Մասնակից:MariamMxitaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աչքի ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի ֆարմակոլոգիան զբաղվում է ակնաբուժական խանգարումների բուժու­մով՝ դեղորայք ընդունելու կամ համակարգային եղանակով: Եզակի է նրանով, որ ակնաբուժության համար նախատեսված դեղամիջոցներից շատերը, հատկապես նրանք, որոնք իջեցնում են ներակնային ճնշումը, նախատեսված են եղջերաթա­ղան­թի և աչքի այլ հյուսվածքների, ներակնային հեղուկի մեջ ներծծվելու համար: Վեր­ջինս  թափանցիկ հեղուկ է, որը սննդարար նյութեր և դեղամիջոցներ է փոխանցում աչ­քին, ոչ թե անոթային հյուսվածքներին: Օգտագործելուց հետո աչքի դեղամիջոց­ները դուրս են գալիս աչքից, մտնում արյան շրջանառություն և տեղափոխվում լյարդ, որտեղ տեղի է ունենում նյութափոխանակություն: Դեղամիջոցի մետաբոլիտ­ները այնուհետև արտազատվում են օրգանիզմից՝ մեզի կամ կղանքի միջոցով: Սա­կայն դեղորայքի նշանակումից առաջ կարևոր է հաշվի առնել դրա կլանումը աչքի տարբեր կառուցվածքների կողմից, դեղերի նյութափոխանակությունը և հնարավոր վտանգները օրգանիզմ ներթափանցելուց հետո, քանի որ կարող են առաջացնել թու­­նավորումներ։

Գլաուկոմայի ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաուկոման աչքի հիվանդություն է, որի ընթացքում տեսողական նյարդը, որը կապում է աչքը ուղեղին, վնասվում է։ Սովորաբար առաջանում է աչքի առջևի մասում հեղուկ կուտակվելու պատճառով, որը մեծացնում է ներակնային ճնշումը։  Գլաուկոման կարող է հանգեցնել տեսողության մշտական կորստի վաղաժամ չախ­տո­­րոշվելու և չբուժվելու դեպքում։ Կարող է ախտահարել բոլոր տարիքի մարդկանց, սակայն առավել հաճախ հանդիպում է 70-80 տարեկան անձանց մոտ։

Ներակնային հեղուկն արտադրվում է թարթչային ելունների կողմից հետին խցիկում։ Արտադրված հեղուկը հոսում է բբի միջով դեպի առաջնային խցիկ: Այս­տե­ղից տրաբեկուլյար ապարատը դրենավորում է հեղուկը սկլերալ երակային ծոցով դեպի սկլերալ ելուն, ապա ընդհանուր շրջանառություն: Կան գլաուկոմայի մի քանի տեսակներ։ Ամենատարածված տեսակը բացանկյուն գլաուկոման է, որի ընթացքում ներակնային հեղուկի արտահոսքը կրճատվում է տրաբեկուլյար ապարատի դեգենե­րա­­ցիայի  և խցանման պատճառով, որի գործառույթը հեղուկի ներծծումն էր: Ներ­ակ­նա­յին հեղուկի արտահոսքի նվազումը բերում է քրոնիկական, անցավ ներակ­նա­յին ճնշման առաջացման։ Փականկյուն գլաուկոմայի ժամանակ ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միջև գտնվող դրենաժային տարածությունը դառնում է չա­փա­զանց նեղ։ Հետին խցիկի հեղուկը չի կարողանում անցնել դեպի առաջնային խցիկ։ Ներակնային հեղուկի կուտակումն առաջացնում է սուր ներակնային ճնշման բարձ­րա­ցում, որն ուղեկցվում է ցավով։ Ավելի քիչ տարածված տեսակներից է երկրոր­դա­յին գլաուկոման, որն առաջանում է, երբ մեկ այլ պայման, օրինակ՝ կատարակտը կամ շաքարախտը, դառնում են ներակնային ճնշման բարձրացման պատճառ։ Նոր­մալ լարվածության գլաուկոման առաջանում է, երբ տեսողական նյարդը վնասված է, սակայն ներակնային