  3. Ավանդական

Ինչպես և ցանկացած երևույթ քաղաքական կյանքում, այս մշակույթները լիովին մաքուր կերպով ոչ մի տեղ չեն հանդիպում ուղղակի այս կամ այն հասարակության մեջ կարող է լինել մշակությային որևիցե տարատեսակի գերակշռություն։ Քաղաքական այս կամ այն տեսակի մշակույթի գերակշռությունը իրենով պայմանավորում է նաև բարձրագույն իշխանության նկատմամբ վերաբերմունքը և կառավարման մեխանիզմները։ Քաղաքական մշակույթը որպես երևույթ չի կարելի դիտարկել ստատիկայի պայմաններում անփոփոխելության պայմանում; Քաղաքական մշակույթը ինքնին դինամիկ շարժուն գործընթաց է և յուրաքանչյուր քաղաքական մշակույթ ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է քննարկել մոդեռնիզմի և տրադիցիոնալիզմի միջև եղած հարաբերակցությունը` այսինքն արդիականության և ավանդապահության միջև եղած հարաբերակցությունը։ Կարևորագույն խնդիր է հանդիսանում այս երկուսի միջև փոխներթափանցման և բալանսավորման հարցը։