Մասնակցի քննարկում:A.arpi.a/Արխիվ/2019-2023

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարվա հոդվածի շքանշան
Հարգելի՛ A.arpi.a, այս շքանշանը Ձեզ «Կապույտ (գույն)» հոդվածը 2018 թվականի Տարվա հոդված ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար: Սիգմա (քննարկում) 10:28, 1 Հունվարի 2019 (UTC)

Երկու նախագծի հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ A.arpi.a, Ձեզ, որպես CEE Spring 2019 մրցույթի մասնակից զգուշացնում ենք, որ հոդվածը կարող է ստեղծվել միայն մեկ մրցույթի կամ նախագծի շրջանակներում։ Խնդրում ենք Ձեզ որոշել առաջնայնությունը և տեղադրել միայն մեկ կաղապար կամ հեռացնել կաղապարներից մեկը՝ դրանց առկայության դեպքում։ CEE Spring 2019 մրցույթի մրցանակաբաշխությանը մասնակցելու են միայն տվյալ նախագծի կաղապար ունեցող հոդվածները։ Հարգանքով։--BekoՔննարկում 08:38, 21 Մարտի 2019 (UTC)[reply]

Հարգելի՛ A.arpi.a, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Երազատեսությունը գրականության մեջ» հոդվածն ընտրվել է 2019 թվականի 43-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 13:45, 20 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Հարգելի՛ A.arpi.a, Ձեր խմբագրած Երազատեսությունը գրականության մեջ հոդվածի Նշումներ բաժնում կան չթարգմանված հատվածներ: Չհասկացա, ճիշտն ասած, այդպե՞ս պիտի մնա, թե՞ հարկավոր է թարգմանել:--Aleta Harutyunyan (քննարկում) 18:23, 6 Հունվարի 2020 (UTC)

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։
Հարգելի՛ A.arpi.a, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Աֆրիկայի_ազգերի_գավաթ_1959_(այլ_կիրառումներ)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ այլ կիրառումների էջի կարիք չկա։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 15:39, 9 Փետրվարի 2020 (UTC)
Շնորհակալություն զգուշացման համար, @Voskanyan ջան։--A.arpi.a (քննարկում) 15:41, 9 Փետրվարի 2020 (UTC)

Երկու նախագծի հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի A.arpi.a, հուսով եմ լավ ես: Ինչքանով գիտեմ, հոդվածների քննարկման էջերում կարելի է տեղադրել միայն մեկ նախագծի կաղապար: Այսպես, CEE Spring 2020 նախագծի Մասնակիցներ բաժնում Ձեր անվան ներքևում տեղադրած բոլոր հոդվածների քննարկման էջերում, բացի Բոսնիա և Հերցեգովինայի երաժշտությունից, առկա է նաև Art+Feminism նախագծի կաղապարը: Կխնդրեի նմանատիպ հոդվածների քննարկման էջերից հեռացնել է այդ երկու նախագծերից մեկի կաղապարը: Սիրով՝ --Գևորգ💬 15:39, 12 Մայիսի 2020 (UTC)[reply]

Բարև հարգելի՛ Գևորգ։ Մանրամասն նայել եմ երկու նախագծերի բնութագրերը, որևէ մեկում չի եղել առանձին այդպիսի կանոն։ Իսկ եթե կա ընդհանուր, համավիքիական կանոն այդ մասին, կխնդրեմ հղում տալ, ես որ տեղյակ չեմ։--A.arpi.a (քննարկում) 17:52, 12 Մայիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a, անցյալ տարի CEE Spring-ի մասնակիցների քննարկման էջերում հայտարարել էին այդպիսի հոդվածների մասին, չեմ կարծում, որ այս տարի ինչ-որ բան է փոխվել: Ահա այդ հաղորդագրություններից մեկն իմ քննարկման էջում: Կցանկանայի լսել CEE Spring 2020-ի համակարգող Beko-ի կարծիքը: --Գևորգ💬 18:41, 12 Մայիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ, ինձ ևս 2019 թվականին եկել է նման հաղորդագրություն, և տեղյակ եմ եղել, այս տարի նմանատիպ ոչինչ չգտա։ CEE Spring մրցույթի կանոններն անփոփոխ չեն, օրինակ՝ մի տարի պարտադիր էր, որ նշված ժամանակահատվածում մասնակիցները պարտադիր գրեն նշված երկրների մասին, այս տարի այդ կանոնը ևս բացակայում էր։ Տրամաբանական հարց. ես խախտե՞լ եմ որևէ գրված, հաստատված կանոն։--A.arpi.a (քննարկում) 18:49, 12 Մայիսի 2020 (UTC)[reply]
Սա մրցույթ է, և միաժամանակ մեկ նյութով երկու կամ ավելի մրցույթի մասնակցելը ճիշտ չէ։ Ճիշտ չէ նաև մյուս մասնակիցների նկատմամբ։ Այդպիսի բաների մասին սովորաբար չի գրվում։ Այսպես, թե այնպես մրցույթային հոդվածը պետք է լինի միայն մեկ մրցույթի ցուցակներում։ Խնդրում եմ հեռացնել դրանցից մեկը։ Նկատեցի, որ հոդված կա, գրված CEE Spring 2020-ի մասնակից երկրների ցուցակներից, այս դեպքում գտնում եմ, որ երկընտրանք չպետք է լինի, թե որ մրցույթի կաղապարը պահել։ --BekoՔննարկում 03:47, 13 Մայիսի 2020 (UTC)[reply]

