Մասնակցի քննարկում:Նազարյան Մնացական/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայ բժիշկները և դեղագործները եղեռնի տարիներին Թուր­քի­ա­յի մայ­րա­քա­ղաք Կոս­տանդ­նու­պոլ­սում ապ­րում էր հայ մտա­վո­րա­կա­նու­թյան մի մեծ ջո­կատ, որոնց թվում էին 300 բժիշկ­ներ և ատամ­նա­բույժ­ներ։ Բազ­մա­թիվ բժիշկ­ներ, դե­ղա­գործ­ներ էին աշ­խա­տում Արևմ­տյան Հա­յաս­տա­նի նա­հանգ­նե­րում, Օս­մա­նյան կայս­րու­թյան մյուս մար­զե­րում։ Հայ բժիշկ­նե­րը և դե­ղա­գործ­նե­րը ջանք չէ­ին խնա­յում օգ­նե­լու ո՜չ մի­այն հայ բնակ­չու­թյա­նը, այ­լև` քրդե­րին, ասո­րի­նե­րին, արաբ­նե­րին և օս­մա­նյան բռնա­կա­լու­թյան տակ գտնվող մյուս ժո­ղո­վուրդ­նե­րին։ Օս­մա­նյան բա­նա­կի հիմ­նա­կան բժշկա­կան կադ­րե­րը հայ բժիշկ­ներն ու դե­ղա­գործ­ներն էին։ 1915 թվականին ապ­րի­լի 24-25-ի գի­շե­րը Կոստանդնուպոլ­սում ձեր­բա­կա­լե­ցին 235 ան­վա­նի հայ մտա­վո­րա­կան­նե­րի։ Շու­տով ձեր­բա­կալ­ված­նե­րի թի­վը հա­սավ 800-ի, որոնք խումբ-խումբ ու­ղարկ­վե­ցին Անա­տո­լի­ա­յի խոր­քե­րը և գա­զա­նա­բար սպան­վե­ցին աք­սո­րի ճա­նա­պար­հին։ Նրանց թվում էին բժիշկ և բա­նաս­տեղծ Ռու­բեն Չի­լինկի­րյա­նը (Սև­ակ` 30 տա­րե­կան), բժիշկ, բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս Նա­զա­րեթ Տա­ղա­վա­րյա­նը, հան­րա­յին գոր­ծիչ­ներ, բժիշկ­ներ և դե­ղա­գործ­ներ, բժշկա­կան ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Խա­չա­տուր Թոր­գո­մյա­նը, Խա­չիկ Պար­տիզ­պա­նյա­նը, դե­ղա­գործ Ասա­տուր Ար­սե­նյա­նը և այ­լք։ Կա­տա­ղած «պան­թուր­քիզ­մի» հե­տա­դի­մա­կան գաղա­փա­րա­խո­սու­թյամբ` ոս­տի­կան­նե­րի հետ ձեռք-ձեռ­քի տված գոր­ծում էին նաև թուրք մտա­վո­րա­կան­նե­րը, մաս­նա­վո­րա­պես բժիշկ­նե­րը, որոնց ոճիր­նե­րը ոգեշն­չում էր Իթ­թի­հա­դի ղե­կա­վար­նե­րից մե­կը` դոկ­տոր Բե­հա­էդ­դին Շա­քի­րը: Նրա կազ­մած ցու­ցակ­նե­րով 1915 թվականին ապ­րի­լին ձեր­բա­կալ­վե­ցին 58 ակա­նա­վոր հայ բժիշկ­ներ, որոն­ցից Մաք­սուդ Աբի­կյա­նը սպան­վեց Սե­բաս­տի­ա­յում, Նշան Աճե­մյա­նը` Երզն­կա­յում, Մի­քա­յել Ղա­րա­գյո­զյա­նը` Տիգ­րա­նա­կեր­տի մո­տեր­քում, Սու­րեն Նշա­նյա­նը կա­խա­ղան հան­վեց Կե­սա­րի­ա­յում, Մի­սակ Փա­նո­սյա­նը սպան­վեց Եվ­դո­կի­ա­յում և այլն: Կոստանդնուպոլ­սի «Հայ բժիշկ­նե­րու մի­ու­թյու­նը» 1919 թվականին տե­ղի ու­նե­ցած իր 4-րդ նիս­տում որո­շեց հար­գել իր նա­հա­տակ ան­դամ­նե­րի հի­շա­տա­կը, հա­վա­քել և հրա­պա­րա­կել այն բո­լոր փաս­տաթղ­թերն ու տե­ղե­կու­թյուն­նե­րը, որոնք վե­րա­բե­րում էին տան­ջա­մահ եղած հայ բժիշկ­նե­րի և դե­ ա­գործ­նե­րի սպա­նու­թյան ման­րա­մաս­նու­թյուն­նե­րին։ Դրանք հիմ­նա­կա­նում ջար­դե­րից փրկված հայ և հույն բժիշկ­նե­րի, սպա­նե­րի, ինչ­պես նաև ան­հայտ այլ մարդ­կանց տված տե­ղե­կու­թյուն­ներն էին։ «Հայ բժիշկ­նե­րու մի­ու­թյան» այս նիս­տի ար­ձա­նագ­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշվում էր, որ Թուր­քի­ա­յում գտնվող Եվ­րո­պա­կան երկր­նե­րի շատ քա­ղա­քա­ցի­ներ «թի­կունք» չե­ղան բազ­մա­չար­չար հա­յու­թյա­նը, դեռ ավե­լին` «Շատ ցա­վա­լի է, որ կարգմը գեր­ման բժիշկ­ներ ալ, գեր­ման բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րու օրի­նա­կին հե­տևե­լով, իրենց մաս­նակ­ցու­թիու­նը բե­րած են այս ան­պա­տվա­բեր գոր­ծին»: Թուրքիա­յում կազ­մակերպ­ված հայ­կա­կ անջար­դե­րին զոհ դար­ձած բազ­մա­թիվ դե­ղա­գործ­նե­րից մեկն էր Խոս­րով Քե­շի­շյա­նը, որը ծնվել է 1880 թվականին Մե­լի­տի­նե­ում, նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է Խար­բեր­դի ավե­տա­րա­նա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նում (Եփ­րատ կո­լե­ջում – Հ. Մ.)