Միկոլա Բաժան
Միկոլա Բաժան ուկր.՝ Микола Бажан | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904 |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1983 (79 տարեկանում) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն և ուկրաիներեն |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն ![]() Ուկրաինական ԽՍՀ ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» և Լենինյան մրցանակ |
![]() | |
Միկոլա Բաժան Վիքիքաղվածքում | |
Mykola Bazhan Վիքիպահեստում |
Միկոլա Պլատոնովիչ Բաժան (ուկր.՝ Микола Платонович Бажан) (սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904, Կամենեց-Պոդոլսկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1983, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951), Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Սոցալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Սովորել է Ումանի գիմնազիայում, 1921 թվականից՝ Կիևի արտաքին կապերի ինստիտուտում, ապա՝ Արտաքին հարաբերությունների ինստիտուտում։ Տպագրվել է 1923 թվականից. առաջին բանաստեղծությունները տպագրվել են Կիևի «Բոլշևիկ» թերթում[1]։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տասնյոթերորդ պարեկը» (1926), արտացոլում է քաղաքացիական կռիվները։ Բաժանի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ է գրավում Սերգեյ Կիրովին նվիրված «Անմահություն» (1937) պոեմ–եռերգությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել է «Զա Ռադյանսկու Ուկրաինու» («Հանուն Սովետական Ուկրաինայի») թերթը՝ օկուպացված շրջանների բնակչության համար։ Այդ տարիների նրա «Երդում» (1941) ժողովածուն, «Դանիիլ Հալիցկի» պոեմը (1942) և «Ստալինգրադյան տետրակ» գիրքը (1943) արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի (1946)։
1943-1948 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ: Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1953-1959 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության նախագահ:
Ուկրաիներեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», Դ. Գուրամաշվիլու, Ա. Նավոիի, Ալեքսանդր Պուշկինի, Ռ. Թագորի, Ռայներ Մարիա Ռիլկեի և շատ այլ բանաստեղծների ստեղծագործություններ:
Պարգևատրվել է Լենինի չորս շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի, Տարաս Շևչենկոյի և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակների դափնեկիր է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1983 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