Մարիա Ստյուարտ, արքայադուստր Օրանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ստյուարտ, արքայադուստր Օրանսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1631(1631-11-04)[1][2][3]
ԾննդավայրՍենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել էդեկտեմբերի 24, 1660(1660-12-24)[1][2] (29 տարեկան)
Մահվան վայրPalace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՎիլհելմ II[5]
Ծնողներհայր՝ Չարլզ I Ստյուարտ[2][5][6], մայր՝ Հենրիետա Մարիա Ֆրանսիացի[2][5][6]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ, Princess of Orange? և Princess Royal?
ԵրեխաներՎիլհելմ III Օրանացի[2][5]
 Mary, Princess Royal and Princess of Orange Վիքիպահեստում

Մարիա Հենրիետա Ստյուարտ, նաև Մարիա Հենրիետտա Անգլիացի անգլ.՝ Mary Henrietta of England, նոյեմբերի 4, 1631(1631-11-04)[1][2][3], Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - դեկտեմբերի 24, 1660(1660-12-24)[1][2], Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Չարլզ I Ստյուարտի ավագ աղջիկը։

Յոթ տարեկան հասակում Մարիան ամուսնացել է Նիդերլանդների ապագա փոխարքա Վիլհելմ II Օրանսկու հետ, սակայն մինչև ամուսնության տարիքին հասնելը, նա պետք է ապրեր ծնողների հետ՝ Անգլիայում։ Դրան խանգարել է 1642 թվականին երկրում տիրող իրավիճակը։ Մարիան մոյրիկի հետ մեկնել է ամուսնու մոտ, որը հինգ տարի անց ժառանգել է Նիդերլանդների փոխարքայի և Օրանսկի արքայազնի կոչումը։

Վիլհելմը մահացել է 1650 թվականին, ամուսնում մահից երկու օր առաջ Մարիան տղա է ունեցել՝ Վիլհելմ III Օրանսկի, որը հետագայում, մոր զարմիկի՝ Մարիա II (Անգլիայի թագուհի) հետ ամուսնության շնորհիվ, դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր։ Մարիան, լինելով տղայի միակ խնամակալը, Նիդերլանդներում իր եղբայրներին օգնելու համար հայտնի չէր, բացի այդ նա նաև բարդ հարաբերություններ ուներ սկեսուրի (Ամալիա Սոլմս Բրաունֆելսկի) հետ, որը արքայադստերը համարում էր երիտասարդ և անփորձ։

1660 թվականին Անգլիայում միապետության վերականգնումից հետո Մարիան մեկնել է Լոնդոնի տոնակատարություններին, որտեղ վարակվել է ջրծաղիկով և մահացել։

Ծագում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան մոտ 6 տարեկանում
Անտոնիս վան Դեյք, մոտ 1637 թվական

Մարիա Հենրիետան ծնվել է 1631 թվականի նոյեմբերի 4–ին Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատում, նա երրորդ երեխան էր և Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտի և նրա կնոջ՝ Հենրիետա Մարիա Ֆրանսուհու ինը աղջիկներից ավագը[7]։ Հենրիետան Ֆրանսիայի թագավոր Հենրի IV –ի և Մարիա Մեդիչիի աղջիկն էր[8][9]։ Աղջիկը մկրտվել է նույն օրը, քանի որ վտանգ կար, որ նորածին արքայադուստրը վատառողջ է և կարող է մահանալ, արարողակարգը կատարել է Լոնդոնի եպիսկոպոս Ուիլյամ Լոդը։ Իր առաջին անունը աղջիկը ստացել է մորական տատի պատվին։ Արքայադստեր հասարակությանը առաջին անգամ ներկայացրել են 1640թվականին՝ իր եղբոր՝ Հենրի Ստյուարտի մկրտման ժամանակ։ Մարիան դարձել է փոքրիկ արքայազնի կնքամայրը [10]։