։ 1900 թվականին Քե­շի­շյա­նը մեկ­նել է Բեյ­րութ, ավար­տել տե­ղի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նը և ստա­ցել պրո­վի­զո­րի կո­չում։ Վե­րա­դառ­նա­լով Մե­լի­տի­նե, այն­տեղ կազ­մա­կեր­պել է դե­ղա­տուն, որի հա­մար նրան նյու­թա­կան օգ­նու­թյուն էր ցույց տվել եղ­բայ­րը` բժիշկ Մի­քա­յել Քե­շի­շյա­նը: Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը 1914 թվականին սրան հա­րյու­րա­պե­տի աս­տի­ճա­նով ու­ղար­կում են ռու­սա­կան ճա­կատ, որ­տեղ և նա կազ­մա­կեր­պում է 200 մահ­ճա­կա­լա­նոց զին­վորա­կան հի­վան­դա­նոց։ Հայ բժիշ­կը թուրք վի­րա­վոր­նե­րի հետ մեկ­տեղ բժշկա­կան օգ­նու­թյուն էր ցույց տա­լիս նաև հայ վի­րա­վոր զին­վոր­նե­րին։ Նրա ազ­դու մի­ջամ­տու­թյամբ մա­հից ազատ­վում են մի շարք հայ երի­տա­սարդ­ներ։ Բժշկի ազ­դու հա­յափր­կիչ գոր­ծու­նե­ու­թյու­նը հայտնի է դառ­նում զին­վո­րա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Նրան մի քա­նի ամ­սով մե­կու­սաց­նում են, բայց նրա կա­րի­քը շատ զգա­լով, ազա­տում են և նո­րից ծա­ռա­յու­թյան նշա­նա­կում բա­նա­կում։ Կով­կա­սյան ռազ­մա­ճա­կա­տի թուր­քա­կան բժշկա­կան հի­վան­դա­նո­ցից նրան հա­ջող­վում է փախ­չել և մի­ա­նալ հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին հե­րոս Անդ­րա­նի­կի զո­րա­մա­սին։ Թուր­քե­րը իմա­նա­լով այդ ամե­նի մա­սին, ձեր­բա­կա­լում են եղ­բո­րը` Խոս­րո­վին։ Այդ մա­սին հի­շա­տա­կում է Ար­շակ Ալ­պո­յա­ճյա­նը: Նա գրում է. «… 1915 թվականին Մե­լի­տի­նեի մէջ ալ առա­ջին ան­գամ ձեր­բա­կա­լո­ւթեան մտավո­րա­կան առաջ­նորդ­ներ, որոնց հետ էր Խոս­րով Քե­շի­շե­ա­նը, որ դժոխ­քա­յին տան­ջանք­նե­ր է յե­տոյ կա­ցի­նա­հար սպան­ուած է թուրք ճիվաղ­նե­րու կող­մէ»: Թուրք ջար­դա­րար­նե­րը հաշ­վե­հար­դար տե­սան նաև նրա ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րի հետ` կո­տո­րե­լով նրանց։ Ամ­բողջ Թուր­քիա­յով մեկ հռչակ­ված էր պոլ­սաբ­նակ բժիշկ Թո­րոս Պեն­նեի անու­նը։ Նրան քաջ գի­տեր նաև արա­բա­կան աշ­խար­հը։ Պեն­նեն հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին ազա­տագ­րա­կան պայ­քա­րի անձն­վեր մար­տիկ­նե­րից էր։ Նա եր­կար ժա­մա­նակ փակ­ված էր Կոստանդնուպուլ­սի բան­տի խցե­րից մե­կում, նրան խոշ­տան­գում էին, ստի­պում, որ մատ­նի ազա­տագ­րա­կան պայ­քա­րիմ ըն­կեր­նե­րին, ըն­դու­նի մահ­մե­դա­կա­նու­թյու­նը։ Բայց հա­յոր­դի բժիշ­կը չկորց­րեց իր հո­գու արի­ու­թյու­նը, նա հայ­րե­նա­սեր մարդ էր և մին­չև իր կյան­քի վերջն էլ հա­վա­տա­րիմ մնաց բժշկի վեհ կոչ­մա­նը։ 1915 Թո­րոս Պեն­նե թվականին հու­նի­սի 15-ին, Կոստանդնուպոլ­սի Սուլ­թան Բա­յա­զի­դի հրա­պա­րա­կում 20 (ճիշ­տը` 19, ընդ­հա­նուր թի­վը` 20 – Հ. Մ.) այլ մտա­վո­րա­կան­նե­րի հետ մի­ա­սին թուրք դա­հիճ­նե­րը կա­խա­ղան հա­նե­ցին նաև Խար­բեր­դի բժշկա­պետ դոկ­տոր Պեն­նե­ին` Պետ­րոս Թո­րո­սյա­նին, որ մյուս հայ­րե­նա­սեր­նե­րի հետ գլու­խը բարձր պա­հած հե­րո­սա­բար ըն­դու­նեց մա­հը. «… Այն­տեղ ուր կա­խա­ղան­ներն են ճոճ­վում, ազա­տու­թյունն է ման գա­լիս»: Կոստանդնուպոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րանն էր ավար­տել խար­բերդ­ցի Լև­ոն Աս­լանյա­նը, որ Տրա­պի­զո­նում աշ­խա­տում էր որ­պես թա­ղային բժիշկ։ Նա քա­ղա­քի հայ, հույն և թուրք ըն­տա­նիք­նե­րում հո­գա­տար և հմուտ բժշկո­ղի մեծ համ­բավ էր ձեռք բե­րել։ 1915 թվականին մա­յի­սին նա իր ըն­տա­նի­քի մյուս ան­դամ­նե­րի, այդ թվում նաև 28 տա­րե­կան եղ­բոր` բժիշկ Ար­տա­վազդ Աս­լա­նյա­նի հետ տե­ղա­հան ար­վեց և այ­նու­հե­տև թուրք ոս­տի­կան Ալի Սայի­բի հրա­մա­նով հո­շոտ­վեց։ Բժիշկ Սար­գիս Ադո­յա­նը ծնվել է Ադա­նա­յում, ավար­տել Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը։ Լի­նե­լով բարձրկար­գի ման­կա­բույժ, իր աշ­խա­տան­քա­յին 35 տա­րի­նե­րի ըն­թաց­քում բու­ժել էր հա­րյու­րա­վոր թուրք երե­խա­նե­րի, բայց չնա­յած այդ ամե­նին, 60-ամյա բժիշ­կը դա­ժա­նո­րեն սպան­վեց Հա­լե­պի մո­տեր­քում։ Թուրք ստա­հակ­նե­րը չէ­ին խղճում ու ափ­սո­սում նաև այն բժիշկ­նե­րին, որոնք գի­շեր ու ցե­րեկ մա­քա­ռում էին թուրք հի­վանդ և վի­րա­վոր զին­վոր­նե­րի կյան­քի փրկու­թյան հա­մար։ Այդ զո­հե­րից էր Վան գա­վա­ռի Սա­րա­յի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցի բժիշկ Մի­քա­յել Ղա­րա­գյո­զյա­նը: Նա ծնվել էր Կոստանդնուպոլ­սում, ավար­տել տե­ղի բժշկա­կան վար­ժա­րա­նը և զո­րա­կոչ­վել բա­նակ, որ­պես զին­վո­րա­կան բժիշկ, սա­կայն պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու պա­հին, դեռ 25 տա­րին չբո­լո­րած, դա­ժա­նո­րեն սպան­վեց իր իսկ բու­ժած թուրք զին­վո­րա­կա­նի ձեռ­քով։ Մե­զ ի­րեի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցի բժշկա­կան ծա­ռա­յու­թյան գնդա­պետ, Տիգ­րա­նա­կեր­տից Ար­թին Հել­վա­ճյա­նի ծա­ռա­յու­թյու­նը անգ­նա­հա­տե­լի էր, նրա հմուտ ձեռ­քե­րով վի­րա­հատ­վել են հա­րյու­րա­վոր թուրք և այ­լազ­գի հի­վանդ­ներու վի­րա­վոր­ներ։ Սա­կայն թուրք ջար­դա­րար­նե­րը չափ­սո­սե­ցին իրենց փրկա­րար բժշկի կյան­քը, և Ար­թին Հել­վա­ճյա­նը չա­րա­նեն­գո­րեն սպան­վեց իր աշ­խա­տան­քի վայ­րում։ Թուր­քա­կան բա­նա­կի 153-րդ զո­րագն­դի 3-րդ գու­մար­տա­կի բժիշկն էր մարզ­ Վան­ցի 40 տա­րե­կան Վա­հան Ղա­զա­րյա­նը, որը փայ­լուն գնա­հա­տա­կան­նե­րով ավար­տել էր Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը։ Իր պար­տա­կա­նու­թյուն­ն ե­ր ի կա­տար­ման պա­հին սպան­վեց հենց իր թուրք օգ­նա­կա­նի ձեռ­քով։ Բժիշկ Ներ­սես Շահ­բաղ­լյա­նը ծնվել է Վա­նում, ավար­տել է Կոստանդնուպոլսի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­նը, աշ­խա­տում էր Մու­շի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցում, մի­ա­ժա­մա­նակ 1915 թվականին քա­ղա­քի թա­ղա­պետ էր։ Նա ևս սպան­վեց իր աշ­խա­տան­քա­յին ըն­կեր` թուրք բժիշկ Ասա­ֆի կող­մից, 33 տա­րե­կա­նում։ Խոս­տում­նա­լից բժիշկ էր տիգ­րա­նա­կերտ­ցի Նշան Պագ­գա­լյա­նը, որն աշ­խա­տում էր Խնու­սի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցում։ Նա թուրք վի­րա­վոր զին­վոր­նե­րին օգ­նու­թյուն ցույց տա­լու հետ մի­ա­ժա­մա­նակ հո­գա­տար վե­րա­բեր­մունք է ցույց տա­լիս հայ վի­րա­վոր­նե­րին և հի­վանդ­նե­րին, որը, սա­կայն, դուր չի գա­լիս թուրք բժշկա­պե­տին։ Վեր­ջինս առանց խղճի խայթ զգա­լու հաշ­վե­հար­դար տե­սավ իր պաշ­տո­նակ­ցի հետ։ 1915 թվականին կե­սե­րին Խար­բեր­դի բան­տը լցրել էին խա­ղաղ ազ­գաբ­նակ­չու­թյամբ և սպառ­ն