Միլկա Տերնինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլկա Տերնինա
TerninaTosca.jpg
Բնօրինակ անուն խորվ.՝ Katarina Milka Trnina
Ծնվել է դեկտեմբերի 19, 1863({{padleft:1863|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3]
Vezišće, Zagreb County, Խորվաթիա
Երկիր Flag of Croatia.svg Խորվաթիա
Մահացել է մայիսի 18, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[2][3] (77 տարեկանում)
Զագրեբ, Խորվաթիա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն երգչուհի, վոկալիստ, օպերային երգչուհի և համալսարանի պրոֆեսոր
Երգչաձայն սոպրանո

Միլկա Տերնինա (խորվ.՝ Katarina Milka Trnina, 19 դեկտեմբերի, 1863, Վեզիշչե – 18 մայիսի, 1941[4], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ օպերային երգչուհի, դրամատիկական սոպրանո: Ելույթ է ունեցել Եվրոպայի ու ԱՄՆ խոշորագույն թատրոններում: Քննադատներն ու հասարակությունը բարձր են գնահատել նրա ձայնն ու դերասանական վարպետությունը, որ նա ցուցաբերել է գերմանացի ու իտալացի հեղինակների ներկայացումներում դերեր կատարելիս: 1906 թվականին, երբ գտնվել է իր կարիերայի գագաթնակետին, հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել կարիերան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարինա Միլկա Տերնինան ծնվել է Վեզիշե գյուղում (Կրիժ համայնքի մաս): Երգեցողություն պարապել սկսել է մասնավոր մանկավարժ Իդա Վինտերբերնի մոտ Զագրեբում, ապա կրթությունը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում՝ Յոզեֆ Գենբախերի մոտ: 1883 թվականին ոսկե մեդալով ավարտել է կոնսերվատորիան: Օպերայի բեմում Միլկա Տերնինայի նորամուտը կայացել է ուսանողական տարիներին. 1882 թվականին նա կատարել է Ամելիի դերերգը Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական թատերախմբում Տերնինան սկսել է աշխատել Լայպցիգում, իսկ 1884 թվականին տեղափոխվել է Գրացի օպերային թատերախումբ: Այդտեղ նա ելույթ է ունեցել երկու թատերաշրջան՝ կատարելագործելով իր բեմական արվեստը: Այդ ժամանակ վառ արտահայտվել է նրա նվիրվածությունը օպերային՝ որպես երաժշտական լուրջ ժանրի:

Դիրիժոր Անտոն Զեյդլը, տպավորված Տերնինայի ներուժով, երաշխավորել է նրան բրեմենյան օպերայի համար, որպեսզի նա փոխարինի մեկ այլ հայտնի դրամատիկական սոպրանոյի՝ Կատարինա Կլաֆսկիին (գերմ.՝ Katharina Klafsky): Բրեմենում Տերնինան առաջին անգամ ելույթ է ունեցել Ռիխարդ Վագների «Նիբելունգների մատանին» շարքի բեմադրության մեջ: 1890 թվականին նրան հրավիրել են Մյունխենի թագավորական թատրոն, որտեղ նա ելույթ է ունեցել մի քանի տարի՝ ամրապնդելով բարձր դասի երգչուհու իր համբավն և իրեն ցուցաբերել որպես Վագների օպերաների հրաշալի կատարող: Ոչ պակաս հաջողությամբ նա կատարել է Լեոնորայի դերերգը Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում:

1896 թվականին Բոստոնում կայացել է Միլկա Տերնինայի առաջնելույթը Հյուսիսային Ամերիկայում: Նա կատարել է Բրունգիլդայի դերերգը «Վալկիրիա» օպերայում: 1898 թվականին նա առաջին անգամ երգել է Լոնդոնի Քովենթ գարդեն թատրոնի բեմում՝ կատարելով Իզոլդայի դերերգը «Տրիստան և Իզոլդա» օպերայում: Թագավորական թատրոնում նա ելույթ է ունեցել մինչև 1906 թվականը՝ մասնակցելով 98 տարբեր օպերային ներկայացումների:

