Վիտամին D-ի անբավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտամին D-ի անբավարարություն
Տեսակֆիզիկալ նշան և հիվանդություն
Պատճառrs2282679?
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9268 և 268.9
ՀՄԴ-10E55
 Vitamin D deficiency Վիքիպահեստում

Վիտամին D-ի անբավարարություն կամ D հիպովիտամինոզ, հաճախ առաջանում է արևի ճառագայթների (մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն B ճառագայթների) անբավարար ազդեցության հետևանքով[1]։ D վիտամինի հիպովիտամիոզ կարող է առաջանալ նաև սննդի մեջ վիտամին D-ի քիչ քանակի, ներծծման խանգարումների, ինչպես նաև նրա ակտիվ մետաբոլիտների փոխակերպման խանգարման դեպքում։ Վերջինս կարող է դիտվել լյարդի, երիկամների և ժառանգական խանգարումների դեպքում[2]։ Վիտամին D-ի անբավարարությունը ախտահարում է ոսկրերի միներալիզացիան (հանքայնացումը)՝ հանգեցնելով ոսկրերի փափկեցման (օրինակ՝ ռախիտի երեխաների դեպքում)։ Այն կարող է նաև հանգեցնել մեծահասակների դեպքում օստեոպորոզի և օստեոմալյացիայի խորացման և բարձրացնել կոտրվածքների ռիսկը[1][2]։ Մկանային թուլությունը նույնպես բնորոշ է վիտամին D-ի անբավարարությանը, որը մեծացնում է ընկնելու և կոտրվածքների առաջացման ռիսկը[1]։

Արևի ուլտրամնուշակագույն B ճառագայթները վիտամին D-ի հզոր աղբյուր են։ Սաղմոնի, ծովատառեխի և թյունիկի ճարպերը հարուստ են վիտամին D-ով։ Կաթը, հացը, հյութերը և այլ առօրյա մթերքներ որոշ չափով հարստացվում են վիտամին D-ով։ Այժմ շատ վիտամինային կոմպլեքսներ պարունակում են տարբեր չափաբաժիններով վիտամին[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը սովորաբար ախտորոշվում է արյան մեջ 25 հիդրօքսիվիտամին D-ի քանակության որոշմամբ[3]։

  • Նորմալ՝ 30-100 նգ/մլ
  • Անբավարարություն՝ 20-29 նգ/մլ
  • արտահայտված անբավարարություն՝ 20 նգ/մլ

Վիտամին D-ի մակարդակը նորմայի նշված սահմաններում պահելը օգնում է կանխել ինչպես թերվիտամինոզի հետևանքով առաջացած կլինիկական դրսևորումները, այնպես էլ գերդոզավորման հետևանքով առաջացած թունավորման երևույթները[3]։

վիտամին D-ի մակարդակի և որոշ ոսկրային հիվանդությունների միջև կապը[4]։
Նորմալ ոսկոր և օստեոպորոզով ախտահարված ոսկոր

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը կարող է ընթանալ անախտանիշ, սակայն կարող է առաջացնել նաև մի շարք խնդիրներ, ներառյալ՝

  • Օստեոմալյացիա՝ ոսկրերի փափկացում, որը դիտվում է գերազանցապես մեծահասակների մոտ և բնութագրվում է պրոքսիմալ (մոտակա) մկանային թուլությամբ և ոսկրերի փխրունությամբ։
  • Օստեոպորոզ՝ ոսկրերի խտության նվազում և բարձր փխրունության
  • Կոտրվածքի բարձր ռիսկ[5][6]
  • Ռախիտ՝ մանկական հիվանդություն, որը բնութագրվում է աճի դանդաղումով և երկար ոսկրերի ձևախախտումով[7]։ Վիտամին D-ի անբավարարության առաջին նշանը կարող է համարվել գանգի ոսկրերի փափկեցումը կամ բարակումը[8]։
  • Մկանային ցավեր կամ թուլություն[1]
  • Մկանային ցնցումներ, որոնք պայմանավորված են իոնիզացված կալցիումի ցածր մակարդակով, ինչն էլ իր հերթին Վիտամին D-ի ցածր պարունակության հետևանք է[9]։
  • Գլխապտույտ
  • Պերիօդոնտիտ, ոսկրի տեղային բորբոքում, որի հետևանքով կարող է դիտվել ատամի կորուստ[10]
  • Պրեէկլամպսիա՝ գույություն ունի փոխկապակցվածություն վիտամին D-ի անբավարարության և հղիության ընթացքում պրեէկլամպսիայի զարգացման միջև։ Այս երկու վիճակների միջև ճշգրիտ կապը դեռևս պարզաբանված չէ[11]։ Կնոջ օրգանիզմում վիտամին D-ի անբավարարությունն ազդում է երեխայի վրա ինչպես նախքան ծնվելը՝ հանգեցնելով ակնհայտ ոսկրային հիվանդությունների, այնպես էլ ծնվելուց հետո[7][12]։
  • Դեպրեսիա. վիտամին D-ի անբավարարությունը համարվում է դեպրեսիայի ռիսկի գործոն։ Որոշ հետազոտություներ հայտնաբերել են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը կորելյացվում է դեպրեսիվ վիճակների հետ և դիտվում են դեպրեսիա ունեցող անձանց մոտ[13]։
Ռախիտով հիվանդ երեխա

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը հաճախ պայմանավորված է լինում արևի ճառագայթների անբավարար ազդեցությամբ։ Մարդիկ, ովքեր ունեն մուգ մաշկ կամ մելանինի բարձր պարունակություն կարող են ունենալ վիտամին D-ի սինթեզի ցածր մակարդակ[1]։ Մելանինը կլանում է արևի ուլտրամանուշակագույն B ճառագայթները և նվազեցնում է վիտամին D-ի առաջացումը[1]։ Արևապաշտպան միջոցները նույնպես նվազեցնում են վիտամին D-ի սինթեզի մակարդակը[1]։ Որոշ դեղամիջոցներ կարող են արագացնել վիտամին D-ի նյութափոխանակությունը՝ հանգեցնելով անբավարարության[1]։ Լյարդի և երիկամների որոշ հիվանդությունների դեպքում խանգարվում է վիտամին D-ի ակտիվացումը՝ բերելով հիպովիտամինոզի[1]։ Լյարդն անհրաժեշտ է վիտամին D-ն 25 հիդրօքսիվիտամին D-ի փոխակերպելու համար, որը ոչ ակտիվ մետաբոլիտ է, սակայն հանդիսանում է ակտիվ վիտամին D-ի նախանյութ[14]։

