Մարի II Ստյուարտ
Մարի II | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | 1689թ․ |
Վերջին անգամ հայտնվել է | 1694թ․ |
Տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Մարի Ստյուարտ |
Ընտանիք | Ջեյմս II-հայր Աննա Հայդ-մայր |
Ամուսին(ներ) | Վիլհելմ III Օրանացի |
Կրոն | Անգլիկան |
Մարի II (30 ապրիլի 1662 թ․ – 1694 թ․ դեկտեմբերի 28) եղել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի՝ թագավորելով իր ամուսնու՝ թագավոր Վիլհելմ III Օրանացու հետ 1689 թվականից մինչև իր մահը՝ 1694 թվականը։ Նա նաև Օրանժի արքայադուստրն էր 1677 թվականի նոյեմբերի 4-ից(իր ամուսնությունից) հետո: Նրա համատեղ թագավորությունը Վիլհելմի հետ Բրիտանիայում հայտնի է որպես Վիլհելմի և Մարիի թագավորություն:
Մարին ծնվել է իր հորեղբոր թագավոր Չարլզ II- ի թագավորման օրոք: Նա Յորքի դուքս Ջեյմսի (հետագայում՝ Անգլիայի թագավոր Ջեյմս II) և նրա առաջին կնոջ՝ Աննա Հայդի ավագ դուստրն էր։ Մարին և նրա քույրը՝ Աննան, Չարլզ II-ի հրամանով մեծացել են որպես անգլիկաններ, չնայած նրանց ծնողները երկուսն էլ ընդունել են հռոմեական կաթոլիկություն: Չարլզը չուներ օրինական երեխաներ, ինչը Մարիին դարձրեց երկրորդը ժառանգորդների շարքում: 15 տարեկանում նա ամուսնացավ իր զարմիկ Վիլհելմ Օրանժի հետ, ով բողոքական էր: Չարլզը մահացավ 1685 թվականին, և Ջեյմսը դարձավ թագավոր՝ Մարիամին դարձնելով գահի ժառանգորդ: Ջեյմսի բռնապետկան կառավարությունը և երկրորդ ամուսնությունից նրա որդու՝ Ջեյմս Ֆրենսիս Էդվարդի (հետագայում հայտնի որպես «Հին ժառանգորդ») ծնունդը հանգեցրին 1688 թվականի Պանծալի հեղափոխությանը և Բիլլ իրավունքների ընդունմանը։
Վիլհելմն ու Մարին դարձան թագավոր և թագուհի: Մարին հիմնականում այդքան հարգանք ու հայտնիություն չուներ ինչպես իր ամուսինը՝ հայտնի զինվորական առաջնորդը և Լուի XIV- ի գլխավոր հակառակորդը, երբ նա Անգլիայում էր: Այնուամենայնիվ, նա միայնակ էր գործում, երբ Վիլհելմը մասնակցում էր արտասահմանյան ռազմական արշավանքների՝ ապացուցելով, որ նա իրոքից հզոր, ամուր և արդյունավետ կառավարիչ է: Մարիի մահը ծաղիկից 1694 թվականին, 32 տարեկան հասակում, թողեց Վիլհելմին որպես միանձնյա կառավարիչ մինչև նրա մահը 1702 թվականին, երբ նրան հաջորդեց Մարիի քույրը՝ Աննան։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարին ծնվել է Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատում 1662 թվականի ապրիլի 30-ին, Յորքի դուքս Ջեյմսի (ապագա թագավոր Ջեյմս II) և նրա առաջին կնոջ՝ Աննա Հայդի ավագ դուստրն էր։ Մարիի հորեղբայրը Չարլզ II-ն էր, որը ղեկավարում էր Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի երեք թագավորությունները: Նա մկրտվել է Անգլիկանության հավատքով Սուրբ Ջեյմսի թագավորական մատուռում և անվանակոչվել է իր նախամայր Մարիի(Շոտլանդիայի թագուհու) անունով:[1] Թեև նրա մայրը ծնեց ութ երեխա, բոլորը, բացի Մարիից և նրա կրտսեր քրոջ Աննայից, մահացան շատ երիտասարդ տարիքում, մինչդեռ Չարլզ II-ը ոչ մի օրինական երեխա չուներ: Հետևաբար, իր մանկության ընթացքում Մարին հորից հետո երկրորդն էր գահակալության հարցում։ [2]