1899 թվականին Միլկա Տերնինան Բայրոյթի փառատոնում կատարել է Կունդրիի դերերգը «Պարսիֆալ» օպերայում: Ըստ Օքսֆորդի օպերային համառոտ բառարանի՝ դա եղել է նրա միակ ելույթը Բայրոյթում: 1900 թվականի հունվարի 27-ին տեղի է ունեցել Միլկա Տերնինայի նորամուտը Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում. նա կատարել է Էլիզաբեթի դերերգը «Տանհոյզեր» օպերայում: Նյու Յորքի օպերայի հետ բեղմնավոր համագործակցության ընթացքում Միլկա Տերնինան ամերիկյան բեմում առաջին անգամ կատարել է Կունդրիի դերերգը «Պարսիֆալ» օպերայում, սակայն բեմադրությունը չէր թույլատրվել Վագների ընտանիքի կողմից, ինչի պատճառով Տերնինային այլևս երբեք չեն հրավիրել մասնակցելու Բայրոյթի ներկայացումներին, չնայած իր մասնագիտական բարձր մակարդակին:

Հայտնի է դարձել 1901 թվականին Միլկա Տերնինայի ելույթը Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի գլխավոր դերում: Մետրոպոլիտեն օպերայի այդ բեմադրությունը ներկայացվել է 18 անգամ: Նախորդ տարում Տերնինան առաջին անգամ կատարել էր Ֆլորիա Տոսկայի դերերգը Լոնդոնում, և Պուչինին, որ ներկա էր այդ ներկայացմանը, նրա կատարումն անվանել է կատարյալ: Դրա շնորհիվ Տերնինան դարձել է այդ դերերգի ամենահայտնի կատարողն անգլիալեզու աշխարհում:

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլկա Տերնինայի հուշարձանը Վեզիշչեում

1906 թվականին Միլկա Տերնինայի դեմքի մկանները (աչքերի շուրջը) կաթվածահար են եղել: Հիվանդությունը եղել է անբուժելի, և Տերնինան ստիպված է եղել թողնել բեմը: Մի քանի տարի նա երգեցողություն է դասավանդել Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում, ապա բոլորովին հեռացել է միջազգային երաժշտական բեմից և վերադարձել Զագրեբ: Խորվաթիայում նա շարունակել է դասավանդել. նրա ամենահայտնի աշակերտուհին է եղել քնարադրամատիկական սոպրանո, Մետրոպոլիտեն օպերայի աստղ Զինկա Միլանովան:

Միլա Տերնինան մահացել է 1941 թվականի մայիսի 18-ին Զագրեբում: Նրա ձայնի կոմերցիոն ձայնագրությունները չեն պահպանվել, սակայն նրա կատարումներից կարելի է լսել Մապլեսոնի գլանների (անգլ.՝ Mapleson Cylinders) վրա կատարված ձայնագրություններից, որ արվել են 20-րդ դարի սկզբին՝ Մետրոպոլիտեն օպերայում ելույթ ունենալու ժամանակ: Այդ ձայնագրությունները CD սկավառակով թողարկվել են Symposium Records ընկերության կողմից (համարը կատալոգում՝ 1284):

Միլկա Տերնինայի պատվին կոչվել է ջրվեժ Պլիտվիցե լճերում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124532500 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  4. «Milka Trnina»։ hrt.hr (խորվաթերեն)։ Croatian Radiotelevision։ 19 December 2012։ Վերցված է 8 April 2014 
  5. «Plitvice: Milke Trnine Slap - European waterfalls» (en-US)։ European waterfalls։ Վերցված է 2016-05-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Ewen, Encyclopedia of the Opera: New Enlarged Edition. New York; Hill and Wang, 1963.
  • Harold Rosenthal and John Warrack, The Concise Oxford Dictionary of Opera, second edition. London; Oxford University Press, 1980.
  • Richard Somerset-Ward, Gods and Angels, New Haven and London; Yale University Press, 2004.