Լյարդի հիվանդությունների դեպքում 25 հիդրօքսիվիտամին D-ի խանգարվում է՝ բերելով վիտամին D-ի անբավարարության[14]։ Երիկամները պատասխանատու են 25 հիդրօքսիվիտամին D-ն 1,25 հիդրօքսիվիտամին D-ի փոխակերպման համար[14], որը համարվում է վիտամին D-ի ակտիվ ձևը։ Երիկամների հիվանդությունների դեպքում տուժում է 1,25 հիդրօքսիվիտամին D-ի՝ ակտիվ վիտամին D-ի առաջացումը[14]։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ դիտվող մալաբսորբցիայի (թերներծծման) դեպքում կարող է խանգարվել վիտամին D-ի ներծծման պրոցեսը՝ հանգեցնելով անբավարարության[14]։ Վիտամին D-ի հիպովիտամինոզը հանգեցնում է աղիներից կալցիումի ներծծման խանգարման, որի հետևանքով ակտիվանում են օստեոկլաստները, որոնք սկսում են քայքայել ոսկրային մատրիքսը[15]։ Հիպոկալցեմիայի դեպքում կալցիումը ոսկրերից վերաբաշխվում է դեպի արյուն, ինչպես նաև կարող է առաջանալ երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ, որը համարվում է օրգանիզմի պատասխան ռեակցիան կալցիումի մակարդակը բարձրացնելու համար[15]։ Դա իրականացվում է երիկամների կողմից կալցիումի հետներծծումը բարձացնելու և ոսկրերից կալցիումի «լվացման»միջոցով[15]։ Երկարատև լինելու դեպքում, սա կարող է հանգեցնել մեծահասակների դեպքում օստեոպորոզի, իսկ երեխաների դեպքում՝ ռախիտի[15]։

վիտամին D-ի սինթեզը

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարության բարձր ռիսկի խմբում են այն մարդիկ, ովքեր ունեն արևի ճառագայթների պակաս[16]։ Դա կարող է պայմանավորված լինել կլիմայական առանձնահատկություններով, հագուստի հետ կապված սովորություններով, չափից շատ արևապաշտպան միջոցների կիրառմամբ[16]։

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունն ավելի շատ դիտվում է տարեց մարդկանց շրջանում՝ պայմանավորված մի քանի ռիսկի գործոնների զուգակցմամբ. արևի լույսի պակաս, սննդակարգում վիտամին D պարունակող քիչ սննդամթերք, մաշկի բարակություն։ Վերջինս հանգեցնում է արևի ճառագայթներից վիտամին D-ի քիչ կլանման[17]։

Ճարպի քանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վիտամին D1-ը (խոլեկալցիֆերոլ) և վիտամին D2-ը (էրգոկալցիֆերոլ) ճարպալույծ են նրանց ներծծման և օրգանիզմում պահեստավորման համար անհրաժեշտ է ճարպի որոշակի քանակություն։ Ինչքան ցածր է ճարպի քանակությունը, այնքան մեծ է D վիտամինային անբավարարության առաջացման ռիսկը. սա ճիշտ է հատկապես որոշ մարզիկների դեպքում, ովքեր ձգտում են լինել հնարավորինս նիհար[18]։

Թերսնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այժմ ռախիտը և օստեոմալյացիան հազվադեպ են դիտվում Մեծ Բրիտանիայում, այնուամենայնիվ ներգաղթյալների համայնքներում դիտվում են օստեոմալյացիայի «բռնկումներ» կանանց շրջանում, ովքեր թվում է թե բավականաչափ արևի ճառագայթման են ենթարկվում, սակայն կրում են տիպիկ արևելյան հագուստ։ Մաշկի մուգ գույնը և արևի լույսի պակասը չէին առաջացնում ռախիտ, քանի դեռ սննդակարգը չէր շեղվում արևելյան տիպիկ սննդակարգից, որը պարունակում է մեծ քանակությամբ միս, ձուկ, ձու և հացահատիկների քիչ քանակություն[19][20][21]։ Արևոտ երկրներում, որտեղ ռախիտը դիտվում է ավելի բարձր տարիքի երեխաների մոտ, վիտամին D-ի անբավարարությունը կապում են սննդի մեջ կալցիումի անբավարար քանակի հետ։ Սա բնութագրական է հացահատիկային սննդակարգի համար[21]։ ԱՄՆ-ում ռախիտը համարվում էր լուրջ առողջապահական խնդիր։ Դենվերում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթները 20%-ով ուժեղ են քան ծովի մակարդակին, 1920-ականների վերջին 500 երեխաների 2/3-ը ունեին թեթև արտահայտված ռախիտ[22][23]։ 20-րդ դարում ամերիկյան սննդակարգում կենդանական սպիտակուցների մասնաբաժնի բարձրացումը, համեմատաբար փոքր քանակությամբ վիտամիններով հարստացված կաթի հետ զուգակցմամբ, հանգեցրել է է ռախիտի դեպքերի կտրուկ նվազման[24][25][26]։ Ուգանդայի հիվանդանոցներից մեկում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ թերսնված և նորմալ սնվածությամբ երեխաների վիտամին D-ի մակարդակների միջև չկան նշանակալի տարբերություններ։ Երկու խմբերն էլ ռիսկի խմբում էին մաշկի մուգ գույնով պայմանավորված և երկու խմբերում էլ դիտվում էր վիտամին D-ի անբավարարաություն։ Այս հետազոտության մեջ սնման մակարդակը դեր չի ունեցել[27]։

Գիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարության ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ունեն հավելյալ քաշ կամ ճարպակալում՝ հիմնվելով մարմնի զանգվածի ինդեքսի վրա[28]։ Այս երևույթների միջև կապը դեռ պարզ չէ։ Կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ, օրինակ՝ որոշակի սննդակարգը կամ արևի ճառագայթումը[28]։ Մյուս կողմից էլ վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, հետևաբար նրա հավելյալ քանակները կարող են կուտակվել ճարպային հյուսվածքում և օգտագործվել ձմեռվա ընթացքում, երբ կա արևի լույսի պակաս[29]։

Արևի ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևապաշտպան միջոցների կիրառումը տեսականորեն կարող է սահմանափակել մաշկում վիտամին D-ի սինթեզը շուրջ 95%-ով[24]։ Գործնականում արևապաշտպան միջոցները կիրառվում են այնպես, որ ունենան վիտամին D-ի մակարդակի վրա աննշան ազդեցություն[30]։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում արևապաշտպան միջոցների քարոզչությունը հազիվ թե ազդել է վիտամին D-ի մակարդակի վրա[31]։ Դրանց փոխարեն հագուստն ավելի արդյունավետ է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանման և վիտամին D-ի բնական սինթեզի ընկճման հարցում։ Հագուստները, որոնք ծածկում են մարմնի և մաշկի մեծ մասը և որոնց կրում են մշտապես, օրինակ՝ փարանջան, կորելյացվում են վիտամին D հիպովիտամինոզի հետ[32]։

Հասարակածից հեռու գտնվող տարածաշրջաններն ունեն արևի լույսի քանակի և ինտենսիվության սեզոնային բարձր փոփոխականություն։ Միացյալ Թագավորությունում վիտամին D-ի ցածր մակարդակ երեխաների և դեռահասների շրջանում ավելի շատ դիտվում է ձմռանը, քան ամռանը[33]։ Կենսակերպի այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխատանքը փակ տարածությունում և բացօթյա հանգիստը խաղում են կարևոր դեր։

