Jump to content

Մասնակից:Յան/Ավազարկղ 33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային կոնվենցիա բոլոր անձանց պաշտպանման համար հարկադրաբար անհետացումներից
International Convention for the Protection of All Persons from Enforced Disappearance (ICPPED)
Պայմանագրի տիպ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
Պատրաստվել է 2006 թվականի հունիսի 29-ը
Ստորագրվել է
— վայր
2007 թվականի փետրվարի 6
Փարիզ
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
2010 թվականի դեկտեմբերի 23
32 վավերացումներ
Ստորագրել են 98
Վավերացրել են 32
Ավանդապահ Միավորված ազգերի կազմակերպություն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Կողմեր 76
Լեզուներ Արաբերեն, Չինարեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն, Իսպաներեն

Բոլոր անձանց հարկադրաբար անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիան (ICPPED) ՄԱԿ-ի միջազգային իրավապաշտպանական փաստաթուղթ է, որն ուղղված է հարկադրական անհետացումների կանխարգելմանը։ Միջազգային իրավունքի սահմանմամբ՝ սա մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մաս է կազմում[1]։ Կոնվենցիայի տեքստը ընդունվնել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ ստորագրման համար բացվել է 2007 թվականի փետրվարի 6-ին։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թվականի դեկտեմբերի 23-ին[2]։ 2024 թվականի օգոստոսի դրությամբ, 98 պետություն ստորագրել են կոնվենցիան, իսկ 76-ը՝ վավերացրել կամ միացել դրան[3]։

1992 թվականին Գլխավոր ասամբելան ընդունեց որոշում, որը ներառում էր 21 հոդվածից բաղկացած հայտարարություն հարկադրաբար անհետացման վերաբերյլ, որը հիմնված էր 1978 թվականի որոշման վրա, որը կոչ էր անում ներկայացնել առաջարկություններ[4]։ 2001 թվականին Մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծեց միջհանձնաշրջանային բաց վերջնակետերով աշխատանքային խումբ՝ բոլոր անձանց հարկադրաբար անհետացումից պաշտպանության իրավական պարտադիր նորմատիվ փաստաթղթի նախագիծ մշակելու համար[5]:

Խումբն ավարտեց աշխատանքը 2006 թվականին և դրա մշակած միջազգային կոնվենցիայի նախագիծն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2006 թվականի հունիսի 29-ին, իսկ Ֆրանսիան առաջարկեց կազմակերպել ստորագրման արարողությունը[5]։

2006 թվականի դեկտեմբերի 20-ին Գլխավոր Ասամբլեան առանց քվեարկության ընդունեց Կոնվենցիայի տեքստը և բացեց այն ստորագրման համար Փարիզում տեղի ունեցած ստորագրման արարողության ժամանակ[6]։

Կոնվենցիան զգալիորեն հիմնված է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիայի մոդելի վրա՝

Հարկադրաբար անհետացումը սահմանվում է կոնվենցիայի 2-րդ հոդվածում որպես՝

ձեռբակալությունը, առևանգումը կամ ազատությունից զրկման որևէ այլ ձև, որը կատարվում է պետական գործակալների կամ պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ գործող անձնանց խմբերի կողմից, որին հաջորդում է ազատությունից զրկման փաստի ճանաչման մերժումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի գաղտնի լինելը, ինչը տվյալ անձին դուրս է դնում օրենքի պաշտպանության շրջանակից։

Կոնվենցիայի առաջին հոդվածում հավելյալ նշվում է, որ՝

որևէ բացառիկ հանգամանք, լինի դա պատերազմանական իրավիճակ, պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական արտակարգ իրավիճակ, չի կարող օգտագործվել որպես հարկադրաբար անհետացման արդարացում։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում է, որ հարկադրաբար անհետացման լայնամասշտաբ կամ համակարգված կիրառումը սահմանավում է որպես մարդության դեմ հանցագործություն։

Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են՝

  • Հետաքննել և արդարադատության ենթարկել մեղավորներին,
  • Ապահովել, որ հարկադրաբար անհետացումը համարվի քրեական հանցագործություն իրենց քրեական իրավունքի մեջ,
  • Սահմանել հարկադրաբար անհետացման հանցագործության նկատմամբ իրավազորություն, երբ մեղադրյալը գտնվում է իրենց տարածքում, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության կարգավիճակից,
  • Համագործակցել այլ պետությունների հետ, ապահովելով, որ մեղավորները հետապնդվեն կամ արտահանձնվեն
  • Հարգել ազատությունից զրկման իրավական չափանիշները, ներառյալ բանտարկությունները դատարաններում վիճարկելու իրավունքը,
  • Ստեղծել ներկայում կալանավորված անձանց ռեգիստր և այն հասանելի դարձնել նրանց հարազատների և իրավաբանների համար,
  • Ապահովել, որ հարկադրաբար անհետացման զոհերն դրանց անմիջապես տուժած անձինք ունենան վերականգմնամն և փոխհատուցման իրավունք, (Հոդված 24. 4)
  • Վերականգնման իրավունքը ներառում է նյութական և ոչ նյութական վնասների հատուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերականգնման այլ ձևեր, ինչպիսիք են՝ ա) անհիմն հարստացում բ) վերականգնողական միջոցներ գ) բավարարում՝ ներառյալ արժանապատվության վերականգնումն ու բարոյական փոխհատուցումը, դ) երաշխիքներ կրկնությունից խուսափելու համար (Հոդված 24. 5)

Կոնվենցիայի իրականացումը վերահսկելու համար կստեղծվի Հարկադրաբար անհետացումների հարցերով կոմիտե, որը կընտրվի մասնակից պետությունների կողմից։ Կոնվենցիային միացած պետությունները պարտավոր են երկու տարվա ընթացքում՝ այն ուժի մեջ մտնելուց պահից, զեկուցել կոմիտեին այն քայլերի մասին, որոնք ձեռնարկել են կոնվենցիայի դրույթներն իրականացնելու համար։

Կոնվենցիան ներառում է կամընտրական բողոքարկման համակարգ, որի միջոցով մասնակից պետությունների քաղաքացիները կարող են դիմել հարկադրաբար անհետացումների հարցերով կոմիտեին՝ անհետացած անձանց գտնվելու վայրի մասին պարզաբանման աջակցություն ստանալու համար։ Պետությունները կարող են միանալ այս հանակարգին ցանկացած պահի, սակայն միայն ստորագրման պահին կարող են որոշել չմիանալ դրան[7]։

Վերապահումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Նոր Զելանդիայի կառավարությունը աջակցում է Կոնվենցիային և մասնակցել է դրա ընդունմանը հանգեցրած համաձայնությանը, այն ունի զգալի մտահոգություններ՝ կապված կոնվենցիայի և գործող միջազգային կոնվենցիայի և գործող միջազգային իրավունքի միջև անհամապատասխանությունների հետ[8]։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության խոսնակի համաձայն՝ Նոր Զելանդիան առաջիկայում ոչ մի ծրագրեր չունի Կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու համար[9]։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունը կոնվենցիայի նկատմամբ արտահայտեց իր դիրքորոշումը Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումից հետո կայացած քննարկման ընթացքում՝ մի քանի տեխնիկական հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ 18-րդ հոդվածի մասին, որը սահմանում է այն նվազագույն տեղեկությունները, որոնք պետք է հասանելի լինեն ազատությունից զրկված անձի իրավաբանին կամ հարազատներին (օրինակ՝ երբ տեղի է ունեցել ձեռբակալությունը, ով է հրաման տվել, և անձի առողջական վիճակը), դեսպանը պարզաբանել է, որ, եթե անձի ազատությունից զրկումը կատարվել է օրինականորեն՝ երկրի օրենքներին համապատասխան, և այն հարկադրաբար անհետացում չէ, ապա այդպիսի տեղեկատվությունը կարող է չտրամադրվել հարազատներին և իրավաբանական խորհրդատուներին[10]։

