Արշակ Ալպոյաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Ալպոյաճյան
Ալպոյաճեան.png
Ծնվել է հունիսի 17, 1879(1879-06-17)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է հունիսի 24, 1962(1962-06-24) (83 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան, բանասեր և խմբագիր
Ալմա մատեր Պերպերյան վարժարան, Կեդրոնական վարժարան և Գալուստյան ազգային վարժարան
Տիրապետում է լեզուներին հայերեն
Աշխատությունները Վիքիդարանում

Արշակ Ալպոյաճյան Աստվածատուրի (հունիսի 17, 1879(1879-06-17), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 24, 1962(1962-06-24)), հայ բանասեր, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Սկյութար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում, ավարտել 1899 թվականին։ 1901 թվականին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմա-բանասիրական հոդվածներով։

Նրա գրիչը առավել բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրությունից հետո։ 1910 թվականին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն, նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922 թվականը պաշտոնավարել է Եսայան վարժարանում ՝ որպես պատմության ուսուցիչ։ 1922 թվականին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։

Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են մասնավորապես հետևյալները «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901), «Գրիգոր Զոհրապ - իր կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940), «Պատմություն հայ գաղթականության» (Ա. հատ., Կահիրե, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961), «Պատմություն Եվդոկիո հայոց» (Կահիրե, 1952), «Պատմություն հայ դպրոցին» (Ա հատ., Կահիրե, 1947), «Պատմական Հայաստանի արտաքին և ներքին սահմանները» (Կահիրե, 1950), «Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960), «Հուշամատյան Կուտինահայերու» (Բեյրութ, 1960) և այլն։

1936-1937 թվականներին Կահիրեում հրատարակել է «Ազատ միտք» շաբաթաթերթը։[1]

Ա., Ա. Ա., Ա. Ա. Ա., Ա. Ալպ., Արշ. Ալպոյաճի, Արգամ Անգեղացի, Ս. Անգեղյա, Արմեն Արմենյան, Արշակ, Գրիչ, Իրազեկ, Հայ մարդ մը, Մեհեկան, Շառայլ, Շավարշ, Պերճ, Վ., Փավստոս Բյուզանդացի, Քրոնիկոն ծածկանունները[2]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 53-54 
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png