Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
անգլ.՝ Massachusetts Institute of Technology
MIT logo.svg
MIT Main Apr09.JPG
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և կազմակերպություն
Կարգախոսmens et manus
Հիմնադրված էապրիլի 10, 1861
ՀիմնադրիրWilliam Barton Rogers?
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[1], IIIF Consortium[2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3], DDI Alliance?[4], LIGO գիտական համագործակցություն[5], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7] և Shibboleth Consortium?[8]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[9]
ՏեղագրությունՔեմբրիջ
Հասցե77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[10]
Կայքweb.mit.edu(անգլ.)
##Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
Red pog.png
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ
Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական ​​կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[11]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է[12]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[13]։

Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտությունների և ճարտարագիտության, և վերջերս էլ կենսաբանության, տնտեսագիտության, լեզվաբանության և մենեջմենթի ոլորտներում։

Հիմնադրվել է 1861 թվականին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը։ Ինստիտուտն օգտագործում է ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դնում է լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրել են արդյունաբերության հետ սերտ համագործակցության։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրել են հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան հետազոտությունները հանգեցրել են դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ՝ շեշտը դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված են համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն է ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։

MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։

Ֆակուլտետներ (ծրագրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետություն
  • Աստղագիտություն
  • Օդագնացություն
  • Կենսաբանություն
  • Հումանիտար գիտություններ
  • Առողջապահություն
  • Ճարտարագիտություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կառավարում
  • Ֆիզիկա
  • Քիմիա

Կրթության արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման վարձը՝ առանց կացարանի, միջինում կազմում է տարեկան 40,800 դոլար[14]։ Տեղավորումն ու սնունդը միասին տարեկան մոտ 14,000 ԱՄՆ դոլար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]