Քենսինգթոնյան այգիներ
Քենսինգթոնյան այգիներ, ժամանակին Քենսինգթոնյան պալատի մասնավոր այգիներ, որոնք հանդիսանում են Լոնդոնի Թագավորական այգիներից։ Բաժանում են Վեստմինստեր քաղաքը և Քենսինգթոնյան և Չելսիի թագավորական թաղամասը և գտնվում են Հայդ պարկից արևմուտք՝ Լոնդոնի կենտրոնական մասում։ Այգիներն ընդգրկում են 107 հա տարածք (265 ակր)[1]։ Քենսինգթոնյան այգիների, Հայդ Պարկի, Գրին Պարկի և Սենթ Ջեյմս Պարկի բաց տարածությունները միասին կազմում են գրեթե շարունակական «կանաչ թոք» Լոնդոնի սրտում: Քենսինգթոնյան այգիներն ընդգրկված են Պատմական պուրակների և այգիների ցանկում[2]։
Նախապատմություն և գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենսինգթոնյան այգիներն ընդհանուր առմամբ համարվում են հարևան Հայդ Պարկի արևմտյան տարածքը։ Այգիները ցանկապատված և ավելի պաշտոնական են, քան Հայդ Պարկը։ Քենսինգթոնյան այգիները բաց են միայն ցերեկային ժամերին, մինչդեռ Հայդ Պարկը բաց է ամբողջ տարվա ընթացքում առավոտյան ժամը 5-ից մինչ կեսգիշեր:
Քենսինգթոնյան այգիները երկար ժամանակ համարվում էին «սմարթ»՝ Քենսինգթոնյան պալատի շրջակայքում իր ավելի մասնավոր բնույթի պատճառով: Այնուամենայնիվ, 1800-ական թվականների վերջին Հայդ Պարկը համարվում էր ավելի «նորաձև»՝ Լեյն պարկին և Նայթսբրիջին ավելի մոտ գտնվելու պատճառով[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենսինգթոնյան այգիներն ի սկզբանե Հայդ Պարկի արևմտյան հատվածն էին, որը ստեղծվել էր Հենրի VIII-ի կողմից 1536 թվականին՝ որպես որսատեղի օգտագործելու համար: Քերոլայն թագուհու խնդրանքով 1728 թվականին առանձնացվել է Հայդ Պարկի մնացորդներից[4] և Հենրի Ուայզը և Չարլզ Բրիջմանտը նախագծել են լանդշաֆտային ձևավորում՝ նորաձեւ նորամուծություններով, այդ թվում՝ Կլոր լճակով[5], պաշտոնական պողոտաներով և կախովի հոլանդական այգիներով։
Բրիջմանն Օձաձև լճակն ստեղծել է 1726-1731 թվականներին[5]՝ Հայդ Պարկից մինչև Ուեստբուրն[6]։ Լճակի այն մասը, որը գտնվում է Քենսինգթոնյան այգիների տարածքում, հայտնի է որպես «Երկար ջուր»[5]։ Նրա հյուսիս-արևմտյան ծայրամասում (ի սկզբանե Ուեսթբուրն գետը), «Իտալական պարտեզ» անվամբ տարածքում կան չորս շատրվաններ և մի շարք դասական քանդակներ: Իտալական այգիների ստորին հատվածում տեղակայված է եկեղեցի, որը գտնվում է Ուեսթբուրն գետի կենտրոնում և բաժանում է Պանինգթոնը և Սենթ Ջորջ Հանովերի հրապարակի եկեղեցին։
Կառույցներ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենսինգթոնյան պարտեզները շրջապատող տարածքը հիմնականում գյուղական էր և հիմնականում անբարեկարգ է եղել մինչև 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը: Ցուցադրություններից շատերը գոյատևում են Պալատի հետ միասին, և կան նաև այլ հասարակական շենքեր, ինչպիսիք են Ալբերտի հուշահամալիրը (Քենսինգթոնյան այգիների հարավ-արևելյան անկյունում, Ալբերտ թագավորական սրահի դիմաց), Serpentine պատկերասրահը և Սփիքի հուշարձանը։ Վիկտորյա թագուհու հրամանով բարելավվել են նաև Իտալական այգիներն ու Ալբերտի հուշահամալիրը:
Մեկ այլ առանձնահատկություն է Ջորջ Ֆրամփթոնի հեղինկած Փիթեր Պենի բրոնզե արձանը, որը կանգնած էր պատվանդանին, և ծածկված էր մագլցող սկյուռիկներով, նապաստակներով և մկներով: Այստեղ է գտնվում Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակը և յոթ մղոն հեռավորության վրա՝ Memorial Walk-ը։ Վիկտորյա թագուհու արձանը, որը քանդակել էր դուստրը՝ արքայադուստր Լուիզան, մոր կառավարման 50 տարիները նշելու համար, կանգնած է Քենսինգթոնյան պալատի մոտ[7]։ Այգում է գտնվում նաև Էլֆին կաղնին՝ 900 տարվա վաղեմությամբ կոճղ:
Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Մեթյու Բարրիի Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում» գրքի իրադարձությունները տեղի են ունենում Քենսինգթոնյան այգիներում[8]։ Այգիների փերիներն առաջին անգամ նկարագրվել են Թոմաս Թիքելի 1722 թվականի «Քենսինգթոնյան այգիներ» պոեմում: Ե՛վ գիրքը, և՛ կերպարը գովաբանում են այգում գտնվող Ջորջ Ֆրամփթոնի քանդակած Փիթեր Պենի արձանը:
Ուիլկի Քոլինզի «Տիկին Զանտը և ուրվականը» (1887) պատմվածքի սկզբի տեսարանը տեղի է ունենում Քենսինգթոնյան այգիներում. այն հատվածը, որը «ամենամոտն է Քենսինգթոնյան պալատին»:
Քենսինգթոնյան այգիներից Infocom-ը մեկնարկել է ինտերակտիվ գեղարվեստական Trinity խաղը: Խաղացողը կարող է շրջել այգիների բազմաթիվ հատվածներում, որոնք նկարագրված են չափավոր մանրամասնությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան՝ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի կողմից
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քենսինգթոնյան այգիների հանրային արվեստի ցուցակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About Kensington Gardens»։ The Royal Parks։ Վերցված է 25 Jun 2020
- ↑ Կաղապար:NHLE
- ↑ Dunton, 1896, էջ 30
- ↑ Self, 2014, էջ 28
- ↑ 5,0 5,1 5,2 Skempton, 2002, էջ 341
- ↑ «Hyde Park History & Architecture»։ The Royal Parks։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2006-ին։ Վերցված է 14 May 2008
- ↑ «History and Architecture»։ The Royal Parks
- ↑ Birkin Andrew (2003)։ J.M. Barrie & the Lost Boys։ Yale University Press։ էջ 47։ ISBN 0-300-09822-7
- Մատենագիտություն
- Dunton Larkin (1896)։ The World and Its People։ Silver, Burdett
- Self Andrew (2014)։ The Birds of London։ A&C Black։ ISBN 978-1-408-19404-1
- Skempton A.W, ed. (2002)։ A Biographical Dictionary of Civil Engineers in Great Britain and Ireland: 1500–1830։ Thomas Telford։ էջ 341։ ISBN 978-0-727-72939-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.royalparks.org.uk/parks/kensington-gardens Քենսինգթոնյան այգիներ պաշտոնական կայք
- The Garden a poem by Ezra Pound set in Kensington Gardens
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քենսինգթոնյան այգիներ կատեգորիայում։ |
|