Մասնակից:Manushak13/Վերածննդի դարաշրջանի վաղ իտալական գեղանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել,Կույսի նշանադրությունը
Ջովաննի Բելլինի,Սան Ձակկարիա եկեղեցու խորանը

Վերածննդի դարաշրջանի վաղ իտալական գեղանկարչություն, համաշխարհային գեղարվեստական ժառանգության գագաթնակետ: Նախավերածնունդը գեղանկարչությունում կապված է միջնադարի հետ, ռոմանական,գոթական, բյուզանդական ավանդույթների հետ, այս շրջանը դարձավ Վերածննդի նախապատրաստում: Նա բաժանվում է երկու ենթաշրջանների՝ մինչև Ջոտտո դի Բոնդոնեի մահը և դրանից հետո (1337): Վաղ Վերածննդի շրջանն ընդգրկում է 1420-1500 թվականները: Բարձր Վերածնունդը սփռվում է մոտավորապես 1500-1527 թվականը, իսկ Մանիերիզմը՝ 1525-1600 թվականը: Այս ամսաթվերը մոտավոր են, որովհետև առանձին նկարիչների կյանքն ու ստեղծագործությունն ընդգրկել են տարբեր հիշատակված ժամանակաշրջաններ:

Վերածննդի դարաշրջանի իտալական նկարիչները, չնայած և կցված էին հատուկ քաղաքների, այնուամենայնիվ տեղաշարժվում էին ամբողջ Իտալիայով մեկ, հաճախ ունենալով դիվանագիտական կարգավիճակ և զբաղվելով գեղարվեստական և փիլիսոփայական գաղափարների տարածումով[1]:

Տոսկանայի Ֆլորենցիա քաղաքը հայտնի է որպես Վերածննդի հայրենիք, և հատկապես Վերածննդի գեղանկարչության հայրենիք:

Նախավերածնունդը սկսվում է գեղանկարիչ Ջոտտոյի մասնագիտական գործունեությամբ և ներառում է իր մեջ նկարիչներ Թադեո Գադդիի, Օրկանիայի և Ալտիկիերոյի ստեղծագործությունը: Վաղ Վերածնունդը հիշատակված էր նկարիչներ Մազաչչոյի, Ֆրա Անջելիկոյի, Պաոլո Ուչչելլոյի, Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի և Վերոկկիոյի աշխատանքներով: Բարձր Վերածննդի դարաշրջանում են աշխատել Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը և Տիցիանը: Մանիերիզմն ընդգրկված է Անդրեա դել Սարտոյի, Պոնտորմոյի և Տինտորետտոյի ստեղծագործությամբ:



Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի մշակույթի զարգացման կարևոր տնտեսական բաղադրիչ դարձավ Կենտրոնական Իտալիայի հյուսիսային մասի քաղաքների վերելքը: Քաղաքները ձեռք բերեցին ինքնավարություն և գրեթե ամբողջական անկախություն ֆեոդալներից: Շատ քաղաքներում իշխանությունը կենտրոնացած էր մեկի ձեռքերում, հայտնվեցին սինյորիաներ։ Ապենիններում հանրապետական դասակարգի հենարան էին Վենետիկ և Ֆլորենցիա քաղաքները: Հարավային Իտալիան և Կենտրոնական Իտալիայի մի մասը մտնում էին Նեապոլի թագավորություն և Եկեղեցական պետություն միապետությունների կազմի մեջ: 14-րդ դարի վերջին-15-րդ դարի սկզբին Ֆլորենցիան պայքարեց Միլանից անկախության համար և հաղթեց, ինչը նպաստեց հանրապետական գաղափարների տարածմանը և ազդեցություն գործեց քաղաքացիական հումանիզմի սկզբունքների զարգացման վրա: 1642 թվականին Կոզիմո Մեդիչի Ավագի աջակցությամբ Ֆլորենցիայում հիմնադրվեց Պլատոնյան ակադեմիան Կարեջիում։ 1460-ական թվականներին Իտալիայում ակադեմիաներ առաջացան նաև Հռոմում և Նեապոլում: Հումանիստական ակադեմիաները միտքը ազատ զարգացնող և տարբեր փիլիսոփայական ավանդույթներին անդրադառցող գիտական համայնքներ էին:

Վերածննդի դարաշրջանի իտալական գեղանկարչութան զարգացման վրա ազդեցություն էին գործում փիլիսոփայության հոսանքները, գրականությունը, ճարտարապետությունը, աստվածաբանությունը, գիտությունն ու հասարակության կյանքի այլ ասպեկտները:

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկվող ժամանակում իտալական հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ փիլիսոփայության, պոեզիայի, դրամայի, գիտության հանդեպ: Հումանիստական փիլիսոփայության հանդեպ հետաքրքրությունը նշանակում էր, որ մարդու հարաբերություննները մարդկության, տիեզերքի և աստծու հետ արդեն չեն հանդիսանում իբրև եկեղեցու բացառիկ արտոնություններ։

15-րդ դարում իտալացի փիլիսոփա և հումանիստ Մարսիլիո Ֆիչինոն գրում էր՝

«Ոչ երկինքն է թվում մարդուն չափազանց բարձր, ոչ երկրի կենտրոնը՝ չափազանց խոր։ Իսկ քանի որ մարդը ուսումնասիրեց լուսատուների կառուցվացքը և նրանց շարժման ձևերը․․․ ապա ով կսկսի հերքել, որ մարդու հանճարը գրեթե նույնն է, ինչպես երկնային լուսատուների արարիչինը, և որ նա կկարողանար ինչ-որ կերպ ստեղծել այդ լուսատուները, եթե ունենար գործիք և երկնային նյութ»։

Բարձր Վերածննդի դարաշրջանում ձևավորվում էր տպավորություն, որ մարդը կարող է գերազանցել բնությանը։

Անտիկ դասականության դարաշրջան դարաշրջանի հանդեպ վերածնված հետաքրքրությունը ճարտարապետ Բրունելեսկիին և քանդակագործ Դոնատելլոյին հանգեցրեց Հին Հռոմի հնագիտական ուսումնասիրությանը։ Դասական տարրերի վրա հիմնված ճարտարապետական ոճի վերածնունդը ոգևորում էր կլասիցիզմը գեղանկարչության մեջ, որը դեռ 1420-ական թվականներին դրսևորվեց Մազաչչոյի և Պաոլո Ուչելլոյի նկարներում։

Վերածննդի դարաշրջանի իտալական գեղանկարչության ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վերածննդի ճարտարապետություն
  2. Մանիերիզմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. e.g.