ճնշումը շարունակում է մնալ նորմայի սահման­նե­րում։ Պիգ­մեն­տային գլաուկոմայի ընթացքում պիգմենտի փոքր կտորները ծիածանաթաղան­թից մտնում են ներակնային հեղուկ և խցանում են դրենաժային տարածությունը։ Բոլոր տեսակի գլաուկոմաների վերջին փուլը բացարձակ գլաուկոման է, որի ժա­մա­նակ աչքը զրկված է լինում տեսողությունից, բացակայում է բբերի լուսային ռեֆ­լեք­սը։ Հիվանդը գանգատվում է աչքի խիստ ցավից։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաուկոմայի առաջացման պատճառները մի քանիսն են։ Գլաուկոմայի առա­ջաց­ման վտանգը մեծանում է տարիքի հետ զուգընթաց։ Մյուս պատճառը էթնիկ պատ­­կանելիությունն է, քանի որ աֆրիկյան, կարիբյան ու ասիական ծագում ունեցող մար­դիկ ավելի բարձր ռիսկի գոտում են։ Հիմնական պատճառը գենետիկական փո­խան­­ցումն է և տարբեր գեների մուտացիաները։ Երկրորդային գլաուկոմայի դեպ­քում մեկ այլ հիվանդություն, վնասվածք, դեղամիջոց կամ միջամտություն առաջաց­նում են աչքի ճնշման բարձրացում, ինչը հանգեցնում է տեսողակայն նյարդի վնաս­ման և տեսողության կորստի։ Առաջանում է դիաբետիկ ռետինոպաթիայի, ցանցա­թա­­ղան­թի կենտրոնական երակի խցանման, աչքի վնասվածքների, անոթաթաղաթի մի­ջին շերտի բորբոքման, կատարակտի պատճառով, քանի որ դրանք խիստ սահ­մա­­նա­փակում են ներակնային հեղուկի արտահոսքը։ Վիտամին D-ի անբավարար­ությունը դեռ մնում է հիվանդության պատճառների վարկածներից մեկը, հետևա­բար վիտամին D-ի ընդունումը արդյունավետ չէ գլաուկոմայի բուժման հա­մար։ Կաֆեինը կարող է մեծացնել ներակնային ճնշումը, սակայն ոչ մի ազդե­ցու­թյուն չի ունենում առողջ մարդկանց վրա։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացանկյուն գլաուկոման անցավ է, ուստի կարևոր է անցկացնել աչքի կանո­նա­­վոր ստուգումներ հիվանդությունը հայտնաբերելու համար։ Հնարավոր ախտա­նիշ­ներ կարող են լինել տեսողության աստիճանաբար կորուստը և տեսողական նյար­դի փոփոխությունները, որոնք կարող են հայտնաբերվել ակնագնդի հե­տա­զոտ­ման ժամանակ։ Փականկյուն գլաուկոմայի դեպքում ունենում են աչքի միջային շր­ջա­նի ցավ, աչքերի արտահայտված կարմրածություն, անտանելի գլխացավեր, սրտ­խառ­նոց, փսխում, տեսողության կտրուկ վատացում, շատ բարձր ներակնային ճն­շում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաուկոմայի սկրինինգն իրականացվում է ակնաբույժի կողմից ատանդարտ ակնային հետազոտությամբ։ Սկզբում ստուգում են ընդհանուր տեսողությունը, ապա կա­թիլ­ների միջոցով լայնացնում են բբերը և անցկացնում են զննում։ Հետազոտու­թյու­նը ներառում է տոնոմետրիան կամ ներակնային ճնշման չափումը, գոնիոկո­պիան կամ առաջնային խցիկի հետազոտությունը և տեսողակայն նյարդի հետազո­տում՝ հնարավոր փոփոխությունները հայտնաբերելու համար։ Հետազոտության ժա­մանակ ուշադրություն են դարձնում նաև հետազոտվողի սեռին, ռասսային, դեղո­րայ­­քի օգտագործման պատմությանը, գենետիկային։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանում դեղորայքի, լազերային կամ վիրահատական մեթոդներով բուժումը հնարավորություն է տալիս դադարեցնել կամ դանդաղեցնել հիվանդության հարաճումը։ Բուժման նպատակներն են խուսափել նյարդերի վնասումից, ինչպես նաև պահպանել տեսողությունը և հիվանդի կյանքի ընդհանուր որակը՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով։ Տարբեր դեղաբանական և վիրաբուժական միջոց­նե­րով ներակնային ճնշումը իջեցնելը հանդիսանում է բուժման հիմքը։

Դեղորայքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներակնային ճնշումը կարելի է իջեցնել դեղորայքով, սովորաբար աչքի կա­թիլ­­ներով։ Դեղերը կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, որոնց առաջաց­ման դեպքում հիվանդը պետք է պատրաստ լինի հանդուրժելու դրանք կամ բժշկի հետ բուժումը վերանայելու։ Կաթիլների կիրառման դեպքում կարող է առաջանալ թար­­թիչների աճ և կոպերի հիպերպիգմենտացիա։ Կարող է նշանակվել նաև խմելու հա­մար նախատեսված դեղորայք, որոնցից են բետա-ադրենոպաշարիչները կամ կար­բոանհիդրազիինհիբիտորները, որոնք բարելավում են ակնային հեղուկի հեռա­ցու­մը կամ դանդաղեցնում են ներակնային հեղուկի առաջացումը։ Կան մի շարք դե­ղե­րի խմբեր, որոնք կիրառվում են գլաուկոմայի բուժման համար։ Դրանք են.

  • Պրոստոգլանդինների ագոնիստներ, ինչպիսիք են` latanoprost, bimato­prost, travoprost դեղերը։ Սրանք բարձրացնում են ներակնային հեղուկի արտա­հոս­քը, իսկ Bimatoprost-ը նաև մեծացնում է տրաբեկուլյար արտահոսքը։ Tafluprost-ը պրոս­տագլանդինի անալոգ է առանց կոնսերվանտների: Կախված անհատից և դե­ղո­­րայքի ապրանքանիշից կարող է լինել ավելի արդյունավետ և ավելի քիչ կողմնակի ազդեցություններ առաջացնել։ Պրոստագլանդինի անալոգներն ընդունում են աչքի կաթիլների տեսքով (բացառությամբ Durysta™-ի, որը իմպլանտ է): Դեղաչափի ըն­դուն­ման օպտիմալ ռեժիմը օրական մեկ կաթիլ 50միկրոգ/մլ-ից, որը նվազեցնում է ներակնային ճնշումը 30 տոկոսով։ Հիմնական կողմնակի ազդեցությունը ծիածանա­թա­­ղանթի պիգմենտացիայի ավելացումն է, որը պայմանավորված է ծիածանա­թա­ղան­թի ստրոմայի մելանոցիտներում մելանինի սինթեզի ավելացմամբ։ Առավել հա­ճախ հանդիպում է կանաչ կամ շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց մոտ։ Մյուս կողմնակի ազդցեություններից են թարթիչների աճը, կոպերի մաշկի մգա­ցու­մը, աչքերի  կարմրությունը, քորը, կոպերի անկառավարելի թարթումը։
  • Բետտա-ադրենապաշարիչներ, ինչպիսիք են timolol-ը, levobunolol-ը և betaxolol-ը։ Նվազեցնում են ներակնային հեղուկի քանակը՝ հանդես գալով որպես ադրենոընկալիչների ինհիբիտորներ։ Պաշարելով թարթչային մարմնի էպիթելի ադ­րե­­նոընկալիչները՝ բետա-ադրենապաշարիչները կարող են կանխել բջջի այն ազդանշանը, որը ստիպում է արտադրել ավելի շատ ներակնային հեղուկ։ Արդյուն­քում նվազում է ներակնային ճնշումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցների սիստեմատիկ օգտագործումը իջեցնում է ներակնային ճնշումը 25 տոկոսով։ Timolol-ը ամենաշատ նշանակվող բետա-ադրենապաշարիչն է, քանի որ արդյունավետ է, մատչելի և չի պարունակում կոնսերվատներ։ Այլընտրանքային տար­­բերակ է Լevobunolol-ը, որը կարելի է կիրառել օրական մեկ անգամ, քանի որ կողմնակի ազդեցությունների մեծ հավանականություն ունի։ Սրտային կամ շնչա­ռա­կան հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել Betaxolol, չնա­յած նրան, որ ավելի քիչ արդյունավետ է։ Կողմնակի ազդեցություններից են ցածր ար­յան ճնշումը, անոթազարկի հաճախության նվազումը, հոգնածությունը, ընդհա­նուր թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, դիաբետիկների դեպքում արյան գլյու­կո­զի փոփոխությունները, աչքի ալերգիան կամ գրգռվածությունը, կարող են առա­ջաց­նել շնչահեղձություն այն մարդկանց մոտ, որոնք ունեն ասթմա կամ շնչառական այլ խանգարումներ։ Բացի դրանից կարող է հանգեցնել սրտի գործունեության խան­գար­­ման, ֆիզիկական ակտիվության ընթացքում սրտի աշխատանքը դանդա­ղում է, որը պայմանավորված է սրտի կողմից օրգանիզմ մղվող արյան քիչ քանակությամբ։ Ավելի քիչ հանդիպող կողմնակի ազդեցություններ են լիբիդոյի նվազեցումը և դեպ­րե­­սիան։
  • Ալֆա-2 ադրենոմիմետիկներ, ինչպիսիք են brimonidine-ը և apracloni­dine-ը։ Այս խմբի դեղերը նվազեցնում են ներակնային հեղուկի արտադրությունն ու ավելացնում են արտահոսքը։ Apraclonidine-ը կանխում է նորադրենալինի արտա­զա­տու­­մը աչքի նյարդային տերմինալներոմ։ Արդյունքում նվազում է ներակնային հեղու­կի արտադրությունը, մեծանում է դրենաժը, և նվազում է ներակնային ճնշումը։ Օգ­տա­­գործվում է ակնաբուժական լազերային թերապիայից հետո սուր ներակնային ճնշ­ման բարձրացումը կանխելու կամ բթացնելու համար։  Խորհուրդ չի տրվում եր­կա­­րատև օգտագործումը, քանի որ ունի մի շարք կողմնակի ազդեցություն­ներ։ Bri­mo­nidine-ը նվազեցնում է ներակնային հեղուկի սեկրեցիան: Օգտագործվում է գլաու­կո­մայի ինչպես սկզբնական շրջանում այնպես էլ երկարաժամկետ բուժման համար։  Կողմնակի ազդեցություններն այս դեղորայքի դեպքում ավելի քիչ են արտահայտ­վում, քանի որ ունի ալֆա-2 ընտրողականություն։ Ունի նեյրոպաշտպանիչ, հիպո­տեն­­զիվ ազդեցություններ։ Այն ազդեցություն չի ունենում սիրտ-թոքային համա­կար­գի վրա։ Հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել այն անձանց, որոնք ունեն բետա-ադրենապաշարիչների հակացուցումներ։ Այս դասին պատկանող դեղերի հիմ­­­նական կողմնակի ազդեցություններից են այրվածքի, խայթոցի զգացումը, մշու­շոտ տեսողությունը, կոնյուկտիվային անոթների սպիտակեցումը, բերանի չորու­թյու­նը, գլխացավը, հոգնածությունը, քնկոտությունը։ Որոշ դեպքերում կարող են առա­ջա­նալ նաև արյան ճնշման և անոթազարկի նվազում։ Հակացուցված են մոնոամին օք­սի­դազի ինհիբիտորների ընդունող հիվանդներին, ծայրահեղ ծանր սրտանոթային հի­վան­դություններ ունեցող անձանց, փոքր երեխաներին։
