Մասնակից:Aida Saribekyan/Ավազարկղ5
Օթնիել Չարլզ Մարշ Othniel Charles Marsh | |
---|---|
Ծնվել է | 1831 թվական, Հոկտեմբերի 29 |
Ծննդավայր | ԱՄՆ Լոքպորտ, Նյու Յորք |
Մահացել է | 1889 թվական, Մարտի 18 |
Մահվան վայր | Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ամերիկացի |
Կրթություն | Եյլի քոլեջ |
Ազդվել է | Ջոն Բել Հաչեր |
Ազդել է | Ջեյմս Դանա |
Գործունեություն | Հնէաբանություն |
Պարգևներ և մրցանակներ | Բիգզբիի մեդալ |
Ստորագրություն |
Օթնիել Չարլզ Մարշը (անգլ.՝ Othniel Charles Marsh) (ծնվել է 1831 թվականի Հոկտեմբերի 29-ին, մահացել 1899 թվականի մարտի 18-ին) Եյլի քոլեջի հնէաբանության ամերիկացի դասախոս էր և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը [1]։ Մարշը հնէաբանության ոլորտի ականավոր գիտնականներից էր։ Նրա ժառանգություններն ընդգրկում են տասնյակ նոր կենդանատեսակների հայտնաբերություններ կամ նկարագրություններ և թռչունների ծագման մասին տեսություններ:
Ծնվելով համեստ կյանք վարող ընտանիքում, Մարշը բարձրագույն կրթություն ստացավ ի շնորհիվ իր մեծահարուստ մորեղբոր՝ Ջորջ Փիբոդիի առատաձեռնության։ 1860 թվականին Եյլի քոլեջն ավարտելուց հետո ճանապարհորդեց աշխարհով մեկ՝ սովորելով անատոմիա, միներալոգիա և երկրաբանություն։ Վերադառնալուն պես Եյլում սկսեց դասավանդել։ 1870 թվականից 1890 թվականներին Մարշը մրցեց իր հնէաբան մրցակից էդվարդ Դրինքեր Քոփի հետ՝ արևմտաամերիկյան ցուցահանդեսի ժամանակ, որն առավել հայտնի էր Ոսկրային պատերազամներ անվամբ։ Այդ մրցակցությունից հետո գիտական աշխարհն այս երկու հնէաբաններին պարտական էր։ Մարշի ամենամեծ ժառանգությունը մեսոզոյան դարաշրջանի սողունների, ատամնավոր թռչունների և մեսոզոյան ու երրորդ դասի կաթնասունների հավաքածուն է, որը հիմա Եյլի Բնագիտական պատմությունների Փիբոդի թանգարանի և Սմիթսոնյան ինստիտուտի հավաքածունների հիմքն է կազմում։ Մարշին անվանում էին «հոյակապ հնէաբան և Ամերիկայում դարվինիզմի ամենամեծ կողմնակիցը տասնիններորդ դարում»[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշը ծնվել է 1831 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում՝ համեստ կյանք վարող մի ընտանիքում։ Հայրը՝ Քալեբ Մարշը, ագարակատեր էր։ Մայրը՝ Մերի Գեյնս Փիբոդին, մեծահարուստ և բարերար Ջորջ Փիբոդիի փոքր քույրն էր, երբ Մարշը երեք տարեկան էլ չկար՝ խոլերայից մահացավ[3] ։ Մորեղբոր ֆինանսկան աջակցությամբ էլ Մարշը ֆորմալ կրթություն ստացավ[4]։ 1856-ին ավարտել է Էնդովերի Ֆիլիպսի ակադեմիան և 1860-ին Եյլի քոլեջը՝ արվեստի բակալավրի աստիճանով [3][5]։
Մարշը Եյլի քոլեջից ստացել է Բերկլիի կրթաթոշակ և 1860-1860 թվականներին սովորել երկրաբանություն, միներալոգիան և քիմիա Եյլի Շիֆիլդ գիտական դպրոցում՝ 1863-ին ստանալով մագիստրոսի աստիճան[3] ։ Հետո, 1862-ից 1865 թվականը Բեռլինում, Հայդելբերգում և Վրոցլավում սովորել է հնէաբանություն և անատոմիա։ 1866 թվականին ԱՄՆ վերադառնալով նշանակվել է Եյլի համալսարանի ողնաշարավոր կենդանիների հնէաբանության պրոֆեսոր և դարձավ ԱՄՆ-ում հնէաբանության առաջին դասախոսը [3] ։
