Մերի Սոմերվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Սոմերվիլ
անգլ.՝ Mary Somerville
Ծնվել էդեկտեմբերի 26, 1780(1780-12-26)[1][2]
Jedburgh, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
Մահացել էնոյեմբերի 28, 1872(1872-11-28)[2] (91 տարեկան)
Նեապոլ, Իտալիայի թագավորություն[4]
ԳերեզմանԱնգլիական գերեզմանատուն, Նեապոլ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, գրող, գիտնական, ֆիզիկոս և երկրաբան
Գործունեության ոլորտհանրամատչելի գիտություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն, Accademia Pontaniana?[5], Société de physique et d'histoire naturelle de Genève?[6] և Իռլանդիայի թագավորական ակադեմիա[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][9]
Հայտնի աշակերտներԱդա Լավլեյս
Պարգևներ
Ամուսին(ներ)Ուիլյամ Սոմերվիլ[11] և Սամուել Գրեյգ[12]
Երեխա(ներ)Գրեյգ Վորոնցով, Մարթա Սոմերվիլ և Mary Charlotte Somerville?
ՀայրՈւիլյամ Ֆեյրֆաքս Գեորգի[13]
ՄայրՄարգարետ Չարթերս[13]
 Mary Somerville Վիքիպահեստում

Մերի Ֆերֆեքս Սոմերվիլ (անգլ.՝ Mary Somerville դեկտեմբերի 26, 1780(1780-12-26)[1][2], Jedburgh, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - նոյեմբերի 28, 1872(1872-11-28)[2], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[4]) շոտլանդացի, գիտությունը մասսայականացնող և բազմագիտակ անձ, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառի մասնագետ։ Նրա գործունեությունը վերաբերվում է այն ժամանակներին, երբ գիտական գործունեության մեջ կանանց մասնակցությունը խիստ սահմանափակ էր։ Նա Մեծ Բրիտանիայում ճանաչում ձեռք բերած երկրորդ կին գիտնականն է եղել՝ Կարոլինա Հերշելից հետո[14]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին եղել է ծովակալ Ուիլյամ Ջորջ Ֆերֆակսի դուստրը։ Նա ծնվել է 1780 թվականի դեկտեմբերի 26-ին Ջեդբորո քաղաքում (Սկոտիշ Բորդերս (անգլ.՝ Scottish Borders) [Ն 1]), մորաքրոջ տանը, որի ամուսինն էր «Իմ կյանքը և ժամանակները» գրքի հեղինակ դոկտոր Թոմաս Սոմերվիլը (1741-1830)[14]։

1804 թվականին Մերին ամուսնացել է իր հեռավոր բարեկամի՝ ծովակալ Ս. Կ. Գրեյգի որդու՝ կապիտան Սեմյուել Գրեյգի հետ, ով Ռուսաստանի հյուպատոսն էր Լոնդոնում։ 1807 թվականին ամուսինը մահացել է։ Նրանք ունեցել են 2 որդի, որոնցից մեկը՝ Գրեյգ Վորոնցովը (անունը տրվել է ի պատիվ դիվանագետ Սեմյոն Ռ. Վորոնցովի), հետագայում դարձել է փաստաբան և գիտնական[15]։ Ամուսնու մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Մերիին, որն էլ հնարավորություն է տվել նրան իրականացնել իր գիտական երազանքները։

1812 թվականին Մերին երկրորդ անգամ է ամուսնացել իր հորեղբոր տղայի՝ դոկտոր Ուիլյամ Սոմերվիլի հետ (1771-1860), որը զբաղեցնում էր Ռազմա-բժշկական խորհրդի տեսուչի պաշտոնը։ Այս ամուսնությունից ծնվել են ևս չորս երեխաներ։ Ուիլյամ Սոմերվիլը կիսել է գիտության նկատմամբ կնոջ ունեցած հետաքրքրությունները և աջակցել նրան՝ նպաստելով նրա ծանոթությանը իր ժամանակի առաջատար գիտնականների հետ։

1938 թվականին Մերի Սոմերվիլն ամուսնու հետ մեկնել է Իտալիա, որտեղ և անցել է նրանց կյանքի մեծ մասը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական գերեզմանատուն, Նեապոլ: Առաջին ֆոնին՝ Մերի Սոմերվիլի արձանն է

