Միքայել Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Ղարագյոզյան
Ծնվել էանհայտ
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Միքայել Ղարագյոզյան, 1915 թվականի ապրիլին ձերբակալվել է Իթթիհադի ղեկավարներից դոկտոր Բե­հա­էդ­դին Շա­քի­րի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով։ Սպանվել է 1915 թվականին, Տիգ­րա­նա­կեր­տի մոտերքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օս­մա­նյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Կար­սի ռազ­մա­ճա­կա­տում փախել է օսմանյան բանակից, միացել ռու­սա­կան զորքին ու եկել Կարս։ Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցի բժիշկ է աշխատել։ 1920 թվականի հոկտեմբերի վերջին օրերին թուրք զինվորները մտել են ձորը և կրակ բացել որբանոցի վրա։ Այդ ընթացքում զոհվել է որբանոցի բժիշկ Գ. Սուրյանը։ Այնուհետև թուրքերը մտել են որբանոց ու կրակ բացել երեխաների ու մեծերի վրա։ Այստեղ քե­մա­լա­կան­ները անմարդկային ու սարսափելի շատ բաներ են կատարել, շատ երեխաների ու քաղաքացիների սպանել։ Բժիշկ Ղարաքեշիշյանին ժանդարմները տարել են իրենց հետ։ Բժիշկներ Գ. Սուրյանն ու Ղարաքեշիշյանը հրաշալի մարդիկ և փայլուն մասնագետներ են եղել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս 1920-21։ Երևան,1986։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երեւան,2001։