Մասնակից:Nairaaghab-777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nairaaghab-777/Ավազարկղ

Ռոնալդ Չարլզ Քոլման (անգլ.՝ Ronald Charles Colman ), անգլիացի դերասան, որը կարիերան սկսել է թատրոնում և համր կինոյում՝ նախ իր հայրենի երկրում, այնուհետեւ գաղթել է Միացյալ Նահանգներ եւ ունեցել հոլիվուդյան փայլուն կինոկարիերա։ Առավել հայտնի է եղել 1920-ական, 1930-ական և 1940-ական թվականներին[1]։ Օսկարի է արժանացել «Բուլդոգ Դրամոնդ» (1929), «Դատապարտյալը» (1929) և «Պատահական բերք» (1942) ֆիլմերի համար: Քոլմանը նկարահանվել է մի քանի դասական ֆիլմերում, այդ թվում ՝ «Հեքիաթ Երկու քաղաքի մասին» (1935), «Կորած հորիզոն» (1937) և «Զենդայի գերին» (1937): Նաև գլխավոր դերով է հանդես եկել «Գունավոր դասական ճակատագիր» ֆիլմում (1944) Մառլեն Դիտրիխի հետ, որը չորս «Օսկարի» է առաջադրվել։ 1947 թվականին Քոլմանը «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Կրկնակի կյանք» ֆիլմի համար։

Քոլմանը Հոլիվուդյան Փառքի ծառուղում առաջին աստղ ստացողն էր՝ ֆիլմերում ցուցաբերած իր աշխատանքի համար, իսկ հեռուստատեսային աշխատանքի համար նա արժանացել է երկրորդ աստղի:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Չարլզ Քոլմանը ծնվել է Անգլիայի Սուրեյ նահանգի Ռիչմոնդ քաղաքում: Նա մետաքս վաճառող Չարլզ Քոլմանի և նրա կնոջ ՝ Մարջորի Ռեդ Ֆրեյզերի երկրորդ որդին ու չորրորդ երեխան է[2]: Նրա քույրերն ու եղբայրներն են Էրիկը, Էդիթը և Մարջորին: Կրթությունը ստացել է Լիտլհեմփթոնի գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ հասկացավ, որ չնայած իր ամաչկոտությանը ՝ սիրում է դերասանական խաղը[3]։ Քոլմանը մտադրվել էր ճարտարագիտություն սովորել Քեմբրիջում, սակայն 1907 թվականին հոր հանկարծակի մահը թոքաբորբից ֆինանսապես անհնարին դարձրեց նրա ցանկությունը[3]։

Քոլմանը դարձել է հայտնի սիրողական դերասան և 1908–1909 թվականներինին եղել է «Վեսթ Միդլսեքս» դրամատիկական ընկերության անդամ: Առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում հանդես է եկել 1914 թվականին:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում «Բրիտանական Շոգենավերի ընկերությունում» գործավար աշխատելիս[2]` 1909 թվականին միացավ Լոնդոնի Շոտլանդական գնդին[4][5]՝ որպես տարածքային բանակի զինվոր, և Առաջին աշխարհամարտի ժամանակ մոբիլիզացված լինելով, 1914 թվականիի սեպտեմբերին Լա Մանշով անցավ Ֆրանսիա ՝ մասնակցելու Արևմտյան ռազմաճակատի մարտերին: 1914 թվականի հոկտեմբերի 31-ին, Մեսինների ճակատամարտում[4] ռումբի բեկորները լրջորեն վնասել էին Քոլմանի ոտքի հոդակապը և նրան կաղ թողել, ինչը փորձում էր թաքցնել մնացած իր ողջ դերասանական կարիերայի ընթացքում։ Արդյունքում, 1915 թվականին նրան հեռացրին բրիտանական բանակից[6]։ Նրա գործընկերները ՝ հոլիվուդյան դերասաններ Կլոդ Ռեյնսը, Հերբերտ Մարշալը, Սեդրիկ Հարդվիկը եւ Բեզիլ Ռեթբոունը, բոլորն էլ պատերազմի ժամանակ ծառայել են Լոնդոնի շոտլանդական բանակում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը բավականաչափ ապաքինվել էր պատերազմի ժամանակ ստացած վնասվածքներից, ուստի 1916 թվականի հունիսի 19-ին Լոնդոնի «Կոլիզեյ» թատրոնում հանդես եկավ Ռահմաթ Շեյխի դերում ՝ «Արականի Մահարանի» պիեսում Լենա Էշվելի հետ, ինչչպես նաև նույն տարվա դեկտեմբերին «Դրամատիկական թատրոնում»` Սթեֆն Ուեզերբիի դերում Չարլզ Գոդդարդի/Պոլ Դիկիի «Խաբուսիկ տիկինը» պիեսում, իսկ 1917 թվականի մարտին Ուեբբերի դերում՝ «Քորթ» թատրոնում: Հաջորդ տարի նույն թատրոնում հանդես է գալիս Էժեն Բրիոյի «Վնասված ապրանքներ» ներկայացման մեջ: 1918 թվականի փետրվարին «Դեսպանների» թատրոնում նա խաղաց Ջորջ Լյուբինի դերը «Փոքր եղբայր» պիեսում: 1918 թվականի ընթացքում հանդես է եկել Դեյվիդ Գոլդսմիտի դերում «Փուչիկ» թատրոնում։