Նույն թվականին, Մարշի առաջարկով, նրա մորեղբայրը՝ Ջորջ Փիբոդին նվիրաբերեց 150 հազար ամերիկյան դոլար Եյլի Բնագիտական պատմության Փիբոդի թանգարանի կառուցման համար [4]։ Մարշը Փիբոդի թանգարանի երեք իրական հոգաբարձուներից մեկն էր [3] ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Փիբոդիից, իր մորեղբորից [3] , 100,000 ամերիկյան դոլար ժառանգություն ստանալուց հետո, Մարշն ու բրածո կենդանիներ որոնողները կարողացան 500 նոր տեսակի բրածո կենդանիներ հայտնաբերել, որոնք հետագայում բոլորն էլ Մարշի կողմից անուններ ստացան՝ իր կարիերայի ընթացքում հրապարակած ավելի քան 400 գիտական հոդվածներում[3] ։ 1871 թվականի մայիսին, Մարշն Ամերիկայում հայտանբերեց առաջին պտերոզավրերի բրածոներ: Նա նաև հայտնաբերեց ձիերի հին տեսակներ, թռչող սողուններ, Կավճի ժամանակաշրջանի և Յուրայի ժամանակաշրջանների դինոզաավրեր, որոնցից են ՝ Տրցերատոպսը (Triceratops) Ստեգոզավրը (Stegosaurus)[3] , Բրոնտոզավրը (Brontosaurus), Ապատոզավրը (Apatosaurus) և Ալոզավրերը (Allosaurus), նաև Կավճի ժամանակաշրջանից նկարագրում է 8 ատամնավոր թռչուններից՝ Իխտորնիսին (Ichthyornis) [6] և Հեսպերորնիսին (Hesperornis) [7]:
Մարշը բրածոներ գտավ, որոնք բացահայտեցին ձիերի էվոլյուցիան։ Դա հնարավորություն տվեց Դարվինի էվոլյուցիայի տեսությունը բրածոների մասին գրառումների օգնությամբ հավաքել, ինչն էլ նշանակալի դարձրեց Մարշի ջանքերը: Մարշը, առավել քան ցանակացած մեկը, նեկայացրեց Դարվինի աշխատանքին հարող իրեղեն ապացույցներ։ Անգլիացի կեսանաբան և մարդաբան Թոմաս Հեքսլի Հենրին 1876 թվականին այցելեց Մարշին։ Հաքսլիի տեսակետները էվոլյուցիայի վերաբերյալ ի սկզբանե բավականին տարբերվում էին Մարշի տեսակետներից: Այնուամենայնիվ, Մարշը ցույց տվեց իր բրածոների հավաքածուն և բացատրեց իր եզրակացությունները: Հաքսլին փոխեց իր կարծիքը Մարշի կարծիքին համապատասխանեցնելու համար և դրանք դարձրեց՝ ձիերի էվոլյուցիայի վերաբերյալ Նյու Յորքում իր հայտնի դասախոսության թեման [8][9] ։
1877-ին, Կոլորադոյի Մորիսոն քաղաքի հարևանությամբ գտնվող Մորիսոն քարերի գոյացման վայրում, այժմ հայտնի Դինոզավրերի լեռնաշղթա տարածքում, Մարշը հայտնաբերեց Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրերի նմուշների հսկայական զանգված։ Դրանից հետո, նույն տարվա ընթացքում, նա ուսումնասիրեց Վայոմինգ նահանգի Կոմո Բլաֆում հայտնաբերված բրածոներին, իսկ իր աշխատակիցներն ավելի ապշեցուցիչ արդյունքներ ցույց տվեցին՝ շարունակելով հետազոտությունները մինչև 1889 թվական: Մարշի մարդիկ նաև պեղումներ են իրականացրել Կոլորադո նահանգի Կանոն Սիթիի տարածքում և Լենս քարերի գոյացման Դենվեր Բեդսում։ Մորիսոնի աշխատակիցները Մարշին Եյլում 230 մեծ արկղով ոսկոր էին ուղարկել։ Կանոն Սիթիից իր աշխատողները 270 արկղ էին ուղարկել, իսկ Կոմո Բլաֆֆից 480։ Մարշի կենսագիրը՝ Չարլզ Շուխերտը անդրադարձավ սրան, նշելով, որ «դինոզավրերի իրական ամենաարդյունավետ հավաքածուն, երբևէ ներկայացվել է այդ միակ հնէաբանի կողմից» "[10]:
Բավականին նշանակալի է նաև Մարշի աշխատանքը վաղ կաթնասունների ուսումնասիրության գործում: 1878 թվականի սկզբին, Մարշը ցնցվեց, երբ պարզեց, որ Կոմո Բլաֆում իր աշխատակիներից մեկը հայտնաբերել էր Յուրայիի ժամանակաշրջանից հայտնաբերված կաթնասունի բրածո։ Դա հանգեցրեց հետագա հայտնագործությունների, որոնք ավելացնում էին Յուրայի կաթնասունների վերաբերյալ գիտելիքները: Մարշը, կաթնասունների յուրաքանչյուր խոշոր խմբրում, կարողացավ բացահայտել նոր սերունդներ և կենդանատեսակներ[11]։
1880 թվականին Մարշը գրավեց գիտական աշխարհի ուշադրությունը Օդոնտորնիթեսի հրատարակմամբ. Հյուսիսային Ամերիկայում վերացած ատամնավոր թռչունների մասին մենագրություն, որն ընդգրկում էր ատամներով թռչունների մասին հայտնագործությունները: Այս կմախքները օգնեցին հաղթահարել դինոզավրերի և թռչունների միջև եղած անջրպետը և անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին Դարվինի էվոլյուցիայի տեսությանը [12]։ Դարվինը Մարշին գրել էր. «Հնագույն թռչունների և Հս. Ամերիկայի շատ բրածո կենդանիների վերաբերյալ Ձեր աշխատանքը լավագույն աջակցությունն է ցուցաբերել էվոլյուցիայի տեսությանը, որը հայտնվել է վերջին 20 տարվա ընթացքում» (Դարվինի կենդանատեսակների ծագման հրատարակությունից ի վեր)[13][14]։
1882-ից 1892 թվականներին, Մարշը ԱՄՆ Երկրաբանական ծառայության շրջանակներում աշխատում էր որպես ողնաշարավոր կենդանիների հնէաբան [4]։ Ի շնորհիվ ԱՄՆ Երկրաբանական ծառայության ղեկավար Ջոհն Ուեսլի Փաուելի, և Վաշինգտոնում Մարշի կապերի, 1880-ականների վերջին Մարշը դարձավ կառավարության համախմբված հետազոտության ղեկավարը [15] ։
1883 և 1895 թվականների ընթացքում, Մարշը ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր [4]։
Մարշի՝ դինոզավրերի աշխատանքի գագաթնակետը եղավ 1896 թ.-ին, երբ նրա, Հյուսիսային Ամերիկայի Դինոզավրերի և Ողնաշարավոր բրածոների երկու թղթերը հրատարկվեցին, որոնք ցույց տվեցին նրա անգերազանցելի գիտելիքները դինոզավրերի մասին [16]։
1897 թվականի դեկտեմբերի 13-ին Մարշը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայից Կուվիեր մրցանակից 1500 ֆրանկ ստացավ [17] ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օթնիել Մարշը մահացել է 1899 թվականի Մարտի 18-ին, իր մրցակից Քոփի մահից մի քանի տարի անց [5]։ Նրան հուղարկավորել են Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Գրով Սթրիթ գերեզմանատանը:
Ոսկրային պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշը նաև հայտնի էր էդվարդ Դրինքեր Քոփի դեմ այսպես կոչվող «Ոսկորային պատերազմներ»-ից։ Երկուսն էլ կատաղի մրցակցություն էին ցուցաբերում՝ հայտնաբերելով և դասակարգելով դինոզավրերի ավելի քան 120 նոր տեսակներ [3] ։
