Մասնակից:HayrapetyanG/Սոցիալական Վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական վեպ, հայտնի է նաև որպես սոցիալական խնդիր (կամ սոցիալական բողոք), «գեղարվեստական գործ է, որի մեջ գերակայող սոցիալական խնդիրները, ինչպիսք են գենդերային, ռասսայական կամ խավային խտրականությունները, դրամատիզացվում են վեպի կերպաների վրա դրանց ազդեցությամբ»: [1] Նման աշխատանքներում ընդգրկված սոցիալական խնդիրների ավելի կոնկրետ օրինակները ներառում են աղքատությունը, գործարաններում եւ հանքավայրերում աշխատանքային պայմանները, երեխաների աշխատանքի ծանրությունը, կանանց նկատմամբ բռնությունը, հանցավորության աճը եւ քաղաքներում գերբնակեցման ուաղքատության պատճառով առաջացած համաճարակները: [2]

Վեպի այս տեսակի համար օգտագործվում են նաեւ քարոզչական վեպ, արդյունաբերական վեպ, աշխատավոր դասակարգի վեպ եւ խնդրային վեպ եզրույթները: [3] Երիտասարդության խնդրային վեպը այս ժանրի վերջին զարգացումների արդյունք է: Այն նաեւ կոչվում է սոցիոլոգիական վեպ: Սոցիալ-բողոքական վեպը սոցիալական վեպի ձեւ է, որը շեշտադրում է սոցիալական փոփոխության գաղափարը, իսկ աշխատավորական վեպը սոցիալ-բողոքական վեպի քաղաքական ձեւ է, որը կարող է ընդգծել հեղափոխության անհրաժեշտությունը: [4] Չնայած վաղ օրինակները հայտնաբերվել են 18-րդ դարի Անգլիայում, սոցիալական վեպերը գրվել են Եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում:

Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթը, Անգլիա (« Cottonopolis »), նկարվել է 1840 թվականին, ցույց է տալիս գործարանային ծխնելույզների քանակը

Թեեւ վեպի այս ենթաոճի ծագման տարեթիվը սովորաբար համարվում է 19-րդ դարը, 18-րդ դարում արդեն կային նախադեպեր, ինչպիսիք են՝ Հենրի Ֆիլդինգի (1751) «Ամելիան», Վիլյամ Գոդվինի «Իրերը, ինչպես դրանք կան կամ Կալիբ Ուիլյամսի արկածները»(1794), Թոմաս Հոլկրոֆտըի «Հյու Թրեվորի արկածները» (1794-1797 թթ.) եւ Էլիզաբեթ Ինչբալդի «Բնություն եւ արվեստը» (1796): [5] Սակայն, մինչ Ինչբալդը սոցիալական խնդիրների պատասխանատվությունը դրել էր անհատների անբարոյականության եւ կոռումպացված լինելու վրա, Գոդվինը՝«Կալիբ Ուիլյամսում» հասարակության կոռումպացվածությունը հաղթահարելու ոչ մի ելք չէր տեսնում:

Անգլիայում 1830-1840-ականների ընթացքում սոցիալական վեպը «ծագեց 1832 թվականի Բարեփոխումների օրենքին հետևած սոցիալական եւ քաղաքական բռնկումների արդյունքում »: [6] Սա շատ առումներով արձագանք էր արագ արդյունաբերականացմանը, դրա հետ կապված հասարակական, քաղաքական եւ տնտեսական խնդիրներին եւ միջոց էր մեկնաբանելու իշխանության եւ արդյունաբերության չարաշահումներն ու աղքատների տառապանքները, որոնք չէին ոչ մի շահ չունեին Անգլիայի տնտեսական բարգավաճումից։ Այս աշխատանքները ուղղված էին միջին խավին` նպատակ ունենալով ձևավորել համակրանք եւ նպաստել փոփոխությանը: «Անգլիայի հարցի կարգավիճակը» բառակապակցությունը օգտագործվել է Թոմաս Քարլայլի կողմից «Չարտիզմում» (1839), եւ «Անգլիայի կարգավիճակի վեպերը ձգտում էին անմիջականորեն ներգրավել ժամանակակից սոցիալական եւ քաղաքական հարցեր` կենտրոնանալով դասակարգային, սեռական եւ աշխատանքային հարաբերությունների, ինչպես նաեւ հասարակական անհանդուրժողականության եւ Անգլիայի հարուստների եւ աղքատների միջեւ գնալով աճող հակասությունների վրա »: [7] Չարտիստական շարժումը աշխատավոր դասակարգի համար բարեփոխիչ շարժում էր, որը ձգտում էր համընդհանուր ազատ ընտրության եւ խորհրդարանական այլ բարեփոխումների: Չարտիզմը ձախողվեց իբրև խորհրդարանական շարժում, սակայն, «Չարտիզմի վեց կետերից» հինգը դարձան իրականություն խմբի կազմավորմից մեկ դար անց:

Այս ժանրի վաղ օրինակներից հայտնի են՝ Բենջամին Դիզրայելիի «Սիբիլը կամ երկու ազգերը» վիպակը և նույն տարում՝ 1845թ.-ին Ֆրիդրիխ Էնգելսի կողմից հրատարակված «Աշխատավոր դասակարգի կարգավիճակը 1844 թ.-ի Անգլիայում» աշխատությունը։ Սիբիլը նույնպես հետաքննում էր Անգլիայի աշխատավոր դասակարգի կարգավիճակը: Դիզրայելին հետաքրքրված էր այն սարսափելի պայմաններով, որոնցում ապրում էին Անգլիայի աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները: Դիզրայելիի հետաքրքրությունը այս թեմայի հանդեպ ծագել էր Չարտիստական շարժման նկատմամբ իր հետաքրքրությունից:

Սոցիալական վեպի հերթական վաղ օրինակներից է Շառլ Քինգսլիի «Ալթոն Լոկը» (1849) աշխատությունը, որը նպատակ ուներ բացահայտել հագուստի առեւտրի ոլորտում սոցիալական անարդարության, ինչպես նաեւ գյողատնտեսության ոլորտում աշխատողների փորձությունների եւ կրած դժվարությունների դեպքեր: Այն նաեւ պատկերացում է տալիս Չարտիստական քարոզչության մասին, որի մեջ Քինգսին ներգրավվել էր դեռ 1840-ականներին:

Էլիզաբեթ Գասկելի առաջին արդյունաբերական վեպը, «Մերի Բարտոնը» (1848 թ.) քննարկում է գործատուների եւ աշխատողների միջեւ հարաբերությունները, սակայն նրա դիրքորոշումը համընկնում է աշխատավոր աղքատների տեսակետներին։ Իր խոսքերով՝ «հարստության հանդեպ բերկրանքի, ինչպես նաեւ էգոիզմի արդյունքում է առաջանում աշխատավորների տառապանքն ու ատելությունը արդյունաբերողի հանդեպ։» [8] Էլիզաբեթ Գասկելլը, իր երկրորդ՝«Հյուսիս եւ Հարավ» (1854-55) աշխատությամբ վերադառնում է աշխատողների վտանգավոր աշխատանքային պայմաններին եւ արդյունաբերողների հետ փոխհարաբերություններին`առավել ուշադրություն դարձնելով գործատուների մտածողության եւ դիտանկյան վրա: [9] «Շերլին» (1849)՝ , Շարլոտ Բրոնտեի հրատարակած երկրորդ վեպը «Ջեյն Էյրից» հետո, նույնպես սոցիալական վեպ է: Գործողությունները տեղի են ունենում Յորքշայրում 1811 – 12 թթ. արդյունաբերական դեպրեսիայի շրջանում, որից բխեցին նապոլեոնյան պատերազմները եւ 1812 թ-ի պատերազմը։