ում էին նրանց ողջ-ողջ այ­րել։ Գեր­ված­նե­րի մեջ էր տե­ղի հի­վան­դա­նո­ցի բժիշկ Էդո­ւարդ Թաշ­ճյա­նը, որը փա­խուստ էր կազ­մա­կեր­պել, սա­կայն դառ­նում է բան­տա­պան զին­վոր­նե­րի գնդա­կի զո­հը։ Կոտանդնուպոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րանն էր ավար­տել Պերճ Մի­նա­սյա­նը, աշ­խա­տում էր Բա­ղե­շի 5-րդ բժշկա­րա­նում։ Հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյան ժա­մա­նակ նրան որ­ պես բժիշկ, տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան մեջ գտնվող հի­վանդ­ն ե­ր ին բժշկա­կ անօգ­նու­թյուն ցույց տա­լու նպա­տա­կով ու­ղար­կում են Երզն­կա։ Ճա­նա­պար­հին բու­ժա­րա­նի թուրք բժիշկ­նե­րի թե­լադ­րան­քով, դեռ 28 տա­րին չբո­լո­րած բժշկին սպա­նում են։ Փա­րի­զի բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի շրջա­նա­վարտ Սար­գիս Սերթ­լյա­նը ծնվել էր Կա­րի­նում և բժշկա­կան կրթու­թյուն ստա­նա­լուց հե­ տո Երզն­կա­յում ակ­նա­բույժ էր աշ­խա­տում։ Տե­ղի ոս­տի­կան­նե­րը ձեր­բա­կա­լում են ար­դեն մեծ համ­բավ ձեռք բե­րած նշա­նա­վոր ակ­նա­բույ­ժին և սրա­խող­խող անում 1915 թվականին հու­լի­սի 5-ին։ Ռու­բեն Սև­ակը (1885-1915) 1905-1912 թվականներից սո­վո­րում և ավար­տում է Լո­զա­նի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը, որն այդ տա­րի­նե­րին բժշկա­գի­տու­թյան խո­շո­րա­գույն կենտ­րոն­նե­րից մեկն էր Եվ­րո­պա­յում։ Նա շատ մեծ ջա­նա­սի­րու­թյամբ նվիր­վա­ծու­թյուն է ցու­ցա­բե­րում բժշկա­կան մաս­նա­գի­տու­թյա­նը։ Նա մտա­դիր էր Կոս­տանդ­նուպոլ­սում բժշկա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը զու­գա­հեռ հիմ­նադ­րել բժշկա­գի­տա­կան գի­տա­հան­րա­մատ­չե­լի մի պար­բե­րա­կան։ Նրա «Բժշկին գիր­քէն փրցո­ւած էջեր»-ի պատմ­վ ածք­ներն ու ակ­նարկ­ներն այդ ծրագ­րի որո­շա­կի մարմ­նա­ցումն են։ Նրա հիմ­նա­կան նպա­տակն է եղել գե­ղար­վես­տա­կան խոս­ք ի մի­ջո­ցով ազ­գաբ­նակ­չու­թյան մեջ բժշկա­կան անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ տա­րա­ծել։ Ան­մահ են նրա գե­ղար­վես­տա­կան բարձր մա­կար­դա­կով, հո­գե­բա­նա­կան խորը ընդ­հան­րա­ցում­նե­րով և պոռթ­կա­ցող հու­մո­րով հա­գե­ցած ար­ձակ էջե­րը։ Ռուբեն Սև­ա­կը մին­չև վերջ հա­վա­տա­րիմ մնաց մտա­վո­րա­կա­նի, բժշկի մար­դա­սի­րա­կան կոչ­մա­նը, նա­հա­տա­կու­մից առաջ բու­ժեց թուրք գյու­ղա­պե­տի աղջ­կան, իմա­նա­լով, որ նրա հայ­րը պի­տի դառ­նար իր կան­խամ­տած­ված սպա­նու­թյան մաս­նա­կից­նե­րից մե­կը։ Նշան Տեր-Վահ­րա­մյա­նը ծնվել էր Խար­բեր­դում և ավար­տել Բեյ­րու­թի Ամե­րի­կյանհամալսարա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը։ Բժշկա­պե­տի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լուց բա­ցի նաև աշ­խույժ կեր­պով մաս­նակ­ցում էր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քին։ Թուրք ոս­տի­կան­ներն սկզբում բանտ նե­տե­ցին երի­տա­սարդ բժշկին, այ­նու­հե­տև հայ գոր­ծիչ­նե­րի հետ մի­ա­սին ողջ-ողջ այ­րե­ցին։ Պո­ղոս Փա­լա­բը­յը­կյա­նը ծնվել և մե­ծա­ցել է Կոստանդնուպոլ­սում, ավար­տել տե­ղի բժշկա­կան վար­ժա­րա­նը։ Մի քա­նի տա­րի նա աշ­խա­տել էր Վա­նում, այ­նու­հե­տև կանչ­վել է բա­նակ և դար­ձել օս­մա­նյան հե­ծե­լա­զո­րի բժիշկ­նե­րից մե­կը։ Գա­զա­զած թուրք հրա­մա­նա­տա­րը իմա­նա­լով, որ թուրք վի­րա­վոր­նե­րի հետ մի­ա­սին նա բժշկա­կան օգ­նու­թյուն է