Առաջին տարիները Մարիան անց է կացրել եղբայրների և քույրերի հետ Սուրբ Ջեյմսի պալատում, նաև Ռիչմոնդյան պալատում և Հեմփթոն Քորթում։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է Ռոքսբուրգի կոմսուհինանգլ.՝ Jean Ker, Countess of Roxburghe։ Մարիան հայտնի է եղել իր շնորհքով, գեղեցկությամբ և վարվելաձևով, բացի այդ, նա լավ պարել է, սակայն գիտության աշխարհում նրա ունակությունները շատ բան են թողել{sfn|Goodwin|1893|p=400}}։ Աղջկա մայրը՝ Հենրիետա Մարիան, ցանկացել է աղջկան ներգրավել կաթոլիկության մեջ, դրա համար էլ նրա ընկերների մեջ էր ընդգրկել երիտասարդ լեդիի, որը քարոզում էր կաթոլիկություն, սակայն արքայադստեր հայրը արագ կանխել է կնոջ գործողությունները[10]։

1640 թվականի հունվարին, երբ Մարիան ութ տարեկան էր, ամուսնության առաջարկ է եղել․ երիտասարդ աղջկա ձեռքը խնդրել է տասնհինգամյա Վիլհելմ II Օրանսկին՝ Նիդերլանդների փոխարքա Ֆրեդերիկ Հենրիխի և Ամալիա Սոլմս Բրաունֆելսկի ավագ որդին[7]։ Փեսացուի մայրը եղել է պատվո սպասուհի և Մարիայի մորաքրոջ՝ Բոգեմիայի թագուհի Ելիզավետայի մտերիմ ընկերուհին, ինչն էլ հետագայում իր դերն է ունեցել Մարիայի կյանքում։ Օրանսկիների առաջին առաջարկը մերժվել է Չարլզ I Ստյուարտի կողմից, որը ցանկանում էր իր աղջկան կնության տալ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV–ի որդուն։ Նման միության համար պարտադիր նախապայման էր արքայադստեր անցումը կաթոլիկության, սակայն ինքը՝ Մարիան, ով մոր խնդրանքով ուսումնասիրում էր կաթոլիկ կրոնի հիմունքները, չցանկացավ փոխել իր հավատքը[11]։

Ամուսնություն․ արքայադուստր Օրանսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ամուսնու հետ։
Գերիտ վան Հոնթհորսթ, 1647 թվական

1630–ական թվականների վերջին անգլիական հասարակության մեջ տարբեր ֆրակցիաների միջև հարաբերությունները դարձել են շատ լարված, կրոնի, հասարակական հարաբերությունների, բարոյականության և քաղաքական իշխանության համաև վեճերը գնալով սրանում էին։ Միաժամանակ, Մարիայի մայրը, բացեիաբաց քարոզելով կաթոլիկություն, երկրում կորցնում էր իր հայտնիությունը[12]։ 1640 թվականի վերջին և 1641 թվականի սկզբին Չարլզ I–ը որոշում է նոր բանակցություններ սկսել Ֆրեդերիկ Հենրիխ Օրանսկու հետ։

Մարիայի ամուսնության պայմանավորվածությունը տեղի է ունեցել շատ արագ և արդեն 1641 թվականի փետրվարի 10–ին Չարլզ I–ը պառլամենտում հայտարարել է, որ իր աղջկա ամուսնության համաձայնությունը փաստացի կնքվել է և մնացել է միայն այդ կապը դիտարկել քաղաքական տեսանկյունից։ Ինքը՝ Չարլզը, հաշվի էր առել, որ ծայրահեղ անհարժեշտության դեպքում, Ֆրեդերիկ Հենրիխը կօգնի իրեն պահպանել Անգլիայի թագավորությունը։ 1641 թվականի մայիսի 2–ին տեղի է ունեցել համեստ հարսանեկան արարողություն։ Թագուհի Հենրիետա Մարիան չի կարողացել ներկա լինել կրոնական արարողությանը, քանի որ այն աց է կացվել բողոքականների ծեսով, դրա փոխարեն աղջկա մայրը արարողակարգը նայել է փոքրիկ պատկերասրահից։ Թագավորի ավագ դստեր ամուսնությունը մեծ շութով չի նշվել Անգլիայում, քանի որ երկիրը պատերազմի շեմին է եղել։ Մարիան և Վիլհելմը շնորհավորանքներ և մի քանի նվերներ են ստացել պալատականներից, բացի այդ նորապսակների պատվին արձակվել է 120 հրացանից համազարկ, որից հետո Վիլհելմը վերադարձել է Նիդերլանդներ[13]։ Ամուսնության պայմանագրով արքայադուստրը կարող էր մնալ Անգլիայում մինչև քսան տարին լրանալը[14], Մարիայի ամուսինը պետք է նրան տարեկան տար 1500 լիվր անձնական ծախսերի համար, բացի այդ, Վիլհելմի վաղաժամ մահվան դեպքում Մարիան պետք է ստանար տարեկան 10,000 լիվրի նպաստ և երկու կացարան անձնական օգտագործման համար[7]։ Պայմանագրում նաև կետ եր, ըստ որի Մարիային և իր սպասաչկուներին ազատ թույլատրվում էր մնալ իրենց հավատքին, որը որոշ չափով տարբերվում էր ապագա ամուսնու հավատքից[13]։