Beko ջան, մրցույթի՝ բոլորի համար բաց ու հասանելի բազմակետ կանոններում այդ մասին ոչինչ չկար՝ ի տարբերություն նախորդ տարվա։ Իսկ Վիքիի նման կանոնակարգային հարթակում առնվազն տարօրինակ է նման ոչ հստակ սահմանը։ Չգրված բանը չեն խախտում։ Իսկ եթե դա Ձեր անձնական խնդրանքն է, իհարկե խնդիր չկա, ժամանակս հերիքելու պարագայում իսկ կհանեմ կաղապարները։--A.arpi.a (քննարկում) 21:23, 13 Մայիսի 2020 (UTC)[reply]

«Դորոթի Դին»՝ Շաբաթվա հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ A.arpi.a, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Դորոթի Դին» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 23-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Նուբեռելլա 💬 16:48, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]


Հարգելի՛ A.arpi.a, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Կոննի Գիլքրիստ» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 24-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Նուբեռելլա 💬 16:29, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Նուբեռելլա ջան, շնորհակալ եմ։ Զուտ որպես դիտարկում. թեմայով այս ու նախորդ հոդվածները բավականին մոտ են, միգուցե այլ հոդվածո՞վ միջակում տալ։--A.arpi.a (քննարկում) 18:06, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a ջան, ես էլ էի այդպես կարծում, սակայն մնացած թեկնածուները որոշ պտճառներով չեն համապատասխանում նախագծի կանոններին (վատ թարգմանություն, տառասխալներ, ոչ ավարտուն լինել)։ Հաջորդ շաբաթվա համար խոստանում եմ այլ հետաքրքրաշարժ և տարբերվող հոդված ընտրել։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 18:11, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, այս շաբաթվա համար արդեն ուշ է, բայց այ ցանկ ունենալու ջեօյի առաջարկը նման դեպքերում օգնող կլիներ, մանավանդ այս «մաքրված» վիճակում, երբ միայն մի քանի հոդված կա դիմացդ ընտրության համար։--A.arpi.a (քննարկում) 18:18, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հիմա խորհրդարանում խնդրեմ Աշոտին, տեսնենք՝ կկարողանա գլուխ բերել այդ գաղփարը։--Նուբեռելլա 💬 18:20, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Art+Femimism խմբագրաթոնի արդյունքներ[խմբագրել կոդը]