ցույց տա­լիս նաև հայ վի­րա­վոր­նե­րին` 1915 թվականին Բա­ղե­շի և Մու­շի շրջա­կայ­քում գնդա­կա­հա­րում է նրան։ Ազի­զի­եի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցի բժիշկն էր եվ­դո­կի­ա­ցի Մի­նաս Յար­մա­նյա­նը։ Լի­նե­լով շնոր­հա­լի երի­տա­սարդ, նա վա­յե­լում էր հի­վանդ­նե­րի և զին­վոր­նե­րի հա­մակ­րան­քը, որը դուր չէր գա­լիս հի­վան­դա­նո­ցի բժշկա­պետ թուրքհարյու­րա­պե­տին։ Բուժ­վող հի­վան­դի հետ հի­վան­դա­նո­ցի այ­գում զրու­ցե­լիս, դա­րա­նա­կա­լած թուրք հի­վան­դա­պահ­ներն սպա­նում են հայ բժշկին։ Ինչ­պես հայտ­նի է, Թուր­քի­ա­յում բժիշկ և դե­ղա­գործ մաս­նա­գետ­նե­րի մեծ մա­սը հա­յեր էին։ Հայ երի­տա­սարդ­նե­րը սո­վո­րե­լով Եվ­րո­պա­կան երկր­նե­րի տար­բեր բժշկա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, վե­րա­դառ­նում էին հայ­րե­նիք, կազ­մա­կեր­պում բժշկա­նոց­ներ և դե­ղատ­ներ։ 1915 թվականին սկզբնե­րին Թուր­քի­ա­յում հաշ­վում էին հա­րյու­րից ավե­լի բարձ­րա­գույն կրթու­թյամբ դե­ղա­գործ­ներ, որոնց մեծ մա­սը զոհ գնաց թուր­քա­կան յա­թա­ղա­նին։ Ամ­բողջ Թուր­քի­ա­յում հայտ­նի էր ճա­նաչ­ված փաս­տա­բան, որա­կյալ դե­ղա­գործ հա­ճըն­ցի Հա­կոբ Թեր­զյա­նը, որը բժիշկ Ստե­փան Միսք­ճյա­նի լավ բա­րե­կամն էր։ Նա ավար­տել էր Պոլ­սի բժշկա­կան վար­ժա­րա­նը, և ու­նե­նա­լով սե­փա­կան դե­ղա­տուն, մի­ա­ժա­մա­նակ կա­տա­րում էր փաս­տա­բա­նի աշ­խա­տանք։ 1915 թվականի ապ­րի­լի 24-ին հայ մտա­վո­րա­կան­նե­րից շա­տե­րի հետ ձեր­բա­կալ­վե­ցին նաև 35-ամյա դե­ղա­գործ Թեր­զյա­նը ու բժիշկ Միսք­ճյա­նը։ Գաղ­թի ճա­նա­պար­հին Չան­ղը­րըի մոտ հա­րյու­րա­վոր հա­յե­րի հետ մի­ա­սին սրա­խող­խող արին նաև նրանց։ Բեյ­րու­թի Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տետն էին ավար­տել եղ­բայր­ներ Տիգ­րան և Ար­մե­նակ Սե­րայ­տա­րյան­նե­րը։ Ար­մե­նակն ստա­ցել էր բժշկի կո­չում, իսկ Տիգ­րա­նը` դե­ղա­գոր­ծի։ Նրանք վե­րա­դառ­նա­լով Սե­բաս­տիա, աշ­խա­տում են իրենց սի­րած մաս­նա­գի­տու­թյամբ։ Երբ թուր­քե­րը կազ­մա­կեր­պում են հայն­ ըտա­նիք­նե­րի գաղ­թը, բո­լո­րի հետ գաղ­թեց­նում են նաև եր­կու եղ­բայր­նե­րին և նրանց սպա­նում Եվ­դո­կի­ա­յի ճա­նա­պար­հին, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ մի­ա­սին։ Նույն ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­ցան նաև դե­ղա­գործ Վա­հան և բժիշկ Բաղ­դա­սար Վար­դա­նյան եղ­բայր­նե­րը։ Եր­կուսն էլ ավար­տել էին Բեյ­րու­թի Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նը, աշ­խա­տում էին հայ­րե­նի Սե­բաս­տի­ա­յում։ 1915 թվականին գաղ­թի ճա­նա­պար­հին թուրք ոս­տի­կան­նե­րը նրանց և ըն­տա­նի­քի մյուս ան­դամ­նե­րին սրա­խող­խող արե­ցին։ Պոլ­սի բժշկա­կան վար­ժա­րա­նի դե­ղա­գոր­ծա­կան բա­ժինն էր ավար­տել կա­րին­ցի Եղի­շե Փա­փա­նե­սյա­նը, որը Մե­լի­տի­նե­ում սե­փա­կան դե­ղա­տուն ու­ներ։ 38 տա­րին չլրա­ցած, Փա­փա­նե­սյա­նը կաց­նա­հար եղավ թուրք խա­ժա­մու­ժի կող­մից։ Մե­լի­տի­նե­ում էին ապ­րում և գոր­ծում հայ դե­ղա­գործ­ներ Խոս­րով Քե­շի­շյա­նը, Խա­չիկ Փաստր­մա­ճյա­նը, Գա­րե­գին Կե­ի­ճյա­նը, Հով­հան­նես Գո­ւյում­ճյա­նը, Տեր-Ստե­փա­նյա­նը, Բրու­տյա­նը, որոնք զոհ դար­ձան թուրք յա­թա­ղա­նին։ Կի­րա­սոն­ցի զույգ եղ­բայր­ներ Արա­մա­յիս և Եղիշ Պա­րոն-Վար­դյան­ներն ավար­տել էին Բեյ­րու­թի Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի դե­ղա­գոր­ծա­կան բա­ժի­նը, ու­նե­ին սե­փա­կան դե­ղա­տուն, աշ­խա­տում էին մի­ա­սին։ 1915 թվականին թուր­քե­րը թա­լա­նի են են­թար­կում դե­ղա­տու­նը, իսկ եղ­բայր­նե­րին սրա­խող­խող անում։ Հայ դե­ղա­գործ­նե­րի մի զգա­լի մա­սը ծա­ռա­յում էր թուր­քա­կան բա­նա­կում, որոնց ևս թուր­քե­րը չա­րա­նեն­գո­րեն սպա­նե­ցին։ Նրանց թվում էին Բա­րու­նակ Աճե­մյա­նը, Սի­մոն Գո­յու­նյա­նը, Էդո­ւարդ Թաշ­ճյա­նը, Ար­թին Լութ­ֆյան, Նո­րայր Խա­չա­տու­րյա­նը, Գև­որգ Գյուր­ճյա­նը, Եղի­ա­զար Մե­սի­ա­յա­նը, Վա­հան Շի­տա­նյա­նը, Էտո­ւար Պե­յա­զյա­նը, Խա­չիկ Սե­րայ­տա­րյա­նը, Վրթա­նես Սյուր­մե­լյա­նը,Բյու­զանդ Տեր-Պա­պի­կյա­նը, Հա­կոբ Քեն­դի­րյա­նը և այ­լք։ 1917 թվականին թուր­քա­կան բա­նա­կը դե­պի Կով­կաս շարժ­վե­լու ժա­մա­նակ բա­նա­կի գլխա­վոր բժիշկ Քե­մալն ու դե­ղա­գործ Մեհ­մեդ Ալին չա­րա­նեն­գո­րեն սպա­նե­ցին 11-րդ զո­րագն­դի ատամ­նա­բույժ սամ­սոն­ցի Բե­նի­ա­մի­նին։ Թուր­քա­կան զոր­քե­րի մեջ շատ տա­րած­ված էին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րը` տի­ֆը, խո­լե­րան, վե­նե­րա­կան հի­վան­դու­թյուն­նե­րը և այլն։ Այդ հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րե­լ ու հա­մար թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը ու­ղար­կում էր հայ բու­ժաշ­խա­տող­նե­րին` բժիշկ­նե­րին, դե­ղա­գործ­նե­րին, ատամ­նա­բույժ­նե­րին, բուժ­քույ­րե­րին և մին­չև ան­գամ բժշկա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող հայ ու­սա­նող­նե­րին: Հայ բժիշկ­նե­րու մի­ու­թյունն իր նիս­տե­րից մե­կում նշում է. «Այս առի­թով պէտք է ըսել, թէ թուրք առող­ջ ա­պա­հա­կան վար­չու­թիւ­նը մաս­նա­վոր դի­տու­մով ջա­նա­ցած է վտան­գա­վոր կա­ցու­թե­ան մէջ դնել հայ բժիշկ­նե­րը, որոնք պա­տե­րազ­մա­կան գե­րի­նե­րէն շատ ավե­լի վատ­թար դիրք ու­նե­ցած են թրքա­կան բա­նա­կին մէջ: Հի­վան­դու­թիւն­ նե­րէն ազա­տո­ւող­նե­րը դեռ լրիվ չա­պա­քի­նո­ւած, շատ ան­գամ նույ­նիսկ առանց հան­գիս­տի կամ օդա­փո­խու­թե­ան, կըստի­պէ­ին աշ­խա­տիլ, այն­պէս, որ վի­ճա­կագ­րու­թե­ամբ հաս­տա­տո­ւած է, թէ հայ բժշկու­թիւ­նը իր թո­ւին հա­մե­մա­տու­թե­ամբ ավե­լի շատ զոհ տո­ւած է տա­րա­փո­խիկ հի­ւան­դու­թիւն­նե­րէն»: Մի­այն բծա­վ որ տի­ֆից թուր­քա­կան բա­նա­կում գոր­ծող հայ բժիշկ­նե­րից մա­հա­ցան 41-ը, իսկ դե­ղա­գործ­նե­րից` 15-ը։ 1915-1918 թվականների ըն­թաց­քում երիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած հա­յա­ջինջ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մոտ եր­կու մի­լի­ոն հա­յեր աք­սոր­վե­ցին, որոն­ցից մե­կու­կես մի­լի­ո­նից ավե­լի սպան­վեց կամ զոհ գնաց սո­վին և հա­մա­ճա­րա­կին Մի­ջա­գետ­քի անա­պատ­նե­րում, բռնի թուր­քաց­ման են­թարկ­վե­ցին ավե­լի քան եր­կու հա­րյուր հա­զար հա­յեր, առա­վե­լա­պես կա­նայք և երե­խա­ներ։ Երիտ­թուր­քե­րը գա­զա­նա­յին եղա­նա­կով «լու­ծե­ցին» Հայ­կա­կան հար­ցը։ Մեծ Եղեռ­նից հե­տո Թա­լե­աթ Փա­շան հայ­տա­րա­րեց` «Չկա այ­լևս Հայ­կա­կան հարց, քա­նի որ չկան նաև հա­յեր»: Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում երկ­րագն­դի տար­բեր մա­սե­րում իրա­գործ­ված ոճիր­նե­րից որևէ մե­կը չի կա­րող հա­մե­մատ­վել այս ող­բեր­գու­թյան հետ, ինչ­պես զո­հե­րի քա­նա­կու­թյամբ, այն­պես էլ նրանց հան­դեպ գոր­ծադր­ված մի­ջոց­նե­րով։ Հա­յե­րի այս սպանդ-ցե­ղաս­պա­նությու­նը