Ջեյմս Դանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Դանա
անգլ.՝ James Dwight Dana
James Dwight Dana by Daniel Huntington 1858.jpeg
Ծնվել էփետրվարի 12, 1813(1813-02-12)[1][2][3][4]
Յուտիկա, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 14, 1895(1895-04-14)[3][4] (82 տարեկանում)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, կենդանաբան, քաղցկեղաբան, համալսարանի պրոֆեսոր, բուսաբան և հանքաբան
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
Պաշտոն(ներ)President of the Geological Society of America?[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵյլի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Եղել է գիտական ղեկավարEdmund Otis Hovey?
Ազդվել էBenjamin Silliman, Sr.?
ՊարգևներԿոպլիի մեդալ[6] Ուոլասթոնի մեդալ Clarke Medal? և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Երեխա(ներ)Էդվարդ Սոլսբերի Դանա
ՄայրHarriet Dwight?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Dana
Ստորագրություն
Appletons' Dana James Dwight signature.png
James Dwight Dana Վիքիպահեստում


Ջեյմս Դանա (անգլ.՝ James Dwight Dana, 1813-1895), ամերիկացի երկրաբան։

Ավարտել է Ելի համալսարանը (1833Նյու Հեյվենի համալսարանի երկրաբանության և միներալոգիայի պրոֆեսոր (1855-18921837 թվականին տվել է միներալների քիմիական դասակարգումը, որն անփոփոխ է մնացել մինչև 19-րդ դարի վերջը։ 1873 թվականին Դանան առաջարկել է «գեոսինկլինալ» «գեոանտիկլինալ» տերմինները։ Դանաի կարծիքով երկրակեղևի խոշոր ճկվածքների ու ծալքերի առաջացումը պայմանավորված է երկրագնդի սեղմամբ և երկրակեղևի կրճատմամբ։ Օրգանական աշխարհի էվոլյուցիայի տեսության մեջ առաջ է քաշել «ցեֆալիզացման» էմպիրիկ սկզբունքը, ըստ որի, կենդանիների զարգացումն ընթանում է նյարդային համակարգի բարդացման ուղղությամբ՝ ցածրակարգ օրգանիզմներից դեպի բարձրակարգերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարվա ընթացքում մաթեմատիկա է դասավանդել ԱՄՆ ռազմածովային նավատորմի կուրսանտներին, ինչը նրան տվել է շատ ճանապարհորդելու հնարավորություն։

1836 թվականից աշխատել է որպես Եյլի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Սիլիմանի քիմիական լաբորատորիայի ընթերակա:

1838-1842 թվականներին Չարլզ Ուիլկսի ղեկավարությամբ մասնակցել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից կազմակերպված Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան արշավին։

Արշավախմբի արդյունքներով հրապարակել է հաշվետվություններ․

  • «Կենդանաբույսեր» (Zoophytes, 1846),
  • «Խաղաղ օվկիանոսի շրջանի երկրաբանություն» (Geology of the Pacific Area, 1849)
  • «Խեցգետնանման» (Crustacea, 1852-1854)։

1844 թվականին վերադարձել է Եյլի համալսարան․ 1849 թվականից եղել է բնական պատմության պրոֆեսոր, 1864-1890 թվականներին՝ երկրաբանության և հանքերի պրոֆեսոր։

1892 թվականին Դանան պաշտոնաթող է եղել։

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

23 տարեկան հասակում հրապարակել է հանքերի քիմիական դասակարգումը՝ «Հանքաբանության համակարգ» աշխատության մեջ (System of Mineralogy, 1837), որը մնացել է առանց էական փոփոխությունների մինչև 19-րդ դարի վերջը։ 1873 թվականին առաջարկել է «գեոսինկլինալ» և «գեոանտիկլինալ» տերմինները։ Կարծել է, որ երկրի կեղևի խոշոր թեքությունները և ծալքերի ձևավորումը պայմանավորված են սառեցման արդյունքում երկրի ընդերքի իջեցմամբ և երկրագնդի սեղմամբ։

Կազմակերպությունների անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1858՝ Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ[7]։
  • 1890՝ Ամերիկայի երկրաբանական ընկերության նախագահ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geology by James D. Dana։ Philadelphia: C. Sherman, 1849
  • «Երկրաբանության ուղեցույց» (Manual of Geology, 1862),
  • «Երկրաբանության դասագիրք» (Textbook of Geology, 1864),
  • «Կորալներ և Կորալյան կղզի» (Corals and Coral Island, 1872),
  • «Հրաբուխների բնութագիր» (Characteristics of Volcanoes, 1890)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի վրա խառնարանն և դանալիտ հանքանյութն անվանվել են գիտնականի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Artikel James Dwight Dana in der Encyclopaedia Britannica von 1911. Gemeinfrei.
  • David R. Oldroyd (1996): Thinking about the Earth, Harvard Press, ISBN 0-674-88382-9; dt.: Die Biographie der Erde. Zur Wissenschaftsgeschichte der Geologie, Frankfurt a.M., 1998.
  • Johannes Uray, Chemische Theorie und mineralogische Klassifikationssysteme von der chemischen Revolution bis zur Mitte des 19. Jahrhunderts. In: Berhard Hubmann, Elmar Schübl, Johannes Seidl (Hgg.), Die Anfänge geologischer Forschung in Österreich. Beiträge zur Tagung «10 Jahre Arbeitsgruppe Geschichte der Erdwissenschaften Österreichs» von 24. bis 26. April 2009 in Graz. Graz 2010, S 107—125.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274 CC-BY-SA-icon-80x15.png