Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 35, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Աննա Կոնստանտինովնա Չերտկովա (օրիորդական ազգանունը՝ Դիտերիխս, ռուս.՝ Анна Константиновна Черткова, Дитерихс, սեպտեմբերի 17 (29), 1859, Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1927, Մոսկվա, ԽՍՀՄ), մանկագիր, հասարակական գործիչ, բանահավաք, հուշագիր, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ռուս նկարիչների բնորդուհի։ Գրական կեղծանունները եղել են «Ա. Չ.» և «Ա. Չ-վա» («А. Ч.» и «А. Ч-ва»)։

Աննա Դիտերիխսը ծնվել է պրոֆեսիոնալ զինվորականի ընտանիքում, ամուսնացել է ռուսական իշխանության խոշոր ընդդիմադիր, հրատարակիչ և հասարակական գործիչ Վլադիմիր Չերտկովի հետ։ Եղել է Լև Տոլստոյի մտերիմը, ժամանակակիցների շրջանում հայտնի է եղել որպես «տոլստոյականության» և բուսակերության ակտիվ տարածմամբ։ Ակտիվորեն համագործակցել է «Միջնորդ» («Посредник») հրատարակչության հետ, ինչպես նաև իր ժամանակի հայտնի «Ազատ խոսք» և «Ազատ խոսքի թերթիկներ» հայտնի հանդեսների հետ։ Աննա Չերտկովայի գրչին են պատկանում փոքր գրական ստեղծագործություններ (դրանցից մեկը 24 տարվա մեջ վերահրատարակվել է 12 անգամ), Լև Տոլստոյի մասին հուշագրություններ և գրականագիտական հոդվածներ։ Նա հրապարակել է ռուս աղանդավորների հոգևոր երգերի որոշ հրատարակումներ։

Աննա Չերտկովային պատկերել է Նիկոլայ Յարոշենկոն իր հայտնի «Ուսանողուհի» (1883) և «Տաք երկրներում» (1890) նկարներում։ Աննա Չերտկովան ամուսնու և Լև Տոլստոյի հետ պատկերված է նաև Միխայիլ Նեստերովի՝ նկարիչների համար ծրագրային... Ավելին