Հարգելի Art+Femimism խմբագրաթոնի մասնակից
Շնորհավորում եմ Art+Femimism խմբագրաթոնի մրցանակային 1-ին տեղը զբաղեցնելու համար: Խնդրում եմ էլեկտրոնային նամակով կապ հաստատեք ինձ հետ մրցանակը ստանալու համար:
Շնորհակալություն խմբագրաթոնին ձեր մասնակցության համար:
Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 08:44, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Armineaghayan ջան:--A.arpi.a (քննարկում) 16:17, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ A.arpi.a, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Սափորով աղջիկը» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 29-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: :-)--Նուբեռելլա 💬 08:59, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդվածների պիտակում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ A.arpi.a Ձեր կողմից անաղբյուր են պիտակվել իմ ստեղծած որոշ հոդվածներ կապված Իսպանիայի առաջնության մրցաշրջանների հետ, սակայն տվյալ հոդվածներում արտաքին հղմամբ նշված էր Լա Լիգայի պաշտոնական կայք էջը, որտեղ ընթերցողը կարող էր հեշտությամբ գտնել և ստուգել նշված տեղեկատվության իսկությունը։ Հիմա հարց, որտե՞ղ գրված, որ արտաքին հղումը աղբյուր չի կարող ծառայել և ստուգել եք արդյո՞ք տվյալ տեղեկատվության իսկությունը։--Սամվելքննարկում 04:54, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Սամվել ջան։ Այս հարցդ, իրոք, զարմացրեց ինձ․ արտաքին հղումները երբեք չեն դիտարկվում և չեն կարող դիտարկվել որպես աղբյուրներ հոդվածների համար։ Դա միշտ էլ այդպես է եղել, դրանց առաքելությունն այլ է։ Կարող ես կարդալ սա, հատկապես՝ «Առավել նպատակահարմար հղումներ» բաժնի 3-րդ կետը։--Լիլիթ (քննարկում) 06:25, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ի՞նչը զարմացրեց, կհաստակեցնես։ Տված հղումով գրված չի, որ այն աղբյուր չի։ Ու՞մ կողմից չի համարվում, խնդրում եմ տալ հստակ հղում որտեղ կարդամ։--Սամվելքննարկում 06:33, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մոռացա նշեմ, ՎՊ:ՀՂԱ կանոնի «Ընդհանուր հղում» մասում գրված է հետևյալը «Ընդհանուր հղում կամ մեջբերում, որը աջակցում է ողջ բովանդակությանը, բայց կապված չէ հոդվածի կոնկրետ մի մասի։ Սա սովորաբար դրվում է, երբ հոդվածի բովանդակությունը քաղված է մեկ աղբյուրից։ Կարող է օգտագործվել նաև բազմաթիվ տողատակի հղումներ ունեցող հոդվածում, որպես հավելյալ աղբյուր։ Դրվում է հոդվածի ներքևում «Աղբյուրներ» ենթավերնագրի տակ։»։ Հիմա հարց, արդյո՞ք Լա Լիգայի կայքը աղբյուր չէ համաձայն նշված կանոնի։--Սամվելքննարկում 07:01, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, զարմացրեց այն, որ արտաքին հղումը համարում ես աղբյուր։ Նշածս հղման մեջ գրված է, թե ինչի համար է արտաքին հղումը, իսկ կոնկրետ նշածս կետն ասում է, որ եթե արտաքին հղման բովանդակությունը օգտագործվում է հոդվածի մեջ, ապա պետք է դնել ծանոթագրության տեսքով։--Լիլիթ (քննարկում) 07:06, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, այո, ըստ քո մեջբերած կանոնի՝ պետք է դրվի աղբյուրներ բաժնում, ոչ թե Արտաքին հղումներում։ Մենք լիքը հոդվածներ ունենք, ես էլ ունեմ, որ աղբյուրներ բաժնում եմ նշել աղբյուրը, քանի որ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել որպես ծանոթագրություն դնել։--Լիլիթ (քննարկում) 07:06, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ ջան, որտեղ ասացի, որ հղումը համարում եմ աղբյուր, ես հարց հնչեցրեցի որտեղ է գրված, որ աղբյուր չի։ Քո բերած հղմամբ գրված չէ, որ աղբյուր չէ։ Ծանոթագրության տեսքով որտե՞ղ դնեի, եթե ամբողջ հոդվածի աղբյուրն այդ կայքն է համարվում։ Աղբյուրի հիմնական իմաստը, որ Վիքիպեդիայի