1863-ի ձմռանը Մարշը առաջին անգամ հանդիպեց Քոփին, երբ Բեռլինում էր: Մարշը, երեսուներկու տարեկանում, հաճախում էր Բեռլինի համալսարան։ Ի համեմատ Քոփի, Մարշն ուներ համալսարանական-գիտական երկու աստիճան, սակայն Քոփն ուներ գրած 37 գիտական հոդված, իսկ Մարշը երկու հրատարակած աշխատանք։ Չնայած նրանք ավելի ուշ մրցակիցներ կդառնային, երկուսն էլ համակրում էին միմյանց։ Մարշը և Քոփը շրջում էին քաղաքով և միասին մի քանի օր անցկացրին: Քոփի Բեռլինից հեռանալուց հետո, նրանք նամակներով էին փոխանակվում՝ ձեռագրեր, բրածոներ և լուսանկարներ միմյանց ուղարկում [18] ։
Քոփը 1867 թվականին, Կոլեստուս մարշիին (Colosteus marshii) անվանակոչեց ի պատիվ Մարշի, իսկ Մարշն էլ ի պատասխան դրա, 1869 թվականին անվանեց Մոզազավր քոփենուսը ( Mosasaurus copeanus) ի պատիիվ Քոփի [3] ։
1868 թվականին Մարշը Նյու Ջերսի նահանգի Հադոնֆիլդ քաղաքում այցելեց Քոփին։ 1866 թվականից սկսած Քոփը վերականգնում էր քարհանքներից բերված բրածոներին, ներառյալ Լաելապս աքիլունգիսը (Laelaps aquilungis), որոնց նա նկարագրեց որպես նոր կենդանատեսակ: Միչև հեռանալը, Մարշը քարհանքի ղեկավարների հետ պայմանավորվեց, որպեսզի մարմարե փոսերից հայտնաբերած յուրաքանչյուր նոր բրածոն իրեն ուղարկեն, այլ ոչ թե Քոփին [3][19] ։
Քոփի և Մարշի մրցակցությունը սկսվեց այն ժամանակ, երբ Մարշը իբր նշեց, թե Քոփը Էլազմոզազավրի (Elasmosaurus) պոչի ծայրին դրել էր Էլազմոզազավրի (Elasmosaurus) գանգը: Քոփը փորձում էր հետ գնել իր թերի վերականգնողական խոտան պարունակող թղթերը, սակայն Հովսեփ Լայդը, Բնական գիտությունների ակադեմիայի ժողովի ընթացքում, բացահայտեց նրա գաղտնիքները։ Այս մրցակցությունը շարունակվեց մինչև նրանց կյանքի վերջ [18] :
Ի վերջո Մարշը հաղթեց Ոսկրային պատերազմներում՝ բացահայտելով դինոզավրերի 80 նոր կենդանատեսակ, մինչդեռ Քոփը 56-ն էր բացահայտել։ Քոփը սրան անլուրջ վերաբերվեց, և երկուսն էլ միմյանց հետ երկար տարիներ բանավիճում էին գիտական ամսագրերի շրջանակներում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշը դինոզավրերի այս ցեղատեսակներին անվանակոչել է․
- Ալոզավրեր (1877)
- Անխիզավր (1885)
- Ապատոզավր (1877)
- Բարոզավր (1890)
- Կամպտոզավր (1885)
- Դիպլոդոկ (1878)
- Ստեգոզավր (1881)
- Դրիոզավր (1894)
- Ստեգոզավր (1877)
Դինոզավրերի մի ենթադասին անվանակոչեց, տալով նրանց՝ Ցերատոպս (Ceratopsia,1890 թ․), Ցերատոզավր (Ceratosauria, 1884 թ․), Օրնիթոպոդ (Ornithopoda,1881թ․), Ստեգոզավր (Stegosauria, 1877 թ․) և Թրեպոդ անունները։
Նաև նաև Ալոզավրիդների (Allosauridae 1878 թ․), Անխիզավրի (Anchisauridae 1885 թ․), Կամպտոզավրի (Camptosauridae 1885 թ․), Ցերատոպսիդի (Ceratopsidae 1890 թ․), Ցերատոզավրիդի (Ceratosauridae), Դիպլոդոցիդի (Diplodocidae 1884 թ․), Նոդոզավրիդի (Nodosauridae 1890 թ․), Օրնիթոմիմիդի (Ornithomimidae 1890 թ․), Պլեաթոզավրիդի (Plateosauridae 1895 թ․) և Ստեգոզավրիդի (Stegosauridae 1880 թ․) ընտանիքներին անվանակոչեց։
Նա նաև անվանել է դինոզավրերի բազմաթիվ առանձին տեսակներ:
Ի պատիվ Մարշի, հնէաբանները որոշ դինոզավրերի տվել են՝ Հոպլիտազավր մարշի (Լուկաս 1901 թ․`Hoplitosaurus marshi), լակորնիս մարշի (Քլարկ 2004 թ․` Iaceornis marshi), Մարշոզվար (Մեդսեն 1976 թ․` Marshosaurus ), Օթնելիա (Գալթոն 1977 թ․` Othnielia ), և Օթնելիազավր (Գալթոն 2007 թ․`Othnielosaurus ) անունները։
