Խաչիկ Սերայտարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Սերայտարյան
ԾննդավայրՍեբաստիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԵվդոկիա/Զիլե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԵվդոկիայի դեղագործական դպրոց
Մասնագիտությունդեղագործ

Խաչիկ Սերայտարյան (?, Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ- 1915, Եվդոկիա/Զիլե), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ Ավարտել է Եվդոկիայի դեղագործական դպրոցը։ Եղել է Եվդոկիայի անվանի դեղագործներից մեկը։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ Սպանվել է 1915 թվականին Եվդոկիա/Զիլեում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։