Յորքի դուքսը ընդունեց կաթոլիկություն 1668 կամ 1669թ․-ին, իսկ դքսուհին մոտ ութ տարի առաջ, սակայն Մարին և Աննան դաստիարակվել են որպես անգլիկաններ՝ համաձայն Չարլզ II-ի հրամանի:[3] Նրանք տեղափոխվել են Ռիչմոնդ պալատ, որտեղ նրանց մեծացրել է իրենց կառավարչուհի Լեդի Ֆրենսիս Վիլյերը, նրան երբեմն էին այցելում իրենց ծնողներին տեսնելու Սենտ Ջեյմսում:[4] Մարիի կրթությունը, մասնավոր դաստիարակներից, հիմնականում սահմանափակված էր երաժշտությամբ, պարով, նկարչությամբ, ֆրանսերենով և կրոնի ուսուցմամբ։ [5] Նրա մայրը մահացավ 1671 թվականին, իսկ հայրը նորից ամուսնացավ 1673 թվականին՝ որպես իր երկրորդ կին նա ընտրեց Մարիամ Մոդենացուն, կաթոլիկ, ով Մարիից ընդամենը չորս տարով էր մեծ։ [6]
15 տարեկանում Մարին նշանվեց իր զարմիկի՝ Հոլանդիայի բողոքական Շտատհալտեր Վիլհելմ III Օրանացու հետ: Վիլհելմը Չարլզ II-ի հանգուցյալ քրոջ ՝ Մարիա Ստյուարտի որդին էր և, հետևաբար, չորրորդն էր Ջեյմսից, Մարիից և Աննայից հետո:[7] Սկզբում Չարլզը դեմ էր Նիդերլանդների տիրակալի հետ դաշինքին. նա գերադասում էր, որ Մարին ամուսնանա ֆրանսիական գահի ժառանգորդ Դոֆին Լուիի հետ, բայց ավելի ուշ. Խորհրդարանի ճնշման ներքո նա հավանություն տվեց առաջարկվող միությանը:[8] Յորքի դուքսը համաձայնվեց ամուսնությանը գլխավոր նախարար Լորդ Դենբիի և թագավորի ճնշումից հետո, որը սխալ ենթադրում էր, որ դա կավելացնի Ջեյմսի նկատմամբ հարգանքը բողոքականների շրջանում:[9] Երբ Ջեյմսը Մարիին ասաց, որ նա պետք է ամուսնանա իր զարմիկի հետ, «նա լաց եղավ ամբողջ կեսօրին և հաջորդ օրը»:[10]
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլհելմը և արցունքոտ Մարին ամուսնացել են Սուրբ Ջեյմսի պալատում 1677 թվականի նոյեմբերի 4-ին։ [11][12] Դեկտեմբերի 14-ին նրանք մեծ շքերթով պաշտոնական մուտք գործեցին Հաագա։ [13]
Մարիի լավ բնավորության գծերը և անձնավորված էությունը նրան հանրաճանաչ դարձրին հոլանդացիների շրջանում, և նրա ամուսնությունը բողոքական արքայազնի հետ նրան մեծ հարգանքի արժքնացրեց Բրիտանիայում:[14] Նա նվիրված էր իր ամուսնուն, բայց Վիլհելմը հաճախ բացակայում էր ռազմական արշավանքների պատճառով, ինչը հանգեցրեց նրան, որ Մարիի ընտանիքը մտածեց, որ նա սառն ու անփույթ է:[15] Ամուսնությունից մի քանի ամիս անց Մարին հղիացավ։ Այնուամենայնիվ, Բրեդա քաղաքում ամուսնուն այցելելու ժամանակ նա վիժեց, ինչի պատճառով մեծ հավանականությամբ Մարին ընդմիշտ կորցրեց երեխաներ ունենալու իր կարողությունը:[16] Վիժումներ, տեղի ունեցան նաև 1678 թվականի կեսերին, 1679 թվականի սկզբին և 1680 թվականի սկզբին։ [17] Նրա անզավակությունը նրա կյանքում դժբախտության ամենամեծ աղբյուրը դարձավ:[18]