1642 թվականի սկզբին իրավիճակը երկրում սրվել է։ Մարիան և նրա ծնողները ստիպված էին թաքնվելՀեմփթոն Քորթում[15], սակայն իրավիճակը սրվում էր դեպի բաց պատերազմ, և փետրվարի վերջին մայրը աղջիկների հետ ստիպված մեկնել են Հաագա[16], որպեսզի արքայադստերը և թագուհուն ուղարկեն Նիդերլանդներ, Անգլիա է ժամանել հոլանդական նավատորմը տասնհինգ նավերով[13]։ Մարիայի հետ Նիդերլանդներ է գնացել իր կառավարչուհն՝ կոմսուհի Չեստերֆիլդը անգլ.՝ Katherine Stanhope, Countess of Chesterfield, որը հետագայում դարձել է արքայադստեր վստահելի անձը[17]։ Քաղաքական առումով, Մարիայի ամուսնությունը մասամբ արդյունք տվեց 1643 թվականին, երբ թագուհի Հենրիետա Մարիան կարողացավ համոզել հոլանդացիներին զինել իր ամուսնուն մի ամբողջ նավ զենքով և նրա հետ անցնել Յորքշիր[18]։

1642 թվականի սկզբին, Նիդերլանդների իրադարձություններից որոշ ժամանակ անց, Մարիան հոր կողմից ստացել է «Թագավորական արքայադուստր» տիտղոսը[14]։ Այս տիտղոսը տրվել է թագուհի Հենրիետա Մարիայի խնդրանքով, որը ցանկանում էր, որ իր ավագ դուստրը ֆրանսիական ձևով կրեր տարբերվող կոչում, որտեղ միապետի ավագ չամուսնացած աղջիկը անվանվել էր մադամ Ռուայալ[19]։

1643 թվականի նոյեմբերին Հաագայում անցել է Մարիայի և Վիլհելմի ամուսնական երկրորդ արարողությունը[13]։ Չնայած նրան, որ Մարիան արդեն տասներկու տարեկան էր, նրանց ամուսնությունը գրանցված չէր մինչև 1644 թվականը։ 1644 թվականի փետրվաչօն Մարիան լիովին ներգրավվել էր պալատական կյանքում։ Նա ունկնդրություն էր ստացել, հանդիպել էր օտարերկրյա դեսպանների հետ և իր տարիքի համար զարմանալի՝ կատարել էր իրեն վերաբերող բոլոր գործողությունները արժանապատվորեն։ Մարտին նա մասնակցել է պալատական արարողությունների, մասնավորապես Անգլիայի և Ֆրանսիայի միջև ալիանսի համար և ղեկավարել է ժամանցային միջոցառումները, որը կազմակերպել էր ամուսինը ֆրանսիացիների համար[20]։

