Զագորկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագորկա
Տեսակձեռնարկություն և գարեջրի ապրանքանիշ
Ստեղծման տարի1902
zagorka.bg
 Zagorka beer Վիքիպահեստում
Այս հոդվածը «Զագորկա» տեսակի բուլղարական գարեջրի մասին է։ Տե՛ս նաև Մարիա Յուրիչ Զագորսկա` խորվաթ գրող
«Զագորկա» տեսակի գարեջրեր

Զագորկա (բուլղար․՝ Загорка), բուլղարական գարեջրի տեսակ Ստարա Զագորա քաղաքից։ Համարվում է «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի տեսակ։

Զագորկան համարվում է Բուլղարիայի ամենահայտնի և ամենսպառողվող գարեջրային ապրանքանիշներից մեկը։ Կստեղծված է չեխական գարեջրի ավանդույթներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1902 թվականին՝ չեխական ավանդույթներով։ Նրա հիմնադիրը համարվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից վերադարձած մի բժիշկ։ Ներկայիս գարեջրի ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին։

Այն կարճ ժամանակահատվածում կարողացել է հայտնիություն ձեռք բերել ոչ միայն Ստարա Զագորայում, որպես տեղական գարեջուր, այլև ամբողջ Բուլղարիայում։ 1994 թվականից Զագորկա գարեջուրը պատկանում է գերմանական «Հեյնեկեն» ընկերության բուլղարական մասնաճյուղին[1]։

Ընկերությունը արտադրում է հիմնականում երեք բուլղարական ապրանքանիշներ՝ Զագորկա, Արիանա և Ստոլիչնո։ Բացի այդ, այն արտադրում է նաև երեք տեսակի լիզենցավորված գարեջրեր՝ Հեյնեկեն, Ամստել և Դեսպերադոս[2]։

Որպես առանձին գարեջուր՝ Զագորկան ունի երեք հիմնական տարատեսակներ։ Առաջինը հատուկ Զագորկան է, իսկ մոյւս երկուսը պահուստային (մուգ, հատապտուղային) և խաղողի գարերջրերն են[3]։ Վերջինը արտադրանքի մեջ է 2012 թվականից։

Զագորկա գարեջրի պիտակը ի սկզբանե գրված է եղել կիրիլիցայով։ Շուտով պիտակը փոխվել է և նույն «Զագորկա» գրությունն արվել է լատինատառ բուլղարարենով։ Ներկայումս գրության համար օգտագործված է լատիներեն այբուբենը։ Շշի վրա նշվում է բաղադրատոմս ու պիտանելության ժամկետը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զագորկա գարեջրի տեսակ Արխիվացված 2016-11-06 Wayback Machine պատմությունն ու անցած ճանապարհը, ZagorkaTours.bg, 2013 (բուլղ.)
  2. Զագորկայի ապրանքանիշներն ու բրենդները(չաշխատող հղում) (բուլղ.)
  3. Հեյնեկեն գերաջրի տարատեսակները(չաշխատող հղում), heinekenzagorkabrewery.bg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]