Միլդրեդ Դրեսսելհաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլդրեդ Դրեսսելհաուզ
Barack Obama greets Burton Richter and Mildred Dresselhaus (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1][2]
Բրոնքս շրջան, Նյու Յորք
Մահացել էփետրվարի 20, 2017(2017-02-20)[3][1][2] (86 տարեկանում)
Քեմբրիջ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան[3], Կորնելի համալսարան, Հանթեր քոլեջ, Հանթեր քոլեջի ավագ դպրոց և Ռեդկլիֆ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Հայտնի աշակերտներGreg Timp?
ՊարգևներKavli Prize in Nanoscience? «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ Հարոլդ Պենդերի մրցանակ Էստրեդի մեդալ Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ IEEE պատվո մեդալ Ազգային գիտական մեդալ Կանայք միջազգային տեխնոլոգիայում Ազգային գյուտարարների փառքի սրահ Ազատության նախագահական շքանշան Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի պատվավոր դոկտոր Բենջամին Ֆրանկլինի մեդալ Weizmann Women & Science Award? Vannevar Bush Award?[5] Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Նվաճումների մրցանակ Կավլիի մրցանակ Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի հիմնադիրների մեդալ Էնրիկո Ֆերմի պարգև Կանայք փառքի տեխնոլոգիական սրահում Հայնցի մրցանակ Von Hippel Award? Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ և Honorary Fellow of the Institute of Physics?
Ամուսին(ներ)Gene Dresselhaus?
Mildred Dresselhaus Վիքիպահեստում

Միլդրեդ Դրեսսելհաուզ (անգլ.՝ Mildred S. Dresselhaus, ծննդյան անուն` Միլդրեդ Սպիվակ, հայտնի է որպես «ածխածնի գիտության թագուհի», նոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք - փետրվարի 20, 2017(2017-02-20)[3][1][2], Քեմբրիջ, ԱՄՆ), ինստիտուտի առաջին կին պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի պատվավոր պրոֆեսոր[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլդրեդ Դրեսսելհաուզը ծնվել է Բրուքլինում, Լեհաստանից ներգաղթած հրեաների ընտանիքում[7][8][9]: Մեծացել է Բրոնքսում, ուր ընտանիքը տեղափոխվել էր 1934 թվականին:

Ավարտել է Նյու Յորք նահանգի Հանթեր քոլեջը, ապա կրթությունը շարունակել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ստացել է Ֆուլբրայթի կրթաթոշակ, ինչպես նաև Հարվարդի համալսարանում: 1958 թվականին Չիկագոյի համալսարանից ստացել է դոկտորի աստիճան: Նախքան Լինքոլնի լաբորատորիայում (Lincoln Lab) աշխատելը մի քանի տարի հաճախել է Կոռնելի համալսարանի դասընթացներին: 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից ստացել է պրոֆեսորի կոչում (ֆիզիկայի և էլեկտրական ճարտարագիտության պատվավոր պրոֆեսոր), 1985 թվականին ստացել է «ինստիտուտի պրոֆեսոր» (Institute Professor) կոչումը[10]:

Պրոֆեսոր Դրեսսելհաուզը կարիերան սկսել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լինքհոլնի լաբորատորիայից: Ողջ աշխատաժամանակը նա օգտագործել է մագնիսական օպտիկայի գերհաղորդականության հետազոտությունների համար, ինչպես նաև իրականացրել է մի շարք փորձեր, որոնց շնորհիվ հնարավոր է եղել հասկանալ կիսամետաղների էլեկտրոնային կառուցվածքի, հատկապես գրաֆիտի հիմնարար բնույթը: Դրեսսելհաուզը եղել է նանոտեխնոլոգիաների բնագավառի առավել փորձառու մասնագետներից, որոնք հենվում են ածխածնի տարբեր հատկությունների վրա:

1990 թվականին մետաղների և կիսամետաղների ուսումնասիրության, ինչպես նաև ակադեմիական գիտության և ճարտարագիտության մեջ ներդրում ունենալու համար Դրեսսելհաուզը պարգևատրվել է Ազգային գիտական մեդալով[11]: 2000-2001 թվականներին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի գիտության հարցերով բաժնի ղեկավարը (էներգետիկայի նախարարություն): 2004 թվականից ղեկավարել է Ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտը:

Պրոֆեսոր Դրեսսելհաուզը նաև կատարել է Ամերիկյան ֆիզիկայի հասարակության, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (American Association for the Advancement of Science) նախագահի պարտականությունները, ինչպես նաև ԱՄՆ Ազգային ակադեմիայի գանձապետի պարտականությունները: (United States ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների): Դրեսսելհաուզը իր ժամանակից հատկացրել է նաև գիտական գործունեությունում ներգրավված և ակտիվ գործունեություն ծավալող կանանց աջակցմանը:

Դրեսսելհաուզը հայտնի է նաև թերմոէլեկրականության, գրաֆիտի հատկությունների, գրաֆիտի ալոտրոպային միացությունների, ածխածնային նանոխողովակների ուսումնասիրության բնագավառում իր ունեցած ավանդի համար:

Ամուսնացած է եղել հայտնի տեսաբան Ժենե Դրեսսելհաուզի հետ, ունեցել են չորս երեխա:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ ազգային գիտական մեդալ (1990)
  • Կոմպտոնի մեդալ (2000)
  • IEEE հիմնադիրների մեդալ (2004)
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (2006)
  • «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ (2007)
  • Էրստեդի մրցանակ (2008)
  • Օլիվեր Բակլիի մրցանակ (2008)
  • Էնրիկո Ֆերմի մրցանակ (2010)
  • Կավլիի մրցանակ (2012)[12]
  • Ազատության նախագահական մեդալ (2014)
  • IEEE պատվո մեդալ (2015)
  • Օքսֆորդի պատվո մեդալ (2016)
  • Բենջամին Ֆրանկլինի մեդալ (2017)

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]