պատ­մու­թյան մեջ հի­շա­տակ­ված բո­լոր ջար­դե­րից ամե­նա­սոս­կա­լին էր։ Այդ ծրագ­րի իրա­գործ­մա­ նը լծվե­ցին նաև թուր­քա­կան բժշկա­կան ծա­ռա­յու­թյու­նը և թուրք բժիշկ­նե­րը. «Այս վեր­ջին­ներս շատ վայ­րե­րու մէջ եղած են առա­ջին ղե­կա­վար­նե­րը և կազ­մա­կեր­պիչ­նե­րը ջար­դե­րու, տե­ղա­հա­նու­թե­ան և ան­ձամբ նա­խագ­ծած ան­թիվ ու ան­լուր վայ­րա­գու­թիուն­ներ: Շա­տե­րը ան­ձամբ իսկ գոր­ծած են ոճիր­ներ` իրենց հայ պաշ­տո­նա­կից­նե­րու վրայ, անոնց գոյ­քե­րը ի­րաց­նե­լու և նոյ­նիսկ ըն­տա­նե­կան պա­տիվը բռնա­բա­րե­լով»: Թուրք բժիշկ­նե­րը հա­լա­ծե­ցին և սպա­նե­ցին իրենց պաշ­տո­նա­կից­նե­րից շատ շա­տե­րին, որոն­ցից այն­քան բան էին սո­վո­րել։ Նրանք «բժշկու­թիւ­նը իրենց ձեռ­քին մէջ բար­բա­րո­սու­թե­ան եւ սպան­դի գոր­ծիք մըըրին մարդ­կա­յին մար­մի­նը աւե­լի դա­ժա­նու­թե­ամբ չար­չա­րե­լու եւ գոր­ծա­ծե­ցին զայն իբ­րեւ փչա­ցած մի­ջոցմը մարդ­կա­յին ցե­ղին»: Թուրք բժիշկ­նե­րի և դե­ ղա­գործ­նե­րի` հայ բնակ­ չության զանգվածա­յին ջար­դե­րին եռան­դով մաս­նակ­ցու­թյու­նը թուրք մտա­վո­րա­կա­նու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյան հա­յա­ջինջ դիր­քո­րոշ­ման լա­վա­գույն ապա­ցույցն է. «Հայ բժիշ­կը հա­ճախ զոհ գա­ցած է, իր պաշ­տո­նի կի­րառ­ման ատեն, ոչ թէ թշնա­մի­էն եկած գնդա­կէն, այլ` իրեն հետ աշ­խա­տա­կից գտնո­ւող թուրք դա­վա­ճան ար­հես­տակ­ցին, կամ թուրք կա­ռա­վա­րու­թյ­ան կող­մէն այս նպա­տա­կի հա­մար մաս­նա­ւո­րա­բար կազ­մա­կեր­պուած հե­րոս­նե­րու եա­թա­ղա­նին։ Կա­րե­լի է նոյն բա­նը թուրք բժիշկ­նե­րու մա­սին ալըսել»: Պոլ­սի Օս­մա­ նյան (Կայ­սե­րա­կան – Հ. Մ.) բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի դոկ­տոր, Իթ­թի­հա­դի ղե­կա­վար­նե­րից սա­դիստ Բե­հա­էդ­դին Շա­քի­րը ավա­զա­կի կեց­ված­քով քա­րո­զում էր Անա­տո­լի­ա­յի և Հա­յաս­տա­նի հա­յե­րի կո­տո­րա­ծը։ Ինչ­պես հայտ­նի է, աշ­խար­հի որևէ մեկ բժշկա­կան կազ­մա­կեր­պու­թյուն և որևէ մեկ բժիշկ իրա­վունք չու­նի գի­տա­կան փոր­ձեր կա­տա­րե­լու մարդ­կանց վրա, մին­չև ան­գամ մահ­վան դա­տա­պարտ­ված­նե­րի վրա։ Սա­կայն թուրք բժիշկ­նե­րը հաշ­վի չէ­ին առ­նում մի­ջազ­գա­յին այդ մար­դա­սի­րա­կան օրեն­քը։ Այդ մա­սին շատ լավ գի­տեր ին­քը` դոկ­տոր Շա­քի­րը։ 1915 թվականին թուր­քա­կան բա­նա­կում տիֆ հի­վան­դու­թյու­նը մեծ չա­փե­րի հա­սավ, որի պատ­ճա­ռով չա­փա­զանց մե­ծա­ցավ շի­ճու­կի նկատ­մամբ եղած պա­հան­ջար­կը։ Շա­քի­րը այն առա­ջին բժիշկն էր, որ շի­ճու­կի առա­ջին նմուշ­նե­րը փոր­ձար­կեց հա­յե­րի վրա։ Դեռ ավե­լին, Թուր­քա­կան բժշկա­կան խորհր­դում ին­քը առա­ջար­կեց փոր­ձե­րը կա­տա­րել հայ զին­վոր­նե­րի և տա­րա­գիր­նե­րի վրա։ Առա­ջին փոր­ձե­րը կա­տար­ վե­ցին 1915 թվականին ձմռա­նը, 3-րդ զո­րա­բա­նա­կի բժշկա­պետ Թև­ֆիք Սե­լի­մի են­թա­կա­յու­թյան տակ գտնվող Երզն­կա­յի քա­ղա­քա­յին հի­վան­դա­նո­ցի բժիշկ Հա­միդ Բե­յի և մյուս թուրք բու­ժաշ­խա­տող­նե­րի կող­մից։ Այդ «գի­տա­կան» փոր­ձի հե­տև­ան­ քով շատ հայ երե­խա­ներ և զին­վոր­ներ զոհ­վե­ցին։ Նման չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի էին դի­մում թուրք բժշկա­պետ­ներ Թև­ֆիք Սե­լի­մը, Մեհ­մեդ Ռե­ֆին, թուր­քա­կան զին­վո­րա­կան առող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ Սու­լեյ­ման Նո­ւու­ման փա­շան։ Տրա­պի­զո­նի առող­ջա­պա­հա­կան տե­սուչ Ալի Սա­ի­բի հանձ­նա­րա­րու­թյամբ, որ­ բա­ցած և հի­վանդ երե­խա­նե­րին նե­րար­կել են ինչ-որ թու­նա­վոր դե­ղո­րայք և ոչնչաց­րել։ 1915 թվականին Երզն­կա­յի Ազի­զի­եի հի­վան­դա­նո­ցում պաշ­տո­նա­վա­րող հա­զա­րա­պետ Շև­քե­թը մտադր­վել էր իրա­գոր­ծել նույն հի­վան­դա­նո­ցում աշ­խա­տող ու­թ հայ բժիշկ­նե­րի սպա­նու­թյու­նը, սա­կայն զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցի ղե­կա­վար­նե­րը նրանց աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­ցին զին­վո­րա­կան այն հի­վան­դա­նոց­նե­րում, որտեղ տի­ֆով վա­րակ­ված բազ­մա­թիվ թուրք զին­վոր­ներ կա­յին։ Բո­լոր ու­թ հայ բժիշկ­նե­րը շու­տով վա­րակ­վե­ցին տի­ֆով և մա­հա­ցան։ Թուրք բժիշկ­նե­րի կա­տա­րած ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին մա­մու­լումեր­ բեմն հան­դես էին գա­լիս թուրք առա­ջա­դեմ բժիշկ­նե­րի առան­ձին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Այս­պես,«Թյուրք­ ջե Ստամ­բուլ» օրա­թեր­թի 1918 թվականին դեկ­տեմ­բե­րի 24-ի հա­մա­րում բժիշկ Սե­լա­հէդ­ Դի­նը գրում էր. «1915 թո­ւա­կա­նին, հա­զար ու մէկ դժո­ւա­ր ու­թ իւն­նե­ր ով Երզն­կա ապաս­տա­նող հա­յե­րէն մաս մը ախո­ռէն ոչ­խար զա­տո­ւե­ ու պէս սեւ­քի­ե­ա­թէն (գաղ­ թա­կան­նե­րի կա­րա­վան – Հ. Մ.) առ­նե­լով Երզն­կա­յի կեդ­րո­նա­կան հիվան­դա­նոց կըղրկո­ւին եւ հոն ման­րէ­ա­բա­նու­թյան մէջ մի­այն հնդկա­խո­զի եւ ճա­գա­րի պէս կեն­դա­նի­նե­րուն վրայ փոր­ձե­լիք գոր­ծո­ղու­թե­անց են­թա­կայկըլ­լան: Այս­պի­սով շատմը հա­յեր մեռ­նե­լով հան­դերձ, խնդիրն ալ բո­լո­րո­վին ան­լու­ծե­լի մնա­ցած է… Որևէ օգուտ չու­նե­ցող մէ­թո­տիմը մի­այն հա­յե­րու հան­դէպ կի­րար­կո­ւի­լը ի՞նչ կընշա­նա­կէ»: Նույն թվի դեկ­տեմ­բե­րի 23-ին վի­րա­բույժ Հայ­դար Ջե­մա­լը գրում է Թուր­քի­ա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լե­աթ փա­շա­յին. «1915 թվականի դեկ­տեմ­բե­րին Երզն­կա­յի մէջ 2-րդ բա­նա­կի բժշկա­պե­տի` Թեւ­ֆիք Սե­լի­մի հրա­մա­նով, տի­ֆով վա­րա­կո­ւած հի­ւանդ­նե­ր էն առ­նո­ւած արիւ­նը առանց (սրսկում) ընե­լու եւ բժշկա­կ ա­նօ­րէն մի­այն փոր­ձի կեն­դա­նի­նե­րուն վրայ նե­րե­լի եղող գի­տա­կան փոր­ձե­րը` գաղ­թեց­նե­լու սահ­մա­նո­ւած ան­մեղ հա­յե­րուն կընե­րար­կո­ւին եւ այս պատ­ճա­ռով շատմը խեղճ հա­յեր հի­ւան­դա­նա­լով կըմեռ­նին»: Նե­րար­կում­նե­րը կա­տա­րած ատեն` զո­հե­րը խա­բած են, հա­վա­տաց­նե­լով, որ հի­վան­դու­թյու­նից զերծ մնա­լու հա­մար էին ար­վում դրանք։ Այս փոր­ձը կա­տա­րել է Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­նի ու­ սու­ցիչ Հա­միդ Սո­ւա­դը, որ «Զին­վո­րա­կան բժշկա­կան թեր­թին» հայ­տա­րա­րել է, թե «իր փոր­ձե­րը կա­տա­րած է «սպա­նո­ւե­լու դա­տա­պար­ տո­ւած­նե­րու վրայ, իսկ իրա­ կա­նու­թան մէջ, փոր­ձե­րուն են­թա­կա­նե­րը հայ ըլ­լա­լէնզատ ու­րիշ յան­ցանք չեն ու­նե­ցած…»: Ոչ լրիվ տվյալ­ն ե­ր ով` 1915-1918 թվականին Թուր­քի­ա­յում սպան­վել են 60 հայ բժիշկ, 30 դե­ղա­գործ, 8 ատամ­նա­բույժ։ Բա­ցի ուղ­ղա­կի սպան­ված­նե­րից, թուր­քե­րը տի­ֆի շի­ճու­կով սրսկել և սպա­նել են 43 բժշկի, 14 դե­ղա­գոր­ծի և բժշկա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի 13 ու­սա­նող­նե­րի։ Թուր­քա­կան յա­թա­ղա­նի զոհ դար­ձան ավե­լի քան 168 բու­ժաշ­խա­տող­ներ։ «Էջեր Հա­յաս­տա­նի դե­ղա­գոր­ծու­թյան պատ­մու­թյու­նից» գրքից, Երև­ան, 1990