  • Ալֆա-ագոնիստներ, ինչպիսին է epinephrine-ը։ Նվազեցնում են ներակնա­յին հեղուկի արտադրությունը թարթչային մարմնի անոթների վազոկոնստրիկցիայի հաշվին։ Կիրառվում են բացանկյուն գլաուկոմայի բուժման համար, քանի որ էպինե­ֆրինն ունի միդրիատիկ (բբի լայնացում) ազդեցություն, փակում է տրաբեկուլյար ապա­­րատը, որը պատասխանատու է ներծծման համար, հետևաբար հակացուցված է փականկյուն գլաուկոմայով հիվանդներին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, որոնք ունեն ասթմա, շաքարային դիապետ, սիրտ-անոթային խնդիրներ, բարձր արյան ճնշում, վահանաձև գեղձի խանգարում, կատարակտի վիրա­հա­տու­թյուն։ Մնացած կողմնակի ազդեցությունները, որոնցից են մշուշոտ տեսողությունը, արցունքոտ աչքերը, աչքերի ցավը, գլխացավը կամ ցավը հոնքերի շրջանում, լուրջ չեն և կարող են վերանալ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց անմիջապես հետո։
  • M-խոլինոմիմետիկներ, ինչպիսիք են pilokarpin-ը,echothiophate iodide-ը։ Pi­lo­­kar­pin-ը օգատգործվում է քրոնիկ բացանկյուն գլաուկոմայի և սուր փականկյուն գլաու­կոմայի բուժման համար։ Այն ազդում է ծիածանաթաղանթի սֆինկտերի մուս­կա­րինային ընկալիչների վրա՝ առաջացնելով մկանների կծկում, բբի նեղացում։ Առա­ջացնում է նաև թարթչային մարմնի կծկում, որի միջոցով մեծանում է լարվա­ծու­թյու­նը սկլերալ ելունի վրաև բացվում է տրաբեկուլյար ցանցը։ Սրա միջոցով հեշ­տա­նում է ներակնային հեղուկի արտահոսքը աչքից և նվազում է ներակնային ճնշումը։ Կողմնակի ազդեցություններից են թքարտադրությունը, քրտնարտադրությունը, բրոն­­խիալ ասթման, բրոնխակծկանքը, փորլուծությունը, միոզը, գլխացավը։ Echo­thio­phate iodide-ը, որն ացետիլխոլինէսթերազի արգելակիչ է, օգագործվում է քրոնի­կա­­կան գլաուկոմայի ժամանակ։  Այն փոքրացնում է բիբը, ազդում է աչքի մկանների վրա, որի միջոցով նվազում է ներակնային հեղուկի քանակը և նվազում է ներակ­նա­յին ճնշումը։ Կողմնակի ազդեցություններից է աչքի ժամանակավոր գրգռումը, խայ­թո­ցը, տեսողության մշուշումը, կոպերի մկանների կծկումը, թույլ լուսավորության դեպ­­քում վատ տեսողությունը, գլխացավը, ցավը հոնքերի շրջանում։
  • Կարբոանհիդրազի արգելակիչները, ինչպիսիք են  dorzolamide-ը, brinzola­mi­de-ը, acetazolamide-ը։ Նվազեցնում են ներակնային հեղուկի արտադրությունը՝ ընկ­ճելով կարբոանհիդրազը թարթչային մարմնում։ Ներակնային հեղուկի արտա­զա­տումը կախված է բիկարբոնատի արտադրությունից, որը գտնվում է թարթչավոր մարմնի ոչ պիգմենտային էպիթելում։ Կարբոանհիդրազի արգելակիչները տեղային հյուսվածքներում նվազեցնում են բիկարբոնատ իոնների ձևավորումը՝  նվազեցնելով հեղուկի տեղափոխումը։ Acetazolamide-ը առաջին սերնդի կարբոանհիդրազի արգե­լա­կիչներից է և հաճախ օգատոգծվում է երկարաժամկետ գլաուկոմայի բուժման հա­մար։ Այն ունի նվազագույն կողմնակի ազդեցություններ։ Dorzolamide-ը և brinzo­la­mide-ը ունեն ավելի ուժեղ ազդեցություն։ Քանի որ միանգամից ճեղքում են եղջե­րա­թա­ղանթը և հասնում թարթչային մարմին, հաճախ օգատգործվում են այլ դեղա­մի­ջոց­­ների հետ միասին։ Այս խմբի դեղամիջոցների ունեն մի շարք լուրջ կողմնակի ազ­դե­ցություններ, որոնցից են թուլությունը, հոգնածությունը, դեպրեսիան, մետա­ղա­կան համի զգացումը, սրտխառնոցը, լիբիդոյի նվազումը։