1684 թվականի մայիսից Չարլզ II-ի ապօրինի որդին՝ Ջեյմս Սքոթը՝ Մոնմութի առաջին դուքսը, ապրում էր Նիդերլանդներում, որտեղ նրան հյուրընկալել էին Վիլհելմն ու Մարին։ Մոնմութը դիտվում էր որպես Յորքի դուքսի մրցակից ժառանդության հարցում: Վիլհելմը, սակայն, նրան գահաժառանգի այլընտրանք չհամարեց և ենթադրեց, որ Մոնմութն անբավարար աջակցություն ունի։ [19]
Մինչ զույգը սկզբում սառն էր, նրանք բավականին մտերմացան և վստահեցին միմյանց հետագայում՝ իրենց ամուսնության ընթացքում: [Ն 1] Երկուսի բողոքական լինելը լրացուցիչ օգնություն էր նրանց համար, որպեսզի էլ ավելի կապվեն միմյաց հետ:[21]
Ջեյմսի թագավորելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1685 թվականի փետրվարին առանց օրինական ժառանգի Չարլզ II-ի մահից հետո Յորքի դուքսը թագավոր դարձավ որպես Ջեյմս II Անգլիայում ու Իռլանդիայում և որպես Ջեյմս VII՝ Շոտլանդիայում: Դրանից հետո Մարին դարձավ գահի ժառանգորդ:[22]
Երբ Չարլզի ապօրինի որդին՝ Մոնմութի դուքսը, ներխուժող ուժեր հավաքեց Ամստերդամում և նավարկեց Մեծ Բրիտանիա ամստամբություն կազմակերպելու նպատակով։ Վիլհելմը Ջեյմսին տեղեկացրեց դքսի մեկնման մասին և հրամայեց Նիդերլանդներում գտնվող անգլիական գնդերին վերադառնալ Բրիտանիա:[23] Ի հանգստություն Վիլհելմի, Մոնմութը պարտվեց և մահապատժի ենթարկվեց, բայց և՛ նա, և՛ Մարին հիասթափվեցին Ջեյմսի հետագա գործողություններից:[24]
Ջեյմսը հակասական կրոնական քաղաքականություն էր վարում։ Ոչ անգլիկաններին հավատքի ազատություն շնորհելու նրա փորձը՝ թագավորական հրամանագրով դեմ դուրս գալով խորհրդարանի գործողություններին, լավ չընդունվեց:[25] Մարին նման գործողությունը համարեց անօրինական։ [26] Նա ավելի շատ հիասթափվեց, երբ Ջեյմսը հրաժարվեց օգնել Նիդերլանդներին, երբ Ֆրանսիայի կաթոլիկ թագավոր Լուի XIV-ը ներխուժեց Օրանժ և այնտեղ հալածեց հուգենոտ փախստականներին: Փորձելով վնասել Վիլհելմին՝ Ջեյմսը խրախուսեց իր դստեր աշխատակիցներին տեղեկացնել նրան, որ Վիլհելմը սիրավեպ ունի Էլիզաբեթ Վիլյերսի ՝ իր մանկության կառավարիչ Ֆրենսիս Վիլյերի դստեր, հետ: Տեղեկությունների լսելով՝ Մարին սպասեց Վիլյերի սենյակի մոտ և տեսավ ամուսնուն ուշ գիշերը այնտեղից դուրս գալուց: Վիլհելմը ժխտեց դավաճանությունը, իսկ Մարին, ըստ երևույթին, հավատաց ու ներեց նրան:[27] Հավանաբար, Վիլյերն ու Վիլհելմը հանդիպում էին ոչ թե որպես սիրեկաններ, այլ դիվանագիտական հետախուզություն փոխանակելու նպատակով:[28] Մարիի աշխատակազմը հեռացվեց և հետ ուղարկվեց Բրիտանիա։ [29]