Մարիան, որ մշտապես նորություններ էր ստանում Անգլիայից, ցավակցել է հորը և 1646 դեկտեմբերին Չարլզ I–ին հոլանդական առևտրական նավով նամակ է ուղարկել, որտեղ նրան կոչ է արել, օգտվելով առիթից, փախչել Նիդերլանդներ, սակայն Չարլզը չի լսել աղջկան։ Նիդերլանդներում Մարիան ջերմ հարաբերությունների մեջ է եղել մորաքրոջ՝ Բոգեմիայի նախկին թագուհու հետ, որը Հաագայում էր թաքնված։ Իսկ սկեսրոջ հետ Մարիայի հարաբերությունները այդպես էլ չեն կարգավորվել, նա շատ քիչ էր շփվում Ամալիայի հետ[17][13]։

Մարիայի սկեսրայրը՝ Ֆրեդերիկ Հենրիխը մահացել է 1647 թվականի մարտի 14–ին։ Նրա մահվան օրը հրավիրվել է պառլամենտ, որը Վիլհելմին հայտարարել է հոր ժառանգորդ որպես փոխարքա և բանակի հրամանատար, հոև կոչումները մեկը մյուսի հետևից տրվել են Մարիայի ամուսնուն, և նա դարձել է արքայազն Օրանսկի[13]։ 1648 թվականին արքայադստերը տեսնելու են գալիս եղբայրները՝ Չարլզ II Ստյուարտը և Ջեյմս II–ը։ 1649 թվականին Մերիի հայրը մահապատժի է ենթարկվել, հոր մահից հետո արքայադուստրը օգնել է շատ հայտնի անգլիացիների և հոր կողմնակիցների, որոնք ստիպված էին փախչել երկրից[21]։ Արքայադստեր հովանավորության տակ գտնվողներից է եղել Աննա Հայդի[22] ընտանիքը, որը կոմս Յորկսկու ապագա կինն էր և երկու անգլիական թագավորների մայրը։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ III օրանսկու դիմանկարը փոքր ժամանակ
Կոռնելիս Յանսեն վան Քյոլեն, մինչև 1661 թվական

1647 թվականի աշնանը[23] Մարիան մոտ վիժում տեղի ունեցավ, որից հետո մի քանի տարի արքայադուստրը չէր հղիանում։ 1650 թվականի սկզբին Մարիան կրկին հղիացել է։ Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, երբ արքայադստեր հղիությունը մոտեցել էր ավարտին, նրա ամուսինը հիվանդացել է ջրծաղիկով և նոյեմբերի 6–ն՝ մահացել։ Նրա մահից երկու օր անց, իր տասնիննամյակի օրը, Մարիայի և Վիլհելմի տղան ծնվել է։ Նորածնի օրորոցը ծածկել են սև կտորով՝ որպես հոր մահվան համար սգո նշան։ Քանի որ Նիդերլանդների փոխարքայի և Օրանսկի արքայազնի տիտղոսները ժառանգություն չէին հանդիսանում, փոքրիկ Վիլհելմը դրանք անմիջապես ծնվելուց հետո չի ստացել[24]։

Շուտով, տղայի ծնվելուց հետո, Մարիայի և սկեսրոջ միջև կոնֆլիկտներ է առաջացել։ Մարիան պլանավորել էր տղային անվանել Չարլզ՝ ի պատիվ իր մահապատժի ենթարկված հոր, սակայն Ամալիան պնդել էր, որ տղային անվանեն Վիլհելմ, որը կլիներ ավելի հաջող ընտրություն՝ անկախ պրովինցիաների առաջին ղեկավարը եղել է Վիլհելմ I Օրանսկին, բացի այդ, տղայի մահացած հայրը նույնպես ցանկացել է որդուն անվանել Վիլհելմ[24]։ Անվան համար մարտը շահելով՝ Ամալիան որոշել էր դառնալ նաև նրա խնամակալը՝ հենվելով նրա վրա, որ Մարիան շատ երիտասարդ է, սակայն 1651 թվականի օգոստոսի 15–ին, ստորագրվել է պառլամենտի պաշտոնական գրությունը, որը Մարիային հայտարարել է տղայի միակ խնամակալ և ներկայացուցիչ, այդ դեպքում Ամալիան և փոքրիկ Վիլհելմի հորեղբայրը դարձել են նրա տարածքներին հետևողները[17]։