1920 թվականին Քոլմանը գնաց Ամերիկա և Ռոբերտ Ուորվիկի հետ նկարահանվեց «Համարձակ երեքը», այնուհետև Ֆեյ Բեյնթերի հետ ՝ «Արևելքն Արևմուտքն է» ֆիլմերում: 1920 թվականին ամուսնացավ իր առաջին կնոջ ՝ Թելմա Ռայի հետ։ Նրանք ամուսնալուծվեցին 1934 թվականին: 1921 թվականի հունվարին Նյու Յորքի «Բութ» թատրոնում նա Ուիլյամ Արչերի «Կանաչ աստվածուհի» ներկայացման մեջ խաղաց տաճարի քահանայի դերը: Ջորջ Արլիսի հետ 1921 թվականի օգոստոսին 39-րդ փողոցի թատրոնում «Գիշերային գլխարկ» ներկայացման մեջ հանդես եկավ Չարլզի դերում: Քոլմանին հատկապես մեծ հաջողություն է բերել 1922 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի «Կայսրություն» թատրոնոմ «Լա Տենդրես» ներկայացման մեջ խաղացած Ալեն Սերջիլի դերը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Արթուրի հետ «Զրույւց քաղաքի մասին» ֆիլմում(1942)

Բրիտանիայում Քոլմանն առաջին անգամ ֆիլմերում երեացել է 1917 եւ 1919 թվականներին ռեժիսոր Սեսիլ Հեփվորթի Ֆիլմերում, իսկ ավելի ուշ նկարահանվել է «Հին Բրոդվեստ» կինոընկերությանը պատկանող «Ձյունն անապատում» ֆիլմում: Նյու Յորքում «Լա Տենդրես» ներկայացման ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Հենրի Քինգը եւ գլխավոր դեր առաջարկել 1923 թվականի «Սպիտակ քույր» ֆիլմում՝ որպես Լիլիան Գիշի խաղընկեր: Դա մեծ հաջողությունների սկիզբ դարձավ։ Դրանից հետո Քոլմանը հանուն կինոյի հրաժարվեց բեմից։ Նա դարձավ համր կինոյի բավական հայտնի աստղ ինչպես ռոմանտիկ, այնպես էլ արկածային ֆիլմերում, որոնց թվում են «Մութ Հրեշտակը» (1925), «Ստելլա Դալաս» (1926), «Բյո Գեստ» (1926) եւ «Բարբարա Ուորֆի հաղթանակը» (1926) ֆիլմերը: Նրա մուգ մազերն ու աչքերը, ինչպես նաև մարմնամարզական ու ձիաավարության ունակությունները (նա իր հնարքների մեծ մասն անում էր մինչև իր կարիերայի վերջ) պատճառ հանդիսացան որ գրախոսները նրան անվանեն «Երկրորդ Վալենտինոո», քանի որ Քոլմանը հաճախ էր հանդես գալիս նմանատիպ էկզոտիկ դերերով[7]։ Համր կինոյի դարաշրջանի ավարտին Քոլմանը սկսեց աշխատել հունգարացի դերասանուհի Վիլմա Բանկիի հետ Սեմյուել Գոլդվինի ֆիլմերում։ Երկուսն էլ հայտնի դերասաններ էին, ովքեր մրցակցության մեջ էին Գրետա Գարբոյի և Ջոն Գիլբերտի հետ:

Չնայած համր կինոներում ունեցած հաջողությանը, Քոլմանը չկարողացավ հասարակության համար լիովին բացահայտել իր տաղանդը նախքան հնչուն կինոների ի հայտ գալը: Քոլմանը շատ հմայիչ ու ականջին հաճելի ձայն ուներ[8]։ Նրան հաճախ համարում էին բարեկիրթ անգլիացի ջենտլմեն, որի ձայնը մարմնավորում էր քաջությունն ու արտացոլում «կարծրատիպային անգլիացի ջենտլմենի» կերպարը[9][10]։ Անգլիացի կինոքննադատ Դեյվիդ Շիփմանն ասում էր, որ Քոլմանը «երազելու սիրահար էր» ՝ հանգիստ, արժանապատիվ ու վստահելի: «Չնայած նրան, որ Քոլմանն արկածային պատմություններում ակտիվ կերպար էր, նրա հմայքը, որն իրական էր, կապված էր իր հարգանքի հետ․ նա ազնվական գործիչ էր, որը երբեք կանգ չէր առնում»[11]։

Հնչուն կինոներում Քոլմանի առաջին մեծ հաջողությունը գրանցվեց 1930 թվականին, երբ նա առաջադրվեց «Օսկար» մրցանակի որպես լավագույն դերասան «Դատապարտվածը» և «Բուլդոգ Դրամոնդ» ֆիլմերում կերտած դերերի համար: Դրանից հետո Քոլմանը նկարահանվել է մի քանի հայտնի ֆիլմերում․ «Ռաֆլեսը» (1930), «Դիմակահանդես» (1933), «Կլայվը Հնդկաստանից» եւ «Հեքիաթ երկու քաղաքի մասին» (1935), «երկու դրոշի տակ» (1936), «Զենդայի գերին» եւ «Կորած հորիզոն»(1937), «Եթե ես թագավոր լինեի» (1938), «Պատահական բերք» ու «Զրույւց քաղաքի մասին» (1942): 1948 թվականին որպես լավագույն դերասան արժանացել է Օսկարի՝ «Կրկնակի կյանք» ֆիլմի համար: Այնուհետեւ նկարահանվել է 1950-ականների «Շամպայն Կեսարի համար» կատակերգությունում:

Կյանքի վերջին տարում Քոլմանը պայմանագիր էր կնքել Մետրո-Գոլդվին-Մայերի հետ «Անիծյալների գյուղ» ֆիլմում գլխավոր դերի համար: Մահից հետո, սակայն, ֆիլմը դարձավ բրիտանական արտադրության ՝ Ջորջ Սանդերսի մասնակցությամբ, որն ամուսնացավ Քոլմանի այրու՝ Բենիտա Հյումի հետ:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանի մասին հիշատակվում է բազմաթիվ վեպերում, բայց դրանցից առավել հայտնի է Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը» վեպը՝ ի շնորհիվ իր հմայիչ ու հայտնի ձայնի։ Վեպի գլխավոր հերոսն ասում է, որ կցանկանար ունենալ այնպիսի ձայն, ինչպիսին Քոլմանինն է, քանի որ այն շատ հմայիչ է, եւ այն համեմատում է ջենտլմենի կամ «էսկվայր» ամսագրի տղամարդու ձայնի հետ[12]։ Քոլմանն իսկապես շատ հայտնի էր իր ձայնով։ Ինչպես բրիտանական հանրագիտարաններում է ասված՝ Քոլմանն ունեցել է «հնչեղ, քաղցր ձայն՝ յուրահատուկ հաճելի տեմբրով»[13]։ Իր հմայիչ ձայնին զուգահեռ Քոլմանն ուներ խաղալու բավականին վստահ ձև, որն էլ օգնեց նրան դառնալ հնչուն կինոների գլխավոր աստղ[14]։