Վիտամին D-ի անբավարարությունը կապված է ուրբանիզացիայի հետ։ Դա պայմանավորված է ինչպես օդի աղտոտմամբ, որն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, այնպես էլ, փակ տարածություններում աշխատող մարդկանց քանակի ավելացմամբ։ Տարեց մարդիկ, ընդհանուր առմամբ, ենթարկվում են ավելի քիչ ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ հոսպիտալիզացիաներով, անշարժությամբ և նստակյաց կենսակերպով պայմանավորված, ինչն էլ հանգեցնում է վիտամին D-ի անբավարարության[34]։

Մաշկի մուգ գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի բաց գունավորում ունեցող մարդկանց թույլ պիգմենտացիան կարող է հանգեցնել վիտամին D-ի բարձր մակարդակի, իսկ քանի որ մելանինը արգելափակում է արևի ճառագայթները, մաշկի մուգ գույն ունեցող անձանց անհրաժեշտ է վիտամին D-ի հավելյալ քանակություն հիպովիտամինոզից խուսափելու համար[4]։

Թերներծծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը տարածված է ցելիակիայով[35][36], աղիների բորբոքային հիվանդությամբ, մուկովիսցիդոզի հետևանքով առաջացած ենթաստամոքսային գեղձի արտազատական (էկզոկրին) անբավարարությամբ, կարճ աղիքի համախտանիշով[36] հիվանդների շրջանում։ Այս բոլոր դեպքերում դիտվում է թերներծծում։ Վիտամին D-ի անբավարարություն դիտվում է նաև այն վիրահատություններից հետո, որոնց դեպքում նվազում է աղիներից ներծծման պրոցեսը, ներառյալ քաշը նվազեցնող միջամտություններ[37]։

Կրիտիկական հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը կրիտիկական հիվանդությունների դեպքում զուգակցվում է բարձր մահացության հետ[38]։ Մարդիկ, ովքեր նախքան ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելը ստացել են վիտամին D, ավելի քիչ հավանական է, որ կմահանան քան նրանք, ովքեր չեն ստացել[38]։ Բացի այդ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ընթացքում հիվանդների մոտ նվազում է վիտամին D-ի մակարդակը[39]։ Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլը) կամ կալցիտրիոլը կարող է նվազեցնել մահացության մակարդակը առանց նշանակալի կողմնակի էֆեկտների[39]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի մակարդակը որոշելու համար չափվում է 25 հիդրօքսիվիտամին D-ի կոնցենտրացիան արյան մեջ։ Վիտամին D-ի մեծ մասը փոխակերպվում է 25 հիդրօքսիվիտամին D-ի, տալով ճշգրիտ պատկերացում վիտամին D-ի մակարդակի վերաբերյալ[40]։ 1,25 հիդրօքսիվիտամին D-ն սովորաբար չի կիրառվում վիտամին D-ի մակարդակը որոշոլու համար, քանի որ 1,25 հիդրօքսիվիտամին D-ի կոնցնետրացիան կարգավորվում է օրգանիզմի այլ հորմոնների միջոցով, օրինակ՝ պարաթիրեոիդ հորմոնի[40]։ 1,25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը կարող է մնալ նորմալ անգամ երբ մարդու մոտ առկա է վիտամին D-ի դեֆիցիտ[40]։

Շիճուկում 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի որոշումը այն լաբորատոր թեստն է, որը կիրառվում է վիտամին D-ի անբավարարաությունը հայտնաբերելու համար[40]։

Խելամիտ է համարվում նաև ռիսկի խմբում գտնվող անձանց նշանակել վիտամին D՝ առանց որոշելու արյան մեջ 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը, քանի որ վիտամին D-ի տոքսիկ ազդեցությունը միայն հազվադեպ է դիտվում[40]։

Պոտենցիալ տոքսիկ են համարվում 25 հիդրօքսիվիտամին D-ի մշտական 200 նգ/մլ (500 նմոլ/Լ)-ից բարձր մակարդակները, չնայած այս խնդրի վերաբերյալ մարդկանցից ստացված տվյալները աղքատ են։ Վիտամին D-ի թունավոր ազդեցությունը սովորաբար դիտվում է հավելանյութերի ավելցուկային կիրառման դեպքում[41]։ Ախտանիշները սովորաբար պայմանավորված են լինում հիպերկալցեմիայով[41], իսկ 25 հիդրօքսիվիտամին D-ի-ի մակարդակները սովորաբար լինում են 150նգ/մլ-ից (375 նմոլ/L) բարձր, թեև որոշ դեպքերում լինում են նաև նորմալ մակարդակներ։ Վիտամին D-ի մեծ դեղաչափեր ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում կալցիումի մակարդակի պարբերաբար հսկողություն[2]։

Սքրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների կանխարգելման կենտրոնի պաշտոնական ուղեցույցի, չկան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ վիտամին D-ի անբավարարության սքրինինգը օգտակար կամ շահավետ է այն անձանց դեպքում, ովքեր չեն մտնում ռիսկի խմբի մեջ կամ ասիմպտոմատիկ են[42][43]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի տվյալների համաձայն ԱՄՆ-ում և Կանադայում վիտամին D-ի օրական խորհուրդ տրվող դեղաչափը երեխաների դեպքում կազմում է 400 IU, մեծահասակների դեպքում՝ 600 IU, իսկ 70 տարին լրացածների դեպքում՝ 800 IU[44]։ Կանադական մանկաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս հղի կամ կրծքով կերակրող կանանց օրական ընդունել 2000 IU վիտամին D, որպեսզի այն երեխաները ովքեր կերակրվում են բացառապես կրծքի կաթով օրական ստանան 400 IU վիտամին D, իսկ այն երեխաները, ովքեր բնակվում են հյուսիսային լայնության 55°-ից հյուսիս, օգոստոս ամսից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում ստանան օրական 800 IU[45]։

Վիտամին D-ի անբավարարության բուժումը կախված է անբավարարության աստիճանից[46]։ Բուժումն ընդգրկում է սկզբնական մեծ դեղաչափերով բուժման շրջան մինչև ցուցանիշների նորմային հասնելը, որին հաջորդում է ձեռք բերված մակարդակների պահպանման շրջանը։ Ինչքան ցածր է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը նախքան բուժումը, այնքան բարձր է այն դեղաչափը, որն անհրաժեշտ է նորմային արագ հասնելու համար[46]։

Սկզբնական բարձր դեղաչափերով բուժումը կարող է իրականացվել օրական կամ շաբաթական դեղաչափերով, ինչպես նաև կարող են կիրառվել մեկ կամ մի քանի միանվագ դեղաչափեր (հայտնի է նաև որպես «շթոս » թերապիա, գերմաներեն "Stoßen" բառից, որը նշանակում է «հրել»)[47]։

