2012 թ.-ին Միլոշը դարձավ «Պարտիզանի» խաղացող, այնտեղ նորամուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Սերբիայի առաջնության «Խայդուկ Կուլայի» դեմ խաղում։ Հենց այդ խաղում էլ խփեց առաջին գոլը նոր ակումբի կազմում։
2014 թ.-ի հունվարին Յոյիչը տեղափոխվեց գերմանական «Դորտմունդի Բորուսիա» և ակումբի հետ կնքեց չորս ու կես տարվա պայմանագիր[3]։ Փետրվարի 15-ին նորամուտը նշեց Ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ խաղում։ Այդ խաղում փոխարինման դուրս գալուց 17 վայրկյան անց ոտքի թեթև հարվածով բացեց Բորուսիայում իր գոլերի հաշիվը, հետք թողնելով այդ խաղում, որը ավարտվեց 4։0՝ դորտմունդցիների հաղթանակով։ Միլոշը խփեց Բունդեսլիգայի ամենաարագ գոլը՝ խաղադաշտ դուրս գալուց անմիջապես հետո։ 2014 թ.-ի ապրիլի 8-ին առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային կազմում ՝ Մադրիդի«Ռեալի» դեմ խաղում (2։0), խաղալով իր համար ոչ հարմար հենակետային կիսապաշտպանի դերում։ Միլոշը անցկացրեց հիանալի հանդիպում, չնայած գոլային դրվագներում չառանձնացավ։
Միլոշը խաղացել է Եվրոպայի առաջնության մինչև 19 հավաքականների Սերբիայի կազմում, որտեղ հիշատակվեց առաջին գոլով հենց առաջին խաղում՝ Թուրքիայի դեմ խաղում։
Իսկ հավաքականի հիմնական կազմում Միլոշը նորամուտը նշել է 2013 թ.-ի հոկտեմբերի 13-ին՝ Ճապոնիայի դեմ խաղում, որտեղ իր հաշվին գրանցեց առաջին գոլը հավաքականի կազմում՝ 90-րդ րոպեին։