Մարիան Նիդերլանդներում այդքան էլ հայտնի չէր, այնտեղ համակրում էին Օլիվեր Կրոմվելին, ինքը՝ արքայադուստրը հոլանդացիների այդ ընտրության համար հրաժարվել էր նրանց վարձել որպես տղայի սպասարկուներ։ 1650 հունվարին Մարիան եղբոր՝ Ջեյմս II–ի և Ելիզավետա մորաքրոջ հետ պլանավորել էր համեստորեն նշել հոր մահվան տարելիցը, սակայն Նիդերլանդների ղեկավարությունը նույնիսկ փոքրիկ միջոցառումը վիրավորական էր համարել Անգլիայի կառավարության հանդեպ։ Ավելի ուշ, երբ Անգլիայի պառլամենտի բանագնացները ընդունվել էին Գլխավոր նահանգի կողմից, Մարիան հեռացել էր Բրեդեում իր այրիական առանձնատուն, սակայն նրա կուսակցության ազդեցությունըանգլիացիներին չթողեց դաշինք կնքել Հոլանդիայի հետ։ Այն բանից հետո, երբ 1651 թվականին Մարիան գաղտնի հյուրընկալել էր իրեն թագավոր համարող եղբորը՝ Չարլզ II–ին, երկրի ղեկավարությունը արգելեց նրան ընդունել իր հարազատներին։ Մարիայի և նրա մորաքրոջ պալատը անվանուել էին իժերի բույն, որտեղ ավադրություններ էին հյուսվում Նիդերլանդների, Անգլիայի և Կրոմվելի դեմ[17]։

1652 թվականին Նիդերլանդներում իրավիճակը փոխվում է՝ Անգլիայի հետ սկսված պատերազմի պատճառով։ Մարիայի որդին պաշտոնապես ընտրվել էր Զելանդիայի և մի քանի հյուսիսային պրովինցիաների փոխարքա, սակայն հանրապետության առաջնորդին՝ դե Վիտուին, հաջողվեց կանխել Հոլանդիայում նրա ընտրությունը, բացի այդ Կրոմվելը խաղաղության պայմանագիր կնքելիս պնդել էր Վերացման ակտի ընդունումը, որը արգելել էր Հոլանդիային փոխարքայի պաշտոնում դնել Օրանսկի գերդաստանից որևէ մեկին[25]։ Կրոմվելի պահանջներից մեկն էլ Հոլանդիայից Անգլիայի հանրապետության բոլոր թշնամիներին վռնդելն էր։ Մարիան պաշտոնապես բողոքել էր, սակայն այդ բողոքը ուշադրության չարժանցվեց, չնայելով նրան, որ երկրին քաղաքացիական պատերազմ է սպառնում, խաղաղության պայմանագիրը կնքվեց 1654 թվականի մայիսի 27–ին [17]։

Ինչքան տղայի դիքրի հետ կապված հոգսերը շատանում էին, այնքան տուժում էր Մարիայի առողջությունը։ Որպեսզի եղբայրների հետաքրքրությունների հետ կապված սեջական ծախսերը նվազեցնի, Մարիան հայտարարել է իր սեփականության տակ գտնվող չորս պալատներից երկուսից հրաժարման մտադրության մասին։ 1654 թվականի հուլիսին նա մեկնել է ջրային առողջարան, որտեղ անց է կացրել մի քանի շաբաթ, այնուհետև Քյոլնում այցելել է եղբայր Չարլզին, որտեղ գտնվում էր նրա պալատը[26]։ Նա Նիդերլանդներ է վերադարձել հոկտեմբերին, իսկ 1655 թվականի հուլիսիսն կրկին գնացել է Քյոլն՝ Չարլզի մոտ, այցելել է Ֆրանկֆուրտի տոնավաճառ և վերադարձել է տուն նոյեմբերի 15–ն։ 1656 թվականի հունվարին Մարիան մեկնել է Փարիզ, նրան ուղեկցել են մայրն ու փոքր քույրը, և բոլոր պատիվներով ընդունվել է ֆրանսիական պալատում[17]։

