Պեկինի երկրորդ օղակաձև ավտոճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պեկինի երկրորդ օղակաձև ավտոճանապարհ ( չինարեն հեշտ. 二环路 , պինին: èr huán lù) — ավտոճանապարհ Պեկինում։ Համարվում է Պեկինի օղակաձև ավտոճանապարհներից ամենափոքրը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և ծառայում է որպես կենտրոնական փողոցների խցանումներից խուսափելու հարմար միջոց։

Հին Պեկինի քաղաքային պատերը. Հին 2-րդ օղակաձև ճանապարհ գտնվել է քաղաքի միջին պատրի տեղում, իսկ նորը շրջապատում է անգամ քաղաքի արտաքին պատերը։

Երկրորդ օղակաձև ավտոճանապարհը կառուցված է քաղաքի հնագույն պատերը քանդելուց հետո ազատված տեղում, այդ պատճառով էլ ճանապարհի առանձին հատվածներ կրում են բերդի դարպասների անվանումից ծագած անվանումներ։ Ժամանակակից Պեկինի և Հին Պեկինի քարտեզները համեմատությունը թույլ է տալիս ճշգրտել որ ճանապարհը կանգնեցված է եղել կոպիտ ասած ոչ թե այնտեղ ուր պատերն էին, այլ այնտեղ՝ որտեղ եղել է բերդախրամը (ամրության խրամատ)։ Ճանապարհի կառուցումը վերջնականապես ավարտվել է 1980-ական թվականներին։ 1990-ական թվականներին նրանից հեռացված էին լուսացույցները, ինչպես նաև կառուցված են եղել մի քանի բազմամակարդակ խաչմերուկներ։Երկրորդ օղակաձև ավտոճանապարհը առաջին ճանապարհն է Պեկինում, որի վրա ամբողջությամբ բացակայում են լուսացույցները։ 2001թ․-ին ճանապարհը վերակառուցվել է․ ամբողջությամբ փոփոխվել է ճանապարհածածկը, ճանապարհի երկայնքով տնկվել են մեծ քանակով բույսեր։

Երկրորդ օղակաձև ավտոճանապարհի տակով է անցնում Պեկինի մետրոպոլիտենի 2րդ (օղակապտույտ) գիծը, որի կայարանների մեծ մասը գտնվում են ճանապարհի երկու կողմերում։

Հին 2-րդ օղակաձև ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին «Հին 2-րդ օղակաձև ճանապարհը» էլիպսի ձև ուներ։ Այն անցնում էր քաղաքի միջին պատերի երկայնքով․ Սիչժիմենի հյուսիս-արևմուտքում, Դունչժիմենի հյուսիս-արևելքում, Սիբյանմենի հարավ-արևմուտքում, Դունբյանմենի հարավ-արևելքում։

Նոր 2-րդ օղակաձև ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ճանապարհը նախկին ճանապարհի ընդլայնումն է հարավային ուղղությամբ։ Ճանապարհի նոր հատվածը ձգվում է քաղաքի նախկին պատերի երկայնքով։ Հարավ-արևելքում չանապարհն այժմ Դունբյանմենից գնում է Ցզոամեն, իսկ հարավ-արևմուտքում Սիբյանմենից բազմամակարդակ խաչմերուկներով՝ Ցայխուին։ Պաշտոնապես այն կոչվել է 2-րդ օղակաձև ճանապարհի ընդլայնվածք, սակայն մեր օրերում այդ տերմինը դուրս է գործածությունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ օղակաձև ավտոճանապարհ 北京二环路 (չին.)