Բարունակ Աճեմյան
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 29, 1915 |
Մահվան վայր | Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Կրթություն | Կոստանդնուպոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ և դեղագործ |
Ռազմական ծառայություն | Օսմանյան բանակ |
Բարունակ Աճեմյան (1875, Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 29, 1915, Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարունակ Աճեմյանը ծնվել է 1875 թվականին Բրուսա քաղաքում։ 1896 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը, Բրուսայի Սեթ բաշը թաղամասում բացել սեփական դեղատուն։ Բանդրմա քաղաքում ևս դեղագործ է աշխատել։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ 1915 թվականի օգոստոսի 29-ին, 45 տարեկանում, կախաղան է բարձրացվել Բանդրմայում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով», Կ. Պոլիս, 1919
- Գերսամ Ահարոնեան «Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965)», Պէյրութ, 1965
- Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
- Հայրապետյան Վանիկ «Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից», Երևան, 1990
- Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի» (թուրքերեն), Ստամբուլ, 2001