Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա,[1] հաստատվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 409-րդ լիագումար նիստում 1952 թվականի դեկտեմբերի 20-ին և ընդունվել 1953 թվականի մարտի 31-ին։

Կոնվենցիայի նպատակն է կոդավորել կանանց քաղաքական իրավունքների հիմնական միջազգային ստանդարտը[2]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ երկրներ դեռ չեն տվել կանանց լիակատար քաղաքական ազատություն[3]։ 1952 թվականիn՝ Կոնվենցիայի ընդունումից մեկ տարի առաջ, կանանց ընտրական իրավունքը տրվել է աշխարհի 100-ից պակաս երկրներում[2]։

Օրենսդրության և դրա մշակման մեծ մասի հիմնական խթանը գալիս էր ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից[4]։ Հանձնաժողովը կանանց քաղաքական իրավունքների վերաբերյալ հարցում է ուղարկել իր անդամ պետություններին, ստացված պատասխանները հիմք են հանդիսացել Կոնվենցիայի համար[3]։

Կոնվենցիան ընդունվել է 1953 թվականի մարտի 31-ին[5]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիայի նախաբանում կրկնվում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածում շարադրված սկզբունքները, որտեղ նշվում է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն մասնակցելու իրենց երկրի կառավարմանը և օգտվելու հանրային ծառայություններից։ Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան պաշտպանում է կանանց այդ իրավունքը[5]։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիայի առաջին երեք հոդվածները հաստատում են կանանց ընտրելու (հոդված I), ընտրվելու (II) և Պետական պաշտոններ զբաղեցնելու (III) իրավունքները, ընդ որում յուրաքանչյուր հոդված ավարտվում է «տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ խտրականության» պարզաբանմամբ։ Մնացած հոդվածներն ընդգրկում են բուն օրենսդրության մեխանիկան՝ հստակեցնելով, թե ինչպես և երբ է այն ուժի մեջ մտնելու (IV-XI հոդվածներ)[5]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1954 թվականի հուլիսի 7-ին[4]։ 2015 թվականի օգոստոսի դրությամբ այն ներառում է 123 անդամ պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի 122 անդամ պետություն, գումարած Պաղեստինի պետությունը[6]։

Կոնվենցիան գնաց կանանց քաղաքական իրավունքներ շնորհելու Միջամերիկյան կոնվենցիայի ճանապարհով, որը դարձավ տարածաշրջանային մակարդակով առաջին միջազգային օրենքը, որը պաշտպանում էր կանանց հավասար կարգավիճակը քաղաքական իրավունքների իրականացման գործում։ Կոնվենցիան առաջին պայմանագիրն էր Միավորված ազգերի կազմակերպության համատեքստում[4]։ Բացի այդ, դա երկրորդ միջազգային պայմանագիրն էր, որը պետություններին պարտավորեցնում էր պաշտպանել քաղաքացիների քաղաքական իրավունքները[3]։ Կոնվենցիան հետպատերազմյան շրջանում Միավորված ազգերի կազմակերպության մի քանի փորձերից մեկն էր՝ սահմանելու կանանց նկատմամբ խտրականության բացառման չափանիշներ. մյուսները՝ «ամուսնացած կանանց քաղաքացիության մասին» կոնվենցիան և «ամուսնության համաձայնության, ամուսնության նվազագույն տարիքի և ամուսնության գրանցման մասին» կոնվենցիան, որոնք ուժի մեջ են մտել համապատասխանաբար 1958 և 1964 թվականներին[3]։

Կոնվենցիայում ամրագրված իրավունքները ներառվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ավելի ուշ կոնվենցիայում[4]։ Այս ավելի ուշ Կոնվենցիան՝ խտրականության բացառման ավելի լայն և անմիջական օրենսդրությունը, միաձայն հաստատվել է 1967 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Конвенция о политических правах женщины» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 Cherif, Feryal M. (2015), Myths About Women's Rights: How, Where, and Why Rights Advance, Oxford: Oxford University Press, էջ 271, ISBN 9780190211172
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dustan, Leanne, Encyclopedia of Women and American Politics, Facts On File, ISBN 9781438110325
  4. 4,0 4,1 4,2 4,3 Langley, Winston, Encyclopedia of Human Rights Issues Since 1945, Greenwood Press, ISBN 9780313301636
  5. 5,0 5,1 5,2 Convention on the Political Rights of Women (PDF), New York: United Nations, 1953, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-12-20-ին, Վերցված է 2023-04-08-ին
  6. Convention on the Political Rights of Women, United Nations, Արխիվացված է օրիգինալից 11 April 2011-ին, Վերցված է 12 August 2015-ին