Արքայական կապելլա (Լոնդոն)
Արքայական կապելլա | |
---|---|
![]() Արքայական կապելլայի պատուհանը Սենտ-Ջեյմս պալատի գլխավոր մուտքից աջ, Լոնդոն | |
Հիմնական տվյալներ | |
Chapels Royal England Վիքիպահեստում |
Արքայական կապելլա (Լոնդոն) (անգլ.՝ Chapel Royal ), երգչախումբ բրիտանական պալատում: Ծաղկման տարիներին (16-17-րդ դարերի երկրորդ կես) անգլիական ամենահեղինակավոր երգչախումբը և երաժշտության նախնական ուսուցման (տղաների) համար լավագույն դպրոցներից մեկը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1438 թվականին: Ի սկզբանե թագավորական երգչախումբը սեփական շենք չուներ, բայց ներկայանում էր որպես շարժական երգիչների խումբ, որը ուղեկցում էր միապետին, իր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: 1594 թվականին Հակոբ Ա-ի հանձնարարությամբ երգչախումբը տեղավորվում է շոտլանդական Ստերլինգ ամրոցում: 17-րդ դարում երգչախմբի նստավայրը գտնվում էր անմիջապես լոնդոնյան Ուայթհոլ պալատում: Այն բանից հետո, երբ Ուայթհոլը տուժել է հրդեհից (1698 թվական), 1702 թվականին երգչախումբը տեղափոխվել է Փոլ-մոլ փողոցի վրա գտնվող Սենտ-Ջեյմսի պալատ, որտեղ գտնվում է մինչև այսօր:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապելլան ծաղկունք ապրեց Եղիսաբեթի գահակալման տարիներին: Այդ տարիներին երգչախմբի երգացանկում միայն հոգևոր երգեր էին ընդգրկված (աշխարհիկ երաժշտություն չէր կատարվում): Մինչև 1684 թվականը երգչախմբի դեկանը (անգլ.՝ Master of the Children) իրավունք ուներ ամբողջ երկրում փնտրել երաժշտական տվյալներով շնորհալի տղաներ և ստիպել ուսուցման (և հետագա ծառայության) անցնել Արքայական երգչախմբում: Բացի դրանից մինչև 1626 թվականը տղաները պալատական թատերական ներկայացումներում (անգլ.՝ choirboy plays տես՝ Անտեմ) համատեղում էին դերասանների և երգիչների դերերը: 18-րդ դարում նրանց որպես դիսկանտ ընդունում էին օպերային և խմբերգական ժանրի այլ երաժշտական կատարումների մասնակցելու համար: Չարլզ II Ստյուարտի ժամանակներից Կապելլայի երգիչների ելույթը ուղեկցվում էր թագավորական լարային նվագախմբի նվագակցությամբ՝ երգեհոնով և այլ գործիքներով: Թագավորական Կապելլայի դերը երգչախմբային երկրպագության մեջ էր[1]:
Լավագույն տարիներին Կապելլայում աշխատել են ականավոր երաժիշտներ՝ Ջոն Շեպարդը, Թոմաս Թալիսը, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, Թոմաս Թոմկիսը, Հենրի Պյորսելը, Ուիլյամ Բյորդը, Օռլանդո Գիբոնսը: Հենդելը նաև հեղինակում էր Արքայական կապելլայի համար: Նա կրում էր «Composer of Musick of His Majesty's Chappel Royal» պատվավոր տիտղոսը (լինելով օտարերկրացի, Հենդելը իրավունք չուներ լինել Կապելլայի կանոնավոր անդամ):
Ժամանակակից հաստատությունը կրում է «Արքայական կապելլա» (անգլ.՝ Chapels Royal) անվանումը, քանի որ հին Թագավորական կապելլայի հետ մեկտեղ ներառում է նաև թագուհու երգչախումբը (անգլ.՝ Queen's Chapel): Ժամանակակից երգչախմբի (համեստ) կազմում ընդգրկված են 6 պրոֆեսիոնալ երգիչներ և 10 տղա խմբերգիչ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Tudor Palace and Chapel Royal»։ HM Chapel Royal and The Choral Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-30-ին։ Վերցված է 2019-02-02