Պանծալի հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դժգոհ բողոքական քաղաքական գործիչներն ու ազնվականները կապի մեջ էին Մարիի ամուսնու հետ արդեն 1686 թվականին։ [30] Այն բանից հետո, երբ 1688թ. մայիսին Ջեյմսը ստիպեց անգլիկան եկեղեցականներին կարդալ Ինդուլգենցիայի հռչակագիրը ՝ կաթոլիկներին և դիսսենտերյաններ կրոնական ազատություն շնորհող հռչակագիրը, նրա հարգանքը ժողովրդի մեջ էլ ավելի ընկավ։ [25] Բողոքականների շրջանում տագնապը մեծացավ, երբ նրա կինը՝ Մարիամ Մոդենացին, 1688 թ․-ի հունիսին որդի ծնեց ՝ Ջեյմս Ֆրենսիս Էդվարդին, ով, ի տարբերություն Մարիի և Աննայի, կդառնար կաթոլիկ։ Ոմանք մեղադրում էին, որ տղան «կեղծ» է, քանի որ նրան թաքուն մտցրել են թագուհու սենյակ անկողինը տաքացնող թավայի մեջ՝ որպես նրա մահացած երեխային փոխարինող:[31] Մյուսները կարծում էին, որ հայրը Ջեյմսից բացի ուրիշ մեկն էր: [Ն 2] Տեղեկություն փնտրելով՝ Մարին հարցերի ընդգծված ցուցակ ուղարկեց իր քրոջը՝ Աննային, երեխայի ծննդյան հանգամանքների վերաբերյալ: Աննայի պատասխանը և շարունակական բամբասանքը կարծես հաստատեցին Մարիի կասկածները, որ երեխան իր բնական եղբայրը չէ, և որ նրա հայրը դավադրություն է կազմակերպում կաթոլիկական ժառանգություն ապահովելու համար:[33]
Հունիսի 30-ին յոթ նշանավոր անգլիացի ազնվականներ, որոնք հետագայում կոչվեցին «Անմահ Յոթը», գաղտնի հրավիրեցին Վիլհելմին, որն այն ժամանակ Մարիի հետ գտնվում էր Միացայլ նահանգների հանրապետությունում, բանակով գալ Անգլիա՝ Ջեյմսին պաշտոնանկ անելու համար:[34][35]
Վիլհելմը համաձայնեց ներխուժել և հայտարարություն հրապարակեց, որտեղ Ջեյմսի նորածին որդուն անվանում էր «Ուելսի կեղծ արքայազն»: Նա նաև հրապարակեց անգլիացիների դժգոհությունների ցուցակը և հայտարարեց, որ իր առաջարկած արշավանքը «ազատ և օրինական խորհրդարան հավաքելու» նպատակն էր հետապանդում։ [36] Հոկտեմբերին փոթորիկների հետևանքով ետ դառնալով՝ Վիլհելմը և հոլանդական բանակը վերջապես վայրէջք կատարեցին Անգլիա 1688 թվականի նոյեմբերի 5-ին, առանց Մարիի, որը մնաց Նիդերլանդներում:[37] Դժգոհ անգլիական բանակն ու նավատորմը ներգրավվեցին Վիլհելմի արշավախմբի մեջ։ [38] Դեկտեմբերի 11-ին պարտված թագավոր Ջեյմսը փորձեց փախչել, բայց նրան բռնեցին։ Դեկտեմբերի 23-ին փախուստի երկրորդ փորձը հաջող էր. Վիլհելմը միտումնավոր թույլ տվեց Ջեյմսին փախչել Ֆրանսիա, որտեղ նա ապրեց աքսորի մեջ մինչև իր մահը:[39]
1689 թվականի հունվարին Անգլիայի Կոնվենցիայի պարլամենտը, որը հրավիրվել էր Վիլհելմի կողմից, հավաքվեց, և տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ՝ կապված գործողությունների համապատասխան ընթացքի հետ:[40] Լորդ Դենբիի գլխավորած կուսակցությունը գտնում էր, որ Մարին պետք է լինի միանձնյա կառավարիչ, որպես օրինական ժառանգ, մինչդեռ Վիլհելմը և նրա կողմնակիցները հաստատակամ էին, որ ամուսինը չի կարող ենթարկվել իր կնոջը:[41] Վիլհելմը ցանկանում էր թագավորել որպես արքա, այլ ոչ թե որպես թագուհու օգնական:[42] Իր հերթին, Մարին չցանկացավ թագուհի լինել՝ հավատալով, որ կանայք պետք է զիջեն իրենց ամուսիններին:[43]
