Հակոբ Քենդիրյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1880 |
---|---|
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Մասնագիտություն | դեղագործ, ուսուցիչ |
Հակոբ Քենդիրյան (1880, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915, Խարբերդ, Օսմանյան կայսրություն), հայ դեղագործ, ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1880 թվականին Խարբերդի նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում։ Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ։ 1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։
Սպանվել է 1915 թվականի օգոստոսին Խարբերդում (կամ Մեզիրեի բանտում)՝ 35 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վ., Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։