Սպեկուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպեկուլյացիա, սպեկուլացիա, (լատ.՝ speculatio-տնտղում), ըստ խորհրդային քրեական իրավունքի, տնտեսական հանցագործության տեսակ, որն ուղղված է խորհրդային առևտրի բնականոն գործունեության, գնորդների օրինական շահերի դեմ։ Կատարվում է ապրանքների գնման և վերավաճառման ձևով՝ շահ ստանալու նպատակով։ Հանցակազմի առկայության համար նշանակություն չունի, թե որտեղ և ումից է գնված ապրանքը (խանութում, շուկայում, օրինական տիրոջից ու անբարեխիղճ ձեռք բերողից) կամ ում է վերավաճառված՝ հասարակական թե պետական կազմակերպությանը, կոլտնտեսությանը կամ անհատին, սպեկուլացիաի համար պատասխանատվության կարող են ենթարկվել 16 տարին լրացրած անձինք։ Պատժվում է ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև 1 տարի ժամկետով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի, իսկ եթե կատարվել է որպես արհեստ կամ խոշոր չափերով՝ ազատազրկում 3-10 տարի ժամկետով, արտաքսումով 1-5 տարի ժամկետով և գույքի բռնագրավումով կամ առանց լրացուցիչ պատիժների։ Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների (կամ մի մասի) գնելն ու վերավաճառելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման։ Նախկինում սպեկուլացիա կատարած անձի մանր սպեկուլացիան պատժվում է ազատազրկմամբ մինչև 1 տարի ժամկետով կամ ուղղիչ աշխատանքներով, կամ տուգանքով մինչև 200 ռուբլի։ Վալյուտային արժեքների սպեկուլացիաի համար պատասխանատվությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 65 CC-BY-SA-icon-80x15.png