1689 թվականի փետրվարի 13-ին Անգլիայի խորհրդարանը ընդունեց Իրավունքների հռչակագիրը, որում ասվում էր, որ Ջեյմսը, փորձելով փախչել 1688 թվականի դեկտեմբերի 11-ին, հրաժարվել է թագավորության իշխանությունից, և որ այդպիսով գահը թափուր է դարձել:[44][45] Պառլամենտն առաջարկեց թագը ոչ թե Ջեյմսի որդուն, ով բնականոն պայմաններում կլիներ ակնհայտ ժառանգորդը, այլ Վիլհելմին և Մարիին որպես համատեղ ինքնիշխաններ: Համատեղ միապետության միակ նախադեպը թվագրվում է տասնվեցերորդ դարից. երբ թագուհի Մարի I-ը ամուսնացավ Ֆիլիպ II-ի հետ, համաձայնություն ձեռք բերվեց, որ վերջինս կվերցներ թագավորի տիտղոսը, բայց միայն իր կնոջ կենդանության օրոք, և սահմանափակումներ դրվեցին նրա իշխանության վրա։ Վիլհելմը:[44] Հռչակագիրը հետագայում տարածվեց՝ գահից բացառելու ոչ միայն Ջեյմսին և նրա ժառանգներին (բացի Աննայից), այլև բոլոր կաթոլիկներին, քանի որ «փորձով պարզվել է, որ այն հակասում է այս բողոքական թագավորության անվտանգությանն ու բարօրությանը։ Կառավարվել Հռոմի պապին ենթակա իշխանի կողմից»։ [45]
Լոնդոնի եպիսկոպոս Հենրի Քոմփթոնը («Անմահ յոթից» մեկը), 1689 թվականի ապրիլի 11-ին Վեսթմինսթերյան աբբայությունում թագադրեց Վիլհելմին և Մարիին միասին։ Սովորաբար, Քենթերբերիի արքեպիսկոպոս է թագադրում, բայց գործող արքեպիսկոպոս Ուիլյամ Սանկրոֆթը, թեև անգլիկան էր, հրաժարվեց ճանաչել Ջեյմս II-ի հրաժարականի վավերականությունը:[46][47]
Թագավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1689 թվականի դեկտեմբերին խորհրդարանն ընդունեց «Բիլլ իրավունքների մասինը»: Իրավունքների օրինագիծը նույնպես հաստատեց գահի իրավահաջորդությունը։ Վիլհելմ III-ի կամ Մարի II-ի մահից հետո, մյուսը պետք է շարունակեր թագավորել։ Ժառանգության հաջորդ շարքում կլինեն զույգի ցանկացած երեխա, որին հաջորդում են Մարիի քույրը՝ Աննան և նրա երեխաները: Իրավահաջորդության շարքում վերջինն էր ցանկացած երեխա, որ Վիլհելմ III-ը կարող էր ունենալ հետագա ամուսնությունից:[48]
Մինչ Մարիի ամուսինը բացակայում էր(գնացել էր պատերազմելու Իռլանդիայում գտնվող Յակոբինների դեմ և գնաց Նիդերլանդներ Ֆրանսիայի դեմ կռվելու համար), Մարին կառավարում էր թագավորությունը, նրան այդ հարցում օգնում էր ինը հոգուց բաղկացած կառավարության խորհուրդը:[49][50] Նա չէր ցանկանում ստանձնել իշխանությունը և իրեն զգում էր «զրկված այն ամենից, ինչ ինձ համար թանկ էր՝ ի դեմս իմ ամուսնու, մնացել եմ նրանց մեջ, ովքեր ինձ համար կատարյալ օտար էին. քույրս այնքան զուսպ էր, որ ես կարող էի քիչ մխիթարվել նրանից»:[51] Աննան փողի պատճառով վիճել էր Վիլհելմի ու Մարիի հետ, և երկու քույրերի հարաբերությունները վատացել էին։ [52]
Մարին տենդով հիվանդացավ 1692 թվականի ապրիլին և 12 տարվա մեջ առաջին անգամ բաց թողեց կիրակնօրյա եկեղեցու այցելությունը:[53] Նա նաև չկարողացավ այցելել Աննային, որը ծանր ծննդաբերություն էր տանում։ Մարիի ապաքինումից և Աննայի երեխայի ծնվելուց անմիջապես հետո Մարին իսկապես այցելեց իր քրոջը, բայց նախատեց Աննային Սառայի(Մարլբորոյի դքսի կինը, Մարլբորոյի դուքսը փորձել էր Ջեյմսին վերականգնել գահին) հետ ունեցած ընկերության համար:[54] Քույրերն այլևս չտեսան միմյանց։ [55] Մարլբորոն ձերբակալվեց և բանտարկվեց, բայց հետո ազատ արձակվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրա մեղադրողը խաբեբա է:[56] Մարին իր օրագրում արձանագրել է, որ քույրերի միջև տեղի ունեցած վեճը Աստծո կողմից պատիժ էր հեղափոխության «անօրինության» համար:[57] Նա չափազանց բարեպաշտ էր և օրական առնվազն երկու անգամ աղոթում էր:[58]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարին բարձրահասակ էր (180սմ) և ուներ լավ կազմվածք; նա կանոնավոր կերպով քայլում էր Ուայթհոլի և Քենսինգթոնի իր պալատների միջև, և թվում էր, որ նա իր ամուսնուց և քրոջից ավելի երկար կապրի, որոնք երկուսն էլ շատ վատառողջ էին:[59] Սակայն 1694 թվականի վերջին նա հիվանդացավ ծաղիկով։ Նա հեռացրեց բոլորին, ովքեր նախկինում հիվանդ չեն եղել վարակի տարածումը կանխելու համար:[60] Աննան, ով կրկին հղի էր, նամակ ուղարկեց Մարիին, որում ասվում էր, որ ինքը ռիսկի կդիմի իր քրոջը նորից տեսնելու համար, բայց առաջարկը մերժվեց Մարիի օգնական ՝ Դերբիի կոմսուհու կողմից:[61] Նրա հիվանդության ընթացքից մի քանի օր անց ծաղիկի վնասվածքները, ըստ տեղեկությունների, անհետացել էին՝ թողնելով նրա մաշկը հարթ և մաքուր, և Մարին ասաց, որ նա իրեն լավ է զգում: Նրա սպասավորները սկզբում հույս ունեին, որ նա հիվանդ է եղել ոչ թե ջրծաղիկով, այլ կարմրուկով, և որ նա ապաքինվում է: Բայց ցանը «շրջվել էր դեպի ներս»՝ նշան այն բանի, որ Մարին տառապում էր ծաղիկի սովորաբար մահացու ձևից, և նրա վիճակը արագ վատացավ։ [62] Մարին մահացավ Քենսինգթոնյան պալատում դեկտեմբերի 28-ի առավոտյան կեսգիշերից անմիջապես հետո, 32 տարեկան հասակում։ [63]