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում երիտասարդ այրի Մարիային այցելում էին բազմաթիվ երկրպագուներ և ամուսննու թեկնածուներ, որոնց մեջ էր Բեքինգհեմի 2–րդ կոմս Ջորջ Վիլերսը[24]։ Ինչպես պնդել են ժամանակակիցները, Փարիզում իրենց ձեռքն ու սիրտն են Մարիային առաջարկել նաև կոմս Սովոյսկին, կուրֆյուրստԳանովերան և նրա եղբայր Գեորգ Վիլհելմ Բրաունշվեյգ Լյունեբուրգսկին, բացի այդ արքայադստերը հատուկ ուշադրություն էր դարձնում կարդինալ Մազարինին։ Մարիան հեռացել է Փարիզից նոյեմբերի 21–ին և, երկու ամիս մնալով Բրյուգեում՝ եղբոր պալատում, վերադարձել է Հաագա։ Վերադառնալուց հետո նա իմացել է, որ իր սկեսուրը առաջարկել է Չարլզ II–ին ամուսնանալ իր աղջկա՝ Հենրիետայի հետ, որից արքայադուստրը շատ վրդովվել է։ 1658 թվականին արքայադստեր սկեսուրը թոռան հետ փորձել է գրավել ռեգենտի պաշտոնը, որին երկրի խորհրդարանը նշանակել էր Մարիային, սակայն արքայադուստրը, ֆրանսիացի հարազատների աջակցությամբ, կարողացել է հետ մղել Ամալիայի հարձակումը[27]։

1659 թվականի նոյեմբերին Մարիան որդուն ուղարկել է սովորելու Լեյդենի համալսարան։ Հաջորդ տարվա մայիսի 14–ին Նիդերլանդների պառլամենտը Մարիային տեղեկացրել է Անգլիայում միապետության վերականգնման մասին և արքայի գահին իր եղբոր Չարլզի (այսւհետ արքա Չարլզ II) վերադառնալու մասին։ Մի քանի օր անց Մարիան Հաագայում մասնակցել է այդ առթիվ կազմակերպված տոնակատարություններին[27]։ Դրանից հետո Մարիայի որդին անգլիական գահի ժառանգորդների շարքում հինգերորդն էր, դրա համար էլ արքայադստերը իր ամուսնու հայրենիքում սկսեցին ավելի համբերատար վերաբերվել[24]․ բոլոր քաղաքներում, որտեղ այցելում էին Մարիան և Վիլհելմը, նրանց դիմավորում էին թագավորական պատիվներով[28]։ Ստյուարտների վերականգնվելուց հետո հայտարարվել է, որ Վերացման ակտը այլևս չի գործում, քանի որ այլևս գոյություն չունի Անգլիական հանրապետություն, և 1660 թվականին Մարիան, միավորվելով սկեսրոջ հետ, փորձել էր Վիլհելմին նշանակել որոշ պրովինցիաների փոխարքա, սակայն սկզբում շատերը հրաժարվել էին[29]։

1660 թվականի սեպտեմբերի 30–ին Մարիան գնացել է Անգլիա, որտեղ, իմանալով վռնդվախ հայրենակիցների և եղբայրների Մարիայի հոգածության մասին, նրան ջերմ են ընդունել։ Լոնդոն գալով, Մարիան զարմանքով և դժգոհությամբ հայտնաբերել է, որ նրա արքա եղբայրը որ միայն ընդունել է Ջեյմսի՝ կոմս Յորսկիի ամուսնությունը Աննա Հայդի՝ Մարիայի նախկին կառավարչի հետ[24], այլև նրան արքայի հրամանով անվանում էին արքայական տոհմի արքայազների և արքայադստրերի մայր։ Այս փաստը արքայադստերը տխրեցրել է այն աստիճան, որ նա որոշել է կրճատել իր այցերը հայրենիք։ Նա մասնակցել է պաշտոնական արարողությանը Ուայթհոլի մատուռում, որտեղ հավաքվել են բոլոր նրանք, ովքեր ցանկացել են տեսնել նրան, և նաև մասնավոր ընդունելություն է կազմակերպել Ուայթհոլում Էլիաս Էշմոլի համար՝ տեսնելու որոշ անատոմիական ծիծաղաշարժ դեպքեր։ Նա խորհրդարանից գումարային նվեր է ընդունել, ստացած նոյեմբերի 7-ի նամակով, և խնդրել վճարել երկար ժամանակ խոստացված օժիտը. այս հարցը լուծելու համար թագավորը հանձնաժողով է նշանակել։ 1660 թվականի նոյեմբերին Մարիան հանդիպել է Միացյալ պրովինցիաներից դեսպանության հետ, որպեսզի թարմացնի Անգլիայի հետ դաշինքը[28]։