Բուժման մոտեցումները տարբերվում են և չկա ընդունված միասնական մոտեցում այն բանի մասին, թե ինչպես է պետք հասնել վիտամին D-ի օպտիմալ մակարդակին։ Չնայած կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ վիտամին D3-ը ավելի լավ է բարձրացնում 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը[48], այլ ապացույցներ խոսում են այն մասին, որ վիտամին D2-ը և վիտամին D3-ը ունեն նույն ազդեցությունը 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը պահելու գործում[46]։

Վիտամին D2-ի դեղահաբեր

Սկզբնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրական, շաբաթական կամ ամսական դեղաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտի բուժման համար Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան խորհուրդ է տալիս երեխաների բուժումը սկսել երկու-երեքամսյա բարձր դեղաչափային թերապիայով։ Այս դեպքում խոլեկալցիֆերոլի օրական դեղաչափը նորածինների դեպքում կազմում է 1000 IU, 1-12 ամսական երեխաների դեպքում 1000-5000 IU, իսկ մեկ տարեկանից բարձրերի դեպքում՝ 5000 IU[47]։

Մեծահասակների դեպքում անհրաժեշտ են այլ դեղաչափեր։ 2008-2009 թվականների վերլուծությունն առաջարկում է 2-3 ամիս ընդունել օրական 1000 IU խոլեկալցիֆերոլ՝ վիտամին D-ի մակարդակը 10նգ/մլ-ով բարձրացնելու համար[49]։ Ըստ մեկ այլ ուղեցույցի հաշվարկվում է խոլեկալցիֆերոլի հագեցման շաբաթական դեղաչափն ըստ մարմնի քաշի[50]։

Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում ամբողջ բնակչության մոտ վիտամին D-ի օպտիմալ մակարդակի հասնելու համար վիտամին D-ի անբավարարությամբ և օստեոպորոզով հիվանդներին կամ բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց խորհուրդ է տրվում սկսել բուժումը միանվագ հագեցման դոզայով։ Դեղաչափը կազմում է շաբաթական 50000 IU 8 շաբաթվա ընթացքում 20 ng/mL-ից ցածր և շաբաթական 50000 IU 4 շաբաթվա ընթացքում 20-30 ng/mL ցուցանիշների դեպքում[51]։ Հետագայում երկարաժամկետ համալրումը պետք է շարունակել ամսական 50000 IU դեղաչափով։

Մինչ այժմ չկան վիտամին D-ի ընդունման ռեժիմի վերաբերյալ վերջնական տվյալներ և դեղաչափերի միջև իդեալական ժամանակահատվածի հարցը մնում է վիճարկելի։ Ish-Shalom et al.-ը կատարել է հետազոտություն տարեց կանանց շրջանում և համեմատել է հետևյալ դեղաչափերի էֆեկտիվությունը և անվտանգությունը. օրական 1500 IU, շաբաթական 10500 IU և 28 օրը մեկ 45000 IU[52]։ Դեղաչափերը տրվել են 2 ամիս շարունակ։ Նրանք եզրակացրին, որ արդյունքները նույնն են դիտվում վիտամին D-ի օրական, շաբաթական և ամսական կիրառման դեպքում։ Մեկ այլ հետազոտություն հրապարակվել է Takacs et al.-ում, որտեղ զեկուցվում էր օրական 1000 IU, շաբաթական 7000 IU, ամսական 30000 IU դեղաչափերի հավասար արդյունավետության մասին[53]։ Այնուամենայնիվ, այս հետազոտությունների արդյունքները տարբերվում են Chel et al.-ի զեկույցից, որտեղ օրական դեղաչափը գնահատվում էր ավելի արդյունավետ, քան ամսականը[54]։ De Niet et al-ի հետազոտության մեջ 60 հիվանդներ պատահականորեն բաժանվել են 2 խմբի։ Մի խումբը ստացել է օրական 2000 IU վիտամին D3, մյուսը՝ ամսական 50000 IU։ Նրանք զեկուցեցին, որ 2 դեղաչափերն ունեն նման էֆեկտիվություն, սակայն ամսական դեղաչափն ապահովում է վիտամին D-ի մակարդակի ավելի արագ նորմալացում[55]։

Մեկ դեղաչափային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ դեղաչափային բուժումը կիրառվում է որպես այլընտրանք այն դեպքերում, երբ կա կասկած հիվանդի կողմից բուժմանը հետևելու հետ կապված։ Մեկ դեղաչափային բուժումը կարող է իրականացվել ներարկման միջոցով, սակայն սովորաբար կիրառվում է per oral (բերանացի) եղանակը[47]։

Վիտամին D և սննդի ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի ներծծման վրա ազդում է սննդի բաղադրությունը, մասնավորապես՝ ճարպի պարունակությունը։ Քանի որ վիտամին D-ն ճարպալույծ է, ենթադրվում է, որ վիտամին D-ի ներծծումը կբարելավվի, եթե հիվանդները տեղյակ լինեն, որ վիտամին D-ն պետք է ընդունել ճաշի ընթացքում։ Raimundo et al.-ը իրականացրել է տարբեր հետազոտություններ և հանգել այն եզրակացության, որ ճարպերով հարուստ սնունդը նպաստում է վիտամին D3-ի ներծծմանը[56][57]։ Կլինիկական զեկույցում նշվում է, որ 17 հիվանդների մոտ 2-3 ամսվա ընթացքում դիտվել է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի աճ 57%-ով, երբ նրանք սկսել են վիտամին D-ն ընդունել օրվա սննդի ամենամեծ չափաբաժնի հետ[58]։ Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցում էին 152 առողջ կանայք և տղամարդիկ եզրահանգել է, որ այն սննդակարգերը, որոնք հարուստ են մոնոչհագեցած ճարպերով բարձրացնում են վիտամին D պարունակող հավելումների էֆեկտիվությունը, իսկ պոլիչհագեցած ճարպաթթուներ պարունակողները՝ նվազեցնում[59]։ Cavalier E. et al.-ի իրականացրած մեկ այլ հետազոտությանը, մասնակցում էր 88 հիվանդ, ովքեր ընդունում էին 50000 IU վիտամին D՝ ճարպային լուծույթի մեջ լուծված (2 ամպուլաների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 25000 IU (D‐CURE®, Laboratories SMB SA, Brussels, Belgium)) ճարպերի բարձր պարունակությամբ նախաճաշով կամ առանց նախաճաշի։ Հիվանդների երկու խմբերի միջև նշանակալի տարբերություն չի նկատվել[60]։

Պահպանման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբույժների Ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս ցանկալի արդյունքին հասնելուց հետո 400 IU պահպանողական դեղաչափ բոլոր տարիքային խմբերում։ Դեղաչափն անհրաժեշտ է կրկնապատկել անհաս նորածինների, մաշկի մուգ գույն ունեցող երեխաների, արևի սահմանափակ ճառագայթմամբ տարածքներում բնակվող երեխաների, գեր մարդկանց և որոշակի դեղամիջոցներ ստացող հիվանդների դեպքում[47]։