Մերի Սոմերվիլը մահացել է 1872 թվականի նոյեմբերի 28-ին Նեապոլում և թաղվել է Նեապոլի Անգլիաական գերեզմանատանը[16]։

Նրա մահից մեկ տարի անց լույս է տեսել նրա ինքնակենսագրական գիրքը՝ «Անձնական հիշողություններ» վերնագրով։ Այդ գրառումները, որոնք արվել էին նրա կյանքի վերջին տարիներին՝ մեծ հետաքրքրություն են ներկայացրել։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրա կյանքի մանրամասները և անհատական առանձնահատկությունները, այլև՝ որպես ականատեսի վկայություն, պատմում են այդ ժամանակի գիտական համայնքի կյանքի մասին։ Այն ներառում է նաև Բայրոնի և Լավլեյսի ընտանիքների հետ ունեցած նամակագրությունը։

«scientist» տերմինը, որը նշանակում է գիտնական, առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Ուեվելը, 1834 թվականին, Սոմերվիլի «Ֆիզիկական գիտությունների փոխհարաբերությունը» գրքի վերլուծության մեջ։

Մերի Սոմերվիլը կին է, որի համար ստեղծվել է «գիտնական» բառը[17]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Սոմերվիլի հուշամեդալ

Մերի Սոմերվիլի տաղանդը գրավել էր գիտնական զրուցակիցների ուշադրությունը ավելի վաղ, նախքան նրա աշխատանքների լայն ճանաչում ստանալը։ Մասնավորապես, հայտնի է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասի՝ նրան ուղղված հայտարարությունը.

Ես գիտեմ միայն երեք կանանց, որոնք հասկանում են, թե ինչի մասին եմ ես խոսում, դա դուք եք, տիկին Սոմերվիլ, Կարոլինա Հերշելը և տիկին Գրեյգը, որի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։

Ընդ ուրում, վերը նշած երեք կանանցից առաջինը և երրորդը Մերի Սոմերվիլն էր։

Լորդ Բրումի խնդրանքով, Մերին, « Օգտակար գիտելիքների տարածման միության» համար, լծվել է Պ. Ս. Լապլասի «Mécanique Céleste» աշխատության թարգմանության աշխատանքին։ Նրան հաջողվել է ընթերցողների լայն շրջանի համար մատչելի ձևով ներկայացնել այս աշխատության մեջ ներկայացված գաղափարները։ 1831 թվականին «Երկնային մեխանիկա» խորագրի ներքո հրատարակված այս գիրքը նրան անմիջապես մեծ հռչակ է բերել։ Մերի Սոմերվիլը գրքի ստեղծման գործընթացը մեկնաբանել է հետևյալ կերպ.

Լապլասի աշխատանքը հանրահաշվի լեզվից թարգմանել եմ սովորական լեզվի։

Նրա այլ աշխատանքներից են՝ «Ֆիզիկական գիտությունների փոխկապակցվածությունը» (1834), «Ֆիզիկական աշխարհագրություն» (1848), «Մոլեկուլային և մանրադիտակային գիտություն» (1869) աշխատությունները։ Մերի Սոմերվիլի գիտահանրամատչելի աշխատությունների լայն ժողովրդականությունը պայմանավորված է եղել շարադրանքի հստակ և ճշգրիտ ոճով և հզոր խանդավառւթյամն ներծծված տեքստերով։

Այլ մարդկանց գիտական գաղափարները հանրամատչելի դարձնելուն զուգընթաց, Մերի Սոմերվիլը կատարել է նաև որոշ գիտական մշակումներ (օրինակ՝ լայն կիրառություն գտած հանրահաշվական փոփոխականների գաղափարը)։

1835 թվականին Մերի Սոմերվիլը և Քերոլայն Հերշելը դարձել են Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության առաջին կին անդամները։ Նույն թվականին Մերի Սոմերվիլին շնորհվել է 300 ֆունտ ստերլինգ կառավարական կենսաթոշակ։

1869 թվականին Թագավորական աշխարհագրական միությունը Մերիին պարգևատրել է Վիկտորիա թագուհու մեդալով[18]։