Վիրահատական միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազերային վիրահատության միջոցով բարձրացնում են ներակնային հեղու­կի արտահոսքը բացանկյուն գլաուկոմայի դեպքում և դադարեցնում են հեղուկի խցա­­նումը փականկյուն գլաուկոմայի դեպքում։ Միկրովիրահատության ընթացքում տրա­­բեկուլեկտոմիա կոչվող պրոցեդուրայով նոր ալիք են ստեղծում հեղուկը ար­տա­հո­­սելու և աչքի ճնշումը թուլացնելու համար։ Կարող է հանգեցնել արյունահոսու­թյան, վարակի կամ տեսողության կորստի։ Գլաուկոմայի բուժման վիրահատական մե­թոդները հիմնականում կիրառում են այն դեպքում, երբ բուժման այլ մեթոդներն անար­­դյունավետ են։

Ամբլիոպիայի ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողության խանգարման տեսակ է, որի ընթացքում աչքն ու ուղեղը չեն համագործակցում միմյանց հետ։ Սովորաբար վնասվում է մեկ աչքը, սակայն կան նաև երկկողմանի ամբլիոպիայի դեպքեր։ Հիվանդության ընթացքում ուղեղը չի ընկալում տեղեկությունը մեկ աչքից, որի պատճառով ժամանակի ընթացքում ուղեղը փոխազդում է ավելի ուժեղ տեսողություն ունեցող աչքի հետ, որի ընթացքում ավելի ու ավելի է վատանում մյուս աչքի տեսողությունը։ Սկսվում է մանկությունից, այդ պատ­ճառով երեխաների տեսողության կորստի ամենատարածված պատճառներից մեկն է։ Վաղաժամ բուժումը կանխում է տեսողության երկարատև խանգարումը։ Կան ամբլիոպիայի երեք հիմնական տեսակներ՝ ռեֆրակտիվ, ստրաբիզմային կամ շլությամբ պայմանավորված և կորուստային կամ օկլյուզիոն։ Ռեֆրակտիվ ամբ­իլո­պիան պայմանավորված է չուղղված անիզոմետրիայով կամ երկու աչքերի միջև ռեֆ­րակ­­ցիոն զգալի տարբերությամբ՝ կարճատեսությամբ, հեռատեսությամբ, աստիգ­մա­­­տիզ­մով կամ երկու աչքերում գումարային ռեֆրակցիայի նշանակալի տարբե­րու­թյամբ։ Գոյություն ունեն ռեֆրակցիոն ամբլիոպիայի երկու հիմնական տեսակ։ Անի­զո­­մետրիկ ամբլիոպիան միակողմանի է, քանի որ առաջանում է յուրաքանչյուր աչքի հստակ ռեֆրակցիոն սխալի պատճառով։ Աչքը, որն ուղեղին ուղարկում է ավելի հստակ պատկեր, դառնում է դոմինանտ, իսկ մյուս աչքով պատկերը մշուշոտ է։ Իզոա­մետրոպիկ ամբիլոպիան առաջանում է, երբ երկու աչքերն էլ ամբլիոպիկ են։ Ստրաբիզմային ամբլիոպիան առաջանում է շեղվող աչքի ճնշումից։ Շլություն առա­ջա­նում է դոմինանտ աչքում և արդյունքում ուղեղում լինում է երկու աչքերից եկած ին­ֆոր­մացիայի տարբերություն։ Ուղեղը նեյրոպլաստիկ լինելու պատճառով հարմար­վում է՝ ճնշելով աչքերից մեկից ստացած պատկերը։ Այս ամենը խոչընդոտում է ուղե­ղի նորմալ զարգացումը, որն էլ առաջացնում է ամբլիոպիա։ Կորուստային ամբլիո­պիան առաջանում է վաղ տարիքում տեսողության կորստի  կամ տեսողությունը խցա­­նող հիվանդությունների պատճառով, ինչպիսին է բնածին կատարակտը, պտո­զը։ Առաջանում է, երբ աչքի օպտիկական միջավայրը դառնում է անթափանցելի։ Պղ­տո­րումները արգելակում են լուսային ճառագայթի նորմալ թափանցումը՝ խան­գա­րելով տեսողական ֆունկցիայի զարգացումը։ Պտոզի ընթացքում վերին կոպի մե­խա­­նիկորեն անկումը փակում է երեխայի տեսողության մի մասը, ինչն էլ բերում է արագ ամբլիոպիայի։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ամենը, ինչը