Խորհրդարանում հարց հնչեց, թե արդյոք կա Կոնվենցիան ստորագրելու մտադրություն, որի պատասխանն էր, որ կառավարությունը պետք է իրականացնի պայմանագրի դրույթների և դրանց կիրառման հետևանքների մանրամասն վերլուծություն՝ Միացյալ Թագավորության վավերացման դիրքորոշումը որոշելու համար[11]։

Օրական ընթացող Պետդեպարտամենտի մամուլի բրիֆինգի ընթացքում, որը համընկնում էր ստորագրման արարողության օրվա հետ, հարց հնչեց, որի արդյունքում տեղի ունեցավ հետևյալ խոսակցությունը՝[12]

Հարց: Արդյո՞ք նկատեցիք, որ այսօր 57 երկրներ ստորագրեցին մի պայմանագիր, որը հիմնականում արգելում է կառավարություններին պահել գաղտնի կալանավորներ, և որ ԱՄՆ-ն չմիացավ դրան։

ՄԿՔՈՐՄԱՔ: Այո, պարզ է, որ սա վերաբերում է Բոլոր անձանց պաշտպանելու և հարկադրաբար անհետացումների դեմ կոնվենցիային։ Ես որոշ տեղեկություններ ունեմ այդ մասին, Ջորջ։ Ընդունում եմ, որ բոլոր մանրամասներին չեմ տիրապետում։ Գիտեմ, որ մենք մասնակցել ենք բոլոր հանդիպումներին, որոնք մշակել են դրա նախագիծը։ Դրանից զատ, ես այստեղ՝ ամբիոնից չեմ կարող կոնկրետ պատճառներ նշել, թե ինչու չենք ստորագրել այն։

Մենք հրապարակել ենք հանրային փաստաթուղ, որի հղումը կարող եմ տրամադրել հետագայում: Այն ներկայացնում է մեր պատճառները՝ նախագծին չմիանալու համար։ Բայց կարծում եմ՝ ընդհանուր մեկնաբանությամբ կարող եմ ասել, որ, ակնհայտորեն, քվեարկության կամ ստորագրման ներկայացված նախագիծը չէր համապատասխանում մեր պահանջներին և ակնկալիքներին։

Ստորագրողներ և վավերացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիան ստորագրման ժամանակ՝ Փարիզում, հավաքեց 57 ստորագրություն[13]։ Վիճահարույց էր այն, որ ԱՄՆ-ն չստորագրեց, հայտարարելով, որ այն չի համապատասխանում մեր ակնկալիքներին[14]։ Մի շարք եվրոպական երկրներ նույնպես ի սկզբանե չեն ստորագրել կոնվենցիան, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիա և Նիդերլանդները[15]։ Այնուամենայնիվ, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան Նիդերլանդները հետագայում ստորագրել և վավերացրել են[16]։ Ի սկզբանե ստորագրած երկրներն էին՝ Ալբանիա, Արգենտինա, Ալժիր, Ավստրիա, Ադրբեջան, Բրազիլիա, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կոնգո, Խորվաթիա, Ֆրանսիա, Գանա, Գվատեմալա, Հայիթի, Ճապոնիա, Լիտվա, Մալդիվներ, Մոլդովա, Մարոկկո, Ուգանադա, Սենեգալ, Սերբիա, Սիեռա Լեոնե, Մակեդոնիա, Չադ, Թունիս, Վանուատու, Բելգիա, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կամերուն, Կաբո Վերդե, Չիլի, Կոմորներ, Կոստա Ռիկա, Կուբա, Կիպրոս, Ֆինլանդիա, Գրենադա, Հոնդուրաս, Հնդկաստան, Քենիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մադագասկար, Մալի, Մալթա, Մեքսիկա, Մոնակո, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Նիգեր, Պարագվայ, Պորտուգալիա, Սամոա, Շվեդիա և Ուրուգվայ[17]։

