Կյանք և գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կյանք և գիր, գրական-գեղարվեստական առաջադիմական ամսագիր։ Լույս է տեսել 1944-1950 թթ.-ին, Կահիրեում։ Խմբագիր՝ Դ. Շահլամյան։ Նպատակն էր համախմբել սփյուռքահայ (հատկապես եգիպտահայ) գրողներին ու գրասեր երիտասարդությանը։ Մեծ տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի մշակույթի, գիտության և արդյունաբերության վերելքը նկարագրող նյութերին։ Տպագրել է Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Նաիրի Զարյանի, Գուրգեն Մահարու, Դ. Մարյանի, Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի և ուրիշների ստեղծագործությունները։ Արձագանքել է արաբ, և համաշխարհային գրականությանը։ Աշխատակցել են Վ. Թեքեյանը, Ա. Տատրյանը, Ե. Պարսամյանը, Հ. Ժամկոչյանը, Օ. Ավետիսյանը և այլք։ Հաջորդել է «Զարթոնք» գրական-գեղարվեստական ժողովածուին (1939-1940 թթ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png