Սոցիալական խնդիրները նաեւ կարեւոր մտահոգության առիթ են հանդիսացել Չարլզ Դիքենսի վեպերում, մասնավորապես, աղքատության եւ դրա հետ կապված անառողջ կենսապայմանների, վարկատուների կողմից հասարակ մարդկանց շահագործման, իրավական համակարգի կոռուպցիայի, ինչպես նաեւ Աղքատների մասին օրենքի հիմնախնդիրները: Դիքենսը կատաղի քննադատում էր վիկտորիանական հասարակության սոցիալական շերտավորման գաղափարները: Դիքենսի երկրորդ վեպը՝ «Օլիվեր Թվիստը» (1839), ընթերցողներին ցնցեց աղքատության եւ հանցագործության պատկերներով. այն ոչնչացրեց չքավորության և հանցագործների մասին միջին խավի բանավեճերը՝ անհնարին դարձնելով անտեղյակության օգտագործումը իբրև աղքատությունը արժեզրկելու միջոց: [10] [11] Չարլզ Դիքենսի «Ծանր ժամանակներ» (1854) աշխատության գործողությունները տեղի են ունենում Միդլանդս արդյունաբերական քաղաքում: Այն հատկապես քննադատում է Ուտլիտարիզմի գաղափարների ազդեցությունը քաղաքներում աշխատող դասակարգերին պատկանող մարդկանց կյանքի վրա: Ջոն Ռասկինը «Ծանր ժամանակները» համարում էր Դիքենսի կողմից գրված իր ամենասիրելի աշխատանքը. այն այդ կոչումին արժանացել է «կարեւոր սոցիալական հարցեր վեր հանելու շնորհիվ»: Վալտեր Ալենը «Ծանր ժամանակները» բնութագրեց, որպես արդյունաբերական հասարակության քննադատության անգերազանցելի աշխատություն, սակայն հետագայում այն ստվերվեց Լոուրենսի գործերով: Կարլ Մարքսը պնդեց, որ Դիքենսը «աշխարհին ավելի շատ քաղաքական եւ սոցիալական ճշմարտություններ է տվել, քան բոլոր պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, հրապարակախոսները եւ մտավորականները։»:[12] Մյուս կողմից, Ջորջ Օրուելը, Դիքենսի մասին իր շարադրանքում, գրում է՝ «Չկա որևէ հստակ նշան, որ նա ցանկանում է, որ գոյություն ունեցող կարգերը տապալվեն կամ որ այդ տապալումը շատ մեծ նշանակություն կունենա: Իրականում նրա նպատակն այնքան հասարակությունը չէ, որքան «մարդկային բնույթը»: [13]


Պրոլետարական վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլետարական վեպը, ըստ «Բրիտանիկա հանրագիտարանի», հիմնված է աշխատավոր դասակարգի կյանքի անմիջական փորձի վրա եւ «ըստ էության հեղափոխության նախապայման հանդիսացող գործիքներից է», իսկ միջին դասի վիպասանների ստեղծագործությունները, ինչպիսիք են Ուիլյամ Գոդվինի «Կալեբ Ուիլյամսը» (1794) եւ Չարլզ Դիքենսի «Ծանր ժամանակները», թեեւ նրանք փորձում են համակրել աշխատավորների փորձությունները, «ավելի շատ մտահոգված են վերը նշված բարեփոխումների, քան հենց հեղափոխության իրականացմամբ»: [8] Ռուս գրող Մաքսիմ Գորկին, օրինակ, պրոլետարական վիպագրի վառ օրինակ է, սակայն, Խորհրդային Միությունում, Գորկիի իմացած պրոլետարական վեպը դատապարտված էր անհետանալու «քանզի հեղափոխական վեպն իր էությամբ  կենսունակ ու վավեր է միայն այն դեպքում, երբ գրված է կապիտալիստական բռնապետության ներքո»: [9] Սակայն պրոլետարական վեպը նաև գոյություն ունի առանց հեղափոխական շեշտադրումների, իբրև «աշխատավոր դասակարգերի քարոզչության նպատակ» [10] եւ դա պարզ արտացոլում է ռուսական, ամերիկյան եւ աշխատավոր դասակարգային այլ մշակույթների, այդ թվում նաեւ Բրիտանիայի (տես ստորեւ) տարբերություները:

Միացյալ Նահանգները ունեցել է աշխավոր դասակարգի կյանքը պատկերող մի շարք սոցիալիստ հեղինակներ, ինչպիսիք են Ջեք Լոնդոնը, Էփտոն Սինքլերը եւ Ջոն Դոս Պասսոսը: Լոնդոնը գրում էր սոցիալիստական տեսանկյունից, որը ակնհայտորեն արտացոլված է իր «Երկաթե կրունկը» վեպում: Չնայած Լոնդոնը ոչ թեորիստ, ոչ էլ ակադեմիական սոցիալիստ էր, նրա գաղափարները բխում էին իր կյանքի փորձառությունից: Լոնդոնն իր «Ինչպես ես դարձա սոցիալիստ» աշխատությունում բացատրում է, որ [11] իր տեսակետների վրա մեծ ազդեցություն են ունեցել հասարակական դասակարգերի ներքեւում գտնվող մարդկանց հետ ունեցած հարաբերությունները: Նրա լավատեսությունը եւ անհատականությունը անհետացան, եւ նա ինքն իրեն խոստացավ, որ երբեք նախատեսվածից ավելի դժվար ֆիզիկական աշխատանք չի կատարի: Նա գրում էր, որ իր անհատականությունը ջախջախվեց եւ ինքը  քաղաքականապես վերածնվեց: Նա հաճախ էր ավարտում իր նամակները՝ «Սիրով՝ հեղափոխության համար» նախադասությամբ: [12] 1930-1940 թվականներին Մայքլ Գոլդը (1894-1967) համարվում էր ամերիկյան պրոլետարական գրականության նախահայր: Գոլդը գրող-քննադատ էր և ամբողջ կյանքում իրեն համարում էր կումունիստ։ Նրա կիսաինքնակենսագրական «Հրեաները առանց փողի» (1930 թ.) գործը լավագույն վաճառվող վեպերից էր։ Պրոլետարական վեպի մյուս ամերիկյան օրինակները ներառում են Ագնես Սմեդլիի «Երկրի դուստրը» (1929) եւ Ռոբերտ Քոլտուելի «Ավելցուկի երկիրը » (1934):

Այնուամենայնիվ, աշխատավորների դասարակարգի մասին բրիտանական գրականության ավանդույթը ներշնչված չէր միայն Կոմունիստական կուսակցության կողմից, այն ներգրավում էր նաև սոցիալիստներին ու անարխիստներին: Ավելին, բրիտանական աշխատավոր դասի հեղինակների մասին գրող  Հ. Գուստավ Կլաուսը իր«Սոցիալիստական Վեպ. Ավանդույթների վերականգնում» աշխատության մեջ ասում է, որ ժամանակակից «պրոլետարիատ» տերմինը միջազգայնորեն նահանջ է ապրել, իսկ «աշխատավոր դասակարգ» եւ «սոցիալիստ» տերմինները շարունակում են վայելել հավասար հարգանք և հավատարմություն: [13] «Պրոլետարական» տերմինը, սակայն, հաճախ օգտագործվում է բանվոր դասակարգի մասին երկերը բնութագրելու համար հենց տվյալ ժանրի հեղինակների կողմից, որպեսզի տարբերակեն իրենց միջին խավի հեղինակների երկերից, ինչպիսիք են Շառլ Դիքենսի «Ծանր Ժամանակները» եւ Հենրի Գրինի «Գոյատևումը»: [14] Վոլտեր Գրինվուդի «Սերը Դոուլում» (1933) համարվել է բրիտանական պրոլետարական վեպի «գերազանց օրինակ։» [15] Այն գրվել է 1930-ականների սկզբին, որպես արձագանք գործազրկության ճգնաժամին, որը զգացվում էր տեղական, ազգային եւ միջազգային մակարդակներում: Դեպքերը տեղի են ունենում Հանքի զբոսայգում, որտեղ Գրինվուդը ծնվել եւ մեծացել է: Վեպը սկսվում է 1926 թ. բողոքի ակցիաների ժամանակաշրջանում, սակայն նրա հիմնական գործողությունները տեղի են ունենում 1931 թվականին:

Պատանեկության խնդրային վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության խնդրային վեպը զբաղվում է դեռահասների՝ սոցիալական կամ անձնական խնդիրների առաջին առճակատմամբ: [11] Տերմինն առաջին անգամ այս իմաստով օգտագործվել է 1960-ականների վերջին՝ հղում անելով ժամանակակից ստեղծագործությունների, որոնցից է օրինակ՝ Ս.Է. Հինտոնի«Աութսայդերները» վեպը՝  հրատարակված 1967 թ.-ին։ Պատանիների խնդիրների մասին վեպը ունի բավականին ընդհանրացված բացատրություն: Ռոուզ Մերի Հոննոլդի «Երիտասարդ ընթերցողի խորհրդատուի» կողմից ժանրը կապվում է ավելի ցածր դասակարգի ընտանիքներ ներկայացնող կերպարների եւ նրանց խնդիրների հետ, հատկանշական է  նաև, որ օգտագործվում է ավելի առօրյա լեզու, այդ թվում բարբառներ, ժարգոն եւ աղքատ քերականություն, երբ կա համապատասխան կերպար եւ մթնոլորտ:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Վեպեր ըստ ժանրի]] [[Կատեգորիա:Գրական ժանրեր]] [[Կատեգորիա:Pages with unreviewed translations]]