2024 թվականի օգոստոսի դրությամբ 76 պետություն վավերացրել կամ միացել է կոնվենցիային։

Կոնվենցիայի միջազգային քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադրաբար անհետացումների դեմ միջազգային կոալիցիան (ICAED) համընդհանուր ցանց է, որը ներառում է անհետացածների ընտանիքների կազմակերպություններ և իրավապաշտպան ՀԿ-ներ։ Կոալիցիան գործում է խաղաղ մեթոդներով՝ պայքարելով հարկադրաբար անհետացումների պրակտիկայի դեմ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։ Այս կոալիցիան հիմնադրվել է 2007 թվականին՝ անհետացածների ընտանիքների և իրավապաշտպանների 25 տարի տևած պայքարի արդյունքում։ Այս շարժումը նպատակ ուներ հասնել միջազգային իրավական պարտադիր գործիքի ստեղծմանը, որը կկանխեր հարկադրաբար անհետացումները։ ICEAD-ի հիմնական նպատակն է ապահովել բոլոր անձանց հարկադրաբար անհետացումից պաշտպանության միջազգային կոնվենցիայի շուտափույթ վավերացումը և արդյունավետ կիրառումը։ Նաև կազմակերպում է իրազեկման արշավներ մարդու իրավունքների խախտումների դեմ։

Ամնեսթի ինթերնեյշնլը քարոզարշավ է իրականացնում, որպեսզի հետևյալ երկրները վավերացնեն կոնվենցիան՝ Կոստա Ռիկա, Պակիստան, Արևելյան Թիմոր, Պորտուգալիա, Մարոկկո, Լիբանան, Կաբո Վերդե, Սերբիաև Պարագվայ[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Preamble
  2. «Iraq Paves Way for UN Treaty on Enforced Disappearance». United Nations. 2010-11-25. Վերցված է 2010-11-28-ին.
  3. «International Convention for the Protection of All Persons from Enforced Disappearance». UNTC. Վերցված է 2010-11-27-ին.
  4. United Nations General Assembly Session 33 Resolution 173. Disappeared Persons A/RES/33/173 20 December 1978. Retrieved 2008-02-14.
  5. 5,0 5,1 United Nations General Assembly Session 61 Document 53. Report of the Human Rights Council - First and second special sessions A/61/53 էջ 13. (2006) Retrieved 2008-02-14.
  6. United Nations General Assembly Session 61 Verbotim Report 82. A/61/PV.82 էջ 1. 20 December 2006. Retrieved 2008-02-14.
  7. International Convention for the Protection of All Persons from Enforced Disappearances, Arts. 30, 31
  8. Statement by New Zealand Representative, 13 November 2006
  9. No Right Turn: No plans to sign
  10. United Nations General Assembly Session 61 Verbotim Report 82. A/61/PV.82 էջ 2. Mr. Lee-Smith United Kingdom 20 December 2006. Retrieved 2008-02-14.
  11. «House of Lords - Enforced Disappearance». 26 June 2007.
  12. «Daily Press Briefing - State Department». 6 February 2007.
  13. «UN-approved global pact to outlaw enforced disappearances opens for signature». 6 February 2007.
  14. «Breaking News, World News and Video from al Jazeera».
  15. «Finally tackling the threat of 'disappearance'». Արխիվացված է օրիգինալից August 28, 2007-ին. Վերցված է 3 September 2015-ին.
  16. «Status of International Convention for the Protection of All Persons from Enforced Disappearance». Արխիվացված է օրիգինալից 27 March 2019-ին. Վերցված է 3 September 2015-ին.
  17. «" Convention Now ! "».
  18. «Seven more ratifications needed for Enforced Disappearance Convention to enter into force». Amnesty International. 2009-08-28. Վերցված է 2010-11-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]