խաթարում է երեխայի տեսողությունը կարող է հանգեցնել ամ­­բլիոպիայի։ Դրանցից են՝ մկանային անհավասարակշռությունը, տեսողական մյուս խանգարումները, որոնցից են կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգ­մա­­տիզմը, կատարակտը։ Այս ամենը կարող է առաջանալ վաղաժամ ծնունդի, զար­գաց­ման խանգարումների պատճառով, ինչպես նաև կարող է փոխանցվել գենե­տի­կո­րեն։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ տեսակի դեպքում ախտանշաններ չեն արտահայտվում հիվանդի մոտ, քա­նի որ ուժեղ աչքի տեսողությունը բավարար է լինում տեսնելու համար։ Հետա­գա­յում ունենում են պատկերի թույլ ընկալողունակություն, դետալները տեսնելու ցածր կա­րողություն, տարածական աղավաղումներ, ուրվագծի խեղաթյուրված ընկալում։ Հիմ­­նականում ունենում են թույլ բինօկուլյար տեսողություն, քանի որ այն պահան­ջում է երկու աչքերի և ուղեղի համագործակցված աշխատանք։ Ամբիլոպիայով հի­վանդ երեխաները շատ են բախվում կոնկրետ մի կողմի իրերին, հիմնականում օգ­տա­­գործում են մարմնի մի կողմը, ունենում են կախված կոպեր, մի կողմ թեքված գլուխ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ախտորոշումը մեծացնում է լիարժեք վերականգման հնարավորու­թյու­նը։ Հիմնականում ախտորոշում են տեսողության մյուս խանգարումները բացառելու եղա­նակով։ Մանկահասակների մոտ դժվար է ախտորոշվում, բայց հնարավոր է գնա­­հատել՝ հետևելով պացիենտի առարկաներին հետևելու ունակությանը մեկ բաց աչքով։ Բինօկուլյար սքանավորումը կարող է բացահայտել հիվանդությունը, եթե հի­վան­դի մոտ առկա է շլություն, միկրոշլություն կամ ֆիքսացիոն ունակության խան­գա­րում։ Ամբլիոպիայի սկրինինգը խորհուրդ է տրվում իրականացնել 3-5 տարեկան ան­­ձանց շրջանում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է հիվանդության վաղաժամ բուժումը, քանի որ կարող է հան­գեց­նել տեսողության լուրջ խնդիրների, որոնք շտկելի չեն։ Բուժումը ավելի քիչ ար­դյու­­նավետ է մեծահասակների մոտ, քան երեխաների։ Ռեֆրակտիվ ամբլիոպիայի դեպ­քում ավելի շատ կենտրոնանում են այն խնդրի բուժման վրա, որը պատճառ է դարձ­ել այս հիվանդության։ Բուժումը ներառում է օպտիկական ակնոցների կրումը կար­­ճատեսության կամ հեռատեսության դեպքում կամ վիրահատական միջամտու­թյու­նը կատարակտով հիվանդների դեպքում։ Հաջորդ բուժումը առողջ աչքի տեսո­ղու­թյան ժամանակավոր թուլացումն է, որն իրականացնում են առողջ աչքի վրա դր­վող հատուկ վիրակապերի կամ դեղամիջոցների միջոցով։ Այս ամենն իրականաց­նե­լու համար վիրակապի նման հարմարանքով փակում են առողջ աչքը և ուղեղը ստիպ­ված է լինում օգտագործել հիվանդ աչքը։

Դեղորայքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային տարբերակ է դե­ղա­միջոցների օգտագործումը։ Ատրոպինի օրական մեկ կաթիլը դոմինանտ աչքին  թույլ է տալիս ժամանակավորապես պղտորել տեսողությունը։ Կաթիլները թուլաց­նում են աչքի թարթչավոր մկանը, քանի որ արգելակում են խոլինընկալիչները, ինչը բուժ­ման ընթացքում մթագնում է առողջ աչքի տեսողությունը։ Կաթիլները նաև հան­գըստացնում են աչքի այն մկանները, որոնք պատասխանատու են բբի մեծացման հա­մար։ Արդյունքում նկատելի է դառնում բբի լայնացումներ օգտագործումից հետո։ Այս ամենը ստիպում է ուղեղին օգտագործել ավելի թույլ տեսողություն ունեցող աչքը։ Ար­դյուն­քում ամբլիոպիկ աչքը ուժեղանում է և որոշ ժամանակ անց հավասարվում է դո­մի­նանտ աչքին։ Դեղորայքի օգտագործման ավարտից հետո մինչև 2 շաբաթ հի­վան­դը կարող է ունենալ մշուշոտ տեսողություն, լույսի նկատմամբ զգայունություն, որը պայմանավորված է բբի լայնացմամբ, աչքի կծկումներով։ Հազվադեպ հանդի­պող հետևանքներից մեկը առողջ աչքի ամբլիոպիկ դառնալն է, սակայն դեղորայքի ճշգրիտ օգտագործման դեպքում հավանականությունը փոքր է։ Այլ կողմնակի ազդե­ցու­­թյուններից են թեթև խայթոցը, աչքի կարմրությունը, ալերգիկ ռեակցիաները, ներ­ակ­նային ճնշման բարձրացումը այն դեպքում, եթե աչքը նախկինում ունեցել է ճնշման խնդիր։ Երբ դեղամիջոցի քանակության մի մասը աչքից ներծծվում է օր­գա­նիզմ կարող է լինել բերանի և մաշկի չորություն, այտերի կարմրություն, խնդիրներ քնի հետ, բարձր ջերմություն, փորկապություն, փսխում, սրտի զարկերի արագա­ցում։ Նման հետևանքներից խուսափելու համար առաջարկվում է կաթիլները օգտա­գոր­ծելուց հետո մեկ րոպե սեղմած պահել կոպերի ներքին կողմի արցունքաբեր խո­ղո­վակները։ Հակացուցված է օգտագործել սրտի խնդիրներ ունեցողներին կամ բարձր ջերմության ժամանակ։ Մի քանի շաբաթ անց նկատելի են փոփոխություն­ներ, բայց վերականգնման համար պահանջվում են ամիսներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Human eye anatomy, Edward S. Perkins
  • Eye Anatomy: Parts of the Eye and How We See,  Kierstan Boyd, David Turbert
  • Eye Anatomy, Exeter eye
  • Chapter 64: Ocular Pharmacology, Jeffrey D. Henderer; Christopher J. Rapuano
  • Overview-Glaucoma, NHS
  • Glaucoma, Mayo Clinic Staff
  • At a glance: Glaucoma, Natioanal eye institute
  • Glaucoma, Cleveland clinic
  • Glaucoma Medications and their Side Effects, SUNITA RADHAKRISHNAN, ANDREW G. IWACH
  • Glaucoma drugs, Drugoffice
  • Which Medicines Treat Glaucoma?, Whitney Seltman
  • Glaucoma, Whitney Seltman
  • Know all the types of amblyopia that exist and their most common causes, Elena Jurado González
  • Types of Amblyopia, Rebecca Sands Braverman
  • Lazy eye (amblyopia), Mayo Clinic Staff
  • Lazy Eye (Amblyopia), Edward Kuwera
  • All About Amblyopia, Stockdale optometry
  • Pharmacological therapy for amblyopia,  Taiwan J Ophthalmol
  • Amblyopia (Lazy Eye),  Cleveland clinic
  • At a glance: Amblyopia, National eye institute
  • Carbidopa-Levodopa - Uses, Side Effects, and More, WebMdRx
  • Atropine treatment for Amblyopia, Eye hospital NHS
  • Amblyopia: Atropine,  John D. Ferris
  • Treating amblyopia (‘lazy eye’) with atropine drops, The Ophthalmology Department in collaboration with the Child and Family Information Group.