Միրոսլավ Կրալևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրոսլավ Կրալևիչ
1910, Miroslav Kraljevic, Autoportret sa psom, ulje, 110x85,5, Moderna galerija Zagreb.jpg
Ծնվել էդեկտեմբերի 14, 1885(1885-12-14)[1][2][3][…]
ԾննդավայրԳոսպիչ, Խորվաթիա[4]
Վախճանվել էապրիլի 16, 1913(1913-04-16)[1][2][5] (27 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա[4]
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Գրանդ Շոմեր ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԷդուարդ Մանե
Miroslav Kraljević Վիքիպահեստում

Միրոսլավ Կրալևիչ (սերբախորվաթ․՝ Miroslav Kraljević, դեկտեմբերի 14, 1885(1885-12-14)[1][2][3][…], Գոսպիչ, Խորվաթիա[4] - ապրիլի 16, 1913(1913-04-16)[1][2][5], Զագրեբ, Խորվաթիա[4]), խորվաթ նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ[6]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրոսլավ Կրալևիչը ծնվել է 1885 թվականին Գոսպիչում։ Դպրոցական կրթություն ստացել է Զագրեբում և հարազատ Գոսպիչում։ Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է ոչ միայն գեղանկաչությամբ, այլև երաժշտությամբ ու պոեզիայով[7]։ 1904 թվականին պատանին տեղափոխվել է Վիեննա, որտեղ ուսումնասիրել է իրավաբանություն և նկարչության մասնավոր դասեր է վերցրել։ 1906 թվականի աշնանը Մյունխենում ընդունվել է Մորից Հեյմանի՝ նկարչության մասնավոր դպրոց (Հեյմանն այն ժամանակ Ավստրիայում հայտնի գրաֆիկ էր), իսկ վեց ամիս անց՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որն այն ժամանակ լավագույններից մեկն էր Եվրոպայում։ Այստեղ նա 1907-1910 թվականներին սովորել է հետագայում հայտնի դարձած խորվաթ վարպետների՝ Յոսիպ Ռաչիչի, Օսկար Հերմանի և Վլադիմիր բեկիչի հետ։ Մյունխենում այդ ժամանակ լայն տարածում ունեին գեղանկարչական ամենատարբեր ոճեր՝ ռեալիզմ, սիմվոլիզմ, պոստիմպրեսիոնիզմ, յուգենդշտիլ։

Ուսումն ավարտելուց հետո նկարիչը վերադարձել է Խորվաթիա, իսկ 1910 թվականին, ինչպես նաև 1911 թվականի մեծ մասն ընտանիքի հետ անցկացրել Պոժեգա քաղաքում։ Այս շրջանը Միրոսլավ Կրալևիչի ստեղծագործական կյանքի ամենից բեղմնավոր շրջանն է։ Բացի հայտնի «Ինքնադիմանկար շան հետ» նկարից՝ նա ստեծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, պլակատներ, կերտել է քանդակներ, բրոնզե տարբեր իրեր[7]։ 1911 թվականին նկարիչը մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Գրանդ Շոմեր ակադեմիա։ Այստեղ են ստեղծվել նրա լավագույն ստեղծագործությունները, որոնք նվիրված են փարիզյան կյանքին և կենցաղին[8]։ Այստեղ նկարիչը գտնվել է Պոլ Սեզանի և Էդուարդ Մանեի աշխատանքների ազդեցության տակ։ Փարիզում հայտնաբերվել է, որ Կրալևիչը հիվանդ է թոքախտով։ Մեկ տարի ապրելով Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ խորվաթ նկարիչը վերադարձել է Պոժեգա։ 1912 թվականի աշնանը նա մեկնել է Զագրեբ, որտեղ կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը, որը ռետրո բնույթ էր կրում։ Այնուհետև Միրոսլավ Կրալևիչը այդ քաղաքում արվեստանոց է վարձել՝ ծրագրելով այնտեղ աշխատել մինչև 1913 թվականի դեկտեմբերը։ Սակայն հիբանդության սրացումը նկարչին ստիպել է բուժման մեկնել Բերստովկ։ Երկու ամիս անց նա լքել է առողջարանը և վերադարձել Զագրեբ, որտեղ էլ երկու շաբաթ անց մահացել է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրոսլավ Կրալևիչը իր նկարները ստեղծել է ամենատարբեր ոճերով՝ իմպրեսիոնիզմ, պուանտիլիզմ, էքսպրեսիոնիզմ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պատկերել է կենդանիներ։ Հայտնի են նրա գրոտեսկային ու էրոտիկ բնույթի նկարները՝ Օբրի Բյորդսլեյի ոճով, տարվել է նաև քանդակագործությամբ։ Չորս նկարիչներից բաղկացած այսպես կոչված «Մյունխենյան խմբակից» է սկսվում խորվաթական մոդեռնը՝ որպես գեղարվեստական ուղղություն[9]։

1942 թվականին Միրոսլավ Կրալևիչի աշխատանքները ներկայացվել են Վենետիկի Բիենալեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кралевич Мирослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  6. (croatian) Kraljević, Miroslav, Hrvatski Leksikon, I, Zagreb: Naklada Leksikon d.o.o., 1996, p. 638, ISBN 953-96728-1-3 
  7. 7,0 7,1 «Miroslav Kraljević Biography» (Croatian)։ Gallery Divila։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2011-ին։ Վերցված է հունիսի 17, 2010 
  8. «Miroslav Kraljević» (Croatian)։ HRT Archives։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2008-ին։ Վերցված է հունիսի 17, 2010 
  9. «Miroslav Kraljević» (Croatian)։ Zagreb: National and University Library։ Վերցված է ապրիլի 23, 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]