Խոսրով Քեշիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Խոսրով Համբարձումի Քեշիշյան
Ծնվել է1879/1880
ԾննդավայրՄելիտինե, Մելիտինեի գավառ, Խարբերդի նահանգ
Մահացել էհունիսի 15, 1915
Մահվան վայրՄելիտինե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Դավանանքավետարանական
ԿրթությունԽարբերդի Եփրատ քոլեջ
Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունդեղագործ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն


Խոսրով Համբարձումի Քեշիշյան (1879/1880, Մելիտինե, Մելիտինեի գավառ, Խարբերդի նահանգ- հունիսի 15, 1915, Մելիտինե) հայ դեղագործ, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879/1880 թվականին, Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում։ Բժիշկ Միքայել Քեշիշյանի եղբայրն է։ Կրթությունն ստացել է ամերիկացի մի­սի­ո­ներ­նե­րի Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900-1902 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում և դեղագործի կոչում ստացել։ Վերադառնալով Մելիտինե՝ եղբոր՝ Միքայելի նյութական աջակցությամբ բացել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։ Դավանանքով ավետարանական է։ Եղել է ՀՅԴ գործիչ, գրող։

1915 թվականին թուրքերը, իմանալով բժիշկ եղբոր՝ Միքայելի՝ օսմանյան բանակից փախուստի ու Զորավար Անդրանիկի բանակին միանալու մասին, անմիջապես ձերբակալել են Խոսրովին։ Թշնամու ձեռքով չսպանվելու համար Խոսրովը Մելիտինեի բանտում թույն է խմել։ Սակայն թուրք դահիճները նրան շտապ դեղաթափ են արել, և ի պատիժ այդ հանդգնության, դաժանաբար կացնահար արել 1915 թվականի հունիսի 15-ին՝ 36 տարեկանում։ Այդ մասին Արշակ Ալպոյաճյանը գրում է. «…1915 թվականին Մե­լի­տի­նեի մէջ ալ առա­ջին ան­գամ ձեր­բա­կա­լո­ւե­ցան մտա­ւո­րա­կան առաջ­նորդ­ներ, որոնց հետ էր Խոս­րով Քե­շի­շե­ա­նը, որ դժո­խա­յին տան­ջանք­նե­րէ յե­տոյ կա­ցի­նա­հար սպան­նո­ւած է թուրք ճի­ւաղ­նե­րու կող­մէ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ար­շակ Ալ­պօ­յա­ճե­ան, Պատ­մու­թիւն Արաբ­կի­րի հա­յոց, Պէյ­րութ, 1915:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Արաբկիրի հայոց, Պէյրութ, 1915։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։