Միլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոս
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորMilos Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մակերես150,6 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Միլոս (հուն․՝ Μήλος), հրաբխային կղզի Եգեյան ծովում։ Կղզին պատկանում է Հունաստանին և համարվում է Կիկլադների մասը։ Կղզին հայտնի է Միլոսյան Վեներայի արձանով (այլ կերպ՝ Միլոսյան Աֆրոդիտե, այժմ Լուվրում), Ասկլեպիոս, Պոսեյդոն, Ապոլլոն աստվածների արձաններով[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոսը և հարևան կղզիները

Միլոսը Կիկլադների ամենահարավարևմտյան կղզին է, գտնվում է Լակոնիայի առափնյայից մոտ 120 կմ հեռավորության վրա։ Միլոսը գտնվում է Սանտորինիից հյուսիս-արևմուտք, Սիֆնոսից և Սերիֆոսից հարավ։ Կղզու երկարությունը արևմուտքից արևելք կազմում է մոտ 23 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 13 կմ։ Կղզու մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Միլոսի ամենաբարձր կետը Էլիաս լեռն է՝ 748 մ բարձրություն։ Գտնվում է կղզու արևմուտքում։ Կղզին ունի հրաբխային ծագում, այստեղ հանդիպում է տուֆ և վանակատը։ Միլոս կղզու բնական ծովախորշը (50-130 մ խորություններով) հանգած հրաբխի նախկին խառնարանն է, գտնվում է կղզու հյուսիսային հատվածում և բաժանում է Միլոսը գրեթե հավասար երկու մասերի։ Այդ ծովախորշի արևելյան ափին կա ծծմբով հարուստ տաք աղբյուրներ։

Բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքահոր Միլոս կղզու վրա

Կղզու վրա արդյունահանվում է բենթոնիտ, պեռլիտ և կաոլինի ոչ մեծ քանակություն։ Նեոլիթի ժամանակներից կղզին վանակատի աղբյուր էր հանդիսանում Եգեյան ծովի ավազանի, իսկ Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում՝ ամբողջ Միջերկրածովյան ավազանի համար։ Նախկինում կղզու վրա արդյունահանում էին նաև ծծումբ, գիպս և բարիտ։ Պլինիոս Կրտսերը հիշատակում է, որ մեր ժամանակաշրջանի սկզբին պաղլեղները կղզուց արտահանում էին Եգիպտոս։ Գյուղատնտեսական մշակաբույսերից կղզու վրա աճեցնում են նարինջ, ձիթապտուղ, խաղող և կարմրան։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոս կղզին ունի միջերկրածովյան կլիմա (ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման՝ Csa), մեղմ, անձրևոտ ձմեռներով և տաք կամ շոգ, չոր ամառներով[2]։

Միլոսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.6
(70.9)
26.2
(79.2)
25.6
(78.1)
28.4
(83.1)
35.4
(95.7)
40.0
(104)
41.0
(105.8)
38.4
(101.1)
36.3
(97.3)
32.0
(89.6)
27.8
(82)
23.4
(74.1)
41.0
(105.8)
Միջին բարձր °C (°F) 12.9
(55.2)
13.2
(55.8)
14.8
(58.6)
18.4
(65.1)
22.8
(73)
27.1
(80.8)
28.1
(82.6)
27.6
(81.7)
25.2
(77.4)
21.3
(70.3)
18.0
(64.4)
14.6
(58.3)
20.3
(68.5)
Միջին օրական °C (°F) 10.5
(50.9)
10.7
(51.3)
12.1
(53.8)
15.2
(59.4)
19.3
(66.7)
23.5
(74.3)
25.0
(77)
24.6
(76.3)
22.3
(72.1)
18.5
(65.3)
15.3
(59.5)
12.3
(54.1)
17.4
(63.3)
Միջին ցածր °C (°F) 8.5
(47.3)
8.5
(47.3)
9.6
(49.3)
12.4
(54.3)
15.9
(60.6)
19.8
(67.6)
21.8
(71.2)
21.6
(70.9)
19.6
(67.3)
16.1
(61)
13.1
(55.6)
10.3
(50.5)
14.8
(58.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.0
(28.4)
−2.0
(28.4)
0.0
(32)
5.4
(41.7)
8.0
(46.4)
10.0
(50)
14.0
(57.2)
14.2
(57.6)
11.6
(52.9)
8.0
(46.4)
2.8
(37)
0.0
(32)
−2.0
(28.4)
Տեղումներ մմ (դյույմ) 74.7
(2.941)
50.6
(1.992)
47.2
(1.858)
20.5
(0.807)
13.1
(0.516)
3.3
(0.13)
0.3
(0.012)
1.4
(0.055)
5.8
(0.228)
42.9
(1.689)
60.7
(2.39)
90.3
(3.555)
410.8
(16.173)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 8.8 7.3 5.7 2.9 1.4 0.3 0.1 0.1 0.9 3.9 5.8 9.0 46.2
% խոնավություն 73.3 72.5 72.0 67.0 63.5 58.8 60.1 63.4 66.8 71.3 73.9 73.7 68.0
աղբյուր: NOAA[3]

Կղզու հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գոյացել է մի քանի հրաբուխների և կալդերայի ժայթքման արդյունքում։ Արևելյան հատվածի տեսակը ստրատոհրաբխային է։ Այստեղ է գտնվում ակտիվ ստրատոհրաբուխ Մաունթ Սյավինը (Հունաստանի 2 ակտիվ հրաբուխներից մեկը)։ Կան ֆումարոլներ (վերջին ժայթքումը մ.թ.ա. 140 տարի առաջ)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կղզու բնակչություն
1907 5,393[4]
1991 4,380
2001 4,771
2011 4,977

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. British Museum Collection
  2. Kottek, M.; J. Grieser; C. Beck; B. Rudolf; F. Rubel (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated» (PDF). Meteorol. Z. 15 (3): 259–263. doi:10.1127/0941-2948/2006/0130. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  3. «Milos Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  4. 1907 Greek census (1909), statistics.gr, page 411 (Δήμος Μήλου/ Milos Municipality 4.864 + Δήμος Αδάμαντος / Adamas Municipality 529 = 5.393)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոս» հոդվածին։