Հատուկ դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն արյան մեջ կալցիումի անհրաժեշտ քանակությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինում վիտամին D-ի մեծ դեղաչափեր (անգամ մինչև օրական 100000 IU կամ 2.5 մգ)։ Դա կարող է դիտվել հարվահանաձև գեղձերի հեռացման (մեծ մասամբ դիալիզային հիվանդների դեպքում, ովքեր ունեն երրորդային հիպերպարաթիրեոիդիզմ) կամ հիպոպարաթիրեոիդիզմի դեպքում[61]։ Լյարդի քրոնիկական հիվանդությունների կամ թերներծծման դեպքում նույնպես կարող են պահանջվել վիտամին D-ի մեծ դեղաչափեր (մինչև օրական 40000 IU կամ 1 մգ)։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

D վիտամինային անբավարարությամբ բնակչության տոկոսը տատանվում է անբավարարաությունը սահմանող շեմից կախված։

ԱՄՆ-ի բնակչության

տոկոսը

Անբավարարության

սահմանում

Հետազոտություն Հղում
69.5% 25(OH)D <30 նգ/մլ Chowdury et al. 2014 [62]
77% 25(OH)D < 30 նգ/մլ Ginde et al. 2009 [63]
36% 25(OH)D < 20 նգ/մլ Ginde et al. 2009 [63]
6% 25(OH)D <10 նգ/մլ Ginde et al. 2009 [63]

25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի հետ կապված ուղեցույցները տարբեր մասնագետների մոտ տարբեր են և հավանաբար տատանումը հիմնված է այնպիսիս գործոնների վրա ինչպիսին է տարիքը։ Վիտամին D-ի անբավարարաության համաճարակաբանական հաշվարկները կախված են վիտամին D-ի խորհուրդ տրվող մակարդակից[64]։

2011թ-ին բժշկության ինստիտուտը (Institute of Medicicne IOM) սահմանեց վիտամին D-ի ցուցանիշի ստորին սահմանը 20 նգ/մլ (50նմոլ/լ), մինչդեռ նույն տարում էնդոկրինոլոգների ասոցիացիան վիտամին D-ի բավարար մակարդակը սահմանեց 30նգ/մլ-ից սկսած[65]։ 2011թ․-ի տվյալների համաձայն լաբորատորիաների մեծ մասն կիրառում էր 30 նգ/մլ ցուցանիշը[46][65][66]։

Ըստ IOM -ի չափանիշների 1988-1994 թվականների ընթացքում D վիտամինային անբավարարություն է ունեցել ԱՄՆ-ի բնակչության 22%-ը, իսկ 2001-2004 թվականների ընթացքում՝ 36%, իսկ ըստ էնդոկրինոլոգների ասոցիացիայի ցուցանիշի 1988-1994 թվականներին՝ 55%, 2001-2004 թվականներին՝ 77%[65]։

2011 թվականին հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնը կիրառեց IOM-ի ստանդարտները 2001-2006 թվականների ընթացքում NHANES-ի հավաքած տվյալների հիման վրա և հրապարակեց, որ այդ ընթացքւմ D վիտամինային անբավարարություն են ունեցել ԱՄՆ-ի բնակչության 32%-ը[65][67]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1920 թվականներին Էդվարդ Մելանբին հայտնաբերել է կապը ռախիտի առաջացման և սննդակարգի միջև[68]։ 1921 թվականին Էլմեր Մակկոլումը որոշ ճարպերի մեջ հայտնաբերեց հակառախիտիկ նյութ, որը կարող է կանխել ռախիտի առաջացումը և քանի որ դա չորրորդ հայտնաբերված վիտամինն էր, այն անվանվեց վիտամին D[68]։ 1928 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է հանձնվել Ադոլֆ Վինդաուսին, ով հայտնաբերել է 7-դեհիդրոխոլեստերոլը, որը համարվում է վիտամին D-ի նախանյութ։

Նախքան կաթնամթերքի վիտամին D-ով հարստացումը, ռախիտը լուրջ առողջապահական խնդիր էր համարվում։ 1930-ականներից սկսած ԱՄՆ-ում կաթի յուրաքանչյուր լիտրը հարստացվում էր վիտամին D-ի 10 միկրոգրամով (400 IU)։ Դա հանգեցրեց ռախիտի դեպքերի նշանակալի նվազման[24]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտություններ ուղղված են եղել պարզելու, թե արդյոք վիտամին D-ի ցածր մակարդակները կարող են լինել այլ իրավիճակների պատճառ կամ հետևանք։

Որոշ փաստեր վկայում են այն մասին, որ D հիպովիտամինոզը որոշ քաղցկեղների դեպքում կարող է կապված լինել վատ ելքի հետ, բայց այդ փաստարկներն բավարար չեն քաղցկեղի դեպքում վիտամին D նշանակելու համար[69]։ Քաղցկեղի զարգացման ռիսկի վրա վիտամին D-ն չունի նշանակալի ազդեցություն[70]։ Այնուամենայնիվ, կարծես թե վիտամին D3-ը նվազեցնում է քաղցկեղից մահացութունը, սակայն կան կասկածներ այդ տվյալների հավաստիության հետ կապված[71]։

Ենթադրվում է, որ վիտամին D-ի անբավարարաությունը դեր ունի լյարդի ոչ ճարպային հեպատոզի պաթոգենեզում[72][73]։

Որոշ հետազոտություններ պնդում են, որ վիտամին D-ն դերակատարում ունի իմունիտետի մեջ և այն մարդիկ ովքեր ունեն D հիպովիտամինոզ կարող են խնդիրներ ունենալ վարակների որոշ տեսակների դեմ պայքարում։ Վիտամին D-ի անբավարարությունը կորելյացվում է նաև սիրտանոթային հիվանդությունների, տիպ 1 դիաբետի, տիպ 2 դիաբետի և որոշ քաղցկեղների հետ[3]։