Դեկտեմբերի 20–ին անգլաիակն պալատը թնդում էր լուրով, որ Մարիան վարակվել է Բնական ծաղկով[24]։ Իմանալով այս լուրը՝ արքայադստեր մայրը եկել է մահամերձ աղջկա մոտ և փորել վերջին անգամ Մարիայն բելե կաթալիկության, սակայն Մարիան հրաժարվել է։ Հենրիետա Մարիային հաջողվել է պնդել, որ աղջկա բուժմամբ զբաղվի ֆրանսիացի բժիշկը, որն էլ, ինչպես նշել են շատ ժամանակակիցներ, ճակատագրական է եղել Մարիայի համար, քանի որ բժիշկը արյունահոսության վառ կողմնակից է եղել[30]։ Դեկտեմբերի 24–ին Մարիան ստորագրել է կտակը և մահացել նույն օրը[31]։ Իր ցանկությամբ Մարիան հուղարկավորվել է եղբոր՝ Հենրի Գլոստերի կողքին, որը 1660 թվականի սեպտեմբերին նույնպես մահացել էր ծաղկից[28]։

Իր կտակում Մարիան խնդրել էր արքային հոգ տանել իր տասնամյա որդուն, որի խնամակալը դարձել էր տատիկ Ամալիան։ 1672 թվականի հուլիսի 4–ին քսանմեկամյա Վիլհելմը, Նիդերլանդների ղեկավարության առճակատումից մի քանի տարի անց, դարձել է փոխարքա և գլխավոր հրամանատար։ Հինգ տարի անց նա ամուսնացել է իր զարմիկ Մարիայի՝ Յակով II–ի և Աննա Հայդի դստեր հետ։ 1688 թվականին անգլիացի բողոքականների աջակցությամբ Վիլհելմը գահընկեց է արել Մարիայի հորը և նրա հետ միասին հռչակվել Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի կառավարիչ[32]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Collective Biographies of Women
  4. LIBRIS — 2013.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Goodwin, 1893, էջ 400
  8. Montgomery-Massingberd, 1977, էջ 85
  9. Beatty, 2003, էջ 47
  10. 10,0 10,1 Beatty, 2003, էջ 35
  11. Beatty, 2003, էջեր 35—36
  12. White, 2006, էջ 20
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Beatty, 2003, էջ 37
  14. 14,0 14,1 Beatty, 2003, էջ 36
  15. Purkiss, 2012, էջ 126
  16. Purkiss, 2012, էջ 248
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Goodwin, 1893, էջ 401
  18. Purkiss, 2012, էջ 249
  19. Panton, 2011, էջ 382
  20. Goodwin, 1893, էջեր 400—401
  21. Henslowe, 1915, էջ 19
  22. Henslowe, 1915, էջ 18
  23. «The Fifteen Princesses of Orange: Mary, Princess Royal – Royal Central» (անգլերեն). royalcentral.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Beatty, 2003, էջ 38
  25. Troost, 2005, էջեր 29—30
  26. Kitson, 1999, էջ 117
  27. 27,0 27,1 Goodwin, 1893, էջ 402
  28. 28,0 28,1 28,2 Goodwin, 1893, էջ 403
  29. Troost, 2005, էջ 41
  30. Beatty, 2003, էջեր 38—39
  31. Beatty, 2003, էջ 39
  32. Ward, 1908, էջեր 250—251, 291—292

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ստյուարտ, արքայադուստր Օրանսկի» հոդվածին։