Օսկար Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Հերման
խորվ.՝ Oskar Herman
Ծնվել էմարտի 17, 1886(1886-03-17)[1]
ԾննդավայրԶագրեբ, Kingdom of Croatia-Slavonia, Transleithania, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհունվարի 18, 1974(1974-01-18) (87 տարեկանում)
Մահվան վայրԶագրեբ, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ

Օսկար Հերման (խորվ.՝ Oskar Herman, մարտի 17, 1886(1886-03-17)[1], Զագրեբ, Kingdom of Croatia-Slavonia, Transleithania, Ավստրո-Հունգարիա - հունվարի 18, 1974(1974-01-18), Զագրեբ, ՀՍՖՀ), հրեական ծագմամբ խորվաթ նկարիչ: Անդամակցել է խորվաթ նկարիչների՝ «Մյունխենյան խմբակ» անունով հայտնի խմբին, որը մեծ ազդեցություն է ունեցել Խորվաթիայի ժամանակակից արվեստի վրա[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Օսկար Հերման, Nagovaranje
Searchtool.svg Օսկար Հերման, Djevojčica
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Խորվաթիայի փոստային նամականիշ — Oskar Herman

Օսկար Հերմանը ծնվել է 1886 թվականի մարտի 17-ին Զագրեբում, խորվաթցի հրեաներ[3] Դանիել և Ժոզեֆինա Հերմանների ընտանիքում: Հայրը մահացել է, երբ Օսկարը եղել է չորս տարեկան[4]:

Օսկար Հերմանը Զագրեբում սովորել է բիզնես դպրոցում, թեև հետաքրքրվել է նկարչությամբ ու գեղանկարչությամբ: Այնուհետև Զագրեբում սովորել է գեղանկարչության դպրոցում՝ Կ. Ֆիլիպի մոտ: Դրանից հետո նա տեղափոխվել է Մյունխեն, որտեղ 1904 թվականին իր հայրենակից Յոսիպ Ռաչիչի նման սովորել է սլովեն նկարիչ և մանկավարժ Անտոն Աժբեի մոտ: 1905 թվականին Օսկար Հերմանն ընդունվել է Մյունխենի Կերպարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1910 թվականը. նրա ուսուցիչների թվում է եղել գերմանացի նկարիչ Հյուգո ֆոն Հաբերմանը: Այդ ժամանակ Մյունխենը եղել է ռեալիզմի, պոստիմպրեսիոնիզմի, սիմվոլիզմի ու մոդեռնիզմի եվրոպական նկարչական դպրոցի կենտրոնը:

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո, Օսկար Հերմանը վերադարձել է Զագրեբ: Նա ճանաչվել է զինվորական ծառայության համար մասամբ ոչ պիտանի, սակայն Զագրեբում ծառայել է բանակում 1915 թվականից մինչև 1918 թվականը: Պատերազմի ավարտից հետո մեկնել է Մյունխեն, որտեղ ապրել է մինչև 1933 թվականը՝ երբեմն վերադառնալով Զագրեբ, այցելելով Բեռլին ու Փարիզ: Մյունխենում բնակվելու տարիներին պարբերաբար հանրությանն է ներկայացրել իր աշխատանքները ինչպես անհատական, այնպես էլ Munich Secession Art ցուցահանդեսներում: 1933 թվականին Գերմանիայով տարածվող նացիզմի պատճառով վերադարձել է Զագրեբ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսկար Հերմանն ընդգրկվել է պարտիզանական ջոկատի կազմում, գերի ընկել և տեղավորվել Իտալիայի Կալաբրիա մարզի Ferramonti di Tarsia քաղաքում գտնվող ճամբարում, որտեղ գտնվել է 1942 թվականից մինչև 1944 թվականը: Ազատություն ստանալուց հետո նա միացել է Ֆրանսիայի Կորսիկա կղզու Կոզանո համայնքում գտնվող նկարիչների գաղութին: 1944 թվականին վերադարձել է Խորվաթիա և կրկին միացել պարտիզաններին:

1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, սկսել է աշխատել Զագրեբի Ժամանակակից արվեստի պատկերասրահում: Այդտեղ նա աշխատել է մինչև 1954 թվականին թոշակի անցնելը[5]: Նույն թվականին նա նախապատրաստել է հետադարձ ցուցահանդես Արվեստների ու արհեստների թանգարանում (անգլ.՝ Museum of Arts and Crafts): 1971 թվականին Օսկար Հերմանը կազմակերպել է հետադարձ խոշոր ցուցահանդես Art Pavilion-ում: Օսկար Հերմանը եղել է անմարդամոտ նկարիչ, այդ պատճառով էլ նրա աշխատանքները ուշ են ընդունվել ու հասկացվել:

Օսկար Հերմանը մահացել է 1974 թվականի հունվարի 22-ին Զագրեբում: Թաղվել է Միրոգոյ քաղաքային գերեզմանատանը[6]:

2008 թվականին Խորվաթիայի փոստը թողարկել է Օսկար Հերմանին նվիրված փոստային նամականիշ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  2. Kelemen, Boris; Gamulin, Grgo (1978), Oskar Herman, Zagreb: GZH  (խորվ.)
  3. Knežević, Snješka; Laslo, Aleksander (2011). Židovski Zagreb. Zagreb: AGM, Židovska općina Zagreb. ISBN 978-953-174-393-8.
  4. Bavoljak Jasmina (2013)։ «Oskar Herman, slikar praznine i melankolije» [Oskar Herman, a painter of emptiness and melancholy] (PDF) (Croatian)։ Osijek: Gallery Waldinger։ Վերցված է 16 February 2014 
  5. «Modern Gallery»։ Zagreb: Modern Gallery, Zagreb։ Վերցված է 22 June 2010  (խորվ.)
  6. Gradska groblja Zagreb: Oskar Herman, Mirogoj Ž-924-ARKVEL-5 (խորվ.)
  7. CROATIAN MODERN PAINTING - Oskar Herman (խորվ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]