Որոշ վերլուծական հետազոտություններ կապ են գտել նաև վիտամին D-ի անբավարարության և պրեէկլամպսիայի միջև[74]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Holick MF, Chen TC (2008 թ․ ապրիլ). «Vitamin D deficiency: a worldwide problem with health consequences». The American Journal of Clinical Nutrition. 87 (4): 1080S–6S. doi:10.1093/ajcn/87.4.1080S. PMID 18400738.
  2. 2,0 2,1 2,2 Vitamin D at Merck Manual of Diagnosis and Therapy Professional Edition
  3. 3,0 3,1 3,2 GR, Gupta A (2014 թ․ փետրվար). «Vitamin D deficiency in India: prevalence, causalities and interventions». Nutrients. 6 (2): 729–75. doi:10.3390/nu6020729. PMC 3942730. PMID 24566435.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. 4,0 4,1 Heaney RP (2004 թ․ դեկտեմբեր). «Functional indices of vitamin D status and ramifications of vitamin D deficiency». The American Journal of Clinical Nutrition. 80 (6 Suppl): 1706S–9S. doi:10.1093/ajcn/80.6.1706S. PMID 15585791.
  5. Cherniack EP, Levis S, Troen BR (2008 թ․ ապրիլ). «Hypovitaminosis D: a widespread epidemic». Geriatrics. 63 (4): 24–30. PMID 18376898.
  6. Winzenberg T, Jones G (2013 թ․ փետրվար). «Vitamin D and bone health in childhood and adolescence». Calcified Tissue International (Review). 92 (2): 140–50. doi:10.1007/s00223-012-9615-4. PMID 22710658.
  7. 7,0 7,1 Elidrissy AT (2016 թ․ սեպտեմբեր). «The Return of Congenital Rickets, Are We Missing Occult Cases?». Calcified Tissue International (Review). 99 (3): 227–36. doi:10.1007/s00223-016-0146-2. PMID 27245342.
  8. Yorifuji J, Yorifuji T, Tachibana K, Nagai S, Kawai M, Momoi T, Nagasaka H, Hatayama H, Nakahata T (2008 թ․ մայիս). «Craniotabes in normal newborns: the earliest sign of subclinical vitamin D deficiency». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 93 (5): 1784–8. doi:10.1210/jc.2007-2254. PMID 18270256.
  9. Holick MF (2008 թ․ հոկտեմբեր). «Vitamin D: a D-Lightful health perspective». Nutrition Reviews. 66 (10 Suppl 2): S182–94. doi:10.1111/j.1753-4887.2008.00104.x. PMID 18844847.
  10. Wang CJ, McCauley LK (2016 թ․ դեկտեմբեր). «Osteoporosis and Periodontitis». Current Osteoporosis Reports. 14 (6): 284–291. doi:10.1007/s11914-016-0330-3. PMC 5654540. PMID 27696284.
  11. Bakacak M, Serin S, Ercan O, Köstü B, Avci F, Kılınç M, Kıran H, Kiran G (2015 թ․ սեպտեմբերի 15). «Comparison of Vitamin D levels in cases with preeclampsia, eclampsia and healthy pregnant women». International Journal of Clinical and Experimental Medicine. 8 (9): 16280–6. PMC 4659033. PMID 26629145.
  12. Paterson CR, Ayoub D (2015 թ․ հոկտեմբեր). «Congenital rickets due to vitamin D deficiency in the mothers». Clinical Nutrition (Review). 34 (5): 793–8. doi:10.1016/j.clnu.2014.12.006. PMID 25552383.
  13. Parker GB, Brotchie H, Graham RK (2017 թ․ հունվար). «Vitamin D and depression». Journal of Affective Disorders. 208: 56–61. doi:10.1016/j.jad.2016.08.082. PMID 27750060.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Audran M, Kumar R (1985 թ․ դեկտեմբեր). «The physiology and pathophysiology of vitamin D». Mayo Clinic Proceedings (English). 60 (12): 851–66. doi:10.1016/S0025-6196(12)64791-0. PMID 3906291.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 15,2 15,3 Sunyecz JA (2008 թ․ օգոստոս). «The use of calcium and vitamin D in the management of osteoporosis». Therapeutics and Clinical Risk Management. 4 (4): 827–36. doi:10.2147/tcrm.s3552. PMC 2621390. PMID 19209265.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. 16,0 16,1 Kennel, Kurt, MD et al., Vitamin D Deficiency in Adults: When to Test and How to Treat, Mayo Clinic Proceedings, August 2010, pp752–758
  17. Dunnigan MG, Henderson JB (1997 թ․ նոյեմբեր). «An epidemiological model of privational rickets and osteomalacia». The Proceedings of the Nutrition Society. 56 (3): 939–56. doi:10.1079/PNS19970100. PMID 9483661.
  18. «15 Negative Effects of Having a Low Body-fat Percentage». 2017 թ․ դեկտեմբերի 30.
  19. Robertson I, Ford JA, McIntosh WB, Dunnigan MG (1981 թ․ հունվար). «The role of cereals in the aetiology of nutritional rickets: the lesson of the Irish National Nutrition Survey 1943-8». The British Journal of Nutrition. 45 (1): 17–22. doi:10.1079/BJN19810073. PMID 6970590.
  20. Clements MR (1989). «The problem of rickets in UK Asians». Journal of Human Nutrition and Dietetics. 2 (2): 105–116. doi:10.1111/j.1365-277X.1989.tb00015.x.
  21. 21,0 21,1 Pettifor JM (2004 թ․ դեկտեմբեր). «Nutritional rickets: deficiency of vitamin D, calcium, or both?». The American Journal of Clinical Nutrition. 80 (6 Suppl): 1725S–9S. doi:10.1093/ajcn/80.6.1725S. PMID 15585795.
  22. Aziz M (2016 թ․ նոյեմբեր). «Review Article Vitamin D Deficiency, Role in Chronic Diseases» (PDF). International Journal of Scientific & Engineering Research. 7: 2229–5518.
  23. Weick MT (1967 թ․ նոյեմբեր). «A history of rickets in the United States». The American Journal of Clinical Nutrition. 20 (11): 1234–41. doi:10.1093/ajcn/20.11.1234. PMID 4862158.
  24. 24,0 24,1 24,2 Holick MF (2004 թ․ դեկտեմբեր). «Sunlight and vitamin D for bone health and prevention of autoimmune diseases, cancers, and cardiovascular disease». The American Journal of Clinical Nutrition. 80 (6 Suppl): 1678S–88S. doi:10.1093/ajcn/80.6.1678S. PMID 15585788.
  25. Garrison, R., Jr., Somer, E., The nutrition desk reference(1997)
  26. DuPuis EM (2002). Nature's Perfect Food: How Milk Became America's Drink. ISBN 978-0-8147-1938-1.[Հղում աղբյուրներին]
  27. Nabeta HW, Kasolo J, Kiggundu RK, Kiragga AN, Kiguli S (2015 թ․ սեպտեմբեր). «Serum vitamin D status in children with protein-energy malnutrition admitted to a national referral hospital in Uganda». BMC Research Notes. 8: 418. doi:10.1186/s13104-015-1395-2. PMC 4562347. PMID 26346815.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  28. 28,0 28,1 Pereira-Santos M, Costa PR, Assis AM, Santos CA, Santos DB (2015 թ․ ապրիլ). «Obesity and vitamin D deficiency: a systematic review and meta-analysis». Obesity Reviews. 16 (4): 341–9. doi:10.1111/obr.12239. PMID 25688659.
  29. Alpert PT, Shaikh U (2007 թ․ հոկտեմբեր). «The effects of vitamin D deficiency and insufficiency on the endocrine and paracrine systems». Biological Research for Nursing. 9 (2): 117–29. doi:10.1177/1099800407308057. PMID 17909164.