Վիլհելմը, որն ավելի ու ավելի էր ապավինում Մարիին, կործանված էր նրա մահից և ասաց Բերնեթին, որ «ամենաերջանիկ լինելուց» նա «այժմ կդառնա երկրի ամենաթշվառ արարածը»:[60] Մինչ Յակոբինները նրա մահը համարում էին աստվածային հատուցում հինգերորդ պատվիրանը խախտելու համար («պատվի քո հորը»):[64] Ցուրտ ձմռանը, երբ Թեմզա գետը սառել էր, նրա զմռսված մարմինը գտնվում էր Ուայթհոլի Բանկեթինգ Հաուսում: Մարտի 5-ին նրան թաղեցին Վեստմինստերյան աբբայությունում։ Նրա հուղարկավորության արարողությունն առաջինն էր թագավորական արարողություններից, որին ներկա էին խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամները:[65] Արարողության համար կոմպոզիտոր Հենրի Պյորսելը գրել է Երաժշտություն թագուհի Մարիի թաղման համար:[66][67]
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիին Յակոբինները պատկերել են որպես անհավատարիմ դուստր, ով ոչնչացրել է իր հորը հանուն իր և իր ամուսնու շահի:[68] Իրենց գահակալության սկզբնական տարիներին նա հաճախ ընդունվում էր որպես իր ամուսնու ազդեցության տակ, բայց այն բանից հետո, երբ նա ժամանակավորապես մենակ կառավարեց Վիլհելմի արտերկրում բացակայությունների ժամանակ, Մարին ներկայացվեց որպես ընդունակ և ինքնավստահ: Նաում Թեյթի «Նվեր տիկնանց համար» (1692թ․) աշխատությունը համեմատեց նրան թագուհի Եղիսաբեթ I-ի հետ:[69] Նրա համեստությունն ու անտարբերությունը գովաբանվել են այնպիսի աշխատություններում, ինչպիսիք են Ուիլյամ Ուոլշի «Կանանց վերաբերյալ երկխոսություն» (1691թ․), որը նրան համեմատում էր Լուցիոս Կվինկտիոս Ցինցինատոսի հետ։ [70]
Իր մահից մեկ շաբաթ առաջ Մարին այրեց իր թղթերից շատերը, բայց նրա օրագիրը պահպանվել է, ինչպես նաև Վիլհելմին և Ֆրենսիս Ափսլիին ուղղված նամակները:[71] Յակոբինները նախատում էին նրան, բայց նրա բնավորության գնահատականը, որը հասավ սերունդներին, հիմնականում Մարիի՝ որպես պարտաճանաչ, հնազանդ կնոջ տեսլականն էր, որը դժկամորեն ստանձնեց իշխանությունը, անհրաժեշտության դեպքում զգալի կարողությամբ գործադրեց այն և պատրաստակամորեն զիջեց այն իր ամուսնուն:[72]
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Waller, p. 249
- ↑ Waller, p. 252
- ↑ Van der Kiste, p. 32
- ↑ Waller, p. 251
- ↑ Waller, pp. 251–253
- ↑ Waller, p. 255
- ↑ Waller, p. 256
- ↑ Pollock, John. The Policy of Charles II and James II. (1667–1687).
- ↑ Van der Kiste, pp. 44–45
- ↑ Mary's chaplain, Edward Lake, quoted in Waller, p. 257
- ↑ Van der Kiste, pp. 47–48; Waller, p. 258
- ↑ Van der Kiste, p. 51; Waller, pp. 258–259
- ↑ Van der Kiste, p. 52
- ↑ Waller, pp. 257–259
- ↑ Waller, pp. 259–262
- ↑ Van der Kiste, pp. 55–58; Waller, p. 261
- ↑ Van der Kiste, pp. 57, 58, 62
- ↑ Van der Kiste, p. 162; Waller, p. 262
- ↑ Van der Kiste, pp. 72–73
- ↑ Leeuw, K. de (1999). «The Black Chamber in the Dutch Republic during the War of the Spanish Succession and it Aftermath, 1707–1715» (PDF). The Historical Journal. 42 (1): 148. doi:10.1017/S0018246X98008292. S2CID 162387765. Վերցված է 3 August 2023-ին.
