Jump to content

Թադեո Գադդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադեո Գադդի
Ծնվել է1300[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1366[2][3]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Ուշագրավ աշխատանքներMadonna of Humility (Madonna dell'Umiltà)?, Four-sided lobed medallion of crucifixion from the sacristy of Santa Croce?, Madonna and Child Enthroned with Angels and Saints?, Baroncelli Chapel?, Armadio di Santa Croce? և Last Supper, Tree of Life and other stories?
ՈւսուցիչՋոտտո դի Բոնդոնե[5] և Gaddo Gaddi?
ԱշակերտներAgnolo Gaddi?[5] և Jacopo del Casentino?
ՀայրGaddo Gaddi?
ԶավակներAgnolo Gaddi?[4], Niccolò Gaddi?[4] և Giovanni Gaddi?[4]
 Taddeo Gaddi Վիքիպահեստում

Թադեո Գադդի (իտալ.՝ Taddeo Gaddi, 1300[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1366[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նկարիչ, հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում և Տոսկանայում։

Նկարիչներ Ջովաննի, Անյոլի և Նիկոլո Գադդիների հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադեոն նկարչություն սովորել է հորից՝ նկարիչ Գադդո Գադդիից, այնուհետև աշխատել է Ջոտտո դի Բոնդոնեի մոտ և մոտավորապես 1330 թվականին դարձել է ինքնուրույն, վարպետ նկարիչ Ֆլորենցիայում։

Վազարիի պնդմամբ, Գադդին իր դատողությամբ ու տաղանդով առաջիններից մեկն էր գեղանկարչության ասպարեզում և գերազանցում էր իր գործընկերներին։ 1330 թվականին Թադեոն մտել է բժիշկների ու դեղագործների կորպորացիայի մեջ։ 1347 թվականին նա հիշատակվել է Ֆլորենցիայի լավագույն նկարիչների ցուցակը գլխավորողի դերում։

Գադդիի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մասին հիշատակում է Վազարին, ներկայումս կորած են համարվում։ Նրա ստորագրությամբ պահպանված նշանակալի աշխատանքներից են բեռլինյան տրիպտիխը /եռանկարը/ և «Տիրամայրը մանկան հետ» կտավը, որոնց վրա հենվելով էլ դատողություններ են անում նկարչի արվեստի մասին։

Նկարչի լավագույն գործերից է համարվում նաև Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազլիկի Բարոնչելլի մատուռում «Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունը» որմնանկարների շարքը։ Նրա ստեղծագործական ուշ շրջանին են վերագրվում Սանտա Կրոչեի սեղանատան «Խորհրդավոր ընթրիք» և «Կենաց ծառ» որմնանկարները։

Իր ստեղծագործություններում Գադդին պատկերել է ճարտարապետական բարդ մոտիվներ և առաջիններից մեկն է եղել, որ հետաքրքրություն է դրսևորել լուսավորության էֆեկտների արտացոլման նկատմամբ:։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names — 2017.
  5. 5,0 5,1 National Gallery of Art - Collection
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեո Գադդի» հոդվածին։