  30. Norval M, Wulf HC (2009 թ․ հոկտեմբեր). «Does chronic sunscreen use reduce vitamin D production to insufficient levels?». The British Journal of Dermatology. 161 (4): 732–6. doi:10.1111/j.1365-2133.2009.09332.x. PMID 19663879.
  31. Nowson CA, Margerison C (2002 թ․ օգոստոս). «Vitamin D intake and vitamin D status of Australians». The Medical Journal of Australia. 177 (3): 149–52. doi:10.5694/j.1326-5377.2002.tb04702.x. PMID 12149085.
  32. Bandgar TR, Shah NS (2010 թ․ սեպտեմբեր). «Vitamin D and hip fractures: Indian scenario». The Journal of the Association of Physicians of India. 58 (September 2010): 535–7. PMID 21391371. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. «Social and religious customs that require people to wear concealing clothing, veiling and traditional attire, such as the burqa, salvar kameez, and sari significantly prevents sun exposure.»
  33. Cashman KD (2007 թ․ ապրիլ). «Vitamin D in childhood and adolescence». Postgraduate Medical Journal (Review). 83 (978): 230–5. doi:10.1136/pgmj.2006.052787. PMC 2600028. PMID 17403948.
  34. Mithal A, Wahl DA, Bonjour JP, Burckhardt P, Dawson-Hughes B, Eisman JA, El-Hajj Fuleihan G, Josse RG, Lips P, Morales-Torres J (2009 թ․ նոյեմբեր). «Global vitamin D status and determinants of hypovitaminosis D» (PDF). Osteoporosis International. 20 (11): 1807–20. doi:10.1007/s00198-009-0954-6. hdl:1871/27487. PMID 19543765.
  35. Caruso R, Pallone F, Stasi E, Romeo S, Monteleone G (2013 թ․ դեկտեմբեր). «Appropriate nutrient supplementation in celiac disease». Annals of Medicine (Review). 45 (8): 522–31. doi:10.3109/07853890.2013.849383. PMID 24195595.
  36. 36,0 36,1 Margulies SL, Kurian D, Elliott MS, Han Z (2015 թ․ նոյեմբեր). «Vitamin D deficiency in patients with intestinal malabsorption syndromes--think in and outside the gut». Journal of Digestive Diseases (Review). 16 (11): 617–33. doi:10.1111/1751-2980.12283. PMID 26316334.
  37. Chakhtoura MT, Nakhoul N, Akl EA, Mantzoros CS, El Hajj Fuleihan GA (2016 թ․ ապրիլ). «Guidelines on vitamin D replacement in bariatric surgery: Identification and systematic appraisal». Metabolism. 65 (4): 586–97. doi:10.1016/j.metabol.2015.12.013. PMC 4792722. PMID 26833101.
  38. 38,0 38,1 Bjelakovic G, Gluud LL, Nikolova D, Whitfield K, Wetterslev J, Simonetti RG, Bjelakovic M, Gluud C (2014 թ․ հունվար). «Vitamin D supplementation for prevention of mortality in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD007470. doi:10.1002/14651858.CD007470.pub3. PMID 24414552.
  39. 39,0 39,1 Putzu A, Belletti A, Cassina T, Clivio S, Monti G, Zangrillo A, Landoni G (2017 թ․ ապրիլ). «Vitamin D and outcomes in adult critically ill patients. A systematic review and meta-analysis of randomized trials». Journal of Critical Care. 38: 109–114. doi:10.1016/j.jcrc.2016.10.029. PMID 27883968.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Kennel KA, Drake MT, Hurley DL (2010 թ․ օգոստոս). «Vitamin D deficiency in adults: when to test and how to treat». Mayo Clinic Proceedings. 85 (8): 752–7, quiz 757–8. doi:10.4065/mcp.2010.0138. PMC 2912737. PMID 20675513.
  41. 41,0 41,1 Alshahrani F, Aljohani N (2013 թ․ սեպտեմբեր). «Vitamin D: deficiency, sufficiency and toxicity». Nutrients. 5 (9): 3605–16. doi:10.3390/nu5093605. PMC 3798924. PMID 24067388.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  42. «Final Recommendation Statement: Vitamin D Deficiency: Screening - US Preventive Services Task Force». www.uspreventiveservicestaskforce.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  43. «Federal Register May 27, 2016 Food Labeling: Revision of the Nutrition and Supplement Facts Labels. FR page 33982» (PDF).
  44. «Dietary Reference Intakes for Calcium and Vitamin D : Health and Medicine Division». www.nationalacademies.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  45. «Vitamin D supplementation: Recommendations for Canadian mothers and infants». Canadian Paediatric Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 Holick MF, Binkley NC, Bischoff-Ferrari HA, Gordon CM, Hanley DA, Heaney RP, Murad MH, Weaver CM (2011 թ․ հուլիս). «Evaluation, treatment, and prevention of vitamin D deficiency: an Endocrine Society clinical practice guideline». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 96 (7): 1911–30. doi:10.1210/jc.2011-0385. PMID 21646368.
  47. 47,0 47,1 47,2 47,3 Lee JY, So TY, Thackray J (2013 թ․ հոկտեմբեր). «A review on vitamin d deficiency treatment in pediatric patients». The Journal of Pediatric Pharmacology and Therapeutics (Review). 18 (4): 277–91. doi:10.5863/1551-6776-18.4.277. PMC 3979050. PMID 24719588.
  48. Tripkovic L, Lambert H, Hart K, Smith CP, Bucca G, Penson S, Chope G, Hyppönen E, Berry J, Vieth R, Lanham-New S (2012 թ․ հունիս). «Comparison of vitamin D2 and vitamin D3 supplementation in raising serum 25-hydroxyvitamin D status: a systematic review and meta-analysis». The American Journal of Clinical Nutrition. 95 (6): 1357–64. doi:10.3945/ajcn.111.031070. PMC 3349454. PMID 22552031.
  49. Moyad MA (2009). «Vitamin D: a rapid review». Dermatology Nursing. 21 (1): 25–30, 55. PMID 19283958. Section Dosage of Vitamin D Needed To Achieve 35 to 40 ng/ml (90–100 nmol/L). Re-published from Moyad MA (2008 թ․ հոկտեմբեր). «Vitamin D: a rapid review». Urologic Nursing (Review). 28 (5): 343–9, 384, quiz 350. PMID 18980100.
  50. van Groningen L, Opdenoordt S, van Sorge A, Telting D, Giesen A, de Boer H (2010 թ․ ապրիլ). «Cholecalciferol loading dose guideline for vitamin D-deficient adults». European Journal of Endocrinology. 162 (4): 805–11. doi:10.1530/EJE-09-0932. PMID 20139241.
  51. Souberbielle JC, Cormier C, Cavalier E, և այլք: (2019). «Vitamin D supplementation in France in patients with or at risk for osteoporosis: recent data and new practices» (PDF). Joint Bone Spine. doi:10.1016/j.jbspin.2019.04.004. PMID 31051244.
  52. Ish Shalom S, Segal E, Salganik T, Raz B, Bromberg IL, Vieth R (2008). «Comparison of daily, weekly, and monthly vitamin D3 in ethanol dosing protocols for two months in elderly hip fracture patients». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 93 (9): 3430–3435. doi:10.1210/jc.2008-0241. PMID 18544622.