- ↑ Keates, p. 34
- ↑ Van der Kiste, p. 76
- ↑ Van der Kiste, p. 78
- ↑ Van der Kiste, p. 79
- ↑ 25,0 25,1 Van der Kiste, p. 91
- ↑ Waller, p. 265
- ↑ Van der Kiste, p. 81; Waller, p. 264
- ↑ Van der Kiste p. 64; Waller, p. 264
- ↑ Keates pp. 26–28; Van der Kiste, p. 82; Waller, p. 264
- ↑ Van der Kiste, p. 86
- ↑ Van der Kiste, p. 92
- ↑ Keates p. 32
- ↑ Van der Kiste, pp. 90, 94–95; Waller, pp. 268–269
- ↑ Van der Kiste, pp. 93–94
- ↑ Van der Kiste, p. 85; Waller, p. 266
- ↑ Van der Kiste, p. 98
- ↑ Van der Kiste, pp. 100–102
- ↑ Van der Kiste, p. 104
- ↑ Van der Kiste, pp. 105–107
- ↑ Waller, p. 274
- ↑ Waller, pp. 274–275
- ↑ Van der Kiste, p. 108; Waller, p. 273
- ↑ Mary, quoted in Van der Kiste, p. 114 and Waller, p. 273
- ↑ 44,0 44,1 «King James' Parliament: The succession of William and Mary». The History and Proceedings of the House of Commons. Vol. 2. British History Online. 1742. էջեր 255–277. Վերցված է 19 September 2006-ին.
- ↑ 45,0 45,1 «William III and Mary II». The Royal Household. Վերցված է 18 September 2006-ին.
- ↑ «William Sancroft». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. 2006. Վերցված է 21 September 2006-ին.
- ↑ Van der Kiste, p. 118
- ↑ «Bill of Rights». 1689. Վերցված է 19 September 2006-ին.
- ↑ Van der Kiste, p. 138
- ↑ See also the Absence of King William Act 1689.
- ↑ Memoirs of Mary, Queen of England edited by R. Doebner (1886), quoted in Van der Kiste, p. 138
- ↑ Van der Kiste, pp. 130–131
- ↑ Van der Kiste, p. 155
- ↑ Van der Kiste, p. 161
- ↑ Van der Kiste, p. 162
- ↑ Van der Kiste, pp. 161–162
- ↑ Quoted in Waller, p. 279
- ↑ Waller, pp. 277, 282
- ↑ Waller, p.285
- ↑ 60,0 60,1 Van der Kiste, p. 177
- ↑ Van der Kiste, p. 179
- ↑ Waller, pp. 286-287
- ↑ Van der Kiste, pp. 179–180
- ↑ Waller, p. 288
- ↑ Van der Kiste, p. 186; Waller, p. 289
- ↑ «Music for Queen Mary». The Public Library of Cincinnati and Hamilton County. Արխիվացված է օրիգինալից 8 October 2006-ին. Վերցված է 18 September 2006-ին.
- ↑ Van der Kiste, p. 187
- ↑ Waller, pp. 277–279
- ↑ Waller, pp. 283–284
- ↑ Waller, p. 284
- ↑ Waller, p. 287
- ↑ Waller, p. 290
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gregg, Edward (2001). Queen Anne (2nd ed.). New Haven: Yale University Press. ISBN 0-300-09024-2.
- Keates, Jonathan (2015). William III & Mary II: Partners in Revolution. Allen Lane. ISBN 978-0-141-97687-7.
- Somerset, Anne (2012). Queen Anne: The Politics of Passion. London: HarperCollins. ISBN 978-0-00-720376-5.
- Van der Kiste, John (2003). William and Mary. Stroud, Gloucestershire: Sutton Publishing. ISBN 0-7509-3048-9.
- Waller, Maureen (2006). Sovereign Ladies: The Six Reigning Queens of England. London: John Murray. ISBN 978-0-7195-6628-8.
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found