Եյլի Բնագիտական պատմությունների Փիբոդի թանգարանում դինոզավրերի հավաքածուն՝ Մարշի գտածոների բնօրիաներն են։ Թանգարանի Մեծ դահլիճում գերակշռում է Բրոնտոզավրի կմախքի առաջին գտածոն, որ Մարշը հայտնաբերել էր, և որն էլ որոշ ժամանակ անց վերակոչվեց որպես Ապատոզավր: Բայց, 2005 թվականին ծավալուն մի ուսումնասիրություն հրատարակվեց, որում ներկայացված էր, որ Բրոնտոզավրը Զաուրոպոդների դասից էր, ինչն էլ տարբերվում էր Ապատոզավրից [20][21][22]։
1899 թվականին, Մարշը Եյլի համալսարանին թողեց Նյու Հեյվնի իր տունը։ "Othniel C. Marsh" տունը այժմ հայտնի է "Marsh Hall" անվանմամբ և համարվում էր ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան։ Այժմ այդ տարածքը հայտնի է որպես ՝ «Մարշի բուսանական այգի» (Marsh Botanical Garden).
Մարշը 1877 թվականին դարձավ Ամերիկյան հնագիտական հասարակության անդամ [23]։
Մարշը ձևակերպեց ուղեղի աճի մասին օրենք, որում ասվում էր, որ երրորդային շրջանում շատ կենսաբանական համակարգի խմբերը, ուղեղի չափերիի աստիճանական աճի պատճառ կարող են հանդիսանալ: Այս էվոլյուցիոն օրենքը շարունակում է կիրառվել իր բացատրական և որոշակիորեն կանխատեսող բնույթի շնորհիվ [24]։
Նախքան Մարշի կատարած հայտնագործություններին, Հյուսիսային Ամերիկայում հայտնի բրածոների մնացորդները բավականին քիչ էին: Ջորջ Փիբոդիի առատաձեռնության շնորհիվ Մարշը,1870 թվականից մինչև իր մահը, կարողացավ ոլորտում անընդհատ պեղումներ կատարող թիմեր ունենալ: Մարշի 30 տարվա ընթացքում վերականգնված հավաքածուները պարզապես ապշեցուցիչ էին գիտական հանրության համար: Փիբոդի թանգարանում Մարշը առաջինն էր, որ կազմակերպեց դինոզավրերի կմախքների ցուցադրություն, որոնք այժմ տարածված են բնագիտական պատմության բազում թանգարաններում [25]։
Մարշի կենսագիր Մարկ Ջ․ Մաքքարենը եզրակացնելով ասել է, «վերացած սողուններին, թռչուններին և կաթնասուններին ծանոթանալու գործում կատարված ներդրումները՝ հնէաբանության պատմության մեջ անկրկնելի մաս են կազմում» [26]։
Մեծ կիրճում (Մեծ Կանիոն) գտնվող Մարշ Բաթթ գագաթը՝ 1906 թվականին պաշտոնապես անվանակոչվեց ի պատիվ Մարշի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- University of California Museum of Paleontology. «Othniel Charles Marsh (1832–1899)». UC Berkeley. Վերցված է 2007-03-07-ին.
- «Othniel Charles Marsh (1831–1899)». Lefalophodon. National Center for Ecological Analysis and Synthesis. Արխիվացված է օրիգինալից 2007-02-07-ին. Վերցված է 2007-03-07-ին.
- The Scientific Contributions of Othniel Charles Marsh: Birds, Bones, and Brontotheres (Peabody Museum of Natural History Special Publication No 15) (Paperback) by Mark J. McCarren
- Jaffe, Mark (2000). The Gilded Dinosaur: The Fossil War Between E. D. Cope and O. C. Marsh and the Rise of American Science. New York: Crown Publishing Group. ISBN 0-517-70760-8.