Ճանաչում և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմերվիլի խառնարանը
  • Էդինբերգում շոտլանդական խորհրդարանի հանձնաժողովներից մեկը նույնպես անվանվել է նրա պատվին[20]։
  • Սոմերվիլի կղզին (74°44′ հս․ լ. 96°10′ ամ. ե.HGЯO), որը փոքր կղզի է Բարրոու նեղուցում, Նունավիտ մարզում (Կանադա), կոչել է Մերիի անունով պարոն Վիլյամ Էդվարդ Պարրի կողմից 1819 թվականին՝ իր չորս արկտիկական արշավախմբերից առաջինի ժամանակ[21]։
  • 5771 Սոմերվիլ (1987 ST1) Աստերոիդների գոտու օբյեկտներից մեկը, որը հայտնաբերել և 1987 թվականի սեպտեմբերի 21-ին Մերիի անունով է կոչել Է. Բոուելը՝ Լոուելի աստղադիտարանից, (Արիզոնա)։
  • Լուսնի արևելյան մասում գտնվող Սոմերվիլի խառնարանը , որը տեղակայված է Լանգրենի հայտնի խառնարանից արևելք, ստացել է Լանգրեն J անվանումը, նախքան Միջազգային աստղագիտական միությունը 1976 թվականին դրան Սոմերվիլի անունն է տվել։ Դա մի քանի լուսնային խառնարաններից մեկն է, որոնք անվանվել են կանանց պատվին[22]։
  • 2016 թվականի փետրվարին Շոտլանդիայի Թագավորական բանկը հայտարարել է, որ Մերի Սոմերվիլի դիմանկարը կցուցադրվի նոր £ 10 պոլիմերային թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականի երկրորդ կեսին[23]։ Այսպիսով, Մերի Սոմերվիլը դարձել է առաջին կինը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի անդամ չէր և, որի դիմանկարը պատկերված է այս բանկի կողմից թողարկված թղթադրամների վրա։ Մերի Սոմերվիլի ընտրությունը իրականացել է Facebook սոցիալական ցանցում բանկի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքում[24]։ Մերի Սոմերվիլից բացի, եզրափակչի լավագույն եռյակում էին գիտնական Ջեյմս Մաքսվելը և ինժեներ Թոմաս Թելֆորդը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սկոտիշ Բորդերս-Շոտլանդիայի 32 շրջաններից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 404. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1006.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1007.
  5. Strickland E. The Ascent of MarySomerville in 19th Century Society — P. 67. — ISBN 978-3-319-49192-9
  6. Mister Mary Somerville: Husband and Secretary — 2020. — doi:10.1007/S00283-020-09998-6
  7. Mister Mary Somerville: Husband and Secretary (English) — 2020. — doi:10.1007/S00283-020-09998-6
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  11. https://womensbios.lib.virginia.edu/featured%3fid=MARY_SOMERVILLE.html
  12. http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Somerville.html
  13. 13,0 13,1 Lundy D. R. The Peerage
  14. 14,0 14,1 «Mary Somerville's Family». Burntisland Heritage Trust. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. Appleby, J. H. Woronzow Greig (1805-1865), F.R.S., and his scientific interests(անգլ.) // Notes and Records of the Royal Society : journal. — 1999. — Т. 53. — № 1. — С. 95—106. — doi:10.1098/rsnr.1999.0065 Архивировано из первоисточника 4 Սեպտեմբերի 2020.
  16. Giancarlo Alisio, Il Cimitero degli Inglesi, Naples, 1993, ISBN 88-435-4520-5
  17. Мэри Сомервилл: «женщина, для которой было создано слово «ученый»». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)(ռուս.)
  18. T. W. Freeman Baker, J.N.L. The history of geography. Blackwell, Oxford, and Barnes & Noble Inc., New York, 1963, xxvii plus 266 pp.(չաշխատող հղում) Cahiers de géographie du Québec, volume=10 No 20, page=352
  19. «Сомервилльский дом» (ռուսերեն).
  20. «Committee Rooms» (PDF). Scottish Parliament. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. Patterson, Elizabeth Chambers (1983). Mary Somerville and the Cultivation of Science, 1815–1840. Springer. էջեր 57–58. doi:10.1007/978-94-009-6839-4. ISBN 978-94-009-6841-7.(subscription required)
  22. «Planetary Names: Crater, craters: Somerville on Moon». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  23. «Banknotes: 8 things you might not know». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  24. «Royal Bank of Scotland announces shortlist to appear on new £10 note». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Սոմերվիլ» հոդվածին։