հոդվածների տեղեկատվությունը լինի ստուգելի, հիմա անունը արտաքին հղում կլինի, թե աղբյուր էական չէ։ Պահպանվա՞ծ է ստուգելիության մասը չեզոք երկրորդական վստահելի աղբյուրով և արժե՞ր դրա համար դնել անաղբյուր կաղապարը։--Սամվելքննարկում 07:14, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, ոչ ոք քեզ չի ասում ծանոսթագրության տեսքով դիր, եթե հնարավոր չի։ Այդ մի աղբյուրից ես օգտվել, լավ ես արել, բայց դա պետք է դնես Աղբյուրներ բաժնում, ոչ թե Արտաքին հղումներում։ Արտաքին հղումները հոդվածի թեմայի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիա են տալիս, որը օգտագործված չէ հոդվածում։ Եթե քո աղբյուրը արտաքին հղումներում ես դրել, մասնակիցն էլ պիտակել է որպես անաղբյուր, ինչը ճիշտ է արել, ապա «Արտաքին հղում» բաժինը սարքիր «Աղբյուրներ» ու վերջ, խնդիրը կլուծվի։--Լիլիթ (քննարկում) 07:20, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, եթե քո գրած արտաքին հղումներ բաժնի հղումները իրականում աղբյուր են, ի՞նչն է խանգարում, որ հանես անաղբյուրի կաղապարը ու «Արտաքին հղումներ» բաժինը վերանվանես «Աղբյուրներ»։ Ես կարծում եմ, որ հոդվածները միանման տեսքով կառուցելը շատ օգտակար կլինի և՛ ընթերցողների համար, և՛ խմբագիրների (այսինքն՝ նման հոդվածները՝ «Տես նաև» բաժնում, ծանոթագրությունները՝ «Ծանոթագրություններ» բաժնում, աղբյուրները՝ «Աղբյուրներ» բաժնում, հավելյալ արտաքին հղումներն էլ՝ «Արտաքին հղումներ» բաժնում)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:21, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, հարցիս պատասխանն եմ ընդամենն ուզում ստանալ, որտե՞ղ է գրված, որ արտաքին հղումներն աղբյուր չեն։--Սամվելքննարկում 07:23, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ասեմ ավելին, տվյալ անաղբյուր կաղապարը հղում է տանում դեպի արտաքին հղումներ կանոնին, սա ի՞նչ է թյուրիմացություն, թե՞ կաղապարը չկարդալու արդյունք։--Սամվելքննարկում 07:38, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, լավ էլի ։Ճ։ Որտե՞ղ է գրված, որ «Կենսագրություն» բաժինը աղբյուր չէ։ Արտաքին հղումը արտաքին հղում է, եթե արտաքին հղումը աղբյուր է, թող գրվի աղբյուրներ բաժնում։ Արտաքին հղումներ բաժինը չի կարող աղբյուր համարվել, որովհետև թացը չորի հետ խառնելը լավ միտք չէ, իսկ արտաքին հղումներ բաժնում ինչ ասես դրվում է՝ Յություբից սկսած մինչև ոչ հանրագիտարանային կամ ոչ չեզոք պաշտոնական էջեր։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:40, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, ոչ չեզոք, յութուբյան մասերը պիտի հեռացվի, ես զարմանում եմ, որ որոշ կանոններ մեկնաբանվում են ինչպես ուզում են։ Բա լավ էտ հասկացանք, ի՞նչիա զգուշացնող կաղապարը տանում Արտաքին հղումներ։ Ինչի՞ մեր կանոններում սահմանված չէ, որ աղբյուրները պետք է լինեն այս այս ենթավերնագրերով։ Ես եմ մի շաբաթ զբաղված եմ, պիտի ջնջեի՞ք։--Սամվելքննարկում 07:48, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, ոչ մի հիմք չկա, որ երգչի կամ քաղաքական գործչի պաշտոնական կայքը չեզոք կլինի, բայց մենք դա թողում ենք Արտաքին հղումներ բաժնում, հենց Թեյլորի շարք հոդվածի Արտաքին հղումներ բաժնում թողել եմ 3Blue1Brown ալիքի վիդեոն, քանի որ դա անկախ ոչ վստահելի լինելուն շատ օգտակար կարող է լինել թեմային ավելի լավ ծանոթանալու համար։ Կաղապարում հավանաբար սխալմունք կա, Սամվել ջան, հազար հատ կաղապար ունենք, որ սպալմունք ունեն (ավելի վաղ ստեղծված {{Անաղբյուր}} կաղապարում հղումը ճիշտ տեղ է գնում)։ Մեր կանոններում շատ բան սահմանված չէ, բայց եթե կարծում ես, որ նման ակնհայտ բանը առանձին գրելու կարիք կա, խնդիր չկա, խորհրդարանում կարող ես քննարկում բացել (մեծ հաճույքով կմասնակցեմ)։ Հա պիտի ջնջեինք, Սամվել ջան, այս հարցման պատճառով, որին դու էլ ես կողմ քվեարկել։ Եթե մեկ շաբաթ զբաղվածությունից հետո վերադառնայիր ու վերականգնելու ցանկություն լիներ, վստահ եմ ջնջող ադմիններից ոչ մեկը չէր մերժ ու ավազարկղում կվերականգներ հոդվածը (ենթադրենք խոսքը ոչ թե քո, այլ ուրիշ՝ ոչ ադմին մասնակցի մասին է)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:06, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան կողմ եմ քվեարկել առանց աղբյուր հոդվածների դեպքում, բայց տվյալ դեպքում հոդվածը առանց աղբյուր չի կարելի համարել (քանի որ ոչ մի տեղ գրված չի հակառակը, կանոններից ենթադրություններ չենք անում, պետք է լինի հստակ և հասկանալի գրված), երկրորդ նախկին կաղապարը չեմ քննարկում, քննարկում եմ տվյալ կաղապարը, որը պիտակվել է իմ ստեղծած հոդվածներին։ Հազար հատ կաղապար ունենք, որ սխալմունք է, ինչի՞ ենք մասսայական տեղադրում, բա տեղադրողը տեղադրելուց առաջ չի՞ նայում (այս հարցին կարող է պատասխանել տեղադրողը)։--Սամվելքննարկում 09:15, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, դու ավելի մեծ փորձ ունես ու կանոնակարգերից ավելի լավ ես հասկանում։ Կհուշե՞ս ինձ թե «Աղբյուրները պետք է ավելացնել «Աղբյուրներ» կամ «Ծանոթագրություններ» բաժնում» կանոնը որտե՞ղ կարող ենք գրել, որպեսզի քննարկում բացեմ խորհրդարանում։ Ու եթե անկեղծ, իրո՞ք կարծում ես, որ մենք նման բան գրելու կարիք ունենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:27, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, կարծում եմ ՎՊ:ՎԱ կանոնում։--Սամվելքննարկում 09:34, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, դուք այս ամենը լո՞ւրջ եք քննարկում: Ի՞նչ է նշանակում «Աղբյուրները պետք է ավելացնել «Աղբյուրներ» կամ «Ծանոթագրություններ» բաժնում» կանոն սահմանել: Իսկ գո՞ւցե սահմանենք, որ հոդվածը խմբագրելու համար որ կոճակները սեղմի՞: Կաղապարում մի ներքին հղման սխալի պատճառով չարժե նման աղմուկ բարձրացնել: Մանավանդ եթե հեշտ լուծման տարբերակը կա:--∑ίγμα (քնն.) 10:08, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα ջան, եթե ոչ կանոն, ապա գոնե ուղեցույց ինչը որտեղ տեղադրել, որպեսզի նախ սխալ ենթադրություններ չլինեն, երկրորդ հստակ տարանջատվի հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Որ կոճակը սեղմելու վերաբերյալ կարծեմ ուղեցույց կա։ Ինչքան պարզ ու հստակ լինի ամեն ինչ այնքան լավ Վիքիպեդիայի համար։ Իսկ կաղապարի մասով ասեմ միայն, որ շատ վատ է, որ մասսայական տեղադրվող կաղապարի մեջ սխալ կա, և ոչ ոք չի կարդում մինչև տեղադրելը։--Սամվելքննարկում 10:42, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ահա՝ ՎՊ:ՀՁ --A.arpi.a (քննարկում) 11:08, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն բոլորին: Սամվել ջան, ըստ Ձեզ, այս հոդվածի արտաքին հղումը վստահելի աղբյուր է՞: Կամ ընդհանրապես դրան որպես աղբյուր դիտարկե՞նք: --Valen1988 (քննարկում) 07:34, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Valen1988 ջան, քննարկում եմ կոնկրետ հոդվածների դեպքեր, տվյալ դեպքում չգիտեմ։--Սամվելքննարկում 07:37, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բարի: --Valen1988 (քննարկում) 07:38, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի՛ --A.arpi.a (քննարկում), այդ հոդվածը թարգմանվել է անգլերենից, որը աղբյուր չի ունեցել, դրանից բացի թարգմանված է եղել ևս երկու լեզվով, որոնք նույնպես աղբյուր չեն ունեցել։ Եթե կարող եք ուղղորդել ինչ–որ բանով, շնորհակալ կլինեմ։--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 09:36, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Natus_Vincere_(Counter-Strike)»[խմբագրել կոդը]