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանի վոկալային տաղանդը նպաստեց 1944 թվականի հունիսի 6-ին Ազգային հեռարձակող ընկերության նոր ծագրավորմանը։ Այդ օրը Քոլմանը կարդաց Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյի գրած «Բանաստեղծություն-աղոթք զավթիչ բանակի համար» գործը, որը նախատեսված էր Ազգային հեռարձակող ընկերության բացառիկ ռադիոյի օգտագործման համար[15][16]։

1945 թվականից Քոլմանը հաճախ էր մասնակցում Ջեք Բեննիի ռադիո-ծրագրին իր երկրորդ կնոջ՝ թատրոնի և կինոյի դերասանուհի Բենիտա Հյումի հետ, ում հետ ամուսնացել էր 1938 թվականին։ Ունկնդիրներին զարմացրել էր այն փաստը, որ 1951 թվականի հունվարի 24–ին գրված «Գոյայի կտակը»՝ պատմություն, որն ուսումնասիրում էր հենց «Գոյայի կտակը» նկարը, և որը կասկածվում էր իր հանգուցյալ տիրոջ կողմից խարդախության մեջ մաքսատուրքերի վճարներից խուսափելու նպատակով այն Միացյալ Նահանգներ տեղափոխելու ժամանակ, գրել է հենց ինքը՝ Քոլմանը։

«Այվիի սրահները» Ազգային հեռարձակող ընկերության ռադիոյով հեռարձակվել է 1950-1952 թվականներին, այնուհետեւ 1954-1955 թվականներին ցուցադրվել է հեռուստատեսությամբ[17]։

Քոլմանը նաև «Սիրելի պատմություն» անթոլոգիայի(1946-49) հաղորդավարն ու ամենահայտնի աստղն էր[18]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին թոքերի վարակի պատճառով Քոլմանը վիրահատվել է, որից հետո, սակայն, շարունակել է տառապել առողջական վատ վիճակի հետևանքով[1]։ Մահացել է 1958 թվականի մայիսի 19-ին, 67 տարեկան հասակում, սուր էմֆիզեմայից Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա) և թաղվել տեղի գերեզմանատանը։ Իր երկրորդ կնոջից՝ Բենիտա Հյումից ուներ մի դուստր՝ Ջուլիետա Բենիտա Քոլմանը (1944)[19]:

Պարգներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը որպես լավագույն դերասան երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Օսկարի երրորդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մեկ անվանակարգ «Բուլդոգ Դրամոնդ»(1929) եւ «Դատապարտյալը»1929) ֆիլմերում կերտած դերերի համար: Կրկին Օսկարի է առաջադրվել «Պատահական բերք>»(1942) ֆիլմի համար նախքան «Կրկնակի կյանք» (1947) ֆիլմում հաղթելը, որտեղ խաղացել է Էնթոնի Ջոնի դերը ՝ կերտելով Օթելլոյի կերպարը, և փորձելով նույնացնել նրան։ Քոլմանն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն դերասան 1947 թվականին «Կրկնակի կյանք» ֆիլմում խաղացած դերի համար: 2002 թվականին Քոլմանի «Օսկար» արձանիկը» Քրիստիսի կողմից աճուրդով վաճառվել է 174 500 ԱՄՆ դոլարով[20]։

Քոլմանը Ջորջ Իսթմեն տան կողմից շնորհված «Ջորջ Իսթմեն» մրցանակի[21] դափնեկիր էր Կինոյի արվեստում ունեցած մեծ ավանդի համար։

Լոս Անջելեսի Հոլիվուդյան փառքի ծառուղում Քոլմանն ունի երկու աստղ․ մեկը ֆիլմերի համար 6801-րդ Հոլիվուդյան բուլվարում, մյուսը՝ հեռուստատեսության համար՝ 1623-րդ «Վայն» փողոցում։

