Մարիա Յուրիչ Զագորկա
Մարիա Յուրիչ Զագորկա խորվ.՝ Marija Jurić Zagorka | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1873 |
Ծննդավայր | Negovec |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1957[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[4][5] |
Գրական անուն | Zagorka |
Մասնագիտություն | լրագրող, դրամատուրգ, գրող և վիպասան |
Լեզու | խորվաթերեն |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն, Խորվաթիայի անկախ պետություն և ՀՍՖՀ |
Marija Jurić Zagorka Վիքիպահեստում |
Մարիա Յուրիչ Զագորկա (կեղծանուն՝ Զագորկա) (խորվ.՝ Marija Jurić Zagorka, մարտի 2, 1873, Negovec - նոյեմբերի 30, 1957[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ լրագրող, արձակագիր, դրամատուրգ, ֆեմինիստ։ Խորվաթիայի և Հարավարևելյան Եվրոպայի առաջին կին-լրագրողը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Յուրիչը ծնվել է հարուստ ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է խորվաթական Զագորկայում, որտեղ հայրը եղել է գույքի կառավարիչ[6]։ Նախնական քառամյա կրթությունը ստացել է Վարաժդինում, այնուհետև ուսումը շարունակել է Զագրեբում։ Տասնհինգ տարեկանում ընտանիքի հետ կապված խնդիրների պատճառով թողել է դպրոցը։ 1891-1894 թվականներին ծնողները Մարիային ամուսնացրել են իրենից 18 տարով մեծ, անծանոթ երկաթուղային ծառայողի հետ։ Բնակվելով ամուսնու հետ Հունգարիայում՝ Մարիան ամուսնացած ապրել է 3 տարի։ Այնուհետև փախել է Սրեմսկա-Միտրովիցա, ապա Զագրեբ։ Հոր օգնությամբ նրան հաջողվել է ամուսնալուծվել, թեև մայրը դատարանում ցուցմունք է տվել դստեր դեմ։ Ծնողներից բաժանվելով և նրանց օգնությունից հրաժարվելով՝ Մարիան որոշել է ինքնուրույն և անկախ կյանք վարել. սկսել է զբաղվել գրական աշխատանքով։
Լրագրողական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Յուրիչը անհայտ լրագրողից դարձել է Եվրոպայում ճանաչված քաղաքական լրագրող Զագրեբի «Obzor» («Ակնարկ») թերթում։ Խմբագրի կողմից իր հոդվածներն ու ռեպորտաժները կանանց անունով ստորագրելու արգելքի պատճառով սկսել է օգտվել Զագորկա կեղծանունից, որը մանկության տարիների բնակության վայրի անվանումն էր։ Զագորկան ամբողջ կյանքի ընթացքում փորձել է ապացուցել, որ ինքն անհատականություն է։ Աշխատել է որպես քաղաքական և խորհրդարանական մեկնաբան, թերթի թղթակից Բուդապեշտում և Վիեննայում։ Չնայած գրական տաղանդին, ակտիվ ու ստեղծագործական գործունեությանը՝ Մարիան մշտապես ենթարկվել է գենդերային խտրականության։ 1896 թվականին որոշ ժամանակ եղել է «Ակնարկ» թերթի գլխավոր խմբագիրը։ Ավելի ուշ Մարիա Յուրիչ Զագորկան որոշել է ինքնուրույն հրատարակել Խորվաթիայում առաջին կանացի ամսագիրը՝ «Ženski list»-ը («Կանացի ցուցակ»), ավելի ուշ՝ «Hrvatiса»-ն («Խորվաթ») և եղել է նրա խմբագիրը 1925-1938 թվականներին[7]։
Ակտիվորեն մասնակցել է երկրի քաղաքական կյանքին, եղել է գերմանացման և մադյարացման, հունգարական թագավորության հողերում նևենգ փոքրամասնությունների (առաջին հերթին՝ խորվաթների) ձուլման ագրեսիվ քաղաքականության անհաշտ հակառակորդ։ Հանդես է եկել հոդվածներով և հրապարակումներով, որոնք ուղղված են էմանսիպացիային, կանանց իրավահավասարության և նրանց ձայնի իրավունքի, կանանց կրթության իրավունքի, մասնագիտության ընտրության, գույքային իրավունքի պայքարին և այլն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորվաթիայի ֆաշիստական իշխանությունները փակել են կանանց ամսագիրը և առգրավել նրա ունեցվածքը։ Մնալով առանց ապրուստի միջոցների՝ Մարիա Յուրիչ Զագորկան փորձել է ինքնասպան լինել։ Սակայն ողջ է մնացել իր ընթերցողների աջակցության շնորհիվ։ Պատերազմից հետո վերադարձել է սոցիալիստական Հարավսլավիայում ակտիվ ֆեմինիստական գործունեության։
