Մասոնության արգելումը
Այս հոդվածը մաս է կազմում հետևյալ թեմայով հոդվածաշարի՝ |
Մասոնականություն |
---|
Մի շարք պետությունների իշխանություններ վերաբերվում էին մասոնությանը, որպես պոտենցիալ ընդիմադիր ուժի՝ իր գաղտնի բնույթի և միջազգային հարաբերությունների պատճառով։ 1717 թվականին ժամանակակից սպեկուլյատիվ մասոնության հիմնադրումից հետո, մի քանի բողոքական պետություններ սահմանափակել են մասոնական օթյակների գործնեությունը։ Այդպես 1735 թվականին Հոլանդիան արգելեց մասոնական օթյակները, Շվեդիան և Ժնևը՝ 1738 թվականին, Ցյուրիխը՝ 1740, Բեռնը՝ 1745, իսկ կաթոլիկ Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում արգելվել են 1738 թվականից հետո, Բավարիայում՝ 1784 թվականին, Ավստրիայում՝ 1795 թվականին, Բադենում՝ 1813 թվականին, Ռուսաստանում՝ 1822 թվականին[1], իսկ Պակիստանում արգելվել են միայն 1972 թվականին[2]։
Մասոնությունն արգելվել է և հետապնդվել բոլոր կոմունիստական երկրներում, սակայն Կուբայում կարողացել է ոչ միայն պահպանվել, այլև շարունակել և զարգացնել իր գործնեությունը, հիմնականում հեղափոխության մասնակցության և Բատիստայի ռեժիմի տապալման շնորհիվ[3]։
Գիտնական Պոլ Բեսսելը նշեց, որ լեզուն, որն օգտագործվում է ժամանակակից տոտալիտար ռեժիմների կողմից համապատասխանում է նրան, որը օգտագործվում է մասոնականության որոշ ժամանակակից քննադատների կողմից[4]։
Հռոմի պապի էնցիկլիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1736 թվականին ֆլորենտիական ինկվիզիցիան հետազոտել է Ֆլորենցիայում գտնվող մասոնական օթյակները[5] և օթյակը դատվել է 1737 թվականի հունիսին Հռոմում։ Օթյակը հիմնադրվել է անգլիացի մասոնների կողմից, սակայն ընդունվել են նաև իտալացիները։
1738 թվականին Կլիմենտոս 12-րդ պապը թողարկեց «In eminenti apostolatus» էնցիկլիկան՝ մասոնության առաջին պապական արգելքն Իտալիայում։
Ավելի ժամանակակից մարտահրավերը, որպես մասոնականության ճնշում գտնվում է «Humanum Genus» էնցիկլիկայում, որտեղ պարունակվում է մասոնականության բնութագիրը, որպես վտանգավոր աղանդ, որի հանդեպ բոլոր եպիսկոպոսներին պահանջվում է լինել ավելի ուշադիր և շփոթմունքների մեջ չընկնել մասոնականության հաշվին։
Մասոնականության ամբողջ 3 դարյա գոյության ընթացքում թողարկվել են մի շարք էնցիկլիկներ, որոնք ուղղված էին մասոնականության դեմ՝ այն սահմանափակելու փորձերով։ Այդպես Լևոն 13-րդը թողարկել է մի քանի էնցիկլիկներ 19-րդ դարի վերջում՝ Իտալիայի Մեծ Արևելքի դեմ պայքարի ժամանակ։
Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենիտո Մուսոլինին 1924 թվականին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն յուրաքանչյուր իր ֆաշիստական կուսակցության անդամ, ով մասոն է, պետք է հրաժարվի մասոնականության անդամ լինելուց և դուրս գա դրանից։ 1925 թվականին նա լուծարեց մասոնություննը Իտալիայում, պնդելով, որ դա եղել է քաղաքական կուսակցություն։
Ամենահայտնի ֆաշիստներից մեկը՝ գեներալ Կապելոն, ով եղել է Իտալիայի Մեծ Արևելքի վարպետի տեղակալը, հրաժարվեց մասոնություննից։ Ավելի ուշ նա ձերբակալվել է կեղծ մեղադրանքով և դատապարտվել 30 տարվա ազատազրկման[6]։
Իսլամական աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմենտոս 7-րդ Պապի կողմից մասոնականության դատապարտումից հետո, Սուլթան Մահմուդ առաջինը հետևեց նրա օրինակին և արգելեց բոլոր մասոնական կազմակերպությունները, հավասարեցնելով դրանք Օսմանյան կայսրության և իսլամադավան պետությունների մեջ աթեիզմին։ Մասոնականության ընդդիմությունն ուժեղացավ Ֆրանսիայի Մեծ արևելքի հակակղերական և աթեիստական դիրքերի շնորհիվ[7]։
Ամենաազդեցիկ քոլեջներից մեկը՝ Իսլամական դիվանագիտական քոլեջը, որը մեկնաբանում է շարիաթի նորմերը և իսլամական օրենքը, 1978 թվականի հուլիսի 15-ին եզրակացրել է, որ մասոնություննը համարում է «վտանգավոր» և «ընդհատակյա»։
Մասոնությունն անօրինական է բոլոր արաբական երկրներում, բացի Լիբանանից և Մարոկկոյից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «trosch.org». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ http://www.dawn.com/wps/wcm/connect/dawn-content-library/dawn/the-newspaper/local/masonic-mystique-329(չաշխատող հղում)
- ↑ William R. Denslow, Harry S. Truman: 10,000 Famous Freemasons from K to Z, Part Two. Kessinger Publishing, ISBN 1-4179-7579-2
- ↑ Article
- ↑ Tommaso Crudeli
- ↑ The Truth Is Stranger Than Fiction', Alphonse Cerza, published by the Masonic Service Association, September 1967
- ↑ 7,0 7,1 Freemasonry In The Islamic World
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Blue Forget Me Not, Another Side of the Story by W.Bro. Alain Bernheim 33rd
- German Freemasonry and its Attitudes towards the Nazi Regime, by W. Bro. Alain Bernheim 33rd Degree
- Masons who were killed by the Nazis for being Masons
- http://www.masonicinfo.com/famousanti.htm Արխիվացված 2019-07-06 Wayback Machine
- Freemasonry from Spain (Banned by Franco)