Բարև ձեզ: Ցանկանում էի հարցնել, թե ինչն է իմ թարգմանության մեջ վատ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arno Balasanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն հարգելի Արփի, Ձեր կողմից Վատ թարգմանություն է պիտակվել իմ ստեղծած հոդվածը Շտետտին վարչական շրջանի մասին: Կասեի՞ք որ հատվածներին ուշադրություն դարձնեմ ուղղելու համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է AminaMG (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

A.arpi.a ջան, ողջույն: Դիմում եմ մեծագույն խնդրանքով. ժամանակ ունենալու դեպքում նայել այս հոդվածը: Կանխավ՝ շնորհակալ եմ:--∑ίγμα (քնն.) 20:37, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, շնորհակալություն վստահության համար։ Առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կնայեմ։--A.arpi.a (քննարկում) 20:41, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ:--∑ίγμα (քնն.) 20:44, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, կարծես թե մինչև վերջ նայեցի հոդվածը։ Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։--A.arpi.a (քննարկում) 14:25, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

A.arpi.a ջան, անչափ շնորհակալ եմ:--∑ίγμα (քնն.) 22:25, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ A.arpi.a, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Աննա Չերտկովա» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 35-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --∑ίγμα (քնն.) 22:58, 23 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Պիտակված հոդվածներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ A.arpi.a, Ձեր  կողմից  պիտակված հոդվածներից  մի քանիսի զգուշացման 7 օրը վաղուց լրացել է։ Խնդրում եմ ստուգել դրանք և եթե ուղղվել են, հանել պիտակը, եթե ոչ՝ ներկայացնել արագ ջնջման։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:55, 6 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

We sent you an e-mail[խմբագրել կոդը]

Hello A.arpi.a/Արխիվ/2019-2023,

Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.

You can see my explanation here.

MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Արվեստ խմբագրաթոն[խմբագրել կոդը]

Սիրելի՛ Մասնակից:A.arpi.a, քանի որ Դուք ստեղծել եք «Արվեստ» խմբագրաթոնի ցանկերից ընտրված հոդված խմբագրաթոնի շրջանակներում, Ձեր մասնակցային անունը ավելացրել եմ մասնակիցների ցանկում։--Violla (WMAM) (քննարկում) 08:23, 9 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]

Ողջույն A.arpi.a ջան։ Կուզեմ իմանալ արդյոք կցանկանաս զբաղվել «Շաբաթվա հոդված» նախագծի համակարգմամբ։ Վստահ եմ, որ այն շատ լավ կստացվի, իհարկե եթե գրաֆիկդ թույլ տա։ Կարծում եմ շատ ժամանակ չի խլի։ Մերսի--Ավետիսյան91 (քննարկում) 08:39, 15 Մարտի 2021 (UTC)[reply]

Բարի երեկո, Ավետիսյան91 ջան։ Շնորհակալություն վստահության համար, սակայն գործերի բերումով այս պահին հավելյալ կամավորական աշխատանքի ժամանակ չունեմ։--A.arpi.a (քննարկում) 18:14, 15 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն հարգելի A.arpi.a, դուք Հարսանիք Թիկունքում ֆիլմի հոդվածում կատարել եք փոփոխություն, ինչ որ տեղափոխել եք հոդվածը, կխնդրեի ասեք դա ի՞նչ եք անում։ --POitor (քննարկում) 21:58, 27 Ապրիլի 2021 --POitor (քննարկում) 17:58, 27 Ապրիլի 2021 (UTC)POitor_ARM[reply]

Բարև ձեզ։ Հարգելի՛ @POitor, տեղափոխել եմ էջը՝ ուղղելով ուղղագրական սխալը, քանի որ «թիկունքում» բառն սկզբնապես մեծատառ էր գրված։ Հոդվածում կատարված բոլոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ «Դիտել պատմությունը» բաժնում։--A.arpi.a (քննարկում) 07:00, 28 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Լավ, շնորհակալություն (քննարկում) 17:34, 28 Ապրիլի 2021 (UTC)POitor_ARM[reply]