- Lanham, Url (1973). The Bone Hunters. New York and London: Columbia University Press. ISBN 0-231-03152-1.
- Wilford, John Noble (1985). The Riddle of the Dinosaur. New York: Knopf Publishing. ISBN 0-394-74392-X.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Othniel Charles Marsh». Scientific American. 54 (18): 279–281. May 1886. doi:10.1038/scientificamerican05011886-279.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh',' p. 1, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Dingus, Lowell (2018). King of the Dinosaur Hunters: The life of John Bell Hatcher and the discoveries that shaped paleontology. Pegasus Books. ISBN 9781681778655.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Othniel Charles Marsh». Yale Peabody Museum of Natural History. 2017. Վերցված է 2017-07-27-ին.
- ↑ 5,0 5,1 «Professor Marsh is Dead. The World-Famous Geologist Succumbs to Pneumonia. Chair of Paleontology Founded for Him. Caused the Establishment of Peabody Museum». New York Times. March 19, 1899. Վերցված է 2010-07-28-ին. «Othniel C. Marsh, M.A., Ph.D., LL.D., professor of paleontology at Yale University, curator of the geological collection at the same institution, ...»
- ↑ Marsh, O.C. (1872). «Notice of a new and remarkable fossil bird». American Journal of Science. Series 3. 4 (22): 344.
- ↑ Marsh, O.C. (1872). «Discovery of a new and remarkable fossil bird». American Journal of Science. Series 3. 3 (3): 57.
- ↑ Plate, Robert. The Dinosaur Hunters: Othniel C. Marsh and Edward D. Cope, pp. 204-5, David McKay Company, Inc., New York, New York, 1964.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, pp. 44-6, 52-3, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, p. 7-8, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, pp. 19-21, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, pp. 16-17, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ Plate, Robert. The Dinosaur Hunters: Othniel C. Marsh and Edward D. Cope, pp. 210-11, David McKay Company, Inc., New York, New York, 1964.
- ↑ Cianfaglione, Paul. "O.C. Marsh Odontornithes Monograph Still Relevant Today," 20 Jul 2016, Avian Musings: "going beyond the field mark." (Retrieved 21 Aug 2019: https://avianmusing.blogspot.com/2016/07/oc-marsh-odontornithes-monograph-still.html)
- ↑ Wallace, David Rains (1999). The Bonehunters' Revenge: Dinosaurs, Greed, and the Greatest Scientific Feud of the Gilded Age. Houghton Mifflin Books. էջեր 175–179. ISBN 0-618-08240-9.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, p. 11, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ «Minor Paragraphs». Popular Science Monthly: 574. Feb 1898. Վերցված է 13 May 2013-ին.
- ↑ 18,0 18,1 Jaffe, Mark (2000). The Gilded Dinosaur: The Fossil War Between E. D. Cope and O. C. Marsh and the Rise of American Science. New York: Crown Publishing Group. ISBN 978-0-517-70760-9.
- ↑ Gallagher, William B (1997). When Dinosaurs Roamed New Jersey. New Brunswick: Rutgers University Press. ISBN 978-0-8135-2349-1.
- ↑ Tschopp, E.; Mateus, O. V.; Benson, R. B. J. (2015). «A specimen-level phylogenetic analysis and taxonomic revision of Diplodocidae (Dinosauria, Sauropoda)». PeerJ. 3: e857. doi:10.7717/peerj.857. PMC 4393826. PMID 25870766.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Gorman, James (7 April 2015). «A Prehistoric Giant Is Revived, if Only in Name». New York Times. Վերցված է 7 April 2015-ին.
- ↑ Choi, Charles. «The Brontosaurus Is Back».
- ↑ «MemberListM».
- ↑ Faria, Felipe (2017). «Marsh's law of brain growth and the idea of biological progress in evolution». Scientiae Studia. 15 (2): 387–410. doi:10.11606/51678-31662017000200009.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, pp. 2, 8-9, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.
- ↑ McCarren, Mark J. The Scientific Contributions of Othniel Charles Marsh, p. 55, Peabody Museum of Natural History, Yale University, New Haven, Connecticut, 1993. 0-912532-32-7.