  53. Takacs I, Toth BE, Szekeres L, Szabo B, Bakos B, Lakatos P (2016). «Randomized clinical trial to comparing efficacy of daily, weekly and monthly administration of vitamin D3». Endocrine. 55 (55): 60–65. doi:10.1007/s12020-016-1137-9. PMID 27718150.
  54. Chel V, Wijnhoven HA, Smit JH, Ooms M, Lips P (2008). «Efficacy of different doses and time intervals of oral vitamin D supplementation with or without calcium in elderly nursing home residents». Osteoporos. Int. 19 (5): 663–671. doi:10.1007/s00198-007-0465-2. PMC 2277446. PMID 17874029.
  55. De Niet S, Coffiner M, Da Silva S, Jandrain B, Souberbielle JC, Cavalier E (2018). «A Randomized study to compare a monthly to a daily Administration of Vitamin D₃ Supplementation». Nutrients. 10 (6): 659. doi:10.3390/nu10060659. PMC 6024703. PMID 29882841.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  56. Raimundo FV, և այլք: (2011). «Effect of high- versus low-fat meal on serum 25-hydroxyvitaminD levels after a single dose of vitamin D: a single-blind, parallel, randomized trial». International Journal of Endocrinology. 2011: 809069. doi:10.1155/2011/809069. PMC 3235461. PMID 22190928.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  57. Raimundo FV, և այլք: (2015). «Effect of fat on serum 25-hydroxyvitamin D3 levels after a single oral dose of vitamin D in young healthy adults: a double-blind randomized placebo-controlled study». Eur J Nutr. 54 (3): 391–6. doi:10.1007/s00394-014-0718-8. PMID 24853643.
  58. Mulligan GB, և այլք: (2010). «Taking Vitamin D With the Largest Meal Improves Absorption and Results in Higher Serum Levels of 25-Hydroxyvitamin D3». Journal of Bone and Mineral Research. 25 (4): 928–930. doi:10.1002/jbmr.67. PMID 20200983.
  59. Niramitmahapanya S, և այլք: (2011). «Type of dietary fat is associated with the 25-hydroxyvitaminD increment in response to vitamin D supplementation». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 10 (96): 3170–3174. doi:10.1210/jc.2011-1518. PMC 3200243. PMID 21816779.
  60. Cavalier E, Jandrain B, Coffiner M, Da Silva S, De Niet S, Vanderbist F, Souberbielle JC (2016). «A Randomised, Cross-Over Study to Estimate the Influence of Food on the 25-Hydroxyvitamin D3 Serum Level after Vitamin D3 Supplementation». Nutrients. 5 (8): 309. doi:10.3390/nu8050309. PMC 4882721. PMID 27213447.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  61. Holick MF (2005 թ․ նոյեմբեր). «The vitamin D epidemic and its health consequences». The Journal of Nutrition. 135 (11): 2739S–48S. doi:10.1093/jn/135.11.2739S. PMID 16251641.
  62. Chowdhury R, Kunutsor S, Vitezova A, Oliver-Williams C, Chowdhury S, Kiefte-de-Jong JC, Khan H, Baena CP, Prabhakaran D, Hoshen MB, Feldman BS, Pan A, Johnson L, Crowe F, Hu FB, Franco OH (2014 թ․ ապրիլ). «Vitamin D and risk of cause specific death: systematic review and meta-analysis of observational cohort and randomised intervention studies». BMJ. 348: g1903. doi:10.1136/bmj.g1903. PMC 3972416. PMID 24690623.
  63. 63,0 63,1 63,2 Ginde AA, Liu MC, Camargo CA (2009 թ․ մարտ). «Demographic differences and trends of vitamin D insufficiency in the US population, 1988-2004». Archives of Internal Medicine. 169 (6): 626–32. doi:10.1001/archinternmed.2008.604. PMC 3447083. PMID 19307527.
  64. «Vitamin D». NIH Office of Dietary Supplements. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  65. 65,0 65,1 65,2 65,3 Hoel DG, Berwick M, de Gruijl FR, Holick MF (2016 թ․ հոկտեմբերի 19). «The risks and benefits of sun exposure 2016». Dermato-Endocrinology. 8 (1): e1248325. doi:10.1080/19381980.2016.1248325. PMC 5129901. PMID 27942349.
  66. Ross AC, Taylor CL, Yaktine AL, Del Valle HB (2011). Dietary Reference Intakes for Calcium and Vitamin D. Washington, D.C: National Academies Press. doi:10.17226/13050. ISBN 978-0-309-16394-1. PMID 21796828.
  67. «Vitamin D Status: United States, 2001–2006» (PDF). CDC NCHS Data Brief (59). 2011 թ․ մարտ.
  68. 68,0 68,1 Rajakumar K (2003 թ․ օգոստոս). «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective». Pediatrics. 112 (2): e132–5. CiteSeerX 10.1.1.542.1645. doi:10.1542/peds.112.2.e132. PMID 12897318.
  69. Buttigliero C, Monagheddu C, Petroni P, Saini A, Dogliotti L, Ciccone G, Berruti A (2011). «Prognostic role of vitamin d status and efficacy of vitamin D supplementation in cancer patients: a systematic review». The Oncologist. 16 (9): 1215–27. doi:10.1634/theoncologist.2011-0098. PMC 3228169. PMID 21835895.
  70. Bolland MJ, Grey A, Gamble GD, Reid IR (2014 թ․ ապրիլ). «The effect of vitamin D supplementation on skeletal, vascular, or cancer outcomes: a trial sequential meta-analysis». The Lancet. Diabetes & Endocrinology. 2 (4): 307–20. doi:10.1016/S2213-8587(13)70212-2. PMID 24703049.
  71. Bjelakovic G, Gluud LL, Nikolova D, Whitfield K, Wetterslev J, Simonetti RG, Bjelakovic M, Gluud C (2014 թ․ հունվար). «Vitamin D supplementation for prevention of mortality in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD007470. doi:10.1002/14651858.cd007470.pub3. PMID 24414552.
  72. Eliades M, Spyrou E, Agrawal N, Lazo M, Brancati FL, Potter JJ, Koteish AA, Clark JM, Guallar E, Hernaez R (2013 թ․ օգոստոս). «Meta-analysis: vitamin D and non-alcoholic fatty liver disease». Alimentary Pharmacology & Therapeutics. 38 (3): 246–54. doi:10.1111/apt.12377. PMID 23786213.
  73. Wang X, Li W, Zhang Y, Yang Y, Qin G (2015). «Association between vitamin D and non-alcoholic fatty liver disease/non-alcoholic steatohepatitis: results from a meta-analysis». International Journal of Clinical and Experimental Medicine. 8 (10): 17221–34. PMC 4694215. PMID 26770315.
  74. Akbari S, Khodadadi B, Ahmadi SA, Abbaszadeh S, Shahsavar F (2018 թ․ ապրիլ). «Association of vitamin D level and vitamin D deficiency with risk of preeclampsia: A systematic review and updated meta-analysis». Taiwanese Journal of Obstetrics & Gynecology. 57 (2): 241–247. doi:10.1016/j.tjog.2018.02.013. PMID 29673668.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]