Բարև Ձեզ հարգելի A.arpi.a, դուք Ամերիկյան սարսափ պատմության դերասանական կազմ էջը առաջադրել էիք ջնջման և տեղափոխել եք սևագիր, կխնդրեի ավելի կոնկրետ բացատրել, թե հոդվածի որ հատվածն էր սխալ կամ եթնակա փոփոխման և հնարավոր է սխալները ուղղելուց հետո վերականգնել էջը։

Երմոնիա(անձնանուն)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ։ Ներեցեք բայց անձնանունների մասին ոչ մի էջ մեծ ծավալ չունի հայերեն վիքիպեդիայում։ Այսինքն ինչ պետքա գրվի անձնանունի մասով որ 3000 բայթը գերազանցի? Ու շատ հոդվածներ կան որոնք կարճ են և չեն ջնջվել Աբրահամյան777 (քննարկում) 19:04, 18 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Աբրահամյան777 (քննարկումներդրում), դրել եմ կարճ էջի, անաղբյուրի պիտակները, բայց ձեր ստեղծած հոդվածն ընդհանուր առումով է խնդրահարույց։ Նախ, ներկայացված միակ աղբյուրը (երկրորդը սխալ էր, ջնջեցի) ոչ վստահելի է, որպես աղբյուր չի կարող դիտարկվել։ 1 տողանոց տեքստը վիքիֆիկացման ենթակա է, միջլեզվային կապը դրված չէ։ Եթե նայեք անձնանունների մասին մյուս հոդվածները, կտեսնեք, որ թեպետ ծավալով քիչ են, սակայն հիմնականում համապարփակ տեղեկատվություն կա։ Այս պարագայում դա բացակայում է։--A.arpi.a (քննարկում) 05:41, 19 Մայիսի 2022 (UTC)[reply]

Շատ բարի։Ամեն դեպքում փորձել եմ իմ ներդրում ունենալ ինչքան կարողացել եմ։ Եթե չի համապատասխանում կարող եք ջնջել... Անվան մասին ավելի հստակ աղբյուրներ գտնել չկարողացա։ Շնորհակալություն Աբրահամյան777 (քննարկում) 07:04, 19 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Աբրահամյան777 (քննարկումներդրում), ասածս կտրուկ պետք չի ընկալել, բոլորիս մտահոգությունն առավել հաջողված ու կանոնակարգված հանրագիտարան ունենալն է, ցանկացած անհասկանալի դրույթի վերաբերյալ կարող եմ օգնել։--A.arpi.a (քննարկում) 11:45, 19 Մայիսի 2022 (UTC)[reply]

Կփորձեմ հնարավորինս մեծ ծավալով և նշանակալից աղբյուրներից նյութեր տեղադրել Աբրահամյան777 (քննարկում) 12:03, 19 Մայիսի 2022 (UTC)[reply]

Thank you for participating in the VSN trivia session at Wikimania 2022![խմբագրել կոդը]

Thank you for being with us at Wikimania 2022!

Dear A.arpi.a! Thank you for being with us at the VSN Wikimania trivia session. I hope you had as much fun as we did! And that this barnstar will bring memories of the magical (and tasty!) Wikimania time. It was great being there with you! On behalf of the VSN Natalia Szafran-Kozakowska (WMPL) (քննարկում) 17:20, 15 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Interwiki Women 6[խմբագրել կոդը]

Հարգելի՛ A.arpi.a,

Շնորհակալություն Interwiki Women 6 արշավին մասնակցելու և հայերենով հոդվածներ ստեղծելու կամ բարելավելու համար։ Հարգանքով՝ Armineaghayan (քննարկում) 19:32, 22 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Art+Feminism 2023[խմբագրել կոդը]

«Art + Feminism» 2023 նախագծի մասնակից:

Հարգելի՛ A.arpi.a
Շնորհակալություն Art+Feminism 2023 արշավին Ձեր ներդրման՝ ընտրյալ և բազմաթիվ լավ հոդվածներ ստեղծելու համար։ Դուք արժանացել եք նախագծի 2-րդ մրցանակին, ինչպես նաև ճանաչվել եք Ընտրյալ հոդվածի մրցանակակիր։ Շնորհավորում եմ և խնդրում գրել arminehaghayan@gmail.com էլ․ փոստին՝ մրցանակների առաքումը կազմակերպելու համար։ Հարգանքով՝ Armineaghayan (քննարկում) 21:54, 14 Ապրիլի 2023 (UTC)[reply]