Մարիա Յուրիչ Զագորկան մահացել է Զագրեբում 1957 թվականի նոյեմբերի 30-ին՝ 84 տարեկան հասակում։ Մահից հետո հրապարակվել է նրա կենսագրությունը, թողարկվել է շարադրությունների հավաքածու[8]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ եպիսկոպոս Շտրոսմայերի աջակցության՝ Զագորկան սկսել է ժամանակակից թեմաներով վեպեր գրել։ Նրա հրատարակած վեպերը քննադատների կողմից դրական գրախոսություններ չեն ստացել, թեև խորվաթ ընթերցողներն անհամբերությամբ սպասում էին գրողի նոր ստեղծագործություններին։ Բացի քաղաքական և սոցիալական թեմաներով ստեղծագործություններից, Մարիա Յուրիչ Զագորկան գրել է Խորվաթիայի լեզվով սիրային և պատմական վեպեր և դրամաներ, որոնք նախատեսված են լայն հանրության համար և նպաստում են Խորվաթիայի դրամատուրգիայի զարգացմանը։ Գրողի կեղծ պատմական և արկածային-պատմական վեպերը նախատեսված էին ժողովրդի ազգային ինքնագիտակցության զվարճանքի և ամրապնդման համար և չէին հավակնում հատուկ գրական արժանիքների։
Մարիա Զագորկան գրել է մոտ 30 վեպ։ Նրա 11 վեպերն այժմ կարելի է գտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում։
Ընտրյալ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grička vještica (Կախարդը Գրիչից)՝ 7 վեպից բաղկացած շարք (Tajna Krvavog mosta (Արյունոտ կամրջի գաղտնիքը), Kontesa Nera (Կոնտեսա Ներա), Malleus Maleficarum (Молот ведьм), Suparnica Marije Terezije I (Մարիա Թերեզիա մրցակիցուհին 1), Suparnica Marije Terezije II (Մարիա Թերեզիա մրցակիցուհին 2), Dvorska kamarila (Դատական կամարիլյա), Buntovnik na prijestolju (Խռովարարը գահին) (1912)
- Kći Lotrščaka (Լոթրշակի դուստրը)
- Plameni inkvizitori (Հավատաքննիչների բոցը)
- Gordana (Գորդանա)
- Republikanci (Հանրապետականներ) (1924)
- Vitez slavonske ravni (Սլավոնական հարթավայրի ասպետը)
- Jadranka (Յադրանկա)
- Roblje (Ստրուկները) (1899)
- Kamen na cesti (Քարը ճանապարհի վրա) (1937)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագորկայի գրական-հասարակական աշխատանքը հռչակվել է 1960-1980-ական թվականներին։
Մարիա Յուրիչ Զագորկան Խորվաթիայի ամենաընթերցվող գրողն է։ Նույն ինքը՝ «խորվաթական ֆեմինիզմի ամազոնուհին» - Խորվաթ գրող և գրականագետ Պավաո Պավլիչիչ
|
2005 թվականին Զագրեբի «Vjesnik» օրաթերթի հարցման համաձայն՝ Մարիա Յուրիչ Զագորկան զբաղեցրել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների Խորվաթիայի ամենահայտնի գրողների ցուցակում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականին Խորվաթիայի մայրաքաղաքում տեղադրվել է Մարիա Յուրիչ Զագորկայի հուշարձանը (քանդակագործ Ստեփան Հրաչան)։
- 2007 թվականին նկարահանվել է «Զագորկա» փաստավավերագրական-կենսագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Բիլյանա Չակիչ-Վեսելիչ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 2,0 2,1 2,2 [Marija Juric Zagorka Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Gradska groblja Zagreb - Tražilica pokojnika — Gradska groblja Zagreb.
- ↑ Градська гробля Загреб - Пошукова система померлих
- ↑ http://tkalcic.hr/izdanja/radovi/stjepan-kozul-znameniti-jurici-porijeklom-iz-starih-pavljana-kod-bjelovara/ Preuzeto 12. siječnja 2018.
- ↑ Aleksandar Vojinović: Trebam li se odreći svojih knjiga zato što me toliki čitaju?, Jutarnji list, 1. kolovoza 2008.
- ↑ http://tkalcic.hr/izdanja/radovi/stjepan-kozul-znameniti-jurici-porijeklom-iz-starih-pavljana-kod-bjelovara/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zagorka — protagonistica nenapisane povijesti hrvatskog feminizma Արխիվացված 2019-04-07 Wayback Machine (խորվ.)
- LZMK / Hrvatski biografski leksikon: JURIĆ, Marija (Zagorka)
- www.moljac.hr – Marija Jurić Zagorka Արխիվացված 2013-07-24 Wayback Machine
- Društvo Marije Jurić Zagorke Արխիվացված 2015-04-19 Wayback Machine
- Društvo Marije Jurić Zagorke
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Յուրիչ Զագորկա» հոդվածին։ |
|