Սերիֆոս
|
Սերիֆոս
հուն․՝ Σέριφος | ||
| Երկիր | ||
| Կղզեխումբ | Կիկլադյան կղզիներ | |
| Ջրատարածություն | Եգեյան ծով | |
| Ամենաբարձր կետը | 585 մ | |
| Բնակչություն (2011) | 1414 մարդ | |
| Բնակչության խտությունը | 18,803 մարդ/կմ2 | |
Սերիֆոս (հուն․՝ Σέριφος), Հունաստանին պատկանող կղզի, որը գտնվում է երկրի հարավարևելյան մասում՝ Կիկլադյան կղզեախմբում:
Վարչականորեն մտնում է Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայի Միլոս նոմոսի կամ տարածաշրջանային միավորի կազմի մեջ: Համարվում է Հունաստանի Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը:
Կղզում նկատվում է Կիկլադյան քաղաքակրթության ազդեցությունը:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիֆոսը կղզի է Եգեյան ծովի հարավում՝ դրա մաս կազմող Կիկլադյան կղզեախմբի կազմի մեջ: Կիկլադների կազմում Սերիֆոսը միջին չափի կղզի է:
Սերիֆոս կղզին գտնվում է Սիֆնոս և Միլոս կղզիների մեջտեղում՝ ծովի մակարդակից զրոյական բարձրության վրա: Այն գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի գլխավոր նավահանգստից՝ Պիրեյոսից 170 կմ հեռավորության վրա:
Սերիֆոս կղզու ամենաբարձր լեռնագագաթն ունի 585 մետր բարձրություն: Ռելիեֆը հարթավայրային է: Կլիմայի ձևավորման գործում կարևոր ազդեցություն ունեն տաք ծովային հոսանքները:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի համահունական մարդահամարի տվյալների՝ Սերիֆոս կղզու բնակչությունը կազմում է 1,420 մարդ: Բնակիչները կղզիաբնակ հույներն են, որոնք դավանում են քրիստոնեություն՝ հույն ուղղափառություն:
Բնակչության միջին խտությունը կազմում է 19 մարդ/կմ²: Բնակչության հիմնական զբաղմունքը ձկնորսությունն ու սպասարկման ոլորտի աշխատանքներն են:
| Տարի | Բնակչություն |
|---|---|
| 1981 | 1,133 |
| 1991 | 1,095 |
| 2001 | 1,414 |
| 2011 | 1,420[1] |
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերիֆոս կատեգորիայում։ |