Նրա կենսագրության մասին գրել է իր դուստրը՝ Ջուլիետա Բենիտա Քոլմանը 1975 թվականին․ «Ռոնալդ Քոլման․ Փակ անձնավորություն»[22]։

Ռադիո ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը տասնյակ դրվագներում մարմնավորել է Ջեք Բենիի հարևանին:

Տարեթիվ Ծրագիր Դրվագ / աղբյուր
1945 Սըսփենս Օգոստոսյան շոգ[23]
1945 Սըսփենս Դունվիչի սարսափը[24]
1946 Օսկար Կորած հորիզոն[25]
1946 Էնքոր թատրոն Դեղին Ջեք[26]
1952 Լյուքս ռադիո թատրոն Թշվառները[27]
1953 Սըսփենս Մահվան տեսիլք[28]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Obituaries». Variety. 21 May 1958. էջ 79. Վերցված է 23 January 2021-ին – via Archive.org.
  2. 2,0 2,1 «Colman, Ronald Charles». Oxford Dictionary of National Biography.
  3. 3,0 3,1 "Shelley Winters." Britannica Book of the Year, 2007. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2013. Web. 16 September 2013
  4. 4,0 4,1 «Famous London Scottish». The London Scottish Regimental Trust. Արխիվացված է օրիգինալից 11 February 2016-ին.
  5. «Medal card of Colman, Ronald C, Soldier Number: 2148, Rank: Private, Corps: 14th London Regiment». The National Archives. Վերցված է 20 January 2016-ին.
  6. Morley, Sheridan. (1983.) Tales from the Hollywood Raj: The British, the Movies and Tinseltown. The Viking Press, p. 66.
  7. Quirk, Lawrence J., The Films of Ronald Colman, Secaucus, New Jersey, 1977.
  8. Franklin, Joe, Classics of the Silent Screen, p. 148, 1959 The Citadel Press
  9. Franklin, Joe. Classics of the Silent Screen: A Pictorial Treasury. New York: Bramhall House, 1959. Print
  10. Zito, Stephen F., American Film Institute and the Library of Congress, Cinema Club 9 Program Notes, April, 1973 Post Newsweek Stations, Washington, D.C.
  11. Morley, p. 65.
  12. Ralph Ellison (1952). The Invisible Man. Random House.
  13. «Encyclopædia Britannica».
  14. William K. Everson (1978). American Silent Film. Oxford University Press.
  15. Millay, Edna St. Vincent; National Broadcasting Company (1944). Poem and prayer for an invading army (անգլերեն). New York: National Broadcasting Company. OCLC 1105316.
  16. «Audio recording of "Poem and Prayer for an Invading Army" by Edna St. Vincent Millay, read by Ronald Colman». Internet Archive. 6 June 1944. Վերցված է 5 June 2019-ին.
  17. Becker, Christine (1 October 2005). «Televising Film Stardom in the 1950s». Framework. Վերցված է 21 January 2015-ին – via Questia Online Library.
  18. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 244. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019-09-19-ին. «Favorite Story, transcribed dramatic anthology.»
  19. "Cremation for Ronald Colman" (AP). Kentucky New Era. 19 May 1958. p. 11.
  20. Dave Kehr, "Objection Quashes Sale of Welles's 'Kane' Oscar", The New York Times (22 July 2003)
  21. George Eastman Award
  22. Colman, Juliet Benita (1975). Ronald Colman, a Very Private Person: A Biography. Morrow. ISBN 9780688002749. «julia benita coleman.»
  23. «Escape and Suspense!: Suspense - August Heat». escape-suspense.com. Վերցված է 2 June 2017-ին.
  24. «Escape and Suspense!: Suspense - The Dunwich Horror». escape-suspense.com. Վերցված է 2 June 2017-ին.
  25. «'Horizon' Star». Harrisburg Telegraph. 23 November 1946. էջ 19. Վերցված է 13 September 2015-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  26. «Those Were the Days». Nostalgia Digest. Vol. 41, no. 3. Summer 2015. էջեր 32–39.
  27. Kirby, Walter (21 December 1952). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 44. Վերցված է 8 June 2015-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  28. Kirby, Walter (31 May 